14.6 C
Yerevan

Մարտի Ութ

Առա­ջինն աշխարհում հենց հայերն են ունե­ցել կին դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ, մի բան, որ աշխարհում շատ տեղեր դեռ  չեն կարո­ղա­նում ու չի ստացվում: 

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր մարտի ութն է՝ կանանց միջազգա­յին օրը: Այսօր բոլոր կանաց շնորհա­վո­րում են, ծաղիկներ նվի­րում և հաճո­յա­խո­սություններ անում: Կատա­կով ասում են, որ կանանց օրը չպի­տի սկսկվի և ավարտվի նույն օրը, այլ պիտի լինի ողջ տարին ու դրան ի պատասխան հնչում է պատասխան կատակ, որում ասվում է, որ եթե ամեն օր ծաղիկն այդքան թանկ լինի, աշխարհում բոլոր տղա­մարդիկ կսնանկա­նան:

Այսօր մարտի ութն է, իսկ սա շատ լավ պատճառ է, որ մենք այսօր ևս մեկ անգամ վերհի­շենք ու կարև­ո­րենք կնոջ դերը մեր կյանքում: 

Մենք՝ 21-րդ դարի մարդիկս, ում համար կարև­որ է մարդու իրա­վունքն ու ազա­տությունը, առա­վե­լա­պես պիտի կարո­ղա­նանք գնա­հա­տել, թե իրա­կա­նում ինչ կարև­որ է կնոջ դերը: Ու այստեղ պետք է ոչ թե կնո­ջը գերագնա­հա­տել, այլ ընդունել կնոջն այնպես, ինչպես որ տղա­մարդուն՝ այսինքն կյանքից օգտվե­լու և ապրե­լու համա­հա­վա­սար իրա­վունքնե­րի սկզբունքով: Եվ այդ հավա­սա­րությունը պետք է տարբե­րել ֆեմի­նիզմից և այլ շահարկվող կրկնություննե­րից:

Ես շատ կցանկա­նա­յի, որ այսօ­րը՝ մարտի 8‑ը ոչ թե պարզա­պես լիներ ծաղիկ նվի­րե­լու օր կամ հաճո­յա­խո­սե­լու լրա­ցուցիչ առիթ, այլ՝ հստակ արտա­հայտված սոցիա­լա­կան ու ֆիզիա­կա­կան համե­րաշխության ապա­ցույց: Որովհետև կինն իր տեղն ու դերն ունի, իսկ տղա­մարդը՝ իր: Եվ այդ տեղերն ու դերե­րը չպի­տի իրար խառնվեն:

Հայոց պատմությունը հիա­նա­լի օրի­նակ է հասկա­նա­լու համար, թե ինչքան կարև­որ դեր է ունե­ցել և ունի կինը: Ողջ պատմությունը լի է կանանց կերպարնե­րով, որոնք ամե­նավճռա­կան պահե­րին ամե­նա­կարև­որ դերն են կատա­րել: Ինչեր արժեն թեկուզ հայ ազգա­յին ինքնա­պաշտպա­նա­կան մարտերն ու կռիվնե­րը և այնտեղ հայ կանանց սխրա­գործություննե­րը, զեյթունցի կանայք, Սոսե մայրի­կը:

Երբ այսօր արևմտյան երկրնե­րը կոչ են անում պահպա­նել կնոջ իրա­վուքնե­րը, ես միայն մի թեթև ժպտում եմ, քանի որ հիշում եմ, որ առա­ջինն աշխարհում հենց հայերն են ունե­ցել կին դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ, մի բան, որ աշխարհում շատ տեղեր դեռ  չեն կարո­ղա­նում ու չի ստացվում: Եվ նրանք մեզ փորձում են դասեր տալ, թե կինն ինչքան կարև­որ է:

Ընդհանրա­պես կանացն դերն անգնա­հա­տե­լի է մեր կյանքում: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշա­նա­կում ուժեղ կին և հիա­նում ենք նրանցով: Այո, դեռևս առկա են բազմա­թիվ դպքեր, երբ հանդի­պում ենք խտրա­կա­նության ու անհա­վա­սա­րության, բայց կարող ենք շտկել այդ ամե­նը, թույլ չտալ, որ ոչ տղա­մարդը նեղացնի կնո­ջը և ոչ էլ միջա­վայրն ու պայմաններն արգե­լա­կեն կնո­ջը:

Ի վերջո ամեն կին որևէ մեկի երա­զանքի թագուհին է:

Չկա որևէ ասպա­րեզ, չկա որևէ տեղ կամ ոլորտ, որտեղ կինը չկա­րո­ղա­նա զարմացնել իր անկրկնե­լիությամբ և յուրա­հատկությամբ: Եվ հայ մարդու կյանքում կնոջ դերն առա­վել քան կարև­որ ու ներկա­յա­նա­լի է, որովհետև հայի ճակա­տա­գաիրն այնպի­սին է, որ առանց կնոջ օգնությամբ նա երբեք չէր կարո­ղա­նա դիմադրել ու դիմագրա­վել իր կյանքի չարիքնե­րին:

Ինչպես ասում են, ամեն հաջո­ղակ տղա­մարդու թիկունքում ուժեղ և հավա­տա­րիմ կին է կանգնած: Դրանք ուղղա­կի բառեր չեն: Կինը կարող է տղա­մարդուն հասցնել ամպե­րին և ցած գլո­րել անդունդը:

Հետաքրքիր արտա­հայտություն կա, որ երբեմն սխալ են մեկնա­բա­նում, բայց ըստ իս այն շատ դիպուկ է. «Կնո­ջը պետք է վերա­բերվել այնպես, ինչպես լուցկուն՝ լուրջ վերա­բերվե­լը ծիծա­ղե­լի է, անլուրջ վերա­բերվե­լը՝ վտանգա­վոր»:

Այսօր ոչ թե ուղղա­կի տոն է, այլ շատ կարև­որ սկզբունքնե­րի պահպանման օր, սոցիա­լա­կան իրա­վա­հա­վա­սա­րության, գիտակցության շատ բարձր մակարդա­կի

Շնորհա­վո­րում եմ բոլոր կանանց ու աղջիկնե­րին և մաղթում, որ նրանց կյանքում ամեն օրը լցված լինի գիտակցությամբ, հարգանքով ու սիրով:

Առնչվող Հոդվածներ