Հայաստան

Պետությանը Կարելի Է Հաղթել, Ժողովրդին՝ Ոչ

2020թ. 44 օրյա պատերազմն ու այս օրերին ընթացող ռուս-ուկրաինականն ըստ էության մեկ գլոբալ պատերազմի մի մասն են կազմում: 

Հրանտ Տէր-Աբրահամյան

1-inAM-ը զրուցել է «Մարտական եղբայրություն» միաբանության հիմնադիր անդամներ պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և  44- օրյա պատերազմի մասնակից Ավետիս Ավետիսյանի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը և դրան ուղեկցող հետևանքները: Անդրադարձ է կատարվել ոչ միայն հենց ռուս-ուկրաինական պատերազմին, այլև թե ինչ հետևանք ու նշանակություն է ունենալու այն Ռուսաստանի ու նրա դաշնակիցների, այս դեպքում Հայաստանի համար: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը մի քանի խոսքով ասել է, թե ինչ է կարծում ինչ կանխատեսումներ ունի պատերազմող կողմերի համար: Պատմաբանն ասաց, որ ինքը ռազմական փորձագետ չէ, այդ իսկ պատճառով էլ չի պատրաստվում լուրջ ռազմագիտական կարծիքներ հայտնել, բայց ամեն ինչի պատմական տրամաբանությունը, որի հետ հաշվի չնստել չի կարելի: 

Հրանտ Տէր-Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքով 2020թ. 44 օրյա պատերազմն ու այս օրերին ընթացող ռուս-ուկրաինականն ըստ էության մեկ գլոբալ պատերազմի մի մասն են կազմում: Աշխարհաքաղաքական շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում և հնարավոր չէ հաշվի չնստել այդ ամենի հետ: Ինչ անուն էլ որ տալու լինենք դրան՝ Միութենական կամ ԽՍՀՄ 2.0, միևնույն է, այդ ամենը ռուսական արտաքին քաղաքականության մի մասն են կազմում: Հարկավոր է ընդգծել այն, որ Ռուսաստանին միայն մի Հայաստանը պետք չէ, միայն Հայաստանը բավարար չէ: Ռուսական նոր կայսրության սահմանները ընդգրկում են նախկին ԽՍՀՄ-ը, այսինքն մեր տարածաշրջանում այդ պլանների մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Իհարկե այդ ամենը մեկ-երկու օրում կատարվող գործընթաց չէ, բայց մենք ինքներս էլ տեսնում ենք, թե ինչ և ինչպես է կատարվում: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը դրական գնահատեց ուկրաինական բանակի կազմակերպվածության և դիմադրողականության աստիճանը և ընդգծեց, որ ուկրաինացիները լավ թե վատ, կարողացել են բարեփոխումներ մտցնել և այն աստիճանի, որ դրա հետևանքները տեսնում են ոչ միայն ռուսները, այլև բոլորը: Ողջ աշխարհը շունչը պահած հետևում է այդ պատերազմին և այդտեղ էլ երևում է նաև ռուսական բանակի որակն ու մարտունակությունը:

Ավետիս Ավետիսյանն իր հերթին ավելացրեց, որ այս պատերազմում նաև մի շատ կարևոր միֆ հերքվեց՝ ռուսական բանակի ամենազորության ու անհաղթության միֆը: Մի բան է բանակը՝ թղթի վրա ու ամպագոռգոռ հայտարարություններում, մի այլ բան է պրակտիկ գործի մեջ: Միաբանության անդամը նշեց, որ չհաշված հատուկ նշանակության ջոկատները, որոնք ունեն բարձր որակ, ժամկետային զինծառայողները չունեն այն որակական հատկանիշները, որը մշտապես ներշնչել են քարոզչությամբ: Առկա են և՛ մարտավարական. և՛ լոգիստիկ խնդիրներ: Տապալված ու խայտառակ վիճակում է գտնվում թիկունքային մատակարարումը և այլն: Նա համեմատություն անցկացրեց ժամանակակից և անցյալ դարի պատերազմների որակի միջև: Ուզենք թե չուզենք, պիտի նկատենք, որ  30-ականներին տարածված գծային պաշտպանությունն այլևս կիրառելի չէ, էֆեկտիվ չէ: Ժամանակն ու աշխարհը փոխվում են և հնարավոր չէ նույն մակարդակի վրա մնալ: Մենք արել ենք այդ սխալը և այլևս չպիտի կրկնենք:

Մասնակիցները նկատեցին որ ժողովուրդ երևույթին չի կարող պարտվել, պետությանը կարելի է հաղթել, ժողովրդին ոչ:

Խոսվել է նաև Ռուսաստանի հաղթանակի ու պարտության մասին, որ երկու դեպքում էլ մեզ վրա բավական ծանր են անդրադառնալու: Մասնակիցները շոշափել են նաև ազգային պետության, նրա առջև դրված մարտահրավերի մասին և այլն:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *