16.3 C
Yerevan

Էթի­կա, Իրա­վունք, Կարծիք

Պատկե­րացրեք, որ Վիկտոր Հյուգոն հանկարծ սկսեր գոռալ, որ մարդիկ իր գիրքը վաճա­ռե­լու, այն քննարկե­լու իրա­վունք չունեն ու սկսեր վիրա­վո­րել իր ընթերցողնե­րին, ասե­լով որ նրանք ապուշ են և սխալ են մեկնա­բա­նում իր գիրքը, ինքը այլ բան նկա­տի ուներ:

Արա­յիկ Մկրտումյան

Ժամա­նա­կա­կից աշխարհում գնա­լով ավե­լի ու ավե­լի մեծ խնդիր է դառնում ինտե­լեկտուալ սեփա­կա­նության, այսինքն հեղի­նա­կա­յին իրա­վունքի հարցը: Դրան գումարվում է նաև լրագրո­ղա­կան էթի­կա­յի, վարքագծի կանոննե­րը: Խնդի­րը բարդա­նում է այնքա­նով, որ կանոններ ասվա­ծի մի մասն իրա­կա­նում գոյություն ունի միայն բարո­յա­կան հարթության վրա և շատ դժվար է որո­շել, թե որտեղ է ավարտվում համարձա­կությունը և սկսվում լպիրշությունը: Քանի որ հիմա ամենմեծ արա­գությամբ շրջա­նառվող լուրն է միայն կարո­ղա­նում ապա­հո­վել առա­ջի­նը լինե­լու պատի­վը և ըստ դրա ունե­նա­լու իր իրա­վունքը այս լրատվա­կան քաո­սի մեջ, ապա լրագրողնե­րից շատե­րը փորձում են որքան հնա­րա­վոր է օրի­գի­նալ և սուր հարցադրումնե­րով հանդես գալ, ինչը շատ հաճախ ոչ թե սուր է, այլ պարզա­պես գռե­հիկ:

Մի կողմ թողնե­լով ոչ պրոֆե­սիո­նալ պահվածքը լրատվա­կան աշխարհում, պետք է շեշտել ևս մեկ ոչ պակաս խնդիր՝ հրա­պա­րա­կումնե­րի թույլտվություն, մեկնա­բա­նության ազա­տություն և ընդհա­նուր առմամբ խոսքի իրա­վունք:

Այս ամենն իհարկե նորմա­լի սահմաննե­րում: Խոսքի ազա­տություն ասե­լով պետք է հասկա­նալ ոչ թե վիրա­վո­րե­լու և զրպարտե­լու, այլ ցանկա­ցած թեմա­յի մասին սեփա­կան տեսա­կե­տի ու մեկնա­բա­նության իրա­վունք: 

Արդեն մի քանի անգամ առիթ ունե­ցել եմ խոսե­լու լրագրո­ղա­կան էթի­կա­յի մասին ընդհանրա­պես, իսկ հիմա ուզում եմ անդրա­դառնալ նյութ մեկնա­բա­նե­լու, նյութ տարա­ծե­լու և կարծիք հայտնե­լու մասին: Այս ամե­նը որպես սկզբունք:

Հայաստա­նում մասնա­վո­րա­պես մարդիկ շատ խանդոտ են վերա­բերվում իրենց ինտե­լեկտուալ սեփա­կա­նությա­նը և փորձում են ամեն կերպ պաշտպա­նել այդ: Երբեմն վիճա­կը հասնում է մարազմի ու ըստ էության առա­ջա­նում է հարց, թե օրի­նակ սոցիա­լա­կան հարթակնե­րում կատարված գրա­ռումնե­րը ինչ դասա­կարգում ունեն և ով ինչ իրա­վունքներ ունի դրա նկատմամբ:

Առա­ջին հերթին իհարկե հաստատ է այն, որ գրա­ռումը պատկա­նում է հեղի­նա­կին և միայն նա իրա­վունք ունի դա օգտա­գործել որպես սեփա­կան ինտե­լեկտուալ սեփա­կա­նություն: Բայց դա չի նշա­նա­կում իհարկե որ մեկ ուրի­շը չի կարող մեկնա­բա­նել ու իր կարծի­քը հայտնել այդ նյութի վերա­բերյալ: Այդ կարող է լինել քննա­դա­տություն կամ քաջա­լե­րանք: Ինչքան որ հեղի­նակն իրա­վունք ունի իր նյութը տնօ­րի­նել իր ցանկա­ցա­ծի պես, այնպես էլ ցանկա­ցած մարդ իրա­վունք ունի տարա­ծել այդ նյութը, մեկնա­բա­նել ու իր կարծի­քը հայտնել: Այլ կերպ անհնար է: Եթե այդ իրա­վունքը հանվի, ապա որևէ նյութ ստեղծե­լու անհրա­ժեշտությունն անհե­տա­նում է: Այս առումով նյութ տարա­ծողն ու մեկնա­բա­նո­ղը միայն երկու բանի ուշադրություն պիտի դարձնի՝ պահպա­նել այդ նյութի հեղի­նա­կա­յին իրա­վունքը և բարեկրթության կանոննե­րը: 

Փորձեմ օրի­նա­կով անդրա­դառնալ այդ ամե­նին:

Ենթադրենք պարոն Ա‑ն ֆեյսբուքում գրում է նյութ այն մասին, որ եռացրած ջուր խմելն օգտա­կար է երե­կո­յան, իսկ սառը ջուրը՝ առա­վոտյան: Պարոն Բ‑ն կարդում է այդ նյութը և այն տեղադրում իր էջում՝ նյութի վերջում ավե­լացնե­լով իհարկե պարոն Ա‑ի անունը որպես հեղի­նակ: Պարոն Բ‑ն այդ նյութն իր էջում տեղադրե­լիս իր կողմից ավե­լացնում է, որ պարոն Ա‑ի գրած նյութից ինքը եզրա­կացնում է, որ եռացրած ջուրն ունի այս կամ այն հատկությունը, իսկ սառը ջուրը՝ մեկ այլ բան: Նա գրում է իր մեկնա­բա­նությունը, իր կարծի­քը: 

Պարոն Գ‑ն կարդա­լով այդ նյութն ու մեկնա­բա­նությունը, իր կողմից տարա­ծում է այդ նյութը՝ ասե­լով, որ լիո­վին համա­միտ է հեղի­նա­կի հետ: Պարոն Դ‑ն, ընդհա­կա­ռա­կը իր էջում դնում է պարոն Ա‑ի նյութը և կասկած հայտնում, որ եռացրած ջուրն աելի լավ է կեսօ­րին խմել, քան երե­կո­յան: Պարոն Զ‑ն ևս իր էջում դնում է այդ նյութը և իր կողմից կարծիք հայտնում, որ եռացրաց ջուր ընդհանրա­պես պետք չէ խմել, այլ միայն սառը ջուր: Հետո պարո­նայք Ե‑ն, Զ‑ն ու այդպես շարունակ բազմա­թիվ պարոններ տարա­ծում են այդ նյութը և ամեն մեկը հայտնում է իր կարծի­քը տվյալ նյութի ու նյութում գրված երև­ույթնե­րի մասին: Նրանք բոլո­րը շեշտում են, որ նյութի հեղի­նա­կը պարոն Ա‑ն է, իսկ այն ինչ իրենք ասել են՝ իրենց կարծիքն է: Իրենք այդ կարծիքն ունեն և նման կերպ են մեկնա­բա­նում: 

Եվ հանկարծ պարոն Ա‑ն, տեսնե­լով այդ ամե­նը, սկսում է զայրա­ցած գոռալ, որ այդ մարդիկ սրի­կա­ներ են, սխալ են մեկնա­բա­նում, գողա­ցել են իր նյութը, որ նրանց հովա­նա­վո­րում են իր թշնա­մի­նե­րը, նրանք ապուշներ են և ոչինչ չեն հասկա­նում այդ թեմա­յից և որ իրա­վունք չունեն ձեռք տալ իր գրառմա­նը: Ըստ էության պարոն Ա‑ն չի ցանկա­նում, որ մյուսնե­րը կարծիք հայտնեն կամ մեկնա­բա­նեն:

Առա­ջա­նում է կոնֆլիկտ: Պարոն Ա‑ն այդ նյութը գրել և դրել է հանրա­յին վայրում և մյուսներն այդ հասկա­նում են տարբեր կերպ, բայց նրանք չեն ասում, որ նյութի հեղի­նակն ապուշ է կամ հիստե­րի­կի մեկը: Նրանք պարզա­պես ասում են, թե իրենք ինչ են հասկա­ցել այդ նյութից: Բայց պարոն Ա‑ն չի հանգստա­նում, նա միանգա­մից սկսում է վիրա­վո­րել՝ պնդե­լով, որ նրանք այդ ամենն անե­լու իրա­վունք չունեին:

Պարոն Ա‑ն ըստ էության արգե­լում է մարդկանց սեփա­կան կարծիքն ու մեկնա­բա­նությունն ունե­նալ:

Պատկե­րացրեք, որ աշխարհահռչակ գրող Վիկտոր Հյուգոն հանկարծ սկսեր գոռալ, որ մարդիկ իր գիրքը վաճա­ռե­լու, այն քննարկե­լու իրա­վունք չունեն ու սկսեր վիրա­վո­րել իր ընթերցողնե­րին, ասե­լով որ նրանք ապուշ են և սխալ են մեկնա­բա­նում իր գիրքը, ինքը այլ բան նկա­տի ուներ: Կամ պատմա­բան Յուվալ Նոյ Հարա­րին սկսեր հայհո­յել բոլոր նրանց, ում կարծիքն ու մեկնա­բա­նությունն իր գրքի մասին չի հավա­նել:

Այ եթե ընթերցողնե­րից մեկը Հարա­րիի գիրքը տարա­ծեր, բայց ասեր, որ դա իր գիրքն է, Հարա­րին կարող է դատի տալ, քանի որ այդ գիրքն ինքն է գրել: Բայց Հարա­րին չի կարող դատի տալ, եթե 1‑ին ընթերցողն ասի, որ իր գիրքը կատարյալ տխմա­րություն է: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ ընթերցո­ղը Հարա­րիին չի անվա­նում տխմար, այլ նրա ստեղծա­գործությունը: Պատկե­րացրեք, որ Հարա­րին ասեր, որ իր գիրքը ուրիշ կերպ հասկա­ցողնե­րը անա­սուններ են ու հովա­նա­վորվում են իրեն չսի­րող կոլե­գա­նե­րի կողմից: Ընթերցողնե­րը շատ արագ կհիասթափվեին Հարա­րիից և գուցե զարմա­նա­յին, որ նման լուրջ թեմա­յով գրած պրոֆե­սորն իրեն պահում է բացարձակ անա­դեկվատ ու անհասկա­նա­լի:

Եթե դու ինչ որ բան ես գրում, երգում, նկա­րում, նվա­գում և այդ ամե­նը մատուցում ես մարդկանց, ապա մարդիկ լիո­վին իրա­վունք ունեն սիրե­լու կամ չսի­րե­լու քո ստեղծա­գործությունը, մեկնա­բա­նե­լու այնպես, ինչպես իրենք են հասկա­ցել և իրա­վունք ունեն այդ ստեղծա­գործությունը տարա­ծել ամեն տեղ, ուր կցանկա­նան, իհարկե ամեն տեղ ասե­լով, որ դրա հեղի­նա­կը դու ես: Նրանք պարտա­վոր չեն համա­ձայնվել քեզ հետ, նրանք պարտա­վոր չեն սիրել ու ընդունել: Հակա­ռակ դեպքում այդ դառնում է խտրա­կա­նություն, արգե­լում է խոսքի ազա­տությունը, արգե­լում ու խախտում է մարդու հիմնա­րար իրա­վուքնե­րը:

Գանք լրատվա­կան դաշտ: Ես ֆեյսբուքում անդրա­դարձել եմ անձի հոգե­բա­նությա­նը և նշել, թե գովազդն ինչ հետև­անք է ունե­նում մարդու վրա, ինչ ազդե­ցություն ունի տեխնո­լո­գիան ու կրո­նը: Այդ նյութը տարա­ծել են մի քանի տասնյակ մարդիկ և նրանցից ամեն մեկն իր կարծիքն ու մեկնա­բա­նությունն է արել: Ես չեմ կարող ստի­պել, որ ուրիշնե­րը համա­ձայնվեն ինձ հետ և չեմ կարող վիրա­վո­րել բոլոր նրանց, ովքեր համա­ձայն չեն ինձ հետ: 

Հենց դա է ազա­տությունը, կամքի, խոսքի, խղճի ու մտքի ազա­տությունը: Հենց դա է ազատ խոսքի, մտքի պարկեշտության պահպանման երաշխի­քը: Որովհետև դու ապրում ես հազա­րա­վոր այլ մարդկանց մոտ, որոնցից յուրա­քանչուրն ունի իր անձնա­կան սեփա­կան տեսա­կե­տը: Որովհետև ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ երգ լսում է, մեկ ֆիլմ դիտում կամ մեկ գիրք կարդում: Եվ արտա­հայտում իր տեսա­կե­տը թե՛ այդ ստեղծա­գործության, թե՛ այնտեղ ներկա­յացված երև­ույթնե­րի մասին: 

Տարա­ծել որևէ նյութ, չի նշա­նա­կում հովա­նա­վո­րել, չի նշա­նա­կում աղա­վա­ղել, չի նշա­նա­կում գողա­նալ: 

Արգե­լել մեկնա­բա­նությունը, կարծիք հայտնե­լը՝ նշա­նա­կում է արգե­լել ազատ կամքը, նշա­նա­կում է նորից հետ գնալ ցարա­կան ժամա­նակներ, երբ ոստի­կաննե­րը ձերբա­կա­լում էին մարդկանց խոսե­լու համար, երբ իշխա­նություննե­րը արգե­լում էին կարծիք հայտնել և ստի­պում էին միայն համա­ձայնվել, այլա­պես հետապնդում էին մարդուն: 

21-րդ դարի առանձնա­հատկություննե­րից մեկը հենց տոտալ ազա­տությունն է, երբեմն վնա­սող, երբեմն կոպիտ, բայց ազատ: Հակա­ռա­կը բռնություն է:

Իսկ լրատվա­կաննե­րը նաև նրա­նով են լրատվա­կան, որ կարծիք են հայտնում, որ տեսա­կետ են ձևա­վո­րում, հնա­րա­վո­րություն են տալիս բազմա­ժանրություն և բազմա­կարծություն մտցնել: Հենց լրատվությունն է իրա­զե­կում և հնա­րա­վո­րություն տալիս կարդա­լու, մեկնա­բա­նե­լու և կարծիք հայտնե­լու:

Ինչո՞ւ խորա­ցա այս թեմա­յով, որովհետև մեր հասա­րա­կությունը դեռևս բազմա­թիվ հոգե­բա­նա­կան կապանքնե­րի մեջ է գտնվում և շատ հաճախ ամե­նա­պարզ ճշմարտությունն ընդունվում է որպես անձնա­կան վիրա­վո­րանք: 

Եթե չլի­նի խոսքի, կամքի, խղճի ու մտքի ազա­տություն, ապա մենք կկորցնենք այն ձեռքբե­րումնե­րը, որ շատ ծանր գնով մեզ փոխանցել են աշխարհի ու մարդկա­յին ազա­տության համար նահա­տակված հեղա­փո­խա­կաննե­րը:

Առնչվող Հոդվածներ