14.6 C
Yerevan

Հերթա­կան Ժողով, Հերթա­կան Բյուրո

Ամեն քննա­դա­տա­կան խոսք ՀՅԴ-ում ընկա­լում են որպես անձնա­կան, խորը ու աննե­րե­լի վիրա­վո­րանք:

Արա­յիկ Մկրտումյան

Ավարտվեց ՀՅԴ 34-րդ Ընդհա­նուր Ժողո­վը: Հրա­պա­րակվեց նոր բյուրո­յի կազմը: Ըստ էության ասե­լու ոչինչ չկա: Նայե­լով նորընտիր բյուրո­յի կազմը, իրոք կարող ենք հիասթափված եզրա­կացնել, որ ՀՅԴ‑ն ոչ միայն չի փորձում հետ նայել ինչ որ բան հասկա­նա­լու կամ վերարժե­վո­րե­լու համար, այլև ամե­նաա­րագ թափով շարունա­կում է սլա­նալ դեպի ոչ մի տեղ: Այդպես չլի­ներ, գոնե ինչ որ բան կփոխվեր, բայց ոչ ամենև­ին էլ ոչ: Ընտրվեց հերթա­կան բյուրոն հերթա­կան Ընդհա­նուր Ժողո­վում:

Այստեղ մի քանի հարց է ծագում միայն: Հարցեր ուղղված ապա­գա­յին, քանի որ արդեն պարզ է, որ ՀՅԴ‑ն չի ցանկա­նում ու չի պատրաստվում հետ նայել ու ինչ որ բան փորձել հասկա­նալ: Սեփա­կան անսխա­լա­կա­նության սինդրո­մի մոլուցքը զրկել է  տեսնե­լու ու գնա­հա­տե­լու կարո­ղությունից, և հիմա միայն մի հարց կարող ենք տալ:

Ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ այս բյուրոն: Հարց բառի դաշնակցա­կան իմաստով: Շարունա­կել աշխա­տել Քոչարյա­նի հետ, շարունա­կել դեմ լինել ներկա­յիս իշխա­նությա­նը, թե էլի ինչ որ բան, որը նկա­տե­լի չէ առա­ջին հայացքից: ԸԺ‑ի մասնա­կիցնե­րին հարց տալ չարժե, քանի որ բոլոր պատասխաններն ավե­լի քան ակնհատ են: Նոր բյուրոն պատասխա­նում է ցանկա­ցած հարցի: Բայց ամեն դեպքում, ինչ է պատրաստվում անել նոր բյուրոն: Գուցե փնտրում են, թե էլ ում կարող են հեռացնել և նրա ուսե­րին բարդել բոլոր անհա­ջո­ղություննե­րը, գուցե փնտրում են ոչ այնքան հնա­զանդ ընկե­րոջ, որը պատասխա­նատվությունն կկրի ինչ-որ առասպե­լա­կան մեղքե­րում:

Սովո­րա­բար նոր ադմի­նիստրա­ցիա՝ նոր կանոններ սկզբունքն աշխա­տում է ամեն տեղ, իսկ ՀՅԴ‑ի առումով պետք չէ զարմա­նալ, եթե մոտ ապա­գա­յում հանկարծ կուսակցությունում «բացա­հայտվեն» որոշ դավա­ճաններ, գործա­կալներ ու ՀՅԴ‑ն հայտա­րա­րի, որ «ինքնա­մաքրվում է»: Հերթա­կան անգամ: Այս «ինքնա­մաքրումնե­րը» շատ տխուր հետև­անքի կարող են հանգեցնել: Վերջում ՀՅԴ-ից կարող է մնալ միայն բյուրոն, որի ներկա­յա­ցուցի­չը կվտա­րի մյուս անդամնե­րին և կմնա մեն-մենակ:

Բայց իրոք: Ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ‑ն ապա­գա­յում:

Որքան էլ որ տխուր լինի, ստիպված ենք ընդունել, որ Արցա­խի հարցով հայե­րը կորցրել են վերահսկո­ղությունը: Որքան էլ որ վատը լինի իշխա­նությունը, մարդիկ ՀՅԴ-ին չեն ընտրում: Հանուն Հայ Դատի պայքա­րում են ոչ միայն դաշնակցա­կաննե­րը: Կոպիտ ասած ինչո՞վ է զբաղվե­լու ՀՅԴ‑ն:

Մի այսպի­սի իրա­վի­ճակ էր առա­ջա­ցել օրի­նակ Ֆրանսիա­յում, երբ խաչակրաց արշա­վանքնե­րից հետո Տաճա­րա­կաննե­րի միա­բա­նությունը, որ կոչված էր ուխտա­վորնե­րին պաշտպա­նե­լու, կորցրեց իր գոյության անհրա­ժեշտությունը, որովհետև Սուրբ Երկիրն այլևս չկար, ուխտա­վորներ չկա­յին:

Հիմա գանք ՀՅԴ-ին: Երկրորդ ինտերնա­ցիո­նա­լի ժամա­նակ ստեղծված սոցիա­լիստա­կան կուսակցությունը, որ զբաղվեց ազգա­յին գործունեությամբ, հետո հայտնվեց տարագրության մեջ, հետո վերա­դարձավ հայրե­նիք, կռվեց հանուն Արցա­խի, ինչ է պատրաստվում անել հիմա որպես ՀՅԴ: 

Սոցիա­լիզմը հիմա գեղե­ցիկ բառ է, հնչում է շատ շատ հրա­շա­լի, բայց արդեն համարվում է իր դարն ապրած, վերջա­ցած: ՀՅԴ‑ի սոցիա­լիզմը մնա­ցել է միայն թղթե­րի վրա: Մեծ ու միացյալ, անկախ Հայաստա­նի գաղա­փարն արդեն շատ մեծ կասկա­ծի տակ է դրվում՝ հատկա­պես երբ ՀՅԴ‑ի քաղա­քա­կան գործընկեր ու կոա­լի­ցիոն ղեկա­վար Ռ. Քոչարյա­նը կարծում է, որ Միութե­նա­կան պետությունը վատ միտք չէ: Արցա­խը մենք կորցրել ենք խոշոր հաշվով: Հսյաստա­նը լավ-վատ՝ անկախ պետություն է, այնպես որ անկա­խության պայքար չկա այնպես ինչպես 120 տարի առաջ: Ու կրկին հարց՝ ինչով է զբաղվե­լու ՀՅԴ‑ն: Ի՞նչ մարտա­վա­րություն է ընտրե­լու նոր բյուրոն, ինչպի­սի պայքար է ընտրե­լու և ում դեմ է պայքա­րե­լու ընդհանրա­պես: 

ՀՅԴ‑ն շատ լավ գիտե թշնա­մության գինը, գիտե նաև թե ինչ կործա­նա­րար է այդ: Հարյուր երե­սուն տարուց ավել ՀՅԴ‑ն տանել չի կարո­ղա­նում Հնչակյան կուսակցությա­նը: Դա իհարկե փոխա­դարձ է, բայց ՀՅԴ‑ն չի՞ ցանկա­նա արդյոք արդա­րացնել իր անվան մեջ տեղ գտած «դաշնակցա­կան» բառը և փորձի եթե ոչ դաշնա­կից, գոնե թշնա­մի չլի­նել մյուսնե­րի հետ:

Ի վերջո, գալով ավե­լի առօ­րեա­կան հարթակ՝ ինչպե՞ս է բյուրոն փորձե­լու կանգնեցնել ներկուսակցա­կան կազմա­կերպա­կան ճգնա­ժա­մը: Եթե բյուրոն հայտա­րա­րի, որ ամեն ինչ ուղղա­կի հրա­շա­լի է, ամեն ինչ լավ է, իրենք ամեն ինչ ճիշտ են անում, արել ու անե­լու, ապա մնում է միայն հայտնի ֆիլմի նման շարժում սկսեն ասե­լով. «Վերև մի նայեք»: 

ՀՅԴ‑ն ինչպե՞ս է փորձե­լու վերա­կանգնել իր հեղի­նա­կությունը ժողովրդի աչքում:

ՀՅԴ‑ն ինչպե՞ս է լուծե­լու իր ծերացման խնդի­րը:

ՀՅԴ‑ն ինչպե՞ս է իր երի­տա­սարդ մտա­վոր ուժը հավա­քե­լու համախմբե­լու:

ՀՅԴ‑ն ինչպե՞ս է…

Մի խոսքով: Կարե­լի է անվերջ հարցեր թվել, որոնց պատասխան այդպես էլ չի հնչի: Որովհետև այդ հարցե­րը ոչ մի կերպ չեն հասնում սեփա­կան անսխա­լա­կա­նության մեջ նստած մարդկանց ականջնե­րին: Որովհետև ամեն քննա­դա­տա­կան խոսք ՀՅԴ-ում ընկա­լում են որպես անձնա­կան, խորը ու աննե­րե­լի վիրա­վո­րանք:

ՀՅԴ-ում երևի չեն նկա­տում, որ իրենց մոտ շատ բան է փոխվել: Հեղա­փո­խա­կան շարժումը, որ ստեղծվեց փտած ու նեխած համա­կարգի դեմ պայքա­րե­լու, հայ ազգին միա­վո­րե­լու համար, իր համար սկզբունքներ ընտրեց բողո­քը, ընդվզումը…վերափոխվել է կոմկուսի: ՀՅԴ-ում այլև քննա­դա­տություններ չկան, ՀՅԴ-ում այլև ոչ մի բանի դեմ անհա­մա­ձայնություն չկա և չի կարող լինել, որովհետև ցանկա­ցած դիմա­դիր խոսք դառնում է հանցանք, ցանկա­ցած անհա­մա­ձայնություն դառնում է դավա­ճա­նություն, ցանկա­ցած բողոք՝ դավադրություն…էլ ի՞նչ հեղա­փո­խա­կան դաշնակցա­կան, որ անգամ բողո­քե­լու ու չհա­մա­ձայնվե­լու իրա­վունք չունի:

Ու ի վերջո ամեն ինչ գնում է լավը աշխարհնե­րից այս լավա­գույնում: Այս խոսքե­րով Վոլտե­րը ծաղրեց Լայբնիցնին: Հիմա ՀՅԴ‑ն հրա­ժարվում է սխալ ընդունե­լու մտքից: Կանո­նա­գի­րը ոչ թե պահպանվում է որպես կուսակցա­կան սահմա­նադրություն, այլ դարձել է մտրակ, որով կուսակցա­կան ղեկա­վա­րությունը ձաղկում է ընդդի­մա­դիրնե­րի մեջքը:

Այս է ահա արդեն հյդ-ական իրա­կա­նությունը: Որքան էլ չընդունեն, միևնույն է չի փոխվի ոչինչ: Անկախ մեր կարծի­քից ջուրը եռում է որո­շա­կի ջերմաստի­ճա­նում ու կապ չունի մենք համա­ձայն ենք դրա հետ թե ոչ:

Ի՞նչ սպա­սել ապա­գա­յում: Այս պայմաննե­րում ոչ մի լավ բան: 

Առնչվող Հոդվածներ