14.6 C
Yerevan

Անդի­մա­գիծ Ընդհա­նուր Ժողո­վը

Մարդկանց այս խումբը, որը յուրացրել, սեփա­կա­նաշնորհել է Դաշնակցության անունը, այդ քաղա­քա­կան կառույցի ավանդնե­րի, հեղա­փո­խա­կան էության եւ նկա­րագրի հետ առնչություն չունի՝ թեեւ իրենք են ընտրում Բյուրոն եւ հանդես գալիս Գերա­գույն մարմնի անունից։

Նազա­րեթ Բերբերյան

ՀՅԴ 34-րդ ընդհա­նուր ժողո­վի, Դաշնակցության՝ 2018-ից հետո ցուցա­բե­րած վարքի, ներկա­յիս քաղա­քա­կան դիրքա­վորման մասին Civic.am-ը զրուցել է Աթենքում բնակվող, շուրջ 30 տարի «Ազդակ» եւ «Դրօ­շակ» պարբե­րա­կաննե­րը խմբագրած, 2019-ին կուսակցությունից հեռացված Նազա­րեթ Բերբերյա­նի հետ։

Երբ զրույցի սկզբում նկա­տե­ցինք՝ աշխարհա­քա­ղա­քա­կան ներկա­յիս եռա­ցող իրա­վի­ճա­կում ՀՀ-ին անհարժեշտ է ներքին կայունություն եւ համախմբում, մինչդեռ ՀՅԴ‑ն սեպա­րա­տիստա­կան հայտա­րա­րություններ է անում՝ խոսե­լով դիմադրության շարժման եւ «իշխող վարչախմբի հեռացման» մասին, պրն Բերբերյանն արձա­գանքեց․ «Հաստա­տումներ եք անում, որոնց հետ ես համա­ձայն եմ», ապա հավե­լեց․ «Կենտրո­նա­նա­լով ՀՅԴ‑ի վերջին մի քանի տարի­նե­րի կամ մի քանի ամիսնե­րի գործունեության վրա, կկորցնեք բուն պրոբլե­մը, ձեզ կզրկեք խնդրի վրա մատը դնե­լու հնա­րա­վո­րությունից»։ 

Նախկին դաշնակցա­կա­նը նշեց, որ այսօր ՀՀ-ում Դաշնակցության անունից հանդես եկող «քաղա­քա­կան խմբա­կի» խնդիրներն ու նպա­տակնե­րը վաղուց արդեն այլ են եւ շեղվել են կուսակցության ավանդա­կան նպա­տակնե­րից ու «վերքե­րից»։ «Դաշնակցության անունից  այսօր հանդես եկող շրջա­նակն ու նրան հետեւող ամբո­խը․․․, ինչու ամբոխ, քանի որ որպեսզի ժողո­վուրդ կոչվի, պետք է քաղա­քա­կան, ազգա­յին, գաղա­փա­րա­կան դիմա­գիծ ունե­նա, այդ դիմա­գիծն էլ պետք է տեսա­նե­լի ըլլա ամեն մի քայլում, եւ ոչ թե օր մը Սերժ Սարգսյա­նի կողքին ըլլա, օր մըն էլ՝ Ռոբերտ Քոչարյա­նի պոչը բռնե­լով ման գա։ Մարդկանց այս խումբը, որը յուրացրել, սեփա­կա­նաշնորհել է  Դաշնակցության անունը, այդ քաղա­քա­կան կառույցի ավանդնե­րի, հեղա­փո­խա­կան էության եւ նկա­րագրի հետ առնչություն չունի՝ թեեւ իրենք են ընտրում Բյուրոն եւ հանդես գալիս Գերա­գույն մարմնի անունից։

Բերբերյա­նի ձեւա­կերպմամբ՝ «այսպես կոչված իշխա­նիկնե­րով ղեկա­վարվող այսօրվա շրջա­նա­կին» բնավ չի մտա­հո­գում այն, թե ինչ է մտա­ծում իրենց մասին ժողո­վուրդը։ Եւ եթե, օգտա­գործե­լով Դաշնակցության անունը հասա­րա­կության աչքում որո­շա­կի հարգանք ու համա­րում ունեն, ապա իրենց քայլե­րով ամեն ինչ անում են եղած հարգանքն ու համա­րումը մսխե­լու, ոչնչացնե­լու համար։ «Դաշնակցության արժեքնե­րի եւ այս մարդկանց միջեւ մեր ժողո­վուրդը դադա­րում է կապ տեսնել»,-նկատեց մեր զրուցա­կի­ցը՝ հավե­լե­լով․ «Անշուշտ դաշնակցության ուղղությունը, ռազմա­վա­րությունը, գաղա­փա­րա­կան գիծը, անե­լի­քը, չարա­ծը իրենց օրա­կարգի մաս չեն կազմում։ Նրանց՝ այս երեք-չորս տարի­նե­րի կտրվածքով օրա­կարգի մաս է կազմում այն, թե ինչպես կարո­ղա­նան Նիկոլ Փաշինյա­նին հեռացնել իշխա­նությունից եւ Ռոբերտ Քոչարյա­նին կամ Սերժ Սարգսյա­նին կամ էլ այլ հանցա­գործի բերել։ Եկեք չմո­ռա­նաք, որ Քոչարյա­նը դատա­րան է տարվել այն հանցանքնե­րի համար դատվե­լու, որոնք գործել է որպես Հանրա­պե­տության նախա­գահ։ Այս ամբողջ երկու տարվա իրա­դարձություննե­րը ցույց տվե­ցին, որ իրենք ամեն կերպ օգնե­ցին, որ մոռացվի՝ հանցա­գործի դատա­րա­նի առաջ կանգնե­լու, հաշվի ու պատասխան տալու հարցը, եւ ստացվեց այնպես, որ իբրեւ թե դեմոկրա­տիկ ճանա­պարհով եկավ, հաստատվեց խորհրդա­րա­նում։ Այսպի­սի բան հնա­րա­վոր չէ, ամեն բան իր տեղը պետք է դնել, ամեն մեկին իր տեղը պետք է նստեցնել»,-նշեց մեր զրուցա­կի­ցը։ 

Ապա, խոսե­լով քաղա­քա­կան եւ իրա­վա­կան պատասխա­նատվության, դրա­նից ամեն կերպ խույս տալու մասին՝ արձա­նագրեց․ «Ամե­նա­թո­ղության պրոբլե­մը մեր վերա­կա­խացյալ պետա­կա­նության «աքի­լեսյան գարշա­պարն» է։ Այսինքն, ոչ ոք հանցանքի, ոչ ոք սխա­լի համար հաշվե­տության, դատ-դատաստա­նի չի ենթարկվում մեր երկրում։ Ամե­նա­թո­ղությունը մեր ժողովրդի ներուժը սպա­ռող չարիք է, որը ստեղծվել է մեր քաղա­քա­կան մտքի տարբեր թեւե­րի լռելյայն համա­խո­հությամբ՝ «դու ինձ հաշվետվության մի կանչիր, ես էլ քեզ չեմ կանչի»․ ահա այս հոգե­վի­ճա­կը, այս քաղա­քա­կան մշա­կույթը ջլա­տել է մեր հավա­քա­կան կամքն ու ուժը»։

Պարոն Բերբերյա­նի հետ զրույցում անդրա­դարձանք նաեւ հայ-թուրքա­կան գործընթա­ցին, ՀՅԴ‑ն, որն ամեն ինչ արեց 2008-ին Սերժ Սարգսյա­նի օրոք մեկնարկած հայ-թուրքա­կան գործընթա­ցը վիժեցնե­լու համար, նույն ջերմե­ռանդությամբ լծված է ներկա­յումս ընթա­ցող բանակցություննե­րին խանգա­րե­լու, դրանք տապա­լե­լու գործին։ Այդ գործընթա­ցին «դեմ ըլլա­լը» վերա­հաստատվեց նաեւ ՀՅԴ 34-րդ համա­ժո­ղո­վում․ Իշխան Սաղա­թելյա­նը հայտա­րա­րեց, թե «հայ-թուրքա­կան, այսպես կոչված՝ հաշտեցման գործընթա­ցը» պետք է կասեցվի։ 

Նախկին դաշնակցա­կանն արձա­գանքեց, թե ցանկա­ցած հարց, որ բորբո­քում է մեր ժողովրդի դարա­վոր ցավե­րը, օգտա­գործվում է քաղա­քա­կան նպա­տակնե­րով։ «Քոչարյա­նի, Սաղա­թելյա­նի եւ Դաշնակցության կառույցի անունից խոսողնե­րի կողմից շահա­գործվում է մեր ժողովրդի արդա­րա­ցի, այսպես ասած «հակա­թուրք» ընդվզումը՝ դրա­նով հարվա­ծե­լով Փաշինյա­նին։ Աշխարհասփյուռ հայությունը պետք է հասկա­նա, որ թուրքա­կան ֆակտո­րի գործա­ծությունը այսօրվա քաղա­քա­կան շահարկումնե­րի վերջին սրբապղծությունն է։ Հայ եւ թուրք ժողո­վուրդնե­րի հարա­բե­րություննե­րը եղել են եւ պիտի շարունակվեն։ Հայաստա­նը չէ, որ թշնա­մա­բար է տրա­մադրված, այլ Թուրքիան, որը փակել է ՀՀ‑ի սահմա­նը։ Ակնհայտ է, որ Հայաստա­նին պարտադրված այս իրա­վի­ճա­կում պետք է ելք գտնել եւ հավելյալ նյութա­կան, մարդկա­յին, հողա­յին կորուստներ չունե­նա­լով կարո­ղա­նալ կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը հարեւաննե­րի հետ։

Հայաստա­նի այս կացության մեջ որեւէ իշխա­նություն, որն իր ժողովրդի եւ երկրի ապա­գա­յի հոգսն է հոգում, ուզի թե չուզի, պիտի գտնի ձեւը Թուրքիա­յի հետ բանակցության սեղան նստե­լու։  Թուրքը իր առջեւ խնդիր է դրել՝ գոհացնել Ադրբե­ջա­նին այնքան, որ այդ երկի­րը Ռուսաստա­նի մակա­նի տակ չանցնի։ Նա չի ուզում Ադրբե­ջա­նին այնքան հզո­րացնել, որ ՀՀ‑ն լրիվ ՌԴ‑ի մակա­նի տակ անցնի։ Այսօր ինչպես ռուսը ե՛ւ Ադրբեջանի,ե՛ւ ՀՀ‑ի վրա իր ռազմա­վա­րա­կան, դաշնակցա­յին խաղն է խաղում, նույնպես էլ Թուրքիան Ադրբե­ջա­նի եւ ՀՀ‑ի նկատմամբ փորձում է իր ռազմա­վա­րա­կան շահե­րի ապա­հովման խաղը խաղալ։ Մենք էլ այս տարա­ծաշրջա­նում ունենք թուրքա­կան պետության հետ, չեմ ասում՝ թուրք ժողովրդի հետ, քաղա­քա­կիրթ, բնա­կա­նոն հարա­բե­րություննե­րի մշակման երաշխիքներ ստեղծե­լու խնդիր։ Այսօրվա հայ-թուրքա­կան գործընթա­ցը նման չէ 2008-ին ՌԴ-ից արձակված հաշտեցման բանակցություննե­րի բեմադրության սցե­նա­րին։ Նորմալ պետա­կան, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րոություններ հաստա­տե­լու խնդիր ունի Հայաստա­նի պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխա­նության։ Այո՛, Փաշինյան Նիկո­լը պարտա­վոր է ոչ միայն իրեն ընտրած ժողովրդի մանդա­տով, այլեւ իր վրա աչքե­րը 10 բացած տարա­ծաշրջա­նա­յին եւ մեծա­պե­տա­կան ուժե­րի պահանջով այդ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման «խաղն» ընդունել։ Սա հասկա­նա­լի պիտի լինի անգամ քաղա­քա­կան մանկա­մի­տե­րին»,- նշեց Բեբերյա­նը։  

Հարցին՝ ինչպե՞ս պետք է 131 ամյա կուսակցությունն իրեն դիրքա­վո­րի ներկա հանգրվա­նում՝ մեր զրուցա­կիցն արձա­գանքեց․ «ՀՅԴ‑ի ուժի աղբյուրը մշտա­պես եղել է ժողո­վուրդը, առա­քե­լությունը՝ ժողովրդին ծառա­յե­լը։ Այսօրվա ՀՅԴ-ական շրջա­նա­կը, խմբա­կը, կամ, ինչպես կուզեք՝ բնո­րո­շեք, դադա­րել է իր ուժը ժողովրդի մեջ փնտրել, ընդհա­կա­ռա­կը՝ ժողովրդին անարգե­լու գնով փնտրում է իր ժողովրդից վեր ուժե­րի, որոնք եւ քաղա­քա­կա­նո­րեն, եւ բարո­յա­կա­նո­րեն իրեն պիտի պահեն որպես ՀՀ-ում գործող կազմա­կերպություն։ Եւ այդ է պատճա­ռը, որ ՀՀ‑ի ժողո­վուրդը իր հույսը այդ կառույցի հետ բնավ չի կապում»։ 

Հ․Գ․ Ավե­լի վաղ՝ 2021-ին, Ն․Բերբերյանը հայտնել էր, որ Հրանտ Մարգարյա­նի փաստա­ցի ղեկա­վարմամբ գործող ՀՅԴ Բյուրոն փորձում է իր ազդե­ցությունը տարա­ծել Արեւմտյան Ամե­րի­կա­յի դաշնակցա­կան կառույցի նկատմամբ, որպեսզի այն եւս ի սպաս դնի ՀՀ‑ի նախկին իշխա­նություննե­րին։ Նրա պնդմամբ՝ դեռ 2019‑ի հունվա­րին Ստե­փա­նա­կերտում անցկացված ՀՅԴ նախա­վերջին՝ 33-րդ ընդհա­նուր ժողո­վի ժամա­նակ Հ․Մարգարյանը, որն էլ, Բերբերյա­նի ձեւա­կերպմամբ, «ՀՅԴ Բյուրո­յի լարե­րը շարժողն» է, կուսա­կիցնե­րին խոստա­ցել էր առա­վե­լա­գույնը 4 տարվա ընթացքում «տուն ճամփել» Նիկոլ Փաշինյա­նին։ 

Հարցազրույցը՝ Civic.am կայքից։

Առնչվող Հոդվածներ