14.7 C
Yerevan

Ռուս-Հայկա­կան Մղձա­վանջա­յին Մտքեր


Երբ արթնա­նա միջին վիճա­կագրա­կան ռուս մարդը, իսկ նա արթա­նա­նա­լու է, դժվար, դանդաղ, սոված, գալարվող ցավե­րի ու հոգե­կան խանգարման տանող վայրի­վե­րումնե­րի միջով, կոտրվե­լու է իր առանց այդ էլ դժնդակ ու չքա­վոր ճակա­տա­գի­րը:

Նվարդ Վահա­նե

Երեկ ամբողջ օրը չէի կարո­ղա­նում չմտա­ծել Ռուսաստա­նի հայե­րի մասին, երբ ավարտվի այդ խայտա­ռակ, անմարդկա­յին, անպատկե­րացնե­լի ու խելա­գա­րության հասցնող պատե­րազմը, որին պուտինն ու իր պրո­պա­գանդա­յի սպա­սա­վորնե­րը պարտադրում են անվա­նել հատուկ գործո­ղություն: Երբ արթնա­նա միջին վիճա­կագրա­կան ռուս մարդը, իսկ նա արթա­նա­նա­լու է, դժվար, դանդաղ, սոված, գալարվող ցավե­րի ու հոգե­կան խանգարման տանող վայրի­վե­րումնե­րի միջով, կոտրվե­լու է իր առանց այդ էլ դժնդակ ու չքա­վոր ճակա­տա­գի­րը: Քաղա­քա­ցիա­կան պատե­րազմ իհարկե հնա­րա­վոր է չլի­նի, ու տա Աստված նման բան չլի­նի: Բայց շատ մեծ մտա­հո­գություն ունեմ, որ սիմոնյանն, իր գարշե­լի ամուսնյա­կը, ամեն տեսակ շախնա­զա­ռովնե­րը, բագդա­սա­ռովնե­րը ու էլի նման հայ արմատնե­րով բացիլներ, որոնք տարի­ներ շարունակ լծված էին թմրեցնե­լու ռուս մարդուն, խաբե­լու իրեն, հագուրդ տալու իր սնա­փա­ռությա­նը, երբ այդ նույն ռուս մարդու երկիրն ու իրեն պատկա­նող ազգա­յին հարստությունը գողա­նում էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներ, դատա­պարտե­լով իրեն փաստա­ցի ֆիզի­կա­կան անա­զա­տության և ամե­նա­կարև­ո­րը մտքի երկու-երեք բիտա­նոց չքա­վո­րության, ապա այդ արթնա­ցող՝ անա­զա­տությա­նը սովո­րած, ուժին ուժով պատասխա­նելւն վարժված, բայց դրա հնա­րա­վո­րությունը չունե­ցած ռուս մարդը արդա­րա­ցիո­րեն իր ցավե­րի մեջ անա­սե­լի կզայրա­նա այս ապուշացման /оболванивание-յի/ համար ու չքա­վո­րության հասած երկու բիտա­նոց մտքով կշրջվի դեպի միջին հայ մարդը, որ ապրում է Ռուսաստա­նում: Ես իսկա­պես վախե­նում եմ պոգրոմնե­րի հեռանկա­րից ու չգի­տեմ, մեր այս ռուսնե­րի Հայաստան գալու հրճվանքի տակ մնա­ցած միջա­վայրն ու մեդիան, տարբեր կառույցնե­րը արդյոք մտա­ծել են նման հեռանկա­րի մասին ու իրենց մանդա­տից ելնե­լով, որևէ քայլ ձեռնրա­կում են, որպեսզի էլի ձմե­ռը հանկարծա­կի չգա? Հուսամ սրանք մղձա­վանջա­յին մտքեր են, պատե­րազմով բորբոքված ուղե­ղի ծնունդ, բայց նաև գիտեմ, որ նախա­պատրաստվելն ու պատրաստ լինե­լը կանխարգելման լավա­գույն ձևն է:

Գրա­ռումը՝ Նվարդ Վահա­նեի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ