Երբ արթնանա միջին վիճակագրական ռուս մարդը, իսկ նա արթանանալու է, դժվար, դանդաղ, սոված, գալարվող ցավերի ու հոգեկան խանգարման տանող վայրիվերումների միջով, կոտրվելու է իր առանց այդ էլ դժնդակ ու չքավոր ճակատագիրը:
Նվարդ Վահանե
Երեկ ամբողջ օրը չէի կարողանում չմտածել Ռուսաստանի հայերի մասին, երբ ավարտվի այդ խայտառակ, անմարդկային, անպատկերացնելի ու խելագարության հասցնող պատերազմը, որին պուտինն ու իր պրոպագանդայի սպասավորները պարտադրում են անվանել հատուկ գործողություն: Երբ արթնանա միջին վիճակագրական ռուս մարդը, իսկ նա արթանանալու է, դժվար, դանդաղ, սոված, գալարվող ցավերի ու հոգեկան խանգարման տանող վայրիվերումների միջով, կոտրվելու է իր առանց այդ էլ դժնդակ ու չքավոր ճակատագիրը: Քաղաքացիական պատերազմ իհարկե հնարավոր է չլինի, ու տա Աստված նման բան չլինի: Բայց շատ մեծ մտահոգություն ունեմ, որ սիմոնյանն, իր գարշելի ամուսնյակը, ամեն տեսակ շախնազառովները, բագդասառովները ու էլի նման հայ արմատներով բացիլներ, որոնք տարիներ շարունակ լծված էին թմրեցնելու ռուս մարդուն, խաբելու իրեն, հագուրդ տալու իր սնափառությանը, երբ այդ նույն ռուս մարդու երկիրն ու իրեն պատկանող ազգային հարստությունը գողանում էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներ, դատապարտելով իրեն փաստացի ֆիզիկական անազատության և ամենակարևորը մտքի երկու-երեք բիտանոց չքավորության, ապա այդ արթնացող՝ անազատությանը սովորած, ուժին ուժով պատասխանելւն վարժված, բայց դրա հնարավորությունը չունեցած ռուս մարդը արդարացիորեն իր ցավերի մեջ անասելի կզայրանա այս ապուշացման /оболванивание-յի/ համար ու չքավորության հասած երկու բիտանոց մտքով կշրջվի դեպի միջին հայ մարդը, որ ապրում է Ռուսաստանում: Ես իսկապես վախենում եմ պոգրոմների հեռանկարից ու չգիտեմ, մեր այս ռուսների Հայաստան գալու հրճվանքի տակ մնացած միջավայրն ու մեդիան, տարբեր կառույցները արդյոք մտածել են նման հեռանկարի մասին ու իրենց մանդատից ելնելով, որևէ քայլ ձեռնրակում են, որպեսզի էլի ձմեռը հանկարծակի չգա? Հուսամ սրանք մղձավանջային մտքեր են, պատերազմով բորբոքված ուղեղի ծնունդ, բայց նաև գիտեմ, որ նախապատրաստվելն ու պատրաստ լինելը կանխարգելման լավագույն ձևն է:
Գրառումը՝ Նվարդ Վահանեի ֆեյսբուքյան էջից։