14.7 C
Yerevan

Ռուս Խաղա­ղա­պահնե­րի Լռությունը

Միակ տարբե­րակն այն կլի­նի, որ ռուս խաղա­ղա­պահնե­րին փոխա­րի­նեն միջազգա­յին խաղա­պահնե­րը՝ ՄԱԿ‑ի մանդա­տով, այլա­պես Արցա­խը մաս-մասն հանձնվե­լու է Ադրբե­ջա­նին: 

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ի հյուրն է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը:

Հանդիպման ընթացքում շոշափվել են բավա­կան կարև­որ թեմա­ներ՝ միջազգա­յին իրա­դարձություններ և հենց այս պահին ԱՐցա­խում ընթա­ցող կիսա­պա­տե­րազմի մասին:

Ընդհա­նուր առմա­մաբ Հովսեփ Խուրշուդյա­նը խիստ բացա­սա­բար է գնա­հա­տել ռուս խաղաղպահնե­րի աշխա­տանքը: Նա հարց է տվել, որ ինչ իմաստ ունի ռուս խաղա­ղա­պահ պահել Արցա­խում, եթե ադրբե­ջանցի­նե­րը շարունա­կում են մետր-մետր առաջ գալ: Հովսեփ Խուրշուդյա­նը շոշա­փեց Խրա­մորթ և Փարուխ գյուղե­րի հետ կատարվող դեպքե­րը, այն, որ տվյալ գյուղե­րում ինքնա­պաշտպա­նա­կան ջոկատներ են կազմվում և եթե Արցա­խի հայերն են կանգնե­լու ադրբե­ջանցի­նե­րի դեմ ապա աբսուրդա­յին է դառնում ռուսնե­րի այնտեղ գտնվելն ընդհանրապես(նյութի պատրաստման պահին մենք տեղե­կա­ցանք), որ անընդհատ վերսկսվում և կարճա­ժամկետ դադա­րում են մարտե­րը և որ ադրբե­ջանցի­նե­րը նաև աթս-ներ են կիրա­ռում, այդ թվում և Բայրաքթար տիպի);

Հովսեփ Խուրշուդյա­նը նորից վերա­հաստա­տեց իր կողմից հնչեցված այն տեսա­կե­տը, որ արդեն ժամա­նակն է, որ Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուրս գալու մեխա­նիզմներ սկսի: Ինչու մնալ մի դաշինքում, որը վնա­սից բացի ուրիշ ոչինչ չի տալիս: Ռուսաստանն այսպես թե այնպես մեկուսացված և մեկուսացվող երկիր է: Նրանց անմի­ջա­կան թույլտվությամբ են ադրբե­ջանցի­ներն իրա­կա­նացնում այս էսկա­լա­ցիոն քաղա­քա­կա­նությունը: ՈՒ նույնիսկ եթե հայե­րը ամեն կերպ ցանկա­նում են ամեն գնով պահպա­նել խաղա­ղությունը, ապա ադրբե­ջանցի­նե­րը չունեն նման օրա­կարգ: Նույնիսկ հայտա­րա­րություններն ու առա­ջարկնե­րը, որ անում են, կրում է ձևա­կան բնույթ՝ ոչ ավե­լին: Ստացվում է այնպես, որ ռուս խաղաղպահնե­րի անմեղսունա­կության կամ հանցա­վոր անգործությունը ադրբե­ջանցի­նե­րին հրա­վի­րում է գյուղ առ գյուղ գրա­վել Արցա­խի հողե­րը: Ռուսնե­րը այլևս ոչինչ չեն կարո­ղա­նում և չեն էլ ւոզում պաշտպա­նել: Արդեն անցել են այն ժամա­նակնե­րը, երբ ռուսնե­րի մասին խոսե­լիս կարե­լի էր ասել, թե լավ վատ, մեր դաշնա­կիցն է: 

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այս դեպքում միակ տարբե­րակն այն կլի­նի, որ ռուս խաղաղպահնե­րին փոխա­րի­նեն միջազգա­յին խաղա­պահնե­րը՝ ՄԱԿ‑ի մանդա­տով, այլա­պես Արցա­խը մաս-մասն հանձնվե­լու է Ադրբե­ջա­նին: Նա նաև նշեց, որ ռուսնե­րը հավա­նա­բար վրեժ են լուծում հայե­րից ՄԱԿ-ում քվեարկության համար չեզոք դիրքից:

Եթե ռուս խաղաղպահնե­րը չեն կարո­ղա­նում ապա­հո­վել հայկա­կան գյուղե­րի անվտանգությունը, եթե չեն կարո­ղա­նում կանգնեցնել ադրբե­ջանցի­նե­րին, եթե չեն կարո­ղա­նում անգամ գազա­տար խողո­վակ պահպա­նեն, ապա ինչի՞ են պետք ընդհանրա­պես:

Եթե Հայաստա­նը կարո­ղան աշխա­տացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մեխա­նիզմնե­րը, այդ դեպքում մենք ավե­լի շատ շանսեր կունե­նանք թուրք-ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի դեմ պայքա­րե­լու, քան թե շարունա­կել վստա­հել ռուսնե­րին ու մեր աչքի առաջ սողա­ցող պատե­րազմ տանուլ տալ:

Հանդիպման ընթացքում նաև շոշափվել է այս օրե­րին Բրյուսե­լում Մեծ Յոթնյա­կի, ԵՄ‑ի և ՆԱՏՕ‑ի անդամնե­րի համա­տեղ հանդի­պումը: Մի բան, որ դեռ երբեք տեղի չի ունե­ցել պատմության մեջ: Այդ հանդի­պումնե­րում եվրո­պա­կան կոնսո­լի­դա­ցիան ըստ էության հայտա­րա­րել է իր միասնության ու կամքի մասին՝ դադա­րեցնե­լու ռուսա­կան առաջխա­ղա­ցումն ու նույնիսկ հնա­րա­վոր է Արևմտյան Ուկրաի­նա ՆԱՏՕ‑ի ջոկատ մտցնե­լու:
Միջազգա­յին իրա­վի­ճա­կում տեղի ունե­ցող փոփո­խություննե­րը այսպես թե այնպես իրենց ծանր հետև­անքն են թողնե­լու ու արդեն իսկ թողնում են և մենք շատ ճկուն պիտի լինենք, որ կարո­ղա­նանք խուսա­փել այս միջազգա­յին խառը իրադրությունից՝

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ