13.4 C
Yerevan

Ազգայնա­կա­նության Հետքե­րով

Հայ տեսա­կի ընդհանրա­կան բաղադրիչներն են ծագումը, հայրե­նի­քը, ֆիզի­կա­կան և հոգե­կան կազմը, անցյա­լը, լեզուն, կրո­նը, պետությունը, արվեստը, որոնցով ամբողջա­կա­նա­նում է ազգը:

Արա­յիկ Մկրտումյան

Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմն ամեն ինչից բացի ունի նաև մի հետաքրքիր կողմ, որն առա­վե­լա­պես օգտա­գործվում է քարոզչա­կան և հակա­քա­րոզչա­կան նպա­տակնե­րով: Խոսքը գնում է ազգայնա­կա­նության և ազգայնա­մո­լության մասին: Այստեղ բավա­կան խճճված խնդիր կա: Հարցն այն է, որ մարդկանց մեծ մասն իրա­րից չի տարբե­րում ազգայնա­կա­նություն, ազգայնա­մո­լություն, նացիզմ բառե­րը: Դրան շատ անգամ խառնում են ֆաշիզմ եզրույթը, իսկ շովի­նիզմ ասվա­ծը սովո­րա­բար ընկալվում է ինչ որ անհասկա­նա­լի երև­ույթ: Բնա­կան է, որ անտեղյա­կության կամ թերտե­ղե­կացվա­ծության պայմաննե­րում շատ հեշտ է մանի­պուլյա­տիվ ստե­րով ողջ ժողո­վուրդնե­րի հանել իրար դեմ և ամեն խումբ համոզված է, որ ինքն ինչ որ համա­մարդկա­յին արժեք է պահպա­նում, իսկ դիմա­ցի­նը չարի­քի ծառան է: Բնա­կան է, որ պատե­րազմա­կան ժամա­նակ քարոզչություն արվում է ոչինչ չխնա­յե­լով և ինչպես նշվում է աշխարհահռչակ «Սև հայե­լի» սերիա­լում. «Շատ ավե­լի հեշտ է կրա­կել, երբ հրե­շի ես նշան բռնում»:

Աշխարհում չի եղել, չկա և չի լինի մի պատե­րազմ, որտեղ զինվորնե­րը գնան մեռնե­լու ու սպա­նե­լու առանց սեփա­կան ճշմարտությա­նը հավա­տա­լու: Մենք նպա­տակ չունենք պատե­րազմի փիլի­սո­փա­յա­կան վերլուծությամբ զբաղվե­լու և ոչ էլ խնդիր ունենք ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում լավ ու վատ անե­լու, բայց քանի որ այդ պատե­րազմում ռուսնե­րը հայտա­րա­րել են, որ պայքա­րում են ուկրաի­նա­կան նացիստնե­րի, իսկ ուկրաի­նա­ցի­նե­րը՝ ռուսա­կան իմպե­րիա­լիզմի դեմ, արդեն որո­շա­կիո­րեն հստա­կե­ցում է պահանջում: Ի դեպ նրանք երկուսն էլ ճիշտ են, ազգայնա­կա­նը պայքա­րում է կայսրության դեմ:

Հիմա փորձենք որո­շա­կի խորությամբ պատկե­րա­ցում կազմել վերը հիշա­տակված եզրույթնե­րի մասին: Ստիպված եմ, որո­շա­կիո­րեն գիտա­կան ոճով խոսել, բայց այլ կերպ անհնար է բացատրել, այնպես որ զինվեք համբե­րությամբ:

Նախ մի քանի խոսք, թե ինչպես է ընթա­ցել մարդկա­յին ճակա­տա­գի­րը:

Մարդկությունն իր պատմության ընթա­քում 3 արմա­տա­կան փուլ է անցելնախահողագործական, հողագործական և արդյունաբերական: Ինչ վերաբերում է որսորդական ու հավաքչական խմբին, ապա դրանք այնքան փոքր են եղել, որ դրանց մեջ աշխատանքի քաղաքական բաժանումը հնարավոր չէր, ուրեմն հնա­րա­վոր չէր նաև, որ պետություն առա­ջա­նար: Իսկ հողա­գործա­կան հասա­րա­կություննե­րի մեծ մասը պետություն ունե­ցել են: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այդ պետություննե­րը եղել են նացիո­նա­լիստա­կան: Իհարկե ոչ: Բանը դեռ ազգե­րին չէր հասել, բայց մարդիկ պայքա­րում էին սեփա­կան տարածքը պաշտպա­նե­լու կամ մեկ ուրի­շից իր տարածքը խլե­լու համար: Հիմա էլ նույնն է: Ինչքան էլ ժամա­նա­կա­կից դեմոկրա­տա­կան լոզունգնե­րը փորձեն պատե­րազմին տալ ինչ որ հետաքրքիր անվա­նումներ, այն մնում է ամե­նա­սո­վո­րա­կան պատե­րազմ, երբ մի խումբը պայքա­րում է մյուսի դեմ: Պատե­րազմը նույնն է, ինչ հարյուր տարի առաջ, հազար տարի առաջ, երեք հազար տարի առաջ: Փոխվել են միայն լոզունգներն ու զենքե­րը:

Մարդկության պատմության հողա­գործության շրջա­նում մի երև­ույթ կա, ինչն իր կորև­ո­րությամբ համե­մա­տե­լի է հենց պետության ծննդի հետ: Այդ գրա­գի­տության ծնունդն է ու հոգև­ո­րա­կա­նության (քրմության) մասնա­գի­տացված դասի կամ խավի, այսինքն հոգև­ո­րա­կա­նության ծնունդը: Գրա­գի­տությունը, այսինքն բավա­րար շարունա­կե­լի ու ստանդարտացված գիրը, նշա­նա­կում է, որ կա մշա­կութա­յին ու ճանա­չո­ղա­կան արժեքնե­րը կուտա­կե­լու ու կենտրո­նացնե­լու բեղուն հնա­րա­վո­րություն: Արդյունա­բե­րա­կան հասա­րա­կության ընդհա­նուր ու կենտրո­նա­կան բնութագրերն են. համա­տա­րած գրա­գի­տությունը, այս հասա­րա­կության անդամնե­րը շարժուն են‘ պատրաստ մի գործից մյուսին անցնե­լու, ունեն ընդհա­նուր կրթություն: Այդ ամե­նի հանրա­գումա­րը հնա­րա­վո­րություն տվեց մշա­կե­լու սեփա­կան խմբա­յին իդեալներն ու դրո­շի գույնե­րը: Այլ կերպ ասած նախկին մարտա­կան վայրե­նի աղա­ղա­կին փոխա­րի­նել է քաղա­քա­կան դաժա­նությունը:

Այս ամե­նը կարև­որ է իմա­նալ մի քանի հարց հասկա­նա­լու համար: Երբ խոսում ենք նացիզմի կամ իմպե­րիա­լիզմի մասին, հարկա­վոր է հասկա­նալ, որ դրանք հենց այնպես երկնքից չեն ընկել, մեկ օրում չեն առա­ջա­ցել: Շատ շատե­րը կդժվա­րա­նան ասել, թե արդյո՞ք հին Սպարտա­յում կարող էր նացիո­նա­լիզմ լինել կամ արդյո՞ք Մեծ Մողոլնե­րի պետությունը իմպե­րիա­լիստա­կան էր: Այդ իսկ պատճա­ռով էլ շատ հաճախ անհե­թեթ իրա­վի­ճա­կում ենք հայտնվում, երբ սխալ համե­մա­տություններ ենք անում: Սխալ տրված հարցը միշտ էլ սխալ պատասխան ունի: Ինչպես Սևակն էր ասում. «երբ իզուր հարց չեն տալիս Սուտ պատասխան չեն ստա­նում»:

Հիմա, երբ մոտա­վոր գիտենք, թե ինչն է իրար կապում նախնա­դարյան քարանձա­վաբնա­կին ու փողկա­պով ավանտյուրիստին, փորձենք հասկա­նալ դրան հաջորդող մի քանի կարև­որ երև­ույթներ: Այդ մեզ կօգնի ոչ միայն նացիզմ/ֆաշիզմի և այլնի տարբե­րակման, այլև ավե­լի համարձակ խոսել մեր ազգա­յի­նի մասին առանց վախե­նա­լու ժամա­նա­կա­կից պիտա­կա­վո­րումնե­րից, քանի որ հիմա շատե­րը ընդհանրա­պես վախե­նում են ազգա­յին բառից, կարծե­լով, որ դա ֆաշիզմի մի մասն է: Խոսքը գնա­լու է այդ երև­ույթի հայկա­կան տարբե­րա­կի մասին:

Ազգայնա­կա­նություն հայրե­նա­սի­րություն երև­ույթը ուսումնա­սի­րող արևմտյան գիտնա­կաննե­րի մեծա­մասնությունը կարծում է, որ աշխարհում ամե­նաա­ռա­ջին ազգերն առա­ջա­ցել են Եվրո­պա­յում‘ 16–19-րդ դարե­րում: Օրի­նակ Ուո­քեր Քոննո­նը, որը համարվում է էթնիկ ազգայնա­կա­նության ծագման ու զարգացման ամե­նաա­ռա­ջա­տար հետա­զո­տո­ղը, համա­ձայնում է իրե­նից ավե­լի վաղ ապրած, նույնպես հայտնի հեղի­նակ Էռնստ Բարքե­րի­բո­լո­րո­վին անհիմն այն մտքին, թե իբր ազգե­րի ինքնա­գի­տակցությունը 19-րդդա­րում է կայա­ցել: Եվրո­պա­պաշտ մտքին բացարձակ համա­հունչ ու տիպիկ է 1992թ.-ին լույս տեսած Լիա Գրինֆելդի ուսումնա­սի­րության համաշխարհա­յին պատմութայն բացարձակ իմա­ցությա­նը հակա­սող հետևյալ ինքնավստահ եզրա­կա­ցությունը. «Ազգի ամե­նաա­ռա­ջին ժամա­նա­կա­կից գաղա­փա­րը առա­ջա­ցել է 16-րդ դարի Անգլիա­յում, որն էլ աշխարհում ամե­նաա­ռա­ջին ազգն է»: Ավե­լի զուսպ ու պրագմա­տիկ Գյուստավ Լե Բոնը այլ կարծիք ունի և նրա մոտ բավա­կան մատչե­լի կերպով ներկա­յացված է ազգե­րի ծագման քաղա­քակրթա­կան պատճառն ու հետև­անքը, որից էլ տվյալ ազգը ունի կամ չունի կամ նոր պիտի ձևա­վո­րի ազգայնա­կա­նություն, գլո­բա­լիզմ կամ իմպե­րիա­լիզմ: Լե Բոնը առանց վախե­նա­լու պնդում է, որ ֆրանսիա­կան ազգի վերջնա­կան ձևա­վո­րումը կայա­ցել է Ֆրանսիա­կան Մեծ Հեղա­փո­խությամբ, երբ ռեգիո­նալ ֆրանկը վերջնա­կա­նա­պես դարձավ ֆրանսիա­կան քաղա­քա­ցի:

Հրեա պատմա­բան Հարա­րին ընդհանրա­պես քարուքանդ արեց բոլոր տեսա­կետնե­րը՝ ներկա­յացնե­լով, որ այդ ամե­նը միանգա­մայն արհեստա­կան բան է ու ստեղծված է միայն մենեջմենթի համար, ոչ ավե­լին:

Ազգայնա­կա­նության արևմտյան հետա­զո­տողնե­րի այս տեսա­կետնե­րը (բացա­ռությամբ Լե Բոնի) փոքրի­շա­տե հասկա­նա­լի կլի­նեն, եթե նկա­տի ունե­նանք, որ եվրո­պա­կան ազգե­րի ձևա­վո­րումն ու ազգա­յին ինքնա­գի­տակցության ձեռքբե­րումն իրոք տեղի են ունե­ցել 16–19-րդ դարե­րում:

Հին, միջնա­դարյան և ուշ միջնա­դարյան սկզբնաղբյուրնե­րը բացա­հայտում են հայե­րի ընդգծված ինքնությունը, դրան ուղեկցած ազգայնա­կան հայրե­նա­սի­րա­կան մտայնությունն ու սրանց ծնած գաղա­փա­րա­բա­նություննե­րը: Հայկա­կան հին և միջնա­դարյան ազգայնա­կա­նությունը, իր ժամա­նա­կին և պայմաննե­րին հատուկ ուրույն առանձնա­հատկություննե­րով հանդերձ, ի հայտ է եկել եվրո­պա­կան իր նմա­նօ­րի­նակնե­րից դարեր առաջ: Այն, մասնա­վո­րա­պես, եղել է պետության և ազգի շահե­րի համար զանգվածնե­րին մոբի­լի­զացնող նույնպի­սի գործոն, ինչպի­սին է նոր ու նորա­գույն շրջա­նի եվրո­պա­կան ազգայնա­կա­նությունը:

Խոսե­լով հայկա­կան ազգայնա­կա­նության մասին, կարե­լի է մեջբե­րել ժամա­նա­կա­կից ուսումնա­սի­րողնե­րից մեկի‘ պատմա­կան գիտություննե­րի դոկտոր Վ.Ա. Շնի­րելմա­նի հետևյալ միտքը.«Հայերի մոտ ընդհանրության զգա­ցումը կապվում է, առա­ջին հերթին, էթնիկ հիմքով միա­վորված ազգի գաղա­փա­րի հետ»:

Հայկա­կան ազգայնա­կա­նությունն առա­վե­լա­պես հիմնված է էթնի­կության վրա, և հայության ներսում էթնիկ բաղադրիչներն ունեն ամուր հիմքեր։ Ըստ Լ.Շանթի՝ հայ տեսա­կի ընդհանրա­կան բաղադրիչներն են ծագումը, հայրե­նի­քը, ֆիզի­կա­կան և հոգե­կան կազմը, անցյա­լը, լեզուն, կրո­նը, պետությունը, արվեստը, որոնցով ամբողջա­կա­նա­նում է ազգը։

Ըստ Գ.Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի՝ «Ազգայնա­կա­նության երկու ձևե­րիցազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին>>։ Ցեղակրոնությունը մերժում է ազգայնական եսապաշտությունը՝ազգայնամոլությունը, և ողջունում բնական, առողջ ազգայնականությունն իբրև համա­մարդկա­յին արժեք։

Միա­ժա­մա­նակ, հայկա­կան ազգայնա­կա­նությունն ունի նաև պետական(քաղաքացիական) ազգայնա­կա­նության տարրեր, քանի որ պետա­կա­նությունն ընկալվում է որպես էթնիկ տեսա­կի պահպանման ևվե­րարտադրության լավա­գույն մոդել ինչպես մինչանկա­խացման, այնպես էլ հետանկա­խության շրջա­նում։ Բայց հայկա­կան ազգայնա­կա­նության հայե­ցա­կարգի պետա­կան բաղադրիչն, անշուշտ, չի սահմա­նա­փակվում ներկա­յիս ՀՀ տարածքով, այլ ընդգրկում է ամբողջա­կան հայրե­նի­քը ողջ Հայկա­կան բարձրա­վանդա­կը։

Այսպի­սով, ելնե­լով ազգայնա­կա­նության վերը բերված ընդհա­նուր դասա­կարգումից, պետք է ասել, որ հայկա­կան ազգայնա­կա­նությունը չի սահմա­նա­փակվում մեկ կամ երկու բաղադրիչնե­րով։ Առա­վե­լա­պես լինե­լով էթնիկ‘ այն միա­ժա­մա­նակ ունի և տարածքա­յին (որը պայմա­նա­վորված է բնա­կան Հայրե­նի­քի տարածքով), և՛ պետա­կան (պայմա­նա­վորված ազգա­յին պետությունն իբրև արդյունա­վետ միջոց ունե­նա­լու հանգա­մանքով) բաղադրիչներ: Հայկա­կան ազգայնա­կա­նությունը էթնի­կա­պես և ազնիվ է և այս տեսա­կի ազգայնա­կա­նությունը միշտ էլ հակադրվել է կայսե­րա­կան գլո­բա­լիզմին լինի այն պարսկա­կան, հռո­մեա-բյուզանդա­կան, թուրքա­կան կամ ռուսա­կան ու բոլշև­իկյան:

Այն ինչ այսօր կատարվում է Ուկրաի­նա­յում, չափից ավե­լի թանձր է մեկ բառով բնութագրե­լու համար: Բայց մեկ բան հաստատ է: Ուկրաի­նա­կան կողմը, ինչպես էլ նրանց անվա­նեն՝ նացիստներ կամ ազգայնա­մոլներ, նրանք այսօր բացա­հայտ անում են այն, ինչ ամա­չե­լով հերքում է Եվրո­պան: Իսկ ինչ վերա­բերվում է Ռուսաստա­նին, ռուսա­կան ազգայնա­կա­նությա­նը, ապա նրանցը տարբերվում է ուկրաի­նա­կա­նից այնքա­նով, որ եթե ուկրաի­նա­կա­նը նեղ ազգայնա­կան տրա­մա­բա­նություն ունի, ապա ռուսա­կա­նը գլո­բալ-կայսե­րա­կան է:

Չմո­ռա­նանք, որ աշխարհի ամե­նա­մեծ գլո­բա­լիստնե­րից մեկը հենց ռուսներն են: Նրանց պետությունը միշտ խայտաբղետ ազգա­յին պատկեր է ունե­ցել և ունի: Նախորդ հարյուրամյակնե­րում այն կոչվում էր «Աստծո ողորմությամբ հաստատված Մոսկովյան իշխա­նություն և ռուսա­կան կայսրություն», հետո՝Խորհրդային Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տություննե­րի Միություն, իսկ հիմա՝ՌԴ, իսկ ազգայնա­կա­նությունը միշտ կտրուկ է գլո­բա­լիզմի դեմ:

Առնչվող Հոդվածներ