14.7 C
Yerevan

Արդյո՞ք Հիմա Եվ Այստեղ

44-օրյա պատե­րազմից հետո փորձ է արվում ակտի­վացնել Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության աշխա­տանքը: ԱՄՆ‑ն ու Ֆրանսիան գոնե հրա­պա­րա­կավ դրսև­ո­րում են այդ ուղղությամբ հետաքրքրվա­ծություն: Ռուսաստա­նի վարքա­գի­ծը հակա­սա­կան էր:

Հակոբ Բադալյան

Երկար սպասված ու շատ լավ լուր: Ահա այդպի­սի բնո­րո­շումնե­րով է շատ շրջա­նակնե­րում ընդունվել տեղե­կությունը, որ Արցա­խի խորհրդա­րա­նը պատրաստվում է ընդունել օրենք օկուպացված տարածքնե­րի մասին, այսինքն Արցա­խի տարածքնե­րի մասին, որոնք հայտնվել են ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի ներքո: Այդ տեղե­կության առնչությամբ «երկար սպասված շատ լավ լուր» բնո­րո­շումնե­րը հնչում են այնպես, կարծես թե այդ օրենքի ընդունումը ինքնա­բե­րա­բար վերա­դարձնե­լու է Ադրբե­ջա­նի օկուպացրած տարածքնե­րը: Ուր էր, թե այդպես լիներ: Բայց, գոնե 44-օրյա դաժան պատե­րազմից հետո, հատկա­պես այդ պատե­րազմի աշխարհա­քա­ղա­քա­կան համա­տեքստի պարա­գա­յում, որտեղ հայկա­կան կողմը մնաց փաստա­ցի միայնակ, հայկա­կան մոտե­ցումներն ու իրա­վի­ճա­կի գնա­հատման չափա­նիշնե­րը պետք է զերծ լինեն պատրանքնե­րից և դեկլա­րա­տիվ «նարա­տիվնե­րից»:

Հարկ է հստակ հասկա­նալ, թե ինչ է տալու այդպի­սի օրենքի ընդունումը, ինչպես նաև, թե այն ինչ «կարող է տալ» Ադրբե­ջա­նին, կամ գուցե նաև Ռուսաստա­նի Դաշնությա­նը, որն այսօր բավա­կա­նին բուռն և լրջա­գույն քննարկումնե­րի մեջ է ուկրաի­նա­կան ուղղությամբ՝ ԱՄՆ հետ: Եվ կասկած չկա, որ այդ քննարկումնե­րը ներա­ռում են ոչ միայն Ուկրաի­նան, այլ, ինչպես կասեր ամե­րիկյան արտա­քին քաղա­քա­կա­նության ու ռազմա­վա­րության «կնքա­հայրե­րից մեկը»՝ ներա­ռում է «շախմա­տա­յին ամբողջ մեծ խաղա­տախտա­կը»: Այդ իրա­վի­ճա­կում մեծ է հավա­նա­կա­նությունը, որ հարցե­րի փաթե­թը ներա­ռում է նաև Կովկա­սը: Թե ինչպի­սի ակտի­վությամբ, բարդ է ասել: Հերթը գուցե Կովկա­սին լայնո­րեն չի էլ հասել, սակայն այն, որ Կովկա­սը հերթի մեջ է, անկասկած է, առնվազն այն պարա­գա­յում, երբ Ռուսաստա­նի պահանջնե­րը, որ ներկա­յացվել են ԱՄՆ-ին, ներա­ռում են նաև Վրաստա­նը: Իսկ կովկասյան ուղղությամբ առանցքա­յին թեմա­նե­րից մեկն արցախյան հարցն է, ու այդ համա­տեքստում աշխարհա­քա­ղա­քա­կան թերևս բացա­ռիկ ձևա­չա­փը՝ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությունը, որի անդամնե­րը ՄԱԿ ԱԽ հինգ մշտա­կան անդամնե­րից երեքն են: 44-օրյա պատե­րազմից հետո փորձ է արվում ակտի­վացնել Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության աշխա­տանքը: ԱՄՆ‑ն ու Ֆրանսիան գոնե հրա­պա­րա­կավ դրսև­ո­րում են այդ ուղղությամբ հետաքրքրվա­ծություն: Ռուսաստա­նի վարքա­գի­ծը հակա­սա­կան էր:

Ռուսնե­րը պատրաստ են աշխա­տել, եթե ԱՄՆ‑ը ու Ֆրանսիան ընդունում են Կովկա­սում իրենց բացա­ռիկ տեղն ու դերը: Ահա այդ հարցե­րը կարող են լրջո­րեն ազդվել Ուկրաի­նա­յի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կից, հաշվի առնե­լով, որ երեք համա­նա­խա­գահնե­րը դրա­նում ներգրավված են, ընդ որում բավա­կա­նին տարբեր դիրքե­րով և մոտե­ցումնե­րով, տարբեր հետաքրքրություննե­րով: Այս իրա­վի­ճա­կից ակնհայտո­րեն օգտվում է Բաքուն, տորպե­դա­հա­րե­լով Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության աշխա­տանքը և արդեն մի քանի ամիս շարունակ խոչընդո­տե­լով համա­նա­խա­գահնե­րի այցը ռեգիոն, որ ծրագրվում էր դեռևս 2021‑ի աշնա­նից: Ահա այդպի­սի բարդ հանգրվա­նում, որքանո՞վ է արդյունա­վետ օկուպացված տարածքնե­րի մասին օրենքի ընդունումը, որքա­նով է հաշվարկված դրա քաղա­քա­կան, պրակտիկ էֆեկտի­վությունը՝ քարոզչա­կան դեկլա­րա­տիվ ազդե­ցությունից բացի, և որքա­նով է հաշվարկված հնա­րա­վոր ռիսկը, որ այդ քայլը կարող է Ադրբե­ջա­նին առիթ տալ այսպես ասած «հիմնա­վո­րել» Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության աշխա­տանքը տորպե­դա­հա­րե­լու իր դիրքո­րո­շումը: Այսինքն, զուտ հայկա­կան շահե­րի ու հետաքրքրություննե­րի տեսանկյունից առնվազն այս պահին, այս փուլում օրենքի ընդունումը բացի քարոզչա­կան, դեկլա­րա­տիվ նշա­նա­կությունից չի ունե­նա որևէ այլ արդյունք, իսկ քարոզչա­կան նշա­նա­կությունն էլ զուտ հայկա­կան միջա­վայրի համար, իսկ փոխա­րե­նը կարող է Ադրբե­ջա­նին «տալ» քաղա­քա­կան շահարկումնե­րի առիթ, ինչի «պարարտ» միջա­վայր է ուկրաի­նա­կան խնդրի շուրջ բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճակն իր լայն փաթե­թով:

Ընդ որում, Ադրբե­ջանն իր այդ խաղա­քարտը կարող է առա­ջարկել թե Ռուսաստա­նին, թե Արևմուտքին՝ ով ավե­լի բարձր կվճա­րի այդ ծառա­յության համար: Ըստ այդմ, վերստին հարց է առա­ջա­նում Արցա­խի խորհրդա­րա­նի նախա­պատրաստած քայլի քաղա­քա­կան արդյունա­վե­տության և պահի նպա­տա­կա­հարմա­րության տեսանկյունից: Այն, որ հայկա­կան կողմը պետք է քաղա­քա­կան օրա­կարգում պահի կարգա­վի­ճա­կի բաց հարցն ու դեօ­կուպա­ցիա­յի խնդիրնե­րը, կասկա­ծից վեր է: Միա­ժա­մա­նակ սակայն, բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում այդ օրա­կարգը պահե­լու և սպա­սարկե­լու հարցում մեթո­դա­բա­նության և գործի­քա­կազմի ընտրությունը թերևս պետք է ենթարկվի կանխա­տեսվող կամ ակնկալվող արդյունքի և հնա­րա­վոր ռիսկե­րի հարա­բե­րակցության առա­վե­լա­գույնս ճշգրիտ գնա­հատման, որպեսզի ունքը շինե­լու թեկուզ անկեղծ ցանկությունը չավարտվի աչքը հանե­լով: Առա­վել ևս, որ այսօր Արցա­խում շինե­լու՝ կյանքը նորո­գե­լու, կառուցե­լու, գուցե դեկլա­րա­տի­վության առումով պակաս հնչեղ, սակայն պրակտիկ իմաստով կարև­որ ուղղություններ կան, որոնցով կարող է զբաղվել Արցա­խի խորհրդա­րանն առնվազն այս փուլում:

Հոդվա­ծը‘ 1in.am կայքից:

https://www.1in.am/3061938.html?fbclid=IwAR250DwTMlIEJD7ZgRRLzI55KKpIth2Pj_Mn6lJLTRR8emStqYZF58m0HDs

Առնչվող Հոդվածներ