14.6 C
Yerevan

Պետությունն Իբրև Ազգի Համա­խառն Արտադրանք


Չարենցից hետո հայրե­նի­քի պատկե­րը մեզ հրամցվել է իբրև պաթոս ու կիրք, և ով ավե­լի մեծ պաթո­սով ու կրքով կգոռգո­ռա նրա մասին, նա ամե­նա­հայրե­նա­սերն է, իսկ դրա­նից ամեն մի շեղում համարվում է «դավա­ճա­նություն»:

Հակոբ Մովսես

«Մեր Ուղին»-ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ, ՀՌՀ անդման Հակոբ Մովսե­սի հետ: 

-Հայաստա­նում այսօր առա­վե­լա­պես խոսում են քաղա­քա­կա­նության մասին, բայց կարծես մի կողմ է մղվել մշա­կույթը, արվեստը: Մենք մի տեսակ շատ քաղա­քա­կա­նացված ենք: Ինչո՞ւ է այդպես ստացվել:

– Քաղա­քա­կա­նությունը նույնպես մշա­կույթ է, ինչից մենք, իհարկե, գաղա­փար չունենք, իսկ ժողովրդի վարած ամե­նա­հուսա­լի և իր իսկ մշտա­կա­նությունն ապա­հո­վող քաղա­քա­կա­նությունը հենց նրա մշա­կույթն է։ Դա է պատճա­ռը, որ քրիստո­նեա­կան (եվրո­պա­կան) միտքը մեկընդմիշտ ամրագրել է, որ«պետությունը մշա­կութա­յին երև­ույթ է» (Յակոբ Բուրքհարդտ), ուրիշ բան չէ,- քանի որ ինքը՝ մշա­կույթը, նույնպես իշխա­նության (առա­ջին հերթին՝ ինքնիշխա­նության) ձև է, նրա­նով է որևէ ժողո­վուրդ հասնում «սուվե­րե­նության»։ (Չինա­ցի­նե­րը օտար լադե­րի ներկա­յությունն իրենց երաժշտության մեջհա­մա­րում են օտա­րերկրյա ներխուժում)։ Եթե նրա այդ «սուվե­րե­նության» զգա­ցումը թույլ է՝ պետության զգա­ցումն էլ է թուլա­նում — իր մշա­կույթից կտրված կամ հեռա­ցած կամ նրան օտա­րա­ցած ժողո­վուրդը արդեն իր պետությունից և իր «սուվե­րե­նությունից» է հեռա­ցած։ Դա է նրա բուն «սուբյեկտայնությունը»։ Էլ չասած, որ նրա­նով են ապա­հովվում ժողովրդի և իր պետության նվի­րա­պե­տա­կան հարա­բե­րություննե­րը՝ օրենք, իրա­վունք, քաղա­քա­ցիություն, հպա­տա­կություն, սոցիում, ժողովրդա­վա­րություն… Այս կարգա­խո­սից շեղումը տանում է դեպի կործա­նում և ապա­կա­նություն (կոռուպցիա), նաև­աղճա­տում է պետա­կան ձևաբանությունը՝միապետություն, բռնա­պե­տություն, կրո­նա­պե­տություն, ամբողջա­տի­րություն և այլն։Այսօրվա Ֆրանսիա­յի Հանրա­պե­տությունը ֆրանսիա­կան մշա­կույթի արդյունքն է, «ազա­տություն, հավա­սա­րություն, եղբայրություն»կարգախոսները եփվել են այդ երկրի մշա­կույթի և կրո­նա­կան պատկե­րա­ցումնե­րի մեջ։ Այսօրվա Գերմա­նիան կամ Իտա­լիան գերմա­նա­կան և իտա­լա­կան մշա­կույթնե­րի արտա­հայտությունն է, որտեղ իշխում է քրիստո­նեա­կան քաղա­քակրթության ժառանգությունը՝ իր «Օրենքը բոլո­րի թագա­վորն է» («նոմոս հո պոնտոն բասիլևս»)կարգախոսով, իսկ այսօրվա Ռուսաստա­նը ոչ թե պետություն է, այլ միա­պե­տություն, որովհետև այնտեղ հենց իր մշա­կույթի նորմե­րը չեն գործում, այլ՝պատմության բերմամբ իսլա­մա­կան պետության կառույցը, որի գլուխը խալիֆն է (Ռուսաստա­նի դեպքում՝ ցարը, Լենի­նը, Ստա­լի­նը, Բրեժնևը, Պուտի­նը․․․), իսկ օրենքը ընդա­մե­նը նրա կամքն ու պատկե­րա­ցումն է։- Մեր «մտա­վո­րա­կա­նություն» կոչվածն այսօր անընդհատ բողո­քում է, որ մեր պետությունը մեր մշա­կույթը չի «հովա­նա­վո­րում», և չկա մեկը, որ բողո­քի, որ՝ ընդհա­կա­ռա­կը, մեր մշա­կույթը չի կարո­ղա­նում իր պետության հովա­նա­վո­րը լինել, քանի որ ոչ թե պետությունն է մշա­կույթի հովա­նա­վո­րը, այլ ճիշտ հակա­ռա­կը․ այսօր մեր մշա­կույթը մեր պետությա­նը չի հովա­նա­վո­րում, պետության գաղա­փար չի տալիս, այն դեպքում, երբ այն լեցուն է դրա­նով՝ Խորե­նա­ցու պետության հղացքից մինչև Հ․ Օձնե­ցու՝ դեռ 8‑րդ դարում ստեղծված «Կանո­նա­գիրք Հայոց»-ը, այնտե­ղից Մ․ Գոշի «Դատաստանագիրք»-ն ու մեր առա­ջին «սահմա­նադրությունը»՝ Շ․ Շահա­միրյա­նի «Որո­գայթ փառա­ցը» և 1860 թ․ Պոլսի հայոց պատրիարքա­րա­նի կողմից ստեղծված Հայոց ազգա­յին սահմա­նադրությունը։ Ստացվում է, որ անգամ պետության բացա­կա­յության պայմաննե­րում հայ միտքը ձգտել է հայ ժողովրդին պահել պետա­կա­նության նորմով, այսինքն՝ այն պետություն չի ունե­ցել, սակայն պետա­կա­նության բաղադրիչներն իր մտքից չի հանել։ Այսօր ճիշտ հակա­ռակն է․ ունենք պետություն, չունենք պետա­կա­նության միտք։ Եվ ահա՝ երբ մենք մերպե­տա­կա­նա­շի­նության հիմքում այդ նորմե­րը չենք դնում, լինում է այն, ինչ եղավ․ մենք պետությունը պատկե­րացրինք իբրև չ‑պետություն (ինձ զսպում եմ, որ չասեմ բարդակ) և կերանք հերթա­կան ապտակը։Եվ այդ պատճա­ռով չէ՞, որ մենք մեր մեջ ինչքան գող ու ավա­զակ, տգետ ու խուժան կար, բերե­ցինք-լցրե­ցինք ազգա­յին ժողով, ինչքան ռաբիս ու «բլադնոյ»՝ երգարվեստ, ինչքան անեկդոտ պատմող, ծաղրա­ծու՝ շոու և սերիալ և մշա­կույթ ասվա­ծը վերա­ծե­ցինք ժամանցի ու թամա­շա­յի՝ հետև­ա­բար նրա ռեզուլտանտը՝ պետությունը, նույնպես վերա­ծե­ցինք «հաց ու թամա­շա­յի»՝ այս դեպքում իրար բերա­նից հայրե­նա­սի­րա­կան դափնի­ներ խլե­լու, իսկ ժողովրդի բերա­նից՝ նրա մի պատառ հացը խլե­լու թամա­շա­յի։ Որ մենք լատի­նե­րեն «cultur»բառի «կուլտ»-«պաշտամունք» իմաստը չգի­տակցե­ցինք, ոչ էլ հասկա­ցանք նույն արմա­տից կազմված «կուլտի­վացնել» բառի «մշա­կել» իմա­տը և,հետևաբար, մեր պետությունը ոչ «պաշտե­ցինք», ոչ «մշա­կե­ցինք»․․․ Որ մենք մեր ժողովրդին իր պետության նվի­րա­պե­տա­կան աստի­ճա­նը չկա­րո­ղա­ցանք մատուցել և ստի­պե­ցինք, որ նա իրհայրե­նի­քին ասի՝ «էս երկի­րը»․․․ Որ «Ծովից-ծով» Հայաստան անի­րա­կան «ուղե­ղի մորմոք»-ով ծածկադմփոց արե­ցինք «Աշոցքից-Մեղրի» իրա­կա­նու չքնաղ այս Հայաստա­նը․․․ Որ քաղա­քա­կա­նությունն այսօր՝ աշխարհի և մեզ համար այս բարդ ու ճակա­տագրա­կան օրե­րին վերա­ծե­ցինք անմա­կարդակ, հիմնա­կա­նում անձնա­կան համակրանքնե­րի կամ հակակրանքնե­րի հայհո­յա­կան արտա­հայտության, էլ չասած՝ մի երկու չկա­յա­ցած կնոջ ու հարբե­ցո­ղի­լի­բի­դո­յի։ Որ մենք քաղա­քա­կա­նության մասին խոսում ենք հիմնա­կա­նում «ֆիդայական»կեցվածքներով, որտեղ բացա­կա­յում է հենց քաղա­քա­կան դիսկուրսը և դիվա­նա­գի­տա­կան միտքը։ Նորից եմ կրկնում՝ ի՞նչ եք կարծում՝ մեր մշա­կույթը մեզ դրա հնա­րա­վո­րությունը չի՞ տալիս։ Չէ, լավ էլ տալիս է, Խորե­նա­ցուց մինչև Թումանյան ու Չարենց այն մտա­ծում է հենց պետա­կա­նությանկարգե­րով։ Մեր ժողո­վուրդն այստեղ մտա­ծող լուսա­վոր գլուխնե­րի, հանճարնե­րի ու մարգա­րե­նե­րի պակաս ունի՞։ Չէ, չունի։ Միգուցե նրանց արհամարհո՞ւմ է։ Չէ՛, չի արհա­մարհում։ Խնդրե՛մ, նա նրանց բոլո­րին՝ տանում-լցնում է իր երկրպա­գության տաճարնե­րը, դռնե­րը ամուր փակում է վրա­նե­րը և շտապ վազում է շուկա­յի հրա­պա­րակ՝ լսե­լու տխմարնե­րին։

-Երբ խոսում ենք մտա­վո­րա­կաննե­րի կամ այն մարդկանց մասին, ում հասա­րակ ժողո­վուրդը հարգանքով մտա­վո­րա­կան է անվա­նում, մի տեսակ պասի­վություն ենք նկա­տում նրանց կողմից: Մարդիկ, ովքեր արդեն ձանձրա­ցել են քաղա­քա­կա­նությունից, կարոտ են մնա­ցել որևէ ազնիվ խոսքի: Կարծես թե իրա­կա­նա­ցել է Իսա­հակյա­նի մարգա­րեությունն առ այն, որ ոգու սով է գալու ու մենք կուշտ ստա­մոքսով կարոտ ենք մնա­լու խոսքի: Ո՞ւր են մեր մտա­վո­րա­կաննե­րը:

-Ամբողջ ցավն այն է, որ հայ քաղա­քա­կան միտքը 20-րդ դարում միտք չի եղել, այլ՝ պաթոս, ըստ որում այդ պաթո­սը մեր ժողովրդի մեջ սերմա­նել է մակա­բույծ հայրե­նա­սե­րի մի կեցվածք, որի կարգա­խո­սը եղել է «ձեր ճանա­պարհը մինչև Երև­ան անցնում է Մոսկվա­յով» ոչ միայն կույր, այլև ստոր պատկե­րա­ցումը։ (Այդ մակա­բույծ հայրե­նա­սի­րությունն այսօր էլ է իշխում, թեև այժմ վերածվել է շատ խորա­մանկ մի բանի․ հայրե­նի­քով փակել պետության դեմը)։ Մինչև 20-րդ դարը, մեր ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի դիսկուրսը մղվել է նաև մտքով, Իսրա­յել Օրուց, Մինաս վարդա­պե­տից մինչև Աբովյան, Րաֆֆի, Արծրունի, Նալբանդյան և այնտե­ղից էլ մինչև Թումանյան, Տերյան և Չարենց այդ պայքա­րը հոգև­որ-մտա­վոր պլատֆորմ է ունե­ցել, հայրե­նա­սի­րությունը ոչ թե էթնո­սա­յին էքստազ ու «դրայվ» է եղել, այլ էթո­սա­յին մտա­վոր-հոգև­որ ապրում ու գաղա­փար,- հիշենք Աբովյա­նին, որի համար Հայաստա­նը իր դեմ կանգնած Հրեշտա­կա­պետ է («Հայաստան հրեշտա­կի պես առա­ջիս կանգնել․․․»)։ Այսօր, ցավոք, այդպես չէ։ Չարենցից hետո հայրե­նի­քի պատկե­րը մեզ հրամցվել է իբրև պաթոս ու կիրք, և ով ավե­լի մեծ պաթո­սով ու կրքով կգոռգո­ռա նրա մասին, նա ամե­նա­հայրե­նա­սերն է, իսկ դրա­նից ամեն մի շեղում համարվում է «դավա­ճա­նություն»։ Պատկե­րա­վոր ասած՝ Հայրե­նի­քը հայրե­նա­սերնե­րի ձեռքը․․․ կրակն է ընկել։ Այն հայտնվել է տգետնե­րի ու շուլերնե­րի ձեռքե­րում։ Այն էթո­սից ընկել է պաթո­սի ճիրաննե­րի մեջ, մտքից անցել է անմտության տիրա­պե­տություն, որտեղ իշխում է պաթե­տի­կան, այլ ոչ քաղաք(ացի)ական զգո­նությունը, որը լուռումունջ, չարքաշ, համբե­րա­տար, տոկուն ու տևա­կա­նաշխա­տանք է պահանջում և ոչ թե հայրե­նա­սի­րա­կան քծնո­ցի կամ «ղալմա­ղալ»։ Շեշտը դրվել է ոչ թե քաղաքա(ցի)ական և սոցիա­լա­կան, բարո­յա­կան և հոգև­որ իրո­ղություննե­րի, այլ պատմա­կան ցնո­րա­կան բարբա­ջանքնե­րի վրա։ Դու ասում ես՝ հարկա­վոր է խանութում պահանջել աահ կտրո­նը կամ փողո­ցում չթքել, քեզ իսկույն պատասխա­նում են՝ բայց չէ՞ որ Հայկը մի զարկով գետին փռեց Բելին․․․ Ու եթե թքել չի կարե­լի, բա ո՞նց կանգնենք Մասի­սի գագա­թին՝ թքենք թուրքի ճակա­տին։ Քաղա­քա­կա­նությունը փոխա­րինվել է պատմությամբ, և ընդհանրա­պես մեր գիտակցության մեջ պատմությունը դարձել է մի որսա­շուն-քերծե, որը մենք շվացնե­լով քսի ենք տալիս ներկա­յի և գալի­քի վրա։ Մենք կարծես չենք գիտակցում, որ անցյա­լը Արա Գեղե­ցիկ չէ, որ մեր գրողներն ու չամչյան-պատմա­բաննե­րը լիզե­լով վերա­կենդա­նացնեն ու վերա­կենդա­նացնեն, այլ Ղազա­րոսն է, որին ամեն օր կարող է հարություն տալ միայն ու միայն Քրիստոս-Ներկան։ Որ ոչ թե անցյալն է ներկա­յի պատմությունը, այլ ճիշտ հակա­ռա­կը, ներկան է անցյա­լի պատմությունը։ Որ, հետև­ա­բար, ոչ մի ժողո­վուրդ իր անցյա­լը չի տեսնում, եթե այն ներկա­յում ու գալի­քում չի տեսնում։ Մեր քաղա­քա­կան միտքը վերածվել է հայրե­նա­սի­րա­կան շառլա­տա­նության, դիվա­նա­գիությունը՝ աղմուկ-աղա­ղա­կի․ ում մտքով ինչ անցնում է՝ վազում է հրա­պա­րակ բղա­վե­լու։ Ես հիշում եմ՝ դպրո­ցում գումարման գործո­ղության ժամա­նակ մի պարզունակ մեթոդ կար՝ այսինչ թիվը գրած, այսինչ թիվը մտքում պահած,- մեզա­նում ոչինչ մտքում պահած չկա (երևի որովհետև միտք չկա, թեև ոչ էլ այնտեղ պահե­լու բան կա) և ամեն ինչ «գյուռ-գյուռ»հեղված է թղթին կամ ազդա­րարվում է բարձրա­խո­սով, դե, թեկուզև այն պատճա­ռով, որ այդպես հայրե­նա­սե­րի հռչակ է ապա­հո­վում․․․ Դա այլա­սե­րել է անգամ պատմությունը, անգամ այն ի սպաս է դրված «իմիջ» ապա­հո­վե­լուն, մի կողմից նրա առասպե­լա­կա­նացմամբ (այստեղ այսօր իշխող միտումը մեզ անցյա­լի մեջ հնա­րա­վո­րինս հեռու հասցնելն է՝ մինչև դինո­զավրե­րի ժամա­նակնե­րը), մյուս կողմից այն այլա­սե­րե­լով ու ֆարսի վերա­ծե­լով և հրա­պա­րա­կը լցնե­լով պատմությունը կապկող և այն բռնագրա­վող զանա­զան-զարմա­նա­զան «սպա­րա­պետնե­րով», «քեռի­նե­րով», «չաուշնե­րով» ու «աշոտ-երակթնե­րով»՝ առա­ջին հերթին, իհարկե, պրի­մի­տի­վացնե­լով հենց այս նվի­րա­կան անուննե­րը, որովհետև մենք գիտենք, որ այն, ինչը պատմության մեջ մի անգամ լինում է իբրև վսեմ մի բան, երկրորդ անգամ կրկնվե­լով՝ վերածվում է ֆարսի․․․ (Գումա­րած, որ մենք դրա­նով պատմությունն ու անցյա­լը ոչ թե ժառանգում ենք, այլ գողա­նում ու տիրա­նում)։ Սրան մտա­վո­րա­կա­նությունը, իհարկե չի կարող մասնակցել, մանա­վանդ որ․․․ մենք, կնե­րեք, բայցմտա­վո­րա­կա­նություն չունենք, ունենք տասնյակ լավ մտա­վո­րա­կաններ, բայց իբրև դաս, շերտ, մտա­ծո­ղության որակ ու աստի­ճա­նա­կարգ՝ մենք, ավաղ, մտա­վո­րա­կա­նություն չունենք․․․ իսկ եթե ունենք, դուք ասեք, բա ո՞ւր է միտքը․․․ 1937 թ.-ից վեր հայ մտա­վո­րա­կա­նությունը ստրկա­միտ, հետա­դի­մա­կան և պահպա­նո­ղա­կան մի բան է և այն աստի­ճա­նի է փչա­ցել, որ անգամ Կոմի­տա­սի անվան պանթեո­նը դարձրել է կարիե­րա­յի ու բյուրոկրա­տիա­յի բույն։ Նրան ասես՝ եկեք դպրոցնե­րում ծրագրե­րը փոխենք, նորո­գենք, թարմացնենք, վախից լեղի­նե­րը կճա­քի։ Նրան ասես՝ հայ ժողովրդի պատմության ժամե­րին հայրե­նա­սի­րա­կան կիսաի­րա­կան-կիսաա­ռասպե­լա­կան պատմության կողքին եկեք նաև Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան հիմունքներ սովո­րեցնենք, կսոսկան։ Նրանց ասես՝ եկեք պատմության և գրա­կա­նության մեջհե­րո­սա­կա­նության հղացքի մեջ մտցնենք, որ հայրե­նի­քի համար ապրե­լը նույնքան հերո­սա­կան բան է, որքան մեռնե­լը, քեզ կնա­յեն իբրև հերձվա­ծի։ Եթե նրանց ասես, որ պետք չէ տարրա­կան դասա­րաննե­րից սկսած մեր երե­խա­նե­րին ոչ թեհայրե­նա­սի­րա­կան հարբե­ցո­ղության ու ալկո­հո­լի մղել, այլ սթափ, զգոն ու պատասխա­նա­տու քաղա­քա­ցիա­կա­նության, կզայրա­նան վրադ և իրենց՝ իրենցից տգետ կուռքե­րից մի մեջբե­րում կշրխկացնեն դեմքիդ։ Իր այս կերպա­րով նա, արդեն ասա­ցինք, ծպտունննե­րը կտրած և մարաղ մտած սպա­սում է․ քանի որ այսօր օլի­գարխիկ «ընդդի­մությունը» նրա կարծի­քով դեռ ուժեղ է՝ նրա կողմն է, վաղը Նիկոլ Փաշինյա­նը երկու քայլ էլ կուժե­ղա­նա՝ երկու քայլ էլ նրա կողմը կանցնի։ Մեր «մտա­վո­րա­կա­նությունը» նույնպես․․․ «Հայաստան ասե­լիս՝ շրթունքը ճաքում է», բայց Հայաստան ասե­լիս․․․ ավա՜ղ, միտքը չի աշխա­տում․․․ Երևի դրա­նից է, որ մեր «մտա­վո­րա­կա­նությունը» նույնպես նետվում է հեշտին ու բարե­կե­ցիկ «պահանջա­տի­րության» վրա, սակայն ամեն կերպ խուսա­փում է «պետա­կա­նա­պա­հանջա­տի­րութունից»՝ ինքն էլ մատնվե­լով պետության համար անպի­տան ու տգետ մի բանի, քանի որ հայրե­նա­սի­րությունը պաթո­սից բացի ուրիշ բան չի պահանջում, իսկ պետությունը՝ միտք, ջանք ու աշխա­տանք է ուզում, և որովհետև հայրե­նիք ունեն անգամ կապիկնե­րը, սակայն նրանք պետություն չեն կարող կառուցել։ Քանզի իմա­ցեք․ ամե­նավտանգա­վոր ժամա­նակնե­րը նրանք չեն, երբ տգետնե­րի քանա­կը գնա­լով աճում ու աճում է, այլ նրանք, երբ վրա է հասնում մի պահ, երբ պազվում է, որ ազգի գիտուններն ավե­լի տգետ են, քան տգետնե­րը։

-Պրն Հակոբ Մովսես ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք որպես հասա­րա­կություն, որպես ժողո­վուրդ չե՞նք գռեհկա­ցել: Նկա­տի ունեմ արդյո՞ք մենք հետընթաց չենք գրանցել։

-Նայեք մեր վերջին հարյուր տարվա պատմությունը․ մենք երեք դժոխք ենք ապրել․ 1915 թ․ թուրքա­կան դժոխքը, երբ ֆիզի­կա­պես ոչնչացվեց մեր մարմի­նը, 1937 թ․ սովե­տա­կան դժոխքը, երբ ոչնչացվեց մեր հոգին և, ասածս չափա­զանցություն չհա­մա­րեք, վերջին երկու տասնամյակնե­րի դժոխքը, երբ փորձ արվեց ոչնչացնել մեր բարո­յա­կա­նությունն ուկերպա­րը, մեր երկի­րը դրվեց համա­կարգա­յին կողո­պուտի տակ և, ամե­նա­սոսկա­լին, հանձնվեց խուժա­նի ձեռքը, ինչպես Ֆաթիհ սուլթա­նը Կոնստանդնուպո­լի­սը հանձնեց իր ենիչերիներին։Այս վերջին քսան տարին առանձնա­հա­տուկ է մեր պատմության մեջ,- փորձ արվեց փոխել մեր ժողովրդի կարգն ու աստի­ճա­նա­կարգը, նրա­նով, որ ջրի երես հանվե­ցին և առա­ջին պլան մղվե­ցին նրա բոլոր հոռի բնազդնե­րը, և դրա պտուղնե­րը մենք դեռ երկար ենք քաղե­լու։- Անգամ մեր ժողովրդի մի հատվա­ծի՝ արցա­խա­հա­յության գիտակցության մեջմտցվեց, որ նա ոչ թե մեր ժողովրդի մի բնա­կան հատվածն է, ինչպես, ասենք, լոռե­ցին կամ քյա­վառցին, այլ ինչ-որ կլան։ Մեզա­նում ընդունված մի արտա­հայտություն կա, որ մենք ընկել ենք փոսը, բայց եկեք էֆե­միզմով չտա­ռա­պենք և այդ փոսի անունը լրիվ տանք՝ զուգա­րա­նա­փո­սը (ներող եղեք)։ Տարբե­րությունը վիթխա­րի է․ փոսից դուրս եկո­ղը թափ է տալիս վրա­յի փոշին ու գնում է առաջ, բայց երկրորդից մենք եթե անգամ դուրս գանք ու վրա­նե­րիցս մաքրենք դրա պարունա­կությունը՝ միևնույն է, մեր վրա­յից դեռ մի քսան-երե­սուն տարի հոտ է գալու․․․ Ապա­կանվեց և գռեհկացվեց ամեն ինչ՝ մեր հարա­բե­րություննե­րը, մեր հոգե­բա­նությունը, մեր բիզնե­սը, մեր պետա­կան հաստա­տությունը, մեր դպրո­ցը, մեր երաժշտությունն ու թատրոնը․․․Մեջտեղ եկավ «Կաշառքը մատա­ղի պես բան է, եթե տալիս են՝ պիտի ասես ընդունե­լի լինի» հումոր-կարգա­խո­սը։ Վերացվեց օրենքնե­րով ապրող ընտրա­խա­վը և նրա փոխա­րեն նշա­նակվեց մի օրենքով (զակոննի) «էստաբլիշմենտ», որն ավի­րեց ամեն ինչ՝ ժողովրդի վրա իջնող իր իսկ պետությանշնորհը փոխա­րի­նե­լով նրան նետվողբա­րե­գործություննե­րով և այդպի­սով մեր ժողովրդին վերա­ծե­լով մուրացկա­նի ու պետության ամե­նա­զո­րության ցգա­ցումը փոխա­րի­նե­լով այս կամ այն օլի­գարխի ամե­նա­զո­րությամբ։ Ընդհանրա­պես մեր ժողովրդին ստոր վիճակնե­րի մեջ գցածստորնե­րին թվաց (և այսօր էլ թվում է), թե մեր ժողո­վուրդը ստոր է (իրենց բառա­պա­շա­րով ասած՝ «ժեխ» կամ «զոմբի»)։ Եվ այդ գործը նրանք արե­ցին պրոֆե­սիո­նալ քաղտեխնո­լո­գիա­նե­րով։ Քանի որ հասկա­ցան, որ պետություն փչացնե­լը մի ակնթարթի գործ է․ պարզա­պես կանչում ես թոխմախցի մի «խարո­շու» կամ խուժա­նի և նրան տանում ես Ազգա­յին ժողով կամ նշա­նա­կում ես քաղա­քա­պետ, և ահա պետությունը մի վայրկյա­նում դիտա­պաստ է լինում։ Եվ նրանք ծրագրա­վորված զարկ տվե­ցին կոռուպցիա­յին, որպեսզի ստեղծեն այն խավը, որը կսա­տա­րի իրենց։ Նրանք խուժա­նին ասա­ցին․ ես քեզ կպա­հեմ, որպեսզի դու էլ ինձ պահես։ (Դրանք այսօ­րէլ են փորձում նույնն անել․ բայց քանի որ իրենց ստեղծած այդ խուժան խավը կատարյալ վարկա­բե­կության է ենթարկված և, մյուս կողմից էլ, ոնց որ թե նրանց հետ գնա­լով այլևս հույսեր չի կապում, իրենց նոր սատար հայթայթե­լու նպա­տա­կով և օգտվե­լով որոշ հակա­սություննե­րից՝ առա­ջարկում են նախա­գահ դարձնել— ո՜վ զարմանք․․․ որևէ հոգև­ո­րա­կա­նի, ասել է թե՝ ուզում են իրենց կողմը գրա­վել մեր եկե­ղե­ցին, ինձ հիշեցնե­լով նյուրնբերգյան դատա­վա­րության ժամա­նակ դատվող ֆաշիստնե­րից մեկի աստվա­ծա­հա­ճո ճառին ի պատասխան հնչած մի պահնորդի արտա­հայտությունը՝ «սատա­նան սկսել է մեջբե­րումներ անել Աստվա­ծաշնչից» )։ Բայց սա էլ դեռ ոչինչ․ նրանք մեր ժողովրդին ներշնչե­ցին, որ նա պետա­կա­նո­րեն իմպո­տենտ ժողո­վուրդ է և այսօր էլ ակնարկում են, որ նա չի կարող ապրել առանց ինչ-որ երկրորդ սովե­տի՝ ինչ-որ «միութե­նա­կան հանրա­պե­տության»։ Բայց եկեք այս ամե­նը թողնենք և խոսենք այդ տարի­նե­րի մի երև­ույթի՝ համա­տա­րած ունեզրկման մասին (սա չխառնենք աղքա­տության հետ, աղքա­տությունը սոցիա­լա­կան վիճակ է, ունեզրկվա­ծությունը՝ հոգե­բա­նա­կան) և դրա այդ հոգե­բա­նա­կան բացատրությունը թողնե­լով մի ուրիշ անգա­մի՝ հիմա փորձենք դրա հասա­րա­կա­գի­տա­կան մի բացատրությունը տալ։ Բանն այն է, որ պատմության ընթացքում օտարնե­րի­կողմից իր ունեզրկման իրո­ղությունը բնազդա­բա­րիր հիշո­ղության մեջ ունե­նա­լով և այն համա­րե­լով օտա­րի ճնշում՝ մեր ժողո­վուրդն այն հանկարծ տեսավ իր սեփա­կան պետության կողմից,- և ահա նա իր պետությունն էլ համա­րեց օտար մի բան (դրա համար էլ նա նրան ասում է՝ «էս երկի­րը», ինչպես կասեր՝ «էս քարը» կամ «էս Թուրքիան»)։ Սեփա­կանպե­տության կողմից ունեզրկվե­լու դառը իրո­ղությունընրան խորթացրեց (չեմ ուզում ասել՝ թշնա­մացրեց) իր պետությա­նը․․․ Նա պետությունն այլևս իբրև իր բուն շահը չի պատկե­րացնում։ Նման հոգե­բա­նության դեպքում այսօր հայ կապի­տա­լը ոչ մի պետա­կա­նա­մետ-հասա­րա­կա­կա­նա­մետ գործա­ռույթ չի ստա­նում, այն ինչպես որ եղել է՝ այդպես էլ մնում է իբրև «խոջա­յա­կան կապի­տալ»։ Պետության գաղա­փա­րի բացա­կա­յության և պետություն կողոպտե­լու այս պայմաննե­րում տեղի է ունե­նում այն, ինչն անխուսա­փե­լի է՝ մեր երկրում սկսում են իշխել «մարդը մարդուն գայլ» և «պատե­րազմ բոլո­րի ընդդեմ բոլո­րի» հոբսյան կարգա­խոսնե­րը,- դա է, որ այսօր հային հանում է հայի դեմ։ Ես համոզված եմ, որ մեր արտա­գաղթը միայն սոցիա­լա­կան երև­ույթ չէ, այլև հոգե­բա­նա­կան․ մի անգամ ասել եմ․ մեր ժողո­վուրդը սոցիա­լա­կան մեծ տոկունության ժողո­վուրդ է, և նա ոչ այնքան նեղությունից ու աղքա­տությունից է փախչում իր երկրից, որքան անարդա­րությունից, ստո­րա­ցումից ու վիրա­վո­րանքից։ Սա հին ժողո­վուրդ է և ամեն սոցիա­լա­կան նեղության կարող է դիմա­նալ, բայց անբա­րո­յա­կա­նություն, անարդա­րություն ու ստո­րությունչի հանդուրժում և փախչում է։ Էլ չեմ խոսում մերժո­ղովրդին կրթազրկե­լու մասին, որի արդյունքում այսօր տգի­տությունը հարձակվել է մտքի վրա և սրա­խողխող է անում նրան։

-Այսօր, երբ քաղա­քա­կա­նությունը կուլ է տվել մեր ողջ առօրյան, մեր քաղա­քա­կան ուժե­րը կարծես մոռա­ցել են, որ քաղա­քա­կա­նությունը պետք է վարել հանուն պետության և որ իրենք մրցա­կից են, ոչ թե թշնա­մի: Ի՞նչ է լինե­լու այս ամե­նի վերջը: Ի՞նչ նպա­տակ ունեն նրանք: Մեր քաղա­քա­կան ուժե­րը պետությունը պատկե­րացնում են իբրև ռազմա­վար, որը իրենց ձեռքից խլել են և ահա իրենք ելել են այն հետ նվա­ճե­լու համար։ Ընդդի­մությունը՝ իբրև նորին մեծություն ընդի­մություն չի կայա­նում։-

-Դուք ճիշտ եք նկա­տում։ Հայաստա­նում այսօր ընդդի­մություն չկա։ Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ առիթ է, որ կրկնեմ․ հայաստանյան ներկա ժողովրդընտիր իշխա­նություննե­րի հիմնա­կան ողբերգությունն այն է, որ նա ընդդի­մություն չունի։ Թշնա­մությունը ընդդի­մություն չէ։ Դուք «Նորին մեծություն ընդդի­մություն» ասե­լով հավա­նա­բար նկա­տի ունեք կառա­վա­րութան և ընդդի­մության անգլիա­կան սահմա­նումը՝ Անգլիա­յում կառա­վա­րությունը կոչվում է Նորին Մեծություն թագուհու կառա­վա­րություն, իսկ ընդդիմությունը․․․դարձյալ Նորին Մեծություն թագուհու ընդի­մություն։ Դա այդպես է, որովհետև Անգլիա­յի և՛կառավարության, և՛ ընդդի­մության նպա­տա­կը Անգլիա­յի «Նորին Մեծություն»-ությունն է, հետև­ա­բար մեզա­նում ընդդի­մության բացա­կա­յությունը այստեղ Նորին մեծություն պետության բացա­կա­յությունն է․ երևի դա է պատճա­ռը, որ ընդդի­մություն կոչվա­ծը­ցօրս հանդես չի եկել ոչ մի գաղա­փա­րա­կան կամ սոցիալ-քաղա­քա­կան-մշա­կութա­յիննա­խա­ձեռնությամբ։ Մեր ընդդի­մության միակ նվա­ճումն այն է, որ նրան հաջողվեց վարկա­բե­լել ընդդի­մության ինստի­տուտը Բայց եկեք նախ հասկա­նանք, թե ինչ ասել է ընդդի­մություն․ մի կառույց, որի նպա­տա­կը պետա­կան կոռուպցիա­յի, կաշա­ռա­կե­րության, քաղա­քա­կան դեմա­գո­գիա­յի, հասա­րա­կա­կան ստե­րեո­տի­պի դեմ պայքա­րելն է,-ինքը՝ իշխա­նությունը, բոլոր պարա­գա­նե­րին նստած է կոռուպցիա­յի ռումբի վրա, նրան դրա­նից հեռու պահո­ղը ընդդի­մությունն է։ Բայց ինչպե՞ս է մեզա­նում․ ունենք մի իշխա­նություն, որը պայքա­րում է կոռուպցիա­յի դեմ, և ունենք մի ընդդի­մություն, որը մինչ օրս էլ մինչև կոկորդը խրված է կոռուպցիա­յի մեջ և ամեն ինչի դիմում է իր գողո­նը պահպա­նե­լու համար, այսինքն՝ դերե­րը փոխվել են․ ունենք ընդդի­մա­դիր կառա­վա­րություն և իր միջոցնե­րով տակա­վին իշխող մի ընդդի­մություն։ Իշխա­նություն, որը ստիպված է պայքա­րել կոռումպացված ընդդի­մության դեմ,- այսպի­սի բան տեսած կա՞ք։ Եվընդդի­մություն, որը, ուրեմն, կարե­լի է համա­րել Նորին Գողության և Նորին Ավա­զա­կության ընդդի­մություն։ Դե, գումա­րած որ դա մի անձի պաշտպա­նա­կան պատվար ընդդի­մություն է (իմ սիրտը ցավում է այնտեղ արդար ցավով ու ցասմամբ հայտնված երկու-երեք հոգու համար)։ Մի անձի, ով Ազգա­յին ժողո­վում ի դեմս 9 մարդու գնդա­կա­հարված հայոց պետության դագա­ղի մոտ կանգնած՝ հայ ժողովրդին «հաթա­թա» տվեց, թե «ո՞վ է էն տղա­մարդը, որ պիտի իմ դեմ դուրս գա»։ Այդ ընդդի­մությա­նը ես ուզում եմ հարց տալ․ դուք հայրե­նա­սի­րա­բար այդ ինչքա՞ն եք արհա­մարհում ձեր ժողովրդին, որ հայհո­յում եք նրա ընտրությունը․․․ Դուք այդ ինչքա՞ն եք ատում ձեր ժողովրդին, որ չեք էլ հասկա­նում, որ 4000 զոհ տալուց հետո դարձյալ նույն իշխա­նությանն ընտրե­լը ոչ թեձեր ասած բառով «ժեխության» արտա­հայտություն է, այլ ենթա­գի­տակցա­բար դարեր առաջ կորցրած իր պետությունը միգուցե հետ բերե­լու, միգուցե հետ ստա­նա­լու աղոտ հույսի արտա­հայտություն, պատմության և ապա­կա­նության ճիրաննե­րից մի կերպ իր համար պետություն կորզե­լու հույսիարտա­հայտություն։ Այդ ընտրությունը ոչ միայն ապա­ցուցեց, որ հայ ժողո­վուրդը դեռ չի մեռել, այլև որ նրա մեջ իր պետության հույսը դեռ չի մեռել։ (Եվ եթե այս իշխա­նություննե­րը նրա հույսի այդ պետության թեկուզև առա­ջին քարե­րը չկա­րո­ղա­նան դնել, ես առա­ջիննե­րից կլի­նեմ, որ կոչ կանեմ նզո­վել նրանց)։ Սա ասե­լով՝ հանկարծ մտա­հան չանեմ, որՀա­յաստա­նում լիքը հարցեր կան, որոնք միայնընդդի­մա­դիր միտքը կարող է տեսնել, քանի որ իշխա­նությունը մեր օրե­րի քաղա­քա­կան արագտեմպե­րից ու ալգո­րիթմից ելնե­լով դրանք կարող է նաև չնկա­տել, ինչը պատճառ է դառնում, որ նա հաճախ‘ ա) տակտի­կան և ստրա­տե­գիան խառնումէ, բ) քաջ պատկե­րացնե­լով խնդիրնե­րը՝ երբեմն չիպատկե­րացնում դրանց հաջորդա­կա­նությունը ևոտքը առա­ջին սանդուղքին չդրած՝ մեկից դնում էտասնե­րորդին, ինչը պատճառ է լինում, որ բաց թողնված ինը «լոնքված» սանդուղք նրան հետ քաշի և գ) չի կարո­ղա­նում իր կառուցե­լիք պետության մոդե­լը և նրա բաղադրիչնե­րը հարկ եղա­ծին պես մատուցել մեր հասա­րա­կությա­նը (օրի­նակ բացատրել, թե ինչ բան է հարկը, ինչ բան է կոռուպցիան, ինչ բան է մշա­կույթը և այլն, և այլն)։ Այսօրվա Հայաստա­նի առա­ջին խնդի­րը, իմա­ցած եղեք, ընդդի­մության ձևա­վո­րումն է, և որ օրը Հայաստա­նում ընդդի­մություն հայտնվի՝ ես այնտեղ եմ։

-Այսօր կարծիքներ են հնչում, որ մենք 1991թ. անկա­խա­ցանք, բայց այդպես էլ պետություն չդարձանք: Համամի՞տ եք, որ մենք լրջա­գույն բացթո­ղումներ ունենք այդ առումով: Եվ ինչո՞ւ է այդպես ստացվել:

Այո, մենք պետություն հռչա­կե­ցինք, բայց պետություն դեռ չենք կարո­ղա­ցել կառուցել։ Դա նման է նրան, որ երե­խա ունե­նաս և փողոց գցես։ Մեր պետությունն ընկե­ցիկ է։ Եվ սրա պատճա­ռը երկուսն է․ կամ մենք պետություն կառուցե­լու մեջ, այո, ոմանց ասածնե­րի պես իմպո­տենտ ժողո­վուրդ ենք (ինչին ես, ձեր թույլտվությամբ, չեմ հավա­տում), կամ մեր մշա­կույթը մեր գիտակցության մեջ Հայաստա­նը ներարկել է իբրև հայրե­նիք և ոչ իբրև պետություն (ինչին ինձ հրա­մա­յել են չհա­վա­տալ Խորե­նա­ցուց մինչ Աբովյան ու Չարենց(«աշխարհական կարգե­րի գիտություն ենք ձեռքբե­րում և քաղա­քա­կան կարգեր ենք սովո­րում», ասում է պատմա­հայրը իր «Պատմության» երրորդ գլխում, իսկ «Ողբում» ավե­լացնում է՝«կառավարիչները կարգ չեն պահպա­նում»)։ «Պետություն» այն իմաստով, ինչը հուշում է հենց բառն ինքը, որը, քչերս գիտենք, կրո­նա­կան բառ է («պետություն» — կամ «Տերություն» — կոչվում է հրեշտակնե­րի հինգե­րորդ դասը (Kyriotetes), որը ապա­հո­վում է վերից վար և վարից վեր աստի­ճա­նա­կարգա­յին և նվի­րա­կան հարա­բե­րություն, ինչն ասում է, որ պետությունը միայն սոցիա­լա­կան հաստա­տություն չէ, այլև հոգև­որ)։ Պետությունն է, որ տվյալ ժողովրդին էթնո­սից վերա­ծում է էթո­սի և էլի­տա­յի և ոչ միայն նրան դարձնում է «ընտրյալ ժողո­վուրդ», այլև սոցիա­լա­վո­րում է նրա բոլոր մշա­կութա­յին և կրո­նա­կան պատկե­րա­ցումնե­րը,- դրանց միակ ցուցի­չը նա է։ Եվ ոչ միայն սոցիա­լա­վո­րում է, այլև աստի­ճա­նա­կարգում է՝ իմա­ցած եղեք, որ պետության բացա­կա­յությունն է, ինչը մեզ զրկել է աստի­ճա­նա­կարգության զգա­ցումից և, եթե ավանդույթն էլ չի գործում, հասցրել է հարա­բե­րություննե­րի անարխիա­յի՝ մեր միջից վտա­րե­լով միմյանց հանդեպ սերն ու հարգանքը և մեր հարա­բե­րություննե­րի մեջ խցկե­լով «եղունգ ունես՝ գլուխդ քորի» ստոր պատկե­րա­ցումը։ Այդ բացա­կա­յությունը հայ մարդու ենթա­գի­տակցության մեջից ջնջել է իր տեսա­կի, իր արքեի հանդեպ ակնա­ծանքը, հայ մարդը հայ մարդուն չի կարո­ղա­նում գնա­հա­տել։ Նա ոչ միայն իրեն չի հարգում, այլև իր նմա­նին, որովհետև ենթա­գի­տակցո­րեն մտա­ծում է՝ «ինձ նման մի բան էլ սա կլի­նի»։ Պետությունն է, որ վերև­ում ասածս բարե­գործության «օլի­գարխա­յին» մենաշնորհը դարձնում է բոլո­րի հավա­սար բարե­գործությունն ու նվի­րատվությունը բոլո­րին, օրի­նակ, իբրև հարկ,- վերջինս քո տաճա­րի գանձա­նակ գցվող քո լուման է։ Պետությունը հավա­տի ինստի­տուտը ներմուծում էսո­ցիա­լա­կան կյանք, օրի­նակ, բանկա­յին համա­կարգ, որտեղ «կրե­դիտ» բառը, ինչպես մի տեղ նշում է մի իտա­լա­ցի փիլի­սո­փա, հենց «կրեդո»-«հավատում եմ» բառի ածանցյալն է։ Եվ այլն, և այլն): Դուք կասեք, որ այս ամե­նը ինտե­լեկտուալ խոսակցություններ են, բայց ես ձեզ հո չե՞մ առարկի, այլ կավե­լացնեմ՝ այո, պետությունը հենց ինտե­լեկտուալ կառույց է, և եթե ազգը չի կարո­ղա­նում պետություն կառուցել, ուրեմն ինտե­լեկտ չունի։ Այդ ինտե­լեկտի բացա­կա­յությունը­պե­տությունը կարող է սարքել Մամո­նա­յի արտա­հայտություն (կամ Հոբսի ասած Լևիա­թա­նը, որից մարդիկ փախչում են), իսկ նրա ներկայությունը,ինչպես արդեն ասա­ցի, վերին մի Պետության արտա­ցոլքը երկրի երե­սին։ Իսկ ո՞վ է ասել, որ մեր մշա­կույթի մեջ գործող վերև­ում ասածս Խորե­նա­ցուց-Չարենց պետության միտքը և հոգև­որ խարիսխը չեն կարող հայոց պետության ու պետա­կա­նության խարիսխ դառնալ։ Եվ ամե­նա­կարև­ո­րը․ միայն ու միայն պետությունն է, որը կարող է ապա­հո­վել որևէ ժողովրդի որևէ սուբյեկտայնություն, առանց դրա խոսել վերջի­նիս մասին նույնն է, թե առանց կժի գնաս աղբյուրից ջուր բերե­լու։ Եվ հենց այստեղ էլ ասենք, որ մեր ժողո­վուրդը չգի­տի, թե ինչ է պետությունը, որոնք են նրա պարա­գա­նե­րը։ Այդ պատճա­ռով էլ նա իրեն ոչ քաղա­քա­ցի է ընկա­լում, ոչ հպա­տակ։ Նա անընդհատ խոսում է քաղա­քա­ցիա­կան իրա­վունքնե­րից, բայց մոռա­նում է հպա­տա­կի իր նույնքան կարև­որ պարտա­վո­րություննե­րի մասին։ Մանա­վանդ որ վերջինս պատմության բերմամբ նա խառնում է ստրուկի հետ։ Եվ հենց սա էլ հայ մարդու քաղա­քա­ցիա­կան կերպա­րի միա­կողմա­նիությունն է․ նա իր պետությունը պատկե­րացնում է իբրև մի բան, որից ինքը պետք է իրա­վամբ ստա­նա իր իրա­վունքնե­րը և քաղա­քա­ցիա­կան ազա­տություննե­րը, սակայն մոռա­նում է, որ այն նաև մի բան է, որին նա նույն պատասխա­նատվությամբպետք է տա և նվի­րա­բե­րի։ Չէ՞ որ ով վատ հպա­տակ է, նա վատ քաղա­քա­ցի է։ Եվ քանի դեռ մենք պետություն չենք ստա­ցել, մենք ոչ թե հպա­տակ ենք, այլ ստրուկ և մենք ոչ թե քաղա­քա­ցի ենք, այլ անարխիստ։

-Այսօր, երբ հայրե­նա­սի­րություն ասվածն ավե­լի շատ նույնացվում է գոռգո­ռոցնե­րի, երգե­րի, աղմուկի հետ: Կարծես թե վերա­ցել է հայրե­նա­սի­րության գաղա­փա­րա­կան բարձրությունը, ամեն ինչ շատ մանր է: Ի՞նչ կասեք այս առումով:

-Եվրո­պա­կան լեզունե­րում «պատրիոտ» և «պատրիո­տիզմ» արտա­հայտություննե­րը պարտա­կա­նություննե­րի հետ են կապված, մեզա­նում՝ զգացմունքնե­րի պոռթկման և կրքի։ Ես կարծում եմ, որ առանց այդ պարտականության՝հայրենասիրությունը պարզա­պես Էրո­տի­կա­կան զգա­ցում է և ոչ թե բանա­կան, մտա­վոր ու հոգև­որ կարո­ղություն։ Հայրե­նա­սի­րությունը միայն քո էթնո­սի գիտակցությունը չէ, իսկ եթե դա է, այն ավե­լին չէ, քան կենսա­բա­նա­կան հայրե­նա­սի­րություն։ Այն էթնո­սի կողքին նաև և առա­ջին հերթին Էթոս է․վերջինս է, որ ապա­հո­վում է որևէ էթնո­սի մշտա­կա­նությունը։ Առանց այդ էթո­սի հպարտա­նալ, թե ես հայ եմ, նույնն է թե, մի ռուս մտա­վո­րա­կա­նի արտա­հայտությունն օգտա­գործե­լով, հպարտա­նաս, թե ծնվել ես հինգշաբթի օրը։ Այդու «հայ» ասե­լով մենք պետք է պատկե­րացնենք անցյա­լի, բայց հատկա­պես ներկա­յի և ապա­գա­յի մեջ վսեմ մի էթո­սով ապա­հո­վագրված մի էթնոս և ոչ թե, ասենք,«ես քիչ եմ, բայց ինձ հայ են ասում» կամ թուրքի «ինա­դու» մի բան։ Այո, առանց էթո­սի էթնո­սը ոչ ապա­հո­վագրված է, ոչ էլ երաշխա­վորված։ Էթոսն է, որը մարդուն պահում է էթնո­սի մեջ, էթնոս է պանծացնում և հակա­ռա­կը՝ էթո­սի նվաստացմամբ տեղի է ունե­նում հենց էթնո­սի նվաստա­ցում։ Էթնո­սը կարող է իր «անվա­նա­կան արժե­քով»՝ պատմությամբ, քանա­կով, տարա­ծությամբ ու ժամա­նա­կով շատ հարուստ լինել, բայց այդ ամե­նը արժեզկվում է դրա­մի պես և ոչինչ չարժե, եթե դրան չի համա­պա­տասխա­նում համա­պա­տասխան, հավա­սա­րարժեք էթոս, ինչպես դրա­մը կարող է ոչինչ չարժե­նալ ապրանքի բացա­կա­յության դեպքում կամ անա­պա­տում։ Էթնո­սի պանծացմամբ էթո­սի պանծա­ցում չի կարող լինել, իսկ ահա Էթո­սի նվաստացմամբ տեղի է ունե­նում էթնո­սի նվաստա­ցում։ Եվ հակա­ռա­կը․ մեծ էթո­սը քո տունը կարող է համաշխարհա­յին տուն դարձնել և այնտեղ Աստված հրա­վի­րել, ինչպես որ մեր Աբգար թագա­վո­րը Քրիստո­սին հրա­վի­րեց («բայց ես մի փոքր և գեղե­ցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավա­կան է»)․․․ Մերոնք այդ էթնո­սի պակա­սը, արդեն ասա­ցի, փորձում են լրացնել մեզ հազա­րամյակնե­րի հնություն հաղորդե­լով, բաց մի՞թե հին լինե­լը էթոս է․ մենք ինչքան հին պետք է լինենք, որ օբսի­դիա­նից կամ դինո­զավրե­րից հին լինենք։ (Ի դեպ՝ ես հայ ժողովրդի տարի­քը փնտրողնե­րին խորհուրդ կտա­յի օգոստո­սին գնալ Սևա­նա լիճ և նրա­նից հարցնել մեր տարի­քը,- ճշգրիտ կասի)։ Եվ ընդհանրա­պես՝ անցյա­լից կառչե­լը հոռե­տե­սության նշան է։ Ընտրյալ ժողո­վուրդնե­րը նրանք են, որոնք ներկա և ապա­գա ունեն․․․ Եվ ահա այստեղ է, որ պատմության և մշա­կույթի կողքին դարձյալ մեջտեղ է գալիս այդ էթնո­սի մարմնա­վո­րումը՝ պետությունը, որն էլ միայն կարող է ապա­հո­վել ժողովրդի բոլոր բաղձանքնե­րը․ մեր դեպքում՝ առա­վել ևս, քանի որ մեր պատմության՝ այսօր գործող բոլոր ռեզուլտանտնե­րը՝ պահանջատիրություն,ցեղասպանության ճանաչման պահանջ, սփյուռք, հայրե­նա­դարձություն, լեզու, մշա­կույթ․․․ կարող են կենսա­կան լինել միայն այն ժամա­նակ, երբ իրենց տեր ու զորա­վիգ ունեն միայն ու միայն այն հասկա­ցությունը, որը, ինչպես ասա­ցի, սբ տեքստե­րը և արեո­պա­գիտնե­րը կոչում են Պետություն․ Պետությունն է դրանց կենսա­կան (տվյալ դեպքում պատմա­կան և քաղա­քա­կան և, ամե­նա­կարև­ո­րը, սոցիա­լա­կան) իմպուլսա­ցիան ապա­հո­վում, առանց պետության դրանք ընդա­մե­նը երա­զա­խա­բությունեն, ոչ ավե­լին։ Եթե ժողո­վուրդն իր սրտից պետություն չի կարո­ղա­նում հանել, նշա­նա­կում է՝ նա իր ամե­նանվի­րա­կան բաղձանքնե­րը թողնում է միրա­ժի մեջ, չի կարո­ղա­նում ապա­հո­վել իր «երկրա­յին մարմնա­վո­րումը» և թպրտում է առասպե­լի, ցնորքի, հեքիա­թի ոլորտում, ինչը առանց իրա­կա­նության դիվա­կան երև­ույթ է,- ինչպես կասեր Չարենցը՝ ուրու։ Մենք ասես «անցյալահարված»լինենք, մենք այնքան ենք կառչած մեր անցյա­լից, որ այնտեղ վխտա­ցող մեր բոլոր հիմա­րություննե­րը ոչ միայն չենք տեսնում, այլև ժառանգում ենք,- մենք ասես գերմա­նա­ցի փիլի­սո­փա­յի «Ո՛չ միայն բանա­կա­նությունը հարյուրամյակնե­րի, այլև նրանց հիմա­րությունն է բռնկվում մեր մեջ։ Վտանգա­վոր է ժառանգորդ լինե­լը» մտքի մարմնա­վո­րումը լինենք․․․ Եվ ապա․ անցյա­լը, իհարկե, ազգե­րին այսպես կոչված վերին ճշմարտություննե­րը տեսնե­լու իմաստնություն է տալիս, ինչը մեր ժողո­վուրդն ունի, սակայն այն մեզ զրկել է ամե­նայն առա­ջին ճշմարտություն տեսնե­լու տարրա­կան խելո­քությունից։ Արդյո՞ւնքը․ մենք խրվում ենքպատմության մեջ և չենք կարո­ղա­նում մտնել քաղա­քա­կա­նության մեջ։ Էլ չասած, որ ազգը անցյա­լի մեջ կարող է մտնել միայն ու միայն ներկա­յի մեջ մտնե­լով, այլ ոչ թե անցյա­լում իրեն պեղե­լով իբրև բրա­ծո մի բան, ինչպես անում են մերոնք, որոնք փորձում են մեր պատմությունը հասցնել մինչև քիչ է մնում պոլեո­լիթ՝ ընկնե­լով ծիծա­ղե­լի վիճակնե­րի մեջ և չհասկա­նա­լով, որ «քանի տարե­կան է տվյալ ազգը» հարցը մի ստույգ պատասխան ունի՝ ինչքան որ ներկա և ապա­գա ունի։ Համա­ռո­րեն չհասկա­նա­լով, որ ժողո­վուրդնե­րը ոչ միայն ծննդյան վկա­յա­կան պետք է ունե­նան, այլև անձնա­գիր, որը հենց պետությունն է, և առանց որի դու քաղա­քա­կան, անգամ մշա­կութա­յին բոմժ ես, որքան էլ հեռուն հասնի քո ծագումը։ Ինչ խոսք, ժողո­վուրդը պետք է ոչ իր անցյա­լը անտե­սի, ոչ էլ իր կորուստնե­րը, պահանջներն ու պահանջա­տի­րություննե­րը, սակայն պետք է իմա­նա դրանց քաղա­քա­կան գործա­ծության հարմար պահերն ու ժամա­նակնե­րըև ոչ թե խարխա­փե­լով ընկնի դրանց հետև­ից, նա պետք է ստեղծի, կառուցի, ստա­նա, բարձրացնի այն ցատկա­տախտա­կը, միայն որի վրա կանգնե­լով էլ կարող է ցատկ կատա­րել դրանց մեջ և ոչ թե զգացմունքայնո­րեն ամեն անգամ բերանքսի­վայր շրմփա գետնին և պատկե­րա­վոր բողո­քի աշխարհի անարդա­րությունից ու մեր «թղթե շերե­փից»։ Առանց այդ ցատկա­տախտա­կի հայրե­նա­սի­րությունը ես համա­րում եմ ցուցա­մո­լա­կան կամ հոսհո­սա­կան հայրե­նա­սի­րություն։ Թատրոն խաղա­լու համար պետք է թատրո­նի շենք կառուցել, այլա­պես դու կմնաս իբրև փողո­ցա­յին շրջիկ (գաղթա­կան…) ներկա­յա­ցում։ Այո, մենք մեր ներկա­յությունն ու «ներկա­յա­ցումը» խաղա­լու համար նախ պետք է ներկա­յա­ցուցչություն ունե­նանք, այլա­պես կմնանք, ինչպես ասա­ցի, իբրև փողո­ցա­յին ներկա­յա­ցում՝ փողո­ցա­յին հանդի­սա­տե­սով, երբ արդեն ներկա­յա­ցումը ներկա­յա­ցում չէ, այլ թամա­շա, իսկ դիտումն էլ դիտում չէ, այլ գուցե խղճա­հա­րություն ու կարեկցանք, որոշ դեպքե­րում էլ արդեն արհա­մարհանք։ Ուստի ես մեր պատմության այս շրջա­նում հայրե­նա­սի­րություն կհա­մա­րեի երեք բան․ Հայաստա­նի մասին մեր դատո­ղություննե­րը «հայրե­նա­սի­րա­կան» զգա­յա­ցունց ու խանդա­վառ պաթո­սից տեղա­փո­խել պետա­կան սթափ, զգոն և սառնա­սիրտ դաշտ, իսկ սա նշա­նա­կում է գտնել մեր տեղը ժամա­նա­կա­կից դիվա­կան աշխարհի և քաղա­քա­կա­նության շախմա­տի տախտա­կի վրա, այնտեղ պատկե­րացնել ոչ միայն մեր ֆիգուրայնությունը (եթե զինվոր ենք, մեզ թագուհու տեղ չդնենք․ Ապոլլո­նի դելփյան տաճա­րի մուտքի վերև­ում փորագրված էր պատմության ամե­նա­միստի­կա­կան կարգա­խոսնե­րից մեկը՝ «չափ ճանա­չիր», որը մենք խառնում ենք «չափդ ճանա­չիր»- սպառնա­լի­քի հետ), այլև մեր դաշտը և դիրքը, հատկա­պես վերջինս, որն անգամ թագուհուն կարող է պատա­յին վիճա­կի մեջ գցել, իսկ զինվո­րի համար բացել վերջնա­գիծ դուրս գալու ուղի­ներ։

-Այսօր մենք կորցրել ենք Արցա­խի մի մեծ մասը, հազա­րա­վոր զոհեր ենք տվել: Այդ ամե­նը սթա­փություն տալո՞ւ է մեզ: Մենք հասկացե՞լ ենք, թե ինչ կատարվեց մեզ հետ:

-Վախե­նամ, թե չենք հասկա­ցել և չենք հասկա­նա, քանի դեռ պատմությունն ու իրա­կա­նությունն ընկա­լում ենք ոչ թե իբրև փորձա­ռություն, մարզանք ու վարժանք, այլ, ինչպես մի խելոք գերմա­նա­ցի փիլի­սո­փա կասեր, մեր «մոնումենտա­լության» ու «անտիկվա­րության» կրքե­րի հագուրդ։Պատմությունն ինքը մեծ բան չէ, եթե ազգի ու ժողովրդի համալսա­րան չէ։ Հաղթա­նակ ու պարտություն ոչինչ են, եթե այդ համալսա­րա­նում անցած դասեր չեն։ Ավա­րայրի ճակա­տա­մարտը հետաքրքիր է ոչ թե նրա­նով, թե մենք այնտեղ հաղթել կամ պարտվել ենք, այլ միայն նրա­նով, թե այժմ մեզ դեռ այսօր էլ ինչ է սովո­րեցնում։ Մենք ընդհանրա­պես ապրում ենք հարավն ու հյուսի­սը, արև­ելքն ու արևմուտքը կապող խաչի վրա և մշտա­պես գտնվե­լու ենք դրանք իրար կապող կամ իրա­րից բաժա­նող իրո­ղություննե­րի մեջտե­ղում։ Մեր պատմա­կա­նությունն այդտեղ մեզ շատ կարող է օգնել, եթե մենք այն վերա­ծենք փորձի։ Եթե մենք մեր պատմությունը նայենք ոչ միայն իբրև ինքնին պատմություն, այլև իբրև մեր հիվանդության պատմություն՝ էպիկրիզ։ Մեր ժողովրդի մեջ մի վսեմ ու խորհրդա­վոր բան կա, որի անունը ես նույնպես չգի­տեմ, բայց ես գիտեմ, որ ամե­նավսեմ բաներն են, որոնք ենթա­կա են ամե­նանսե­մին։ Սատա­նան հարձակվում միայն սուրբ բանե­րի վրա, բա հո պիղծե­րի ու յուրա­յիննե­րի վրա չի՞ հարձակվե­լու։ Թույլ տվեք վերա­փո­խել նապո­լեոնյան աշխարհա­ցունց խոսքը և ասել՝ «վսե­մից մինչև նսեմ մի քայլ է»։ Նաև մի բան․ «ամե­նա­սուրբը» պետք է ամե­նազգո­նը լինի,- ես կարծում եմ, որ այդ զգո­նությունն է մեզ պակա­սում, ինչը տանում է մեր «սրբությամբ»սնապարծելուն և ամբարտա­վա­նա­լուն, հետև­ա­բար՝ սրբապղծե­լուն։ Պատմության դասը մեզ պետք է լինի այն, որ մենք չնմանվենք այն շախմա­տիստին, որը փոխա­նակ մարզվի և պատրաստվի, մրցման է մեկնում պաթե­տիկ բանաստեղծություններ անգիր արած և հայհո­յում է իր ախո­յա­նին, որ նա իրեն մատէ արել։ Ես բազմիցս ասել եմ, թույլ տվեք կրկնել։Հիմար ժողո­վուրդնե­րին երբեմն հաղթա­նակնե­րը տրվում են, որպեսզի դրանք նրանց հասցնենպարտության, իսկ խելոքնե­րին երբեմն պարտություննե­րը տրվում են, որպեսզի դրանք նրանց հասցնեն հաղթա­նա­կի։ Չկա պարտություն և հաղթա­նակ՝ ազգից դուրս։ Եվ ժողո­վուրդնե­րին ոչ ոք չի կարող կործա­նել՝ բացի իրենցից։ Մեր պարտություննե­րը մեր մեջ փնտրենք, ինչպես որ մեր էպոսն է ասում․ «Իմ ցեցն իմ միջից է»։

-Երբ խոսում ենք հայրե­նի­քի մասին և ուզում ենք այնտեղ որո­շել, թե դու ինչ ֆիգուր ես, պետք է խոսենք նրա անբա­ժան մասի՝ լեզվի մասին: Այսօր նույնիսկ արև­ե­լա­հա­յե­րե­նը բազմա­թիվ խնդիրներ ունի կիրա­ռության ու մաքրության առումով: Իսկ Արևմտա­հա­յե­րենն արդեն իսկ համարվում է վտանգված լեզու: Ի՞նչ է լինե­լու արևմտա­հա­յե­րե­նի հետ: Ինչպե՞ս կարե­լի է վերացնել այդ վտանգը: Չէ որ արևմտա­հա­յե­րե­նը մեր մի անբա­ժան մասն է, մեր ժառանգության շատ կարև­որ մասը։

-Իհարկե, մարդու բուն հայրե­նի­քը լեզուն է։ Լեզուն նաև ազգի թևա­տա­կը դրված ջերմա­չափ է՝ այն ստույգ ցույց է տալիս նրա վիճա­կը։ Եվ այն էլ ասենք,որ լեզուն էնդե­միկ երև­ույթ է․ այն կարող է աճել միայն տվյալ լանդշաֆտի վրա։ Երբ այն այդ լանդշաֆտից պոկում ես՝ ծյուրում ու ինֆլացվում է։ Լեզուն, բացի հաղորդակցման (և հաղորդության) միջոց լինե­լուց, նաև ազգա­կերտիչ երև­ույթ է, այն դեմիուրգ է և արա­րում է այն ազգին, որի բերա­նը դրվել է ի պահպա­նություն։ Լեզուն նաև ազգի միասնության ամե­նա­մեծ գրա­վա­կանն ու ցուցիչն է, և նույն ուղղագրությամբ գրողնե­րը դրա­նով բոլորն ակա­մա կապված են իրար,- այնպես որ չկարծեք, թե ուղղագրությունը չնչին բան է։ Եվ ահա մենք այստեղ էլ իրա­րից բաժանվե­ցինք՝ այն դարձնե­լով երկպա­ռա­կության և գժտության խնձոր։ Ինչ վերա­բե­րում է արևմտա­հա­յե­րե­նին՝ այն սփյուռքի լեզուն չէ, այն Հայաստա­նի Հանրա­պե­տության լեզունէ։ Մեր սահնա­նադրության մեջ պետք է գրել՝ Հայաստա­նի պետա­կան լեզուն հայե­րենն է՝ իր երկու ճյուղե­րով։ Սփյուռքն ինքը չի կարող արևմտա­հա­յե­րե­նը պահել։ Կամ կարող է միայն իբրև Հայաստա­նի Հանրա­պե­տության սփյուռք։ Ես գիտեմ, որ իմ ասա­ծը հայրե­նա­սի­րա­կան դժգո­հություն կհա­րուցի (հատկա­պես հայաստանյան որոշ մտա­վո­րա­կաննե­րի կողմից, որոնք սնվում են սփյուռքից), բայց ոչինչ․ մեր սփյուռքը իրեն և արևմտա­հա­յե­րե­նը պահե­լու մի հնա­րա­վո­րություն ունի՝ բոլոր ամբի­ցիա­նե­րը և բարդույթնե­րը թողնել մի կողմ և այդ պահպա­նությունը դնել իր պետության (մշա­կութա­յին, դպրո­ցա­կան, գրահրա­տա­րակչա­կան) հսկո­ղության տակ, իսկ դրա համար նախ և առաջ հարկա­վոր է, որ սփյուռքա­հա­յությունը անցնի Հայաստա­նի Հանրա­պե­տության, ասել է թե՝ իր պետությանպե­տա­կան միասնա­կան ուղղագրությա­նը։ Այլա­պես մեր միջև ուղղագրա­կան այս անի­մաստ հակա­սությունը կվե­րածվի ավե­լի անի­մաստ մի բանի և կարծես արդեն վերածվում է, երբհա­յաստանյան այսօրվա անգրա­գետ միջա­վայրում գուրու կտրած որոշ տխմարներ հայտա­րա­րում են, որ «մենք և դուք («արևմտա­հա­յերՍ և արև­ե­լա­հա­յերԴ») տարբեր ժողո­վուրդներ ենք»։Կրկնեմ՝ Սփյուռքը կա միայն այն դեպքում, երբ կա իբրև Հայաստա­նի Հանրա­պե­տության սփյուռք, արևմտա­հա­յե­րե­նը կա միայն ու միայն այն դեպքում, երբ կա իբև Հայաստա­նի Հանա­պե­տության և նրա սփյուռքի արևմտա­հա­յե­րեն։ Մնա­ցա­ծը, արև­ե­լա­հա­յե­րեն՝ գրիր վրաս, արևմտա­հա­յե­րեն՝ գրէվրաս։

-Իսկ ի՞նչ կասեք հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րի մասին: Նրանք իրենց գործունեությունով դուրս էին եկել կուսակցություն շրջա­նա­կից ու դարձել էին ազգա­յին ուժեր: Նրանք ունեին փառա­հեղ գործիչներ, մտա­վո­րա­կաններ, գիտնա­կաններ: Ինչպե՞ս պատա­հեց, որ այդ կուսակցություննե­րը չկա­րո­ղա­ցան դիմա­նալ ժամա­նա­կի վտանգնե­րին: Այսօր միայն ՀՅԴ‑ն է ակտիվ քաղա­քա­կան պայքա­րում, բայց նա ևս շատ թուլա­ցած վիճա­կում է: Այսօր մեր քաղա­քա­կան կուսակցություննե­րը կարո՞ղ են համե­մատվել հայկա­կան երեք ավանդա­կան կուսակցություննե­րի հետ իրենց գիտա­կան ու մտա­վոր պոտենցիա­լով: Հայկա­կան երեք կուսակցություննե­րում փառա­հեղ կերպարներ կային, իսկ այսօր կարծես թե քաղա­քա­կա­նության մեջ այլևս չկան նման հսկա­ներ: Եվ ընդհանրա­պես ինչո՞ւ են այսքան շատ կուսակցություննե­րը:

– Այսօր Հայաստա­նի հանրա­պե­տության և հայ ժողովրդի խնդիրնե­րը կուսակցա­կան խնդիրներ չեն։ Ընդհանրա­պես, եթե մենք նայում ենք կուսակցություննե­րի պատմությա­նը, տեսնում ենք, որ դրանք ի հայտ են գալիս այն ժամա­նակ, երբ ուժի մեջ է մտնում ընտրա­կան իրա­վունքը և դրա համար մրցակցությունը։ Այնուհետև այն վերածվում է իշխա­նության համար պայքա­րի,- երևի բոլորս էլ հիշում ենք Տրոցկու հայտնի արտա­հայտությունը՝ «Որևէ կուսակցություն ոչինչ չարժե, եթե նրա նպա­տա­կը իշխա­նության զավթումը – захват — չէ»։ Մեզա­նում սա մի քայլ էլ առաջ գնաց․ չկա­րո­ղա­նա­լով զավթել իշխա­նությունը՝ կուսակցություննե­րը փորձում են գոնե օգտվել նրա սեղա­նից, ինչն էլ եղավ մեր ավանդա­կան կուսակցություննե­րի, հատկա­պես դաշնակցության հետ՝ մեր սրտե­րը լցնե­լով անսահման մի ցավով, որ այն փոխա­նակ իր ժողովրդի և պետության այս խարխուլ, ցեխի մեջխրված սայլին լծվեր՝ լծվեց այն այդ ցեխի մեջ խրած և մեր պատմության մեջ երբևէ եղած ամե­նաա­վա­զա­կա­բա­րո և ամե­նա­հա­կա­հայ իշխա­նության կառքին։ Որ նրա, այսպես ասենք, ազգա­յին էլի­տիզմը վերածվեց օլի­գարխիկ էլի­տիզմի, ինչը ողբերգություն է։- Վերցնենք դաշնակցության պահանջա­տի­րա­կան սկզբունքը․ այն, իհարկե, մեր ժողովրդի գիտակցության մեջմիշտ պետք է վառ պահվի, բայց այստեղ մի նրբություն կա․ այն երկու ծայր ունի՝ պահանջա­տի­րությունը և այդ պահանջա­տի­րությա­նի­րա­գործման հնա­րա­վո­րություններն ու ճանա­պարհնե­րը։ Մեր սփյուռքա­հա­յության համար երկրորդը կարող է օբյեկտի­վո­րեն նշա­նա­կություն չունե­նալ և միայն սուբյեկտիվ ապրում լինել, այնինչ պետության համար երկրորդի անտե­սումը ծիծա­ղե­լի է, և սա ամենև­ին էլ իբրև հակա­սություն չպետք է դիտվի սփյուռքի և պետության միջև, բայց հենց այդպի­սին էլ դիտվում է։ Ցավոք, դաշնակցության համար մեր պահանջա­տի­րության հարցը մնաց իբրև սփյուռքա­հա­յության պատկե­րա­ցում (ինչը, կրկնում եմ, այնտեղ բնա­կան է) և պետա­կան կշռույթի մեջչմտավ։ Սա հանգեցրեց նրան, որ դաշնակցությունը չպատկե­րացրեց իր խնդրի պետա­կան-քաղա­քա­կան անտուրա­ժը և մնաց զուտ հայրե­նա­սի­րա­կան-էմո­ցիա­նալ անտուրա­ժի մեջ՝ երկրորդով անընդհատ վնա­սե­լով առա­ջի­նին։ Երևի նաև դա է պատճա­ռը, որ շատ հեշտությամբ մտավ նաև քաղա­քա­կան բիզնե­սի մեջ և ստիպված եղավ իր հայրե­նա­սի­րա­կան միջո­ցը գերա­դա­սել պետության նպա­տա­կից։ Նրա համա­րա­մե­նա­կարև­ո­րը լեռան գագա­թը չեղավ, ուր մենքձգտում ենք բարձրա­նալ, այլ իրենց ճանա­պարհը, անկախ նրա­նից, այն այնտեղ տանում է, թե ոչ։ Եվ ընդհանրա­պես, որովհետև մեր կուսակցա­կան կյանքում բացա­կա­յում է հենց գագա­թը, ահա ճանա­պարհնե­րը դառնում են ինքնանպա­տակ, ոչ թե իրար լրացնող, այլ հակա­սող, թշնա­մա­կան և իրա­րա­մերժ։ Ես առանձնա­պես դաշնակ երի­տա­սարդնե­րի մեջ հանդի­պում եմ ազնվա­գույնե­րի­տա­սարդնե­րի, բայց զարմա­նում եմ այդ ազնվության ու նվիրվա­ծության էպի­կա­կան և առասպե­լա­կան պաթո­սի վրա։ Ինչե՜ր կարող էրգործել այդ ուժը, եթե պարպվեր ոչ թե անի­մաստ վերա­ցա­կան հայրե­նա­սի­րության, այլ պետություն ու պետա­կան հաստա­տություն կառուցե­լու իրա­կան հաշվարկնե­րի վրա։ Եթե անընդհատ անցյալ «ոգե­կո­չե­լու» սպի­րի­տուա­լիզմի փոխա­րեն լծվեր ներկա և ապա­գա կանչե­լուն (քանի որ ապա­գան հենց կանչո­վի երև­ույթ է, և այն գալիս է, երբ նրան կանչում ես, և ինչ ապա­գա կանչում ես՝ դա էլ գալիս է)։ Եթե իր «ավանդա­կան» որո­շի­չը փոխա­րի­ներ «արդիա­կան» որո­շի­չով և, ուրեմն, գտներ իր ճիշտ ու գործնա­կան կիրա­ռությունը։ Եթե վերև­ում ասածս «ծովից ծով Հայաստա­նին» գար փոխա­րի­նե­լու նրա միակ երաշխա­վո­րը՝ «Աշոցքից Մեղրի Հայաստա­նը»։ Եթե նրան բացատրվեր, որ անցյա­լի որևէ ազդե­ցություն ներկա­յի վրա պարզա­պես վտանգա­վոր է, քանի դեռ նրա հիմքում անցյա­լի վրա ներկա­յի խորունկ ազդե­ցությունը չէ։- Այնպես որ՝ ինչպես Գ․ Մահա­րու վեպում վանե­ցի տատն է ասում ձեր հիշա­տա­կած հայոց այդ «երեք ավանդա­կան կուսակցություննե­րի» մասին՝ «իրե­քի գուխն էլ խորեմ»։

-44-օրյա պատե­րազմից հետո մեր հասա­րա­կության մեջ խորը հիասթա­փություն կա: Մենք ինչպե՞ս ենք վերա­կանգնվե­լու այդ ամե­նից: Վտանգ կա՞, որ մարդիկ գուցե այլևս նույն ավյունով պատրաստ չլի­նեն պայքա­րել հանուն Արցա­խի ու Ցեղասպա­նության ճանաչման:

– Եթե կա պետություն, կա և՛ պահանջատիրություն,և՛ Արցա­խի հարց, եթե պետություն չկա, դրանք բոլո­րը չկան․ դրանք բոլո­րը կարող են միայն ու միայն պետության ռեզուլտանտ լինել։ Թող իմ ասա­ծը տարօ­րի­նա­կություն չհա­մարվի, բայց Արցա­խի հարց ու ցեղասպա­նություն չեն կարող նպաստել Հայաստա­նի Հանրա­պե­տությանն ու նրա երաշխա­վոր լինել, բայց ահա կայա­ցած Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կարող է նպաստել դրանց և ապա­հո­վել դրանց կենսունա­կությունը։ Պետութան առկա­յությամբ մենք այդ ամե­նի համար և այսա­մե­նի վրա կարող ենք շյուղ առ շյուղ աշխա­տել, առանց պետության մենք այդ բոլոր հարցե­րում կանք և կմնանք իբրև Հովհ․ Թումանյա­նի «Անհաղթ Աքլո­րը», որը ես համա­րում եմ մեր ենթա­գի­տակցա­կան արքե­տի­պե­րից մեկը:(Ընդհանրապես ես հիմա մի հոդված եմ գրում, որտեղ Թումանյա­նին համա­րում եմ ոչ թե պատկերնե­րով, գաղա­փարնե­րով կամ սիմվոլնե­րով, այլ արքե­տի­պե­րով գրող հեղի­նակ․ նրա բոլոր հերոսնե­րը՝ Քաջ Նազա­րը․ Ձախորդ Փանո­սը, Անխելք մարդը, Կիկո­սը և նրա «մայրն» ու «մորքուրնե­րը» (հատկա­պես սրանց «խելոք» հայրը), Շունն ու Կատուն, Գիքո­րը, Պողոս-Պետրո­սը․․․ բոլո­րը մենք ենք)։ Եկել է ժամա­նա­կը, որ մենք ինքներս մեզ պատասխա­նենք, թե մենք, ի վերջո, ազգ, ժողո­վուրդ ու հասա­րա­կություն ենք, թե անգամ մեր ողբերգություննե­րը՝ մեր մեծ եղեռնը և մեր վերջին մեծ ողբերգությունը՝ Եռաբլուրը, իրար մեջսա­կարկության հանած և դրանք իրար վրա իբրև «բոչկա գլո­րող» հայրե­նա­սի­րա­կան գյա­դա-գյուդա։

-Ո՞րն է ամե­նա­ցա­վոտ հարցը, որ մենք այդպես էլ չկա­րո­ղա­ցանք լուծել 1991 թ. սկսած։ Եվ ո՞րն է այսօր ամե­նա­կարև­որ հարցը, որ րոպե առաջ լուծել է պետք:

Ոմանք ձեր հարցին իսկույն պատրաստի պատասխաններ կտան՝ պահանջա­տի­րությունը, հայոց ցեղասպա­նության ճանա­չումը, «ծովից ծով Հայաստա­նը»․ ես ավե­լի համեստ կլի­նեմ ևկպա­տասխա­նեմ՝ այդ ամե­նի վրա կանգնե­լու հողը, այդ ամե­նի մեջ թռչե­լու ցատկա­տախտա­կը, այդ ամե­նի վավե­րա­կա­նության կնի­քը՝ մեր պետությանկա­յա­ցումը։ Հերակլե­սի տասնե­րոկւ սխրանքնե­րից ամե­նադժվա­րը, դուք գիտեք, Ավգյան ախոռնե­րը մաքրե­լու սխրանքն էր,- մենք պետք է մաքրենք մեր երկրի ու հոգու Ավգյան ախոռնե­րը։ Թույլ տվեք կրկնել․ ես մեր ժողովրդին համա­րում եմ աշխարհի ամե­նաերջա­նիկ ժողո­վուրդնե­րից մեկը․ անցնել պատմության գեհեննե­րով և այսօր երե­սուն հազար քառա­կուսի մետր պետություն ու գրե­թե 10 միլիոնժո­ղո­վուրդ ունե­նալ՝ անհա­վա­նա­կան ու, հավա­տա­ցեք, հերո­սա­կան բան է։ Քանի որ այդ պետությունը մեզ հնա­րա­վո­րություն է տալիս ոչ միայն անցյա­լում գոյություն ունե­նալ, այլև ներկա­յում դեռ գոյա­վորվել․ մեր, մեր սփյուռքա­հա­յության, մեր Արցախ աշխարհի միակ հույսը մեր պետությունն է։ Եթե մենք չկա­րո­ղա­նանք այն կառուցել, ուրեմն մեր ողջ մշա­կույթն ու կրո­նը անարդյունա­վետ մի բան է։ Ուրեմն մենք կոլեկտիվ գիտակցություն ու քաղա­քա­կան բնազդ չունենք և միա­սին որևէ բան ստեղծել չենք կարող, քանի որ, այո, պետությունը ազգի համա­խառն արտադրանքն է։

-Ինչպե՞ս եք գնա­հա­տում հայ գրա­կա­նությունն ու մշա­կույթը այսօր: Այն կարո՞ղ է հայ հասա­րա­կությա­նը ոտքի կանգնե­լու հնա­րա­վո­րություն տալ:

-Ցավոք մեր մշա­կույթի և ողջ կրթության միջից այսօր նրանց մարդ, անձ, հոգի կերտողհատկությունը կորած է։ Գումա­րած որ ասօրմշա­կույթ ասե­լով մենք պատկե­րացնում ենք զուռնա-դհոլ, դե լավ, կիթառ ու իոնի­կա, դե նաև թատրոն ու թանգա­րան։ Այնինչ բուն մշա­կույթը իմ ասած այդ պետությունն ու նրա նվի­րա­պե­տա­կան կառույցն է․մեր մշա­կույթը մեր ժողովրդի մեջ վերջին ութսունտա­րում քիչ առաջ ասած էթո­սի ոչ մի գրգիռ չի ներարկել։ Իսկ իբրև էթնոս նա նրան դարձրել է ռեսենտի­մենտի ժողո­վուրդ։ Այստեղ նա ընկած է եղել «տառա­պանքը ազնվացնում է» միա­կողմա­նի­կարգա­խո­սի հետև­ից և մոռա­ցել է, որ տառա­պանքը նաև նվաստացնում է․ այն մեր անցած դարասկզբի մեծ ողբերգությունը մատուցել է իբրև խաչե­լության տեսա­րան, բայց չի կարո­ղա­ցել տալ խաչե­լությա­նը հետև­ող հարության միստե­րիան։ Դա է պատճա­ռը, որ մեր պատմա­կան ողբերգություննե­րի փորձը մեզոչ թե իմաստնացրել է, այլ լցրել ոխով, քենով ու ատե­լությամբ, դարձրել է կռկռան, հայհո­յա­բան, նզո­վող։ Առանց հարության խաչվա­ծը, եկեք խոստո­վա­նենք, լավ բան չէ, ընդա­մե­նը խաչի վրա­յի դիակ է։ Մենք արա­բի, մոնղո­լի, թուրքի դեմ ոչինչ չկա­րո­ղա­նա­լով հանել՝ մեր անզո­րության զգա­ցումը շրջել ենք իրար դեմ․ մեր տառա­պանքն ուանզո­րությունը մեզ ոչ միայն չարացրել է, այլև հանել է իրար դեմ։ Դա մեզ ստի­պել է, որ իրար չհա­վա­տանք, չգնա­հա­տենք, արհա­մարհենք։ Ես իմ առա­ջին «ազգա­յին» ցնցումը ապրել եմ ուսա­նող ժամա­նակ (անցյալ դարի 70-ականնե­րին) երբ մի անգամ հանրա­կա­ցա­րա­նում ներկա եղա մի ծեծկռտուքի, որի ժամա­նակ մեկը մյուսին այսպես հայհո­յեց՝ «թուրքի շինած»․․․ (Երկրորդ անգամ համանման զգա­ցում,- բայց այս անգամ՝ նողկանք,-ապրեցի մի քանի տարի առաջ, երբ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա­կի առթիվ նկա­րա­հանված Ատոմ Էգո­յա­նի ֆիլմում տեսա, թե ինչպես է մայրը բռնելգաղթի սայլի երկրորդ հարկում կուչ եկած իր աղջկա­ձեռքը, իսկ առա­ջին հարկում թուրքը եռանդով բռնա­բա­րում է նրան)։ Դա մեր մեջ իրար հանդեպ ենթա­գի­տակցա­կան արհա­մարհանք է ծնում, նաև դա է մի պատճա­ռը, որ մենք իրար վանում ենք, որ իրար չենք ձգում և գնա­հա­տում, եկեք չթաքցնենք։ Եկեք չթաքցնենք, որ ամեն հայ խորքում արհա­մարհում է իր տեսա­կը՝ իբրև հենց «թուրքի շինա­ծի», ինչպի­սին մեզ դարձրել է հենց մեր գրա­կա­նությունը։ Այն մեզ «ինքնին»-ությունից հանել և սարքել է «թուրքի ինա­դու» գոյություն ունե­ցող ազգ։ Այն հայ մարդու մեջ իր արքե­տի­պը կապել է թուրքին – հայ մարդը հենց որ ասում է հայ, կողքն իսկույն տնկվում է թուրքը, իսկ երբ ասում է թուրք՝ մտա­ծում է, որ հիմա թուրքը կգա․ սա փիլի­սո­փա­յության մեջկոչվում է «թշնա­մու սինդրոմ», որը ամե­նաա­ղե­տա­լի սինդրոմնե­րից է, սրա օկուլտիստա­կան մանրա­մասնե­րի մեջ չխո­րա­նա­լով ասենք, որ հոգե­բա­նո­րեն այն զոհին նույնացնում է դահճին։ Կապում է նրան։ Եթե կուզեք՝ կանչում է նրան։ Իսկ ով փորձում է հաղթա­հա­րել այդ սինդրո­մը, համարվում է դավա­ճան։ Եվ այսօր էլ նույնը տեղի չի՞ ունե­նում։ Այսօր էլ մենք նույն պատմա­կան և քաղա­քա­ցիա­կանվե­րամբարձություննե­րի մեջ չե՞նք լող տալիս, որովհետև այդտեղ լոգանք ընդունե­լը հաճե­լի է․․․ Եվես իմ ու իմ զավակնե­րի այս մի բուռ հայրե­նի­քի դեմ, այն երկիր ու պետություն դարձնե­լու իրա­կան հնա­րա­վո­րության դեմ թքած ունե­նամ բոլոր հայրե­նա­սի­րա­կան աֆյո­րա­նե­րի վրա, «իրա­վա­րար վճիռնե­րի» ու բոլոր տեսա­կի պայմա­նագրե­րի վրա, որոնք մեզ պոկում են իրա­կան այս փոքրիկ տախտա­կա­մա­ծից ու այնտեղ հաստա­տուն կանգնե­լու հնա­րա­վո­րությունից և նետում են պղտոր ջրե­րում ձուկ որսա­ցողնե­րի ավե­լի պղտո­րած ջրե­րի մեջ։ (Մի քանի օր առաջ ես նույն նողկանքից ործկա­ցի, երբ այդ «իրա­վա­րար վճռի» մի ջատա­գով բացատրում էր, թե ինչու է ինքը հետա­մուտ այդ վճռին, և ի՞նչ պարզվեց․ որպեսզի իր զավակնե­րի համար «էս երկրում» անվտանգ ու կոմֆորտ լինի․․․ թե չէ ինքը իր զավակնե­րին այստեղ չի պահի)․․․ Վահան Տերյա­նը հայրե­նի­քը բնութագրող մի ցնցող տող ունի․ «Օ, հայրե­նիք, դառն ու անուշ»․․․ Ինձ համար նողկա­լի են այն բոլո­րը, որոնք ուզում են օգտվել մեր հայրե­նի­քի «անուշությունից», բայց փախչում են բոլոր դառնություննե­րից, նաև՝ դառը խոսակցություննե­րից․․․ Վերջերս ինձ շատ խորհրդա­վոր առա­ջարկե­ցին դառնալ «Մամի­կո­նեից Տարո­նա­կաննե­րի ուխտի» անդամ, ինչը ես արգա­հա­տանքով մերժե­ցի։ Բայց եթե որևէ մեկն ինձ առա­ջարկի դառնալ, օրի­նակ, Հայաստա­նի Հանրա­պե­տության ճանա­պարհեզրերն ու դաշտե­րը մեր իսկ թափած աղբից մաքրե­լու «սբ Աղբա­հա­վա­քության Ուխտի» անդամ, ես սիրով կհա­մա­ձայնեմ։

Առնչվող Հոդվածներ