13.4 C
Yerevan

Տգետ Քաղա­քա­կա­նություն

Մեր մի մասը պատրաստ է զոհել բոլոր հայե­րին, միայն թե ռուսնե­րին ապա­ցուցի, որ մենք հավա­տա­րիմ դաշնա­կից ենք, իսկ մյուս մասը պատրաստ է ռուս-թուրքա­կան մուրճն ամբողջ ուժով իջեցնել բոլո­րիս գլխին, միայն թե պայքա­րեն հանուն ժողովրդա­վա­րության ու ընդդեմ ավտո­րի­տար ռեժի­մի։

Արա­յիկ Մկրտումյան

Երեկ և այսօր մենք նորից տեսանք, թե ինչ արժե թուրքի տված խոսքը: Մենք արդեն որե­րորդ անգամ համոզվե­ցինք, որ եթե թուրքը խոսում է խաղա­ղության մասին, ապա պետք է պատրաստվել պատե­րազմի: Ու հիմա, հենց հիմա, այս պահին շարունա­կում են տագնա­պա­լից լուրեր գալ Արցա­խից ու շատ անգամ հնա­րա­վոր չի լինում հասկա­նալ, թե որ լուրն է ճիշտ, որը սխալ: Վերջին տեղե­կություննե­րով ունենք 14 վիրա­վոր, 2 զոհ, մեկ կորցրած գյուղ՝ Փարուխը: Դրա­նից առաջ էլ ողջ Արցա­խը զրկված էր գազա­մա­տա­կա­րա­րումից, որոշ դեպքե­րում՝ նաև էլեկտրաէ­ներգիա­յից:

Ինչի՞ հետև­անք է այս ամե­նը: 

Ռուս խաղա­ղա­պահնե­րը ինչո՞վ են զբաղված, եթե ադրբե­ջանցի­նե­րը անում են, ինչ խելքնե­րին փչի: Իսկ գուցե իրո՞ք ռուսնե­րը վրեժ են լուծում հայե­րից ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկե­լու դիմաց: Եթե այդպես է, ապա մեր դաշնա­կի­ցը շատ ավե­լի վատն է, քան մենք մտա­ծում ենք: Թեև շատ զարմա­նա­լու բան չկա: «Կոլցո» օպե­րա­ցիան տեսած ազգը պիտի, որ այսքան կարճա­տես չլի­ներ: Ինչևէ: Իսկ եթե ռուսնե­րը ոչ թե վրեժ են լուծում, այլ չեն կարո­ղում ադրբե­ջանցի­նե­րին կանգնեցնել, ուրեմն մենք մեր անվտանգությունը վստա­հել ենք անկա­րող մեկին:

Ամեն դեպքում ռուսնե­րը կամ չեն ուզում կամ չեն կարո­ղա­նում, իսկ դա նշա­նա­կում է, որ մենք չգի­տենք, թե ում ենք վստա­հել մեր անվտանգությունը:

Այս հարցն ունի նաև հակա­ռակ կողմը: Բոլոր եվրո­պա­մետնե­րը հաճույքով հայհո­յա­խա­ռը բղա­վում են, որ ռուսնե­րից օր ազաջ ազատվել է պետք: Եվ անմի­ջա­պես համա­գործակցել արևմուտքի՝ Եվրո­պա­յի հետ: Նրանցից ստա­նալ անվտանգա­յի երաշխիքներ, դուրս գալ ՀԱՊԿ-ից և տեղա­կա­յել ՄԱԿ խաղա­ղա­պահներ: Ու այդ դեպքում էլ անհասկա­նա­լի է, թե ինչ հիմքով են պնդում այդ ամե­նը, եթե հենց հիմա, մեր աչքի առաջ նույն Եվրո­պա­յում Ռուսաստա­նը քարուքանդ է անում Ուկրաի­նան: Իսկ այն պատժա­մի­ջոցնե­րը, որ Արևմուտքը սահմա­նել է Ռուսաստա­նի նկատմամբ, արված չէ հանուն ժողովրդա­վա­րության և արդա­րության: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Արևմուտքը Ուկրաի­նա­յին զոհա­բե­րեց հանուն Ռուսաստա­նի դեմ իր ծրագրե­րի: Ոչ Եվրո­պան, ոչ Ռուսաստա­նը սուրբ չեն: Եվ ես չեմ կարող այսօր պնդել, որ Եվրո­պան մեզ կտա անվտանգության երաշխիքներ, երբ Ուկրաի­նան հենց հիմա ավերվում է Ռուսաստա­նի կողմից, իսկ Արցա­խը, որին պիտի պաշտպա­նեին ռուսնե­րը, ենթարկվում է Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յին: Ու ամեն հաջորդ րոպեին կարող ենք լսել, որ հարձա­կումն արվում է ողջ ճակա­տով:

Երեկ Բրյուսե­լում հավաքվել էին Մեծ Յոթնյա­կի, ՆԱՏՕ‑ի ու ԵՄ‑ի անդամնե­րը: 

Կարե­լի էր մի քանի էջ գրել, բայց իմաստ չկա: Հասկա­ցո­ղը արդեն իսկ հասկա­նում է, թե ինչու են հավաքվել ու ինչ են ուզում: Ու անհա­վա­նա­կան չէ, որ ՆԱՏՕ‑ն մտնի արևմտյան Ուկրաի­նա ու ռուսնե­րի հետ կիսեն այնպես ինչպես կիսե­ցին Գերմա­նիան 1945թ.:

Բայց մենք իհարկե այդ ամե­նին խուլ ու կույր ենք: Մեր միակ գործն այս պահին ռուսից ռուս և ուկրաի­նա­ցուց ուկրաի­նա­ցի լինելն է: Ավելի՜ն, մի խումբ մարդիկ իրենց պատռում են, որ մեր միակ փրկությունը Միութե­նա­կան կազմ մտնելն է: Երևի ո՛չ 1921թ. պայմա­նագրերն են հիշում, ոչ Նախիջև­ա­նի հայա­թա­փումը, ոչ հողե­րի նվե­րը թուրքե­րին, ոչ Արցա­խի ծանր ճակա­տա­գի­րը: Այո՛, Հայաստա­նում կան մարդիկ, որ առա­ջարկում են կամո­վին մտնել մի դժոխք, որտե­ղից հրաշքով ենք դուրս պրծել:

Մյուս կողմից մոլի եվրո­պա­մետներն են: Իրենց պարզունակ ու միա­միտ պատկե­րա­ցումնե­րով նրանք պատրաստ են կռվել Ռուսաստա­նի դեմ՝ չխնա­յե­լով նաև հայե­րին: Նրանք շարունա­կում են խելա­հե­ղո­րեն պայքա­րել ու պաշտպա­նել Ուկրաի­նա­յին ընդդեմ Ռուսաստա­նի: Այո՛, հենց ընդդեմ Ռուսաստա­նի: Եթե Ուկրաի­նան պատե­րազմեր օրի­նակ Լեհաստա­նի դեմ, հավա­նա­բար այսպես չէր լինե­լու: Ու այդ ամե­նը, չնա­յած այն ֆոնին, որ պաշտո­նա­կան Կիևը միշտ հիա­ցել է ուկրաի­նա­ցի­նե­րով: Իսկ այսօր էլ Արցա­խի դեմ հարձա­կումն էր ցնծության առիթ տվել Ուկրաի­նա­յի արտգործնա­խա­րա­րության թվի­թե­րում: Գրա­ռումն իհարկե շատ արագ անհե­տա­ցավ ու պարզա­բանվեց, որ տեխնի­կա­կան սխալ է տեղի ունե­ցել: Չգի­տես լաս, թե խնդաս: Փաստո­րեն Ուկրաի­նա­յի արտգործնա­խա­րա­րությունը մանկա­պարտեզ է ուր կարող են նման հիմար ու պարզա­միտ սխալներ կատարվել: Իսկ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի ջերմ պաշտպա­նությունը Ուկրաի­նա­յին, էլի տեխնիկակա՞ն սխալ էր, թե ոչ: Իսկ գուցե ես հիմա հայհո­յեմ բոլո­րին ու ասեմ, որ դա ընդա­մե­նը տեխնի­կա­կան սխալ է:

Մի խոսքով մենք ուղղա­կի ռեկորդ ենք խփում կարճա­տե­սության ու միամտության առումով: Գերա­զանցում ենք ինքներս մեզ: Մեր մի մասը պատրաստ է զոհել բոլոր հայե­րին, միայն թե ռուսնե­րին ապա­ցուցի, որ մենք հավա­տա­րիմ դաշնա­կից ենք, իսկ մյուս մասը պատրաստ է ռուս-թուրքա­կան մուրճն ամբողջ ուժով իջեցնել բոլո­րիս գլխին, միայն թե պայքա­րեն հանուն ժողովրդա­վա­րության ու ընդդեմ ավտո­րի­տար ռեժի­մի: Իհարկե չեն կարող փորձել խոսել ազգա­յին ու պետա­կան տեսանկյունից:

Իսկա­կան արկա­ծախնդիրներ, որ իրենք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ օյին կարող են բերել բոլո­րիս գլխին:

Ու այս պահին մենք հոգե­բա­նո­րեն  խրվել ենք ԽՍՀՄ ու Մեծ Հայք սկզբունքնե­րի արանքում: 

Հիմա ի՞նչ անենք մենք: Պատե­րազմն ամեն վայրկյան կարող է սկսվել ամե­նա­մեծ թափով: Մենք երաշխիքներ չունենք ու չենք էլ ունե­նա ոչ ոքից: Նա ով ուրի­շի վրա դնում իր հույսը, միշտ էլ տուժում է: Ուկրաի­նան կհաստա­տի: Ու նույնիսկ արդեն կարև­որ էլ չէ, թե ինչ են ստո­րագրե­լու վերջում: Միևնույն է, ՈՒկրաի­նան այնպես են ավե­րել, որ շատ երկար կտևի ուշքի գալը, էլ չեմ ասում վերա­կանգնվե­լը: 

Ու այս ամե­նը տեսնող մարդիկ ինչպե՞ս կարող են կույր մոլե­ռանդությամբ մեզ քաշքշել արև­ելքից արևմուտք ու պատռել այն, ինչ մի ժամա­նակ կոչվում էր Մեծ Հայք:

Առնչվող Հոդվածներ