14.6 C
Yerevan

Վ. Խաչա­տուրյա­նի Պետա­կան Գաղա­փա­րա­խո­սությունը

Իշխա­նությունը չի կարող և չպետք է պատկա­նի միայն մեկ մարդու, որ պետությունը՝ համընդհա­նուր սեփա­կա­նություն է, համընդհա­նուր երա­զանք:

Մեր Ուղին

Այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվել Վահագն Խաչատրյա­նի՝ ՀՀ նախա­գահ ընտրե­լու հարցը:

Նախա­գա­հի թեկնա­ծուն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխա­նի, մտքե­րի փոխա­նակման և ելւոյթնե­րի ժամա­նակ հստակ արտա­հայտեց իր դիրքո­րո­շումը նախա­գա­հի պաշտո­նի և անե­լիքնե­րի հետ կապված:

Իր ամփո­փիչ ելույթում Վահագն Խաչա­տուրյա­նը նախ շնորհա­կա­լություն հայտնեց իր նկատմա­մաբ ցուցա­բերված բարձր վստա­հության համար, ապա խոսեց նախ ազա­տության մասին: Նախա­գա­հի թեկնա­ծուն ասաց, որ իր ընտա­նի­քի դաստիա­րա­կության շնորհիվ ինքը ստա­ցել է ազա­տություն և միշտ ապրել է այդ գաղա­փարն առաջնա­հե­րություն համա­րե­լով: Խաչատրյա­նը մանրա­մասն անդրա­դարձ կատա­րեց այն բանին, որ ազա­տություն ասվա­ծը վերա­բերվում է և՛ պետությա­նը, և՛ անհատ մարդուն, քաղա­քա­ցուն, հասա­րա­կությա­նը: Խաչա­տուրյանն այն համոզմունքն արտա­հայտեց, որ պետությունը ոչ թե պիտի միջամտի, այլ կարգա­վո­րի, պետությունը չպետք է ամեն ինչ հսկի  100 տոկո­սով ու ամե­նուր: Մարդն ու հասա­րա­կությունը պիտի ազա­տություն ունե­նան ու իրա­կա­նություն դարձնեն ազա­տությունից ծնվող երա­զանքնե­րը:

Վահագն Խաչա­տուրյա­նը ըստ էության կարև­ո­րեց երկու երև­ույթ՝ ազա­տությունն ու երա­զանքը: Նա նաև համաշխարհա­յին պատմությունից օրի­նակ բերեց, թե ինչպես է ազա­տությունը, երա­զանքը օգնել պետություննե­րին ու ժողո­վուրդնե­րին՝ իրենց երա­զանքնե­րին հասնե­լու ճանա­պարհին:

Խաչա­տուրյա­նը նաև հիշեցրեց, թե ինչ ճանա­պարհով և եղա­նա­կով են աշխարհի այլ երկրներն օգտա­գործել ազա­տությունն ու երա­զե­լու կարո­ղությունը: Հետաքրքիր և կարև­որ օրի­նակ էր այն, որ շոշափվեց նաև եվրո­պա­կան արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը:  Նախա­գա­հի թեկնա­ծուն համո­զիչ կերպով խոսեց այն մասին, որ այդ արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը դրա­նից ծնվող ու դրան ծնունդ տվող ազա­տությունը Անգլիան դարձրեց շատ ավե­լի ազատ, շատ ավե­լի հարուստ, քանի որ պետությունը դադա­րեց լինել միայն թագա­վո­րի ու նրա մի քանի մերձա­վորնե­րի սփա­կա­նությունը:

Վահագն Խաչա­տուրյա­նը հավա­նա­բար նաև ԱԺ մեծա­մասնությա­նը շատ գեղե­ցիկ ակնարկով հասկացրեց, որ իշխա­նությունը չի կարող և չպետք է պատկա­նի միայն մեկ մարդու, որ պետությունը՝ համընդհա­նուր սեփա­կա­նություն է, համընդհա­նուր երա­զանք:

Վահագն Խաչա­տուրյա­նը նաև կարև­ո­րեց երա­զանքը, հավա­տը ամեն մեկն իր անձի ու իր պետության հանդեպ: Ինչի՞ հետև­անքով գերմա­նա­ցի­ներն ու ճապո­նա­ցի­նե­րը կարո­ղա­ցան շատ արագ վերա­կանգնել իրենց ավերված տնտե­սությունը, արագ վերա­կա­ռուցե­ցին իրենց երկի­րը և այսօր համա­մարդկա­յին նշա­նա­կության երկրներ են: Ազա­տության, երա­զանքի ու հավա­տի: Մենք պետք է ամե­նա­թանկը գահա­տենք այդ ազա­տությունը որ այսօր ունենք, ձևա­կերպենք մեր երա­զանքնե­րը և հավա­տանք ինքներս մեզ:

ՀՀ նախա­գա­հի թեկնա­ծուն մտա­հո­գություն հայտնեց, որ վերջին երե­սուն տարում և 20 տարում մասնա­վո­րա­պես, պետա­կան կառույցներն ու ինտի­տուտնե­րը մեծ հաշով ենթարկվել են քանդման, չեն վերա­կա­ռուցվել, չեն վերա­թարմացվել: Երկրում տեղ գտած կոռուպցիան և մնա­ցած այլ ախտե­րը էապես են վնա­սել Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, քանի որ հնա­րա­վոր չի եղել այդ ամե­նի մեջ պետություն վերա­կա­ռուցե­լու փորձեր անել: Այդ ամե­նին հասնել հնա­րա­վոր է միայն ու միայն կրթության շնորհիվ: Այլ կերպ անհնար է: Կրթությունն է հասա­րա­կության դարձնե­լու կիրթ, գրա­գետ, գիտա­կան և գիտե­լի­քով զինված հասա­րա­կություն կարո­ղա­նա­լու է կայացնել ու իրացնել թե՛ իր երա­զանքնե­րը, թե՛ իր ազա­տությունը:

Ազա­տությունը ոչ միայն իրա­վունք է, այլև պատասխա­նատվություն, ասաց Վահագն Խաչա­տուրյա­նը՝ նշե­լով, որ ամեն մեկն իր չափով պետք է գիտակցի իր ազա­տության կարև­ո­րություն ու իր ազա­տության հետև­անքով առա­ջա­ցող պատասխա­նատվության զգա­ցումը: ՀՀ նախա­գա­հի թեկնա­ծուն հույս հայտնեց, որ ԱԺ‑ն կշա­րունա­կի աշխա­տել պատասխա­նատվության և խղճի լավ գիտակցումով  և ինքը որպես ՀՀ նախա­գահ, կլի­նի առա­ջի­նը վերը թվարկված արժեքնե­րը պահպա­նե­լու և հզո­րացնե­լու համար:

Վահագն Խաչա­տուրյանն անդրա­դարձավ նաև Սփյուռքին, գերի­նե­րին, ՀՀ սուվե­րեն տարածքի ամբողջա­կա­նությանն ու անձեռնամխե­լիությա­նը: Նա նշեց, որ այդ հարցե­րը ոչ միայն հնա­րա­վոր են լուծել, այլև կան իրա­կան հնա­րա­վո­րություննե­րը դրանց լուծման համար:

Վահագն Խաչա­տուրյա­նը որպես օրի­նակ տնտե­սության համար բերեց տնտե­սա­կան հեղա­փո­խա­կան գործո­ղություննե­րը, որ հիմա իրա­կանցնում են, բայց և նշեց, որ մինչև 2026թ. ընտրված առաջնա­հերթություննե­րին հասնե­լը դժվար կլի­նի: ԱԺ‑ն այդ պետք է գիտակցի և ըմբռնի այդ ամե­նի ողջ լրջությունը:

Նախա­գա­հի թեկնա­ծուն կարև­ո­րեց նաև քաղա­քա­կան ու օրենսդիր դաշտում համե­րաշխության կարև­ո­րությունը, դրա բացա­ռիկ ու կարև­որ նշա­նա­կությունը ՀՀ կյանքում և ասաց, որ իր նախա­գա­հա­կան գործո­ղություննե­րից մեկն այդ ամե­նի երաշխա­վոր լինելն է, սահմա­նադրության պաշտպան հանդի­սա­նա­լը:

Վահագն Խաչա­տուրյա­նի ելույթը մեզ հույս է տալիս մտա­ծե­լու, որ նա կարող է իրա­պես ռեա­լի­զացնել մեր առաջ գոյություն ունե­ցող խնդիրնե­րը սկզբունքո­րեն և դրա­նով իսկ նպաստել ՀՀ էլ ավեի կայացման ու ամրացմա­նը, որովհետև մեր առջև հսկա­յա­կան ու բարդ գործեր են դրված անե­լու:

Հաջո­ղություն ենք մաղթում ՀՀ նորընտիր նախա­գա­հին:

Առնչվող Հոդվածներ