16.3 C
Yerevan

ՀՀ ԱԺ Կամ Սանտա Բարբա­րա Հայկա­կան Ձևով

Քվե­նե­րի քանակն ընդհանրա­պես կապ չունի: Ընդդի­մությունը հենց նրա­նով է ընդդի­մություն, որ իր քվե­նե­րը ավե­լի քիչ են, հակա­ռակ դեպքում նրանք կդառնա­յին իշխա­նություն։

Արա­յիկ Մկրտումյան

ՀՀ ԱԺ‑ն մշտա­պես աչքի է ընկել իր կասկա­ծե­լի որա­կով ու աշխա­տանքա­յին տրա­մա­բա­նությամբ, բայց այս ԱԺ‑ն որ ունենք, բազմա­թիվ հարցե­րի տեղիք է տալիս: Գաղտնիք չէ, որ դեռևս 2021թ. ձևա­վորված ԱԺ‑ն, մինչև հիմա չի կարո­ղա­նում լուծել առա­ջին հերթին մի պարզ ու կարև­որ հարց՝ իշխա­նության և ընդդի­մության նորմալ երկխո­սություն, որի պարա­գա­յում էլ հնա­րա­վոր կլի­նի ինչ որ բան քննարկել, որո­շել ու հասկա­նալ:


Այն, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը մշտա­պես կռվել են իրար հետ՝ հայտնի բան է, իսկ այն, որ ընդհանրա­պես չեն խոսում միմյանց հետ՝ այդ արդեն նորություն է: Տհաճ, ընդ որում:

Ընդդի­մությունը խոստա­ցել էր, որ իշխա­նությա­նը օր ու արև չի տալու: Սկզբում ամեն ինչ այդպես էլ եղավ: Օր չէր անցնում, որ փոխա­դարձ հայհո­յանքնե­րով չանցներ: Երբեմն էլ օրենսդիր կորպուսում իսպառ մոռա­նում էին, թե ինչի համար են հավաքվել ու սկսում էին իրար ծեծել կամ զվարճա­նալ միմյանց վրա շշեր նետե­լով, որից հետո իշխա­նության և ընդդի­մության որևէ ներկա­յա­ցուցիչ հանգա­մա­նա­լից բացատրում էր, որ իրենք ավա­զակնե­րի հետ աշխա­տել չեն կարող և որ իրենց քաղա­քա­կան հակա­ռա­կորդը բանի պետք չէ: Հասա­րա­կությունը սկզբում զայրա­ցած էր այդ ձեռնա­մարտե­րից ու հայհո­յանքնե­րից, հետո սկսեց ծիծա­ղել, հետո հուսա­հատվեց, որ ընդհանրա­պես ինչ որ նորմալ բան կլսի ԱԺ-ում, իսկ հիմա մի կողմ է թեքել իր հայացքն ու ավե­լի շատ դարդ է անում ապրանքնե­րի ամե­նօրյա թանկա­ցումնե­րի պատճա­ռով ու տեսա­կետներ հայտնում ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի մասին:

Այնպես ստացվեց, որ ԱԺ-ում հիմա շատ ավե­լի քիչ են իրար հայհո­յում ու ծեծում, քան մի քանի ամիս առաջ: Դրա փոխա­րեն հիմա իշխա­նությունն ու ընդդի­մությունը «խռո­վել են» ու իրար հետ գրե­թե չեն խոսում: Կա՛մ էներգիա­ներն է սպառվել, կամ  իրենք էլ են ձանձրա­ցել մեկը մյուսից:

Այո՛, հիմա ԱԺ-ում հաճախ կռիվ չկա, ոչ թե այն պատճա­ռով, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը խելքի են եկել, այլ որովհետև ընդդի­մությունը շատ հաճախ չի մասնակցում քվեարկություննե­րին կամ ցուցադրա­բար լքում է ԱԺ նիստե­րի դահլի­ճը: 

Եվ հարց է առա­ջա­նում՝ «Էսպես մինչև ե՞րբ»: Ինչքա՞ն է դեռ շարունակվե­լու իշխա­նության ու ընդդի­մության այս քաղա­քա­կան «Սանտա Բարբարան»(ավագ սերունդը երևի հիշում է այդ անվերջա­նա­լի սերիա­լը: Դա մի դժո­խա­յին երկար սերիալ էր, որի առա­ջին սերիա­նե­րը դիտողնե­րից ոչ բոլո­րը հասցրին ապրել մինչև սերիա­լի ավարտը: Սերիալն ունե­ցավ 2137 սերիա): Հենց հիմա էլ հայե­րը շատ են սիրում «Սանտա Բարբա­րա» անվա­նել ցանկա­ցած երև­ույթ, որն արդեն անտա­նե­լիո­րեն ձգձգվել է ու համը դուրս եկել:

Մեր քաղա­քա­կան սերիա­լի այս ամիսներն աչքի են ընկնում խիստ ցածր էմո­ցիո­նա­լությամբ: Մենք կարող ենք քննարկել իշխա­նություն-ընդդի­մություն հարա­բե­րություննե­րը, կարող ենք կանխա­գուշա­կել, գնա­հա­տել, բայց ի՞նչ անես, երբ այդ հարա­բե­րություններն ուղղա­կի չկան: Երկրում ձևա­վորված քաղա­քա­կան ճգնա­ժամն անհե­տա­ցավ առանց լուծում ստա­նա­լու: Երկրում քաղա­քա­կա­նությունն ինքը անհե­տա­ցավ: Այսօր Հայաստա­նում քաղա­քա­կան գործընթացներ պարզա­պես չկան: 

Ամեն ինչ շատ պարզ է: Քննարկման դրվում է ինչ որ հարց: Ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ իշխա­նությունը սրի­կա է(կարճ ասած) ու որ ինքը չի մասնակցի այդ խայտա­ռա­կությա­նը: Որից հետո ընդդի­մա­դիրնե­րը լքում են նիստե­րի դահլի­ճը, իսկ իշխա­նությունը քվեարկում է ինքն իրեն ու վերջ: Ամեն անգամ նույն բանն է ստացվում:

Ծիծա­ղե­լի ոչինչ չկա:

Ինչպես ասում էր Բոնա­պարտը. «մեկ վատ գենե­րալն ավե­լի լավ է, քան երկու լավ գենե­րա­լը»: Հայաստա­նում այդ միտքը այդպես էլ իր իսկա­կան իմաստով չի անցնում:

Կարող՞ղ է պատա­հել, որ իշխա­նա­կան ֆրակցիան որևէ վատ բան է ուզում անել: Կարող է: Տեսա­կա­նո­րեն ամեն ինչ էլ հնա­րա­վոր է: Ես ուզում եմ հասկա­նալ, թե որն է ընդդի­մության դերը, եթե իշխա­նությունը ինչ կուզի կանի, ինչ չի ուզի՝ չի անի: Միայն թե չասեն, թե իշխա­նության քվեն ավե­լի շատ է, քան ընդդի­մա­դիրնե­րի­նը: Նրանք շատ լավ գիտեին այդ  ԱԺ մտնե­լիս: Ինչպես նաև չէին կարող չիմա­նալ, որ ընդդի­մությունն ամե­նա­կարև­որ ինստի­տուտնե­րից է ու առանց ընդդի­մության իշխա­նությունը նեխում է, քանի որ չկա քննարկում, չկա արդյունք: Իսկ ընդդի­մությունը սովո­րություն է դարձրել նեղա­նալն ու դահլի­ճից դուրս գալը:

Այդ դեպքում ո՞րն է ընդդի­մության դերը: Ինչի՞ համար են նրանք աշխա­տա­վարձ ստա­նում: Նիստե­րին չմասնակցե­լու, թե չքվեարկե­լու: Էհ, շատե­րը կցանկա­նա­յին մի քանի հարյուր հազար դրամ ստա­նալ, մանա­վանդ եթե դրա համար պահանջվում է նիստին չմասնակցել ու չքվեարկել:

Իսկ ի՞նչ անեն այն քաղա­քա­ցի­նե­րը, ովքեր դժգո­հություններ ունեն իշխա­նությունից, բայց ընդդի­մությունը ոչ մի կերպ իր քաղա­քա­կան միսիան չի կատա­րում: Միայն բանա­վոր հայհո­յա­խա­ռը մունա­թը քիչ է, որ մարդիկ երես թեքեն իշխա­նությունից ու գնան ընդդի­մա­դիրնե­րի մոտ: Ինչո՞ւ ընդդի­մությունը իշխա­նությանն անընդհատ պատին սեղմած չի պահում: Ինչո՞ւ ընդդի­մությունը չի դառնում այն քաղա­քա­կան հուրը, որի միջով պիտի անցնի իշխա­նա­կան ցանկա­ցած օրի­նա­գիծ: Ինչո՞ւ ընդդի­մությունն այն լրջությունը չունի, որ անկախ իր քվե­նե­րի քանա­կից, իշխա­նությունն ուղղա­կի զգուշա­նա ավել-պակաս խոսե­լուց և հասկա­նա, որ դահլի­ճում նստած են մարդիկ, ովքեր 100 տոկո­սա­նոց գնա­հա­տա­կաններ են տալիս ու հասա­րա­կությանն էլ բացատրում են, թե ինչն ինչոց է: Ու այստեղ քվե­նե­րի քանակն ընդհանրա­պես կապ չունի: Ընդդի­մությունը հենց նրա­նով է ընդդի­մություն, որ իր քվե­նե­րը ավե­լի քիչ են, հակա­ռակ դեպքում նրանք կդառնա­յին իշխա­նություն:

Շատերն արդեն իրոք զզվել են հայաստանյան քաղա­քա­կան այս ճահի­ճից: Մերթ ելնում իրար են ծեծում, մերթ ընդհանրա­պես չեն խոսում իրար հետ: Հետո՞: Մանկապարտե՞զ է ինչ է: 

Եթե ընդդի­մությունն իրոք գիտե, որ իշխա­նա­կաննե­րը ոչ պրոֆե­սիո­նալներ են, որ անընդհատ հիմա ու վատ բաներ են անում, ապա ինչու ես, որպես քաղա­քա­ցի, ով շատ ուշա­դիր հետև­ում է ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին, չեմ կարո­ղա­նում հասկա­նալ, որ ընդդի­մությունը լավ ու ճիշտ բաներ է ասում, որ ես և իմ նման ևս մի քանի հարյուր հազա­րա­վոր մարդիկ գնանք և պատասխան պահանջենք ԱԺ իշխա­նա­կաննե­րից: 

Միակ բանը որ մենք տեսնում ենք այն է, որ կամ հայհո­յում են իրար, կամ չեն խոսում: ԱԺ‑ն իր դասա­կան պառլա­մենտ իմաստով շարունա­կում է անկա­տար մնալ: Քաղա­քա­կան-գաղա­փա­րա­կան քննարկումներ չեն արվում, ինչ որ տարբե­րություններ չեն առա­ջադրվում ու մատնանշվում: Իսկ այդ դեպքում արդեն հարց է առա­ջա­նում, թե մեր ինչի է պետք պառլա­մենտն ընդհանրա­պես: Ի՞նչ իմաստ ունի ունե­նալ ԱԺ, եթե այն իրա­կա­նում սիմվո­լիկ դեր է խաղում: Ու ի՞նչ իմաստ ունի քաղա­քա­կան տարբեր գաղա­փա­րա­խո­սություննե­րի ներկա­յությունը ԱԺ-ում եթե մենք այն չենք տեսնում, չենք զգում, չենք հասկա­նում: Ո՞ւր են իրոք քաղա­քա­կան բանա­վե­ճե­րը: Ո՞ւր են վեճե­րը պահպա­նո­ղա­կաննե­րի, ազա­տա­կաննե­րի, սոցիա­լիստնե­րի միջև: Ի վերջո ինչի՞ համար են այդ մարդիկ հայտնվել ԱԺ-ում: 

Գուցե արդեն ժամա­նակն է, որ Աժ‑ն դառնա ապա­քա­ղա­քա­կան մի կառույց և այնտեղ խմբա­վո­րումնե­րը լինեն զուտ մասնա­գի­տա­կան: Ասենք լինի տնտե­սա­գետնե­րի, գիտնա­կաննե­րի, արդյունա­բե­րողնե­րի, զինվո­րա­կաննե­րի և այլ խմբա­վո­րումներ, որոնք երկրի կենսա­կան հարցե­րը կքննարկեն մասնա­գի­տա­կան տեսանկյունից ու գործա­դի­րին կտան իրենց որո­շումնե­րը, որն էլ կգործադրի այդ ամե­նը: Գուցե ոմանք ծիծա­ղեն այս ամե­նի վրա՝ պնդե­լով, որ այս ամե­նը անհնա­րին և դիկտա­տո­րա­կան է հնչում, բայց ոչ: Եթե ԱԺ-ում հավաքվում են մարդիկ ովքեր քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սությամբ աչքի չեն ընկնում, քաղա­քա­կան կողմնո­րոշման բացա­ռի­կության ապա­ցույցով կառա­վա­րել չգի­տեն, ոչ էլ մասնա­գետ են, ապա ինչի՞ համար են եկել ԱԺ ընդհանրա­պես: Իրար հայհոյելո՞ւ: Մեր ժողովրդի մի գերակշիռ մասը իրար առա­վո­տից երե­կո հայհո­յում է առանց որևէ կոպեկ խնդրե­լու:

Եթե ավե­լի լուրջ, ապա Հայա­սա­տա­նի պառլա­մենտն ամե­նա չկա­յա­ցած կառույցն է: Հարցրեք միջին վիճա­կագրա­կան քաղա­քա­ցու, թե պառլա­մենտում արդյո՞ք զգում է չափա­վոր ձախ պահպա­նո­ղա­կա­նի տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը կամ որքա­նով է ճիշտ համա­րում սոցիալ դեմոկրա­տա­կան քաղա­քա­կա­նությունը տեղե­կատվության հսկման պարա­գա­յում՝ համե­մա­տած ծայրա­հեղ աջա­կաննե­րի հետ, նրանք ապշած ձեզ կնա­յեն: Որովհետև երբեք չեն լսել այդ բառերն ու չգի­տեն, որ ԱԺ-ում հավաքված մարդիկ իրենք իրեն համա­րում են հենց վերը թվարկված որևէ գաղա­փա­րա­խո­սության մի մաս: Դեռ հարց է, թե արդյո՞ք ԱԺ-ում հավաքվածներն իրենք գիտեն աջ կենտրո­նա­մե­տի ու ձախ ազա­տա­կա­նի տարբե­րությունը ոչ միայն բառե­րով, այլև սկզբունքո­րեն:

Ու ի վերջո եթե ընդդի­մությունը չկա­րո­ղա­նա փաստել, որ ինքը ճշմա­րիտ է խոսում, եթե չկա­րո­ղա­նա փաստել, որ իր ասածն ու արա­ծը իրոք լավն է, չկա­րո­ղա­նա ապա­ցուցել ու հիմնա­վո­րել իր գոյության անհրա­ժեշտությունը, կարի­քը, ապա ընդդի­մություն չկա: Չկա ոչ թե ու միայն այս օրե­րի ընդդի­մություն, այլ չկա որպես երև­ույթ, չկա որպես ինստի­տուտ: Ցանկա­ցած ընդդի­մության նպա­տա­կը իշխա­նությունն է: Ընտրություննե­րը հենց իշխա­նություն ստա­նա­լու համար են: Քիչ քվե ստա­ցածնե­րը դառնում են ընդդի­մություն և փորձում արդեն ԱԺ-ում ապա­ցուցել, որ իրենք էին արժա­նի իշխա­նություն լինե­լու: Իսկ որն է մե՛ր ընդդի­մության նպա­տա­կը՝ իշխանությո՞ւն, թե իշխա­նա­փո­խություն: ԱՅդ բառե­րի տարբե­րությունն ահռե­լի է:

Բայց ինչպես ասում են, ասե­լը մի բան է, անե­լը՝ լրիվ ուրիշ, իսկ փողե­րը, հայտնի բան է, հոտ չունեն:

Առնչվող Հոդվածներ