14.6 C
Yerevan

Չարտասվել, Չլա­ցել, Չհայհո­յել

Ռուսնե­րը նույնիսկ իրենք իրենց պետությա­նը համա­րում են երրորդ հռովմեա­կան կայսրություն՝ ընդ որում կրկնե­լով նրանց ամե­նա­կո­պիտ սխալնե­րը:

Հակոբ Մովսես

1inAM‑ը զրուցել է թարգմա­նիչ, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, բայց ոչ թե քաղա­քա­կան, այլ քաղա­քակրթա­կան առումով: Զրուցա­կիցնե­րը այս պատե­րազմը փորձ են արել քննարկե­լու քաղա­քակրթա­կան մակարդա­կում և հասկա­նալ դրա­նից բխող հետև­անքներն ընդհա­նուր առմամբ:

Հակոբ Մովսե­սը շեշտել է, որ այս պատե­րազմն իհարկե ունի իր քաղա­քա­կան, տնտե­սա­կան և անվտանգա­յին խնդիրնե­րը, բայց դրանք ոչ թե հիմնա­կան ու հիմնա­րար են, այլ հանդի­սա­նում են շատ ավե­լի խորն ու թաքնված խնդրի արտա­ցո­լանքներ: Խնդիրն ավե­լի շատ գոյա­բա­նա­կան և քաղա­քակրթա­կան մակարդա­կում է թաքնված՝ մի բան, որին շատ քչերն են ուշադրություն դարձնում և այդ իսկ պատճա­ռով էլ անհասկա­նե­լի է դառնում և՛ պատե­րազմի ընթացքը, և՛ պատե­րազմն ամբողջությամբ:

Հակոբ Մովսե­սը անա­լի­զի ենթարկեց ռուսա­կան պետությունը և ռուս ժողովրդին մասնա­վո­րա­պես՝ այդ հարցին անդրա­դառնա­լով ընդհուպ մինչև էթնո­գե­նետկ մակարդակ: Անա­լիզն իրե­նից ենթադրեց կարճ պատմամշա­կութա­յին անդրա­դարձ, թե ինչպես, ինչ հիմքե­րով, ինչ սկզբուքնե­րով է կառուցվել ռուսա­կան պետությունն ընդհանրա­պես և որն է եղել ռուս ժողովրդի դերը այդ պետության կայացման գործում, նրա ընթացքն ու գործո­ղություննե­րը կանո­նա­վո­րե­լու և կարգա­վո­րե­լու առումով:

Հակոբ Մովսեսն ընդգծեց մի շատ կարև­որ խնդիր՝ ռուս ուղղա­փա­ռությունը: Հասկա­նա­լի է, որ խոսքը գնում է ոչ թե եկե­ղե­ցու մասին, այլ ռուսա­կան պետա­կան տրա­մա­բա­նության: Ռուսա­կան ուղղա­փա­ռությունը ռուսա­կան պետությա­նը ներկա­յացնում է որպես իր տեսա­կի փրկիչ և մարգա­րե, ով պիտի փրկի աշխարհը: Ռուսնե­րը նույնիսկ իրենք իրենց պետությա­նը համա­րում են երրորդ հռովմեա­կան կայսրություն՝ ընդ որում կրկնե­լով նրանց ամե­նա­կո­պիտ սխալնե­րը, բայց միա­ժա­մա­նակ չկա­րո­ղա­նա­լավ հասնել հռո­մեա­կան կայսրություննե­րի մշա­կութա­յին ստեղծա­րար բարձրությա­նը:

«Ռուսա­կան պետության նախա­գա­հը կոռուպցիան է»,- ասաց Հակոբ Մովսե­սը՝ բացատրե­լով, որ այդ կոռուպցիան, ոչ թե ժամա­նա­կա­վոր արատ է, այլ ռուսա­կան պետությա­նը բնո­րոշ երև­ույթ: Թյուրի­մա­ցություննե­րից խուսա­փե­լու համար նշենք, որ Հակոբ Մովսե­սը հստակ նշեց, որ ռուս ժողո­վուրդը լավ և բարի ժողո­վուրդ է, բայց սոցիա­լակն խիղճ չունի: Նրա պատկե­րա­ցումնե­րը սոցիա­լա­կան թեմա­նե­րով սկսվում և ավարտվում են օղու գնի շուրջ, այդ իսկ պատճա­ռով էլ ռուսնե­րը այսքան դարե­րի ընթացքում այդպես էլ չեն կարո­ղա­ցել դառնալ քրիստո­նեա­կան աշխարհա­կարգի ու քաղա­քակրթության հիմնա­րար բաղկա­ցուցիչ մաս: Դրա­նում շատ մեծ դեր է խաղա­ցել ռուսա­կան ճակա­տա­գի­րը, երբ ռուսնե­րը մի քանի հարյուրամյակ շարունակ ենթարկվել են պետա­կան խալիֆա­յա­կան տրա­մա­բա­նությա­նը, այսինքն մոնղո­լա­կան Ոսկե հորդա­յին, ինչը մեծա­պես ազդե­ցություն է թողել ռուսա­կան պետության կայացման և սկզբունքնե­րի ձևա­վորման վրա:

Ինչ վերա­բե­րում է այն բանին, որ ռուսա­կան պետությունը չի կարո­ղա­նում կայա­նալ, բայց և ներքին շերտերն էլ չեն կարո­ղա­նում ստի­պել վերևնե­րին, որ կարո­ղա­նան պետություն կառուցել, Հակոբ Մովսե­սը նշեց, որ գոյություն ունի մշա­կութա­յին խիստ կարև­որ մի պահ: Օրի­նակ ողջ 19-րդ դարում արտա­հայտված ռուսա­կան հիասքանչ գրա­կա­նությունը, երաժշտությունը, արվեստն ու մշա­կույթը կրել են եվրո­պա­կան ուղիղ ազդե­ցություն: Ռուսա­կան պետությունն ինքը ապա­ցուցել է այդ, երբ 1917թ. հեղա­փո­խությունից հետո համա­կարգա­յին ջարդի է ենթարկել իր իսկ մտա­վո­րա­կա­նությա­նը: Ռուսնե­րը չեն կարո­ղա­նում իրենց մտա­վո­րա­կա­նությանն ու պետությա­նը հաշտեցնել իրար հետ: Դրա օրի­նակնե­րը բազմա­թիվ են՝ Պաստեռնակ, Մանդելշտամ: Ռուսաստա­նում ամե­նից կայունը օլի­գարխիկ համա­կարգն է, բայց այն երբեք դուրս չի գա պետության դեմ, նոր հեղա­փո­խություն չի լինի զուտ այն պատճա­ռով, որ նրանք ստեղծված և ուղղորդված օլի­գարխիա են: Հեղա­փո­խություն Ռուսաստա­նում եղել է միայն այն պատճա­ռով, որ կայսրի մի տիպին փոխա­րի­նել է մեկ այլ տիպ: Նորից մեծություն Նիկո­լայ երկրորդին փոխա­րի­նել է Կենտկո­մի առա­ջին քարտուղար Լենի­նը: Ու ոչ մի նշա­նա­կություն, որ ռուսա­կան կայսրությունը կոչվեց խորհրդա­յին միություն: Տարբե­րություն չկա ոչ մի բանում: Կայսրությունը մնաց կայսրություն, ջարդեց իր մտա­վո­րա­կա­նությա­նը, որ հարա­զատ չէր իր կայսե­րա­պե­տա­կան-մեծա­պե­տա­կան էությա­նը: 

Ինչ վերա­բերվում է մեզ հայե­րիս, ապա Հակոբ Մովսե­սը մի հետաքրքիր մեջբե­րում կատա­րեց Սպիո­նա­զից. «Չարտասվել, չլա­ցել, չհայհո­յել»: Մենք պիտի հասկա­նանք, թե ինչ ֆիգուր ենք, որն էլ կթե­լադրի իր տրա­մա­բա­նությունը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ