14.8 C
Yerevan

Ի՜նչ Կասեր Զեյթլյա­նը Այսօր

Սարգիս Զեյթլյա­նը եկավ հայության ու հայկա­կան քաղա­քա­կան ինքնա­մե­կուսացման այդ բացը լցնե­լու, հայության գաղա­փա­րա­կան պառակտումը թույլ չտա­լու և նոր մակարդա­կի հասցնե­լու հայկա­կան Սփյուռքի ինքնա­կազմա­կերպա­կան ջանքե­րը

Մեր Ուղին

Կան մարդիկ, ովքեր ապրում են տասնամյակնե­րով՝ չհասկա­նա­լով ո՛չ իրենց, ո՛չ աշխարհը, կան մարդիկ, ովքեր իրենց ներկա­յությամբ միայն ի վիճա­կի են մթնո­լորտ պղտո­րել և կան մարդիկ, որոնց կյանքն ու գործը միա­խառնված են ժամա­նա­կաշրջա­նի և դարի հետ: Նրանք գալիս են այն պահին, երբ այլևս ոչ մի ճար ու հնար չկա, գալիս են որովհետև աշխարհին պետք են, որովհետև առանց նրանց աշխարհում շատ կարև­որ ու թանկ բաներ կկորչեն կամ կփո­շիա­նան:

Այդ վերջին օրի­նա­կի մարդկանցից էր Սարգիս Զեյթլյա­նը: 

Հաշվի առնե­լով նրա թողած հսկա­յա­կան ժառանգությունը, հնա­րա­վոր չէ անգամ հասկա­նալ, թե նրա աշխա­տանքի որ հատվա­ծի վրա ավե­լի կենտրո­նա­նալ, իսկ որ մասը ավե­լի թեթև ներկա­յացնել: Անհնար է այն պատճա­ռով, որ ամբողջա­կան պատկե­րա­ցում կազմե­լու համար հարկա­վոր է ուսումնա­սի­րել Զեյթլյա­նի ողջ կյանքն ու գործը, իսկ լիարժեք նրա մասին խոսե­լու համար հարկա­վոր կլի­նի գոնե մեկ հաստա­փոր գիրք: Որովհետև խոսել նրա գործունեության մասին, նշա­նա­կում է չճա­նա­չել Զեյթլյա­նին, խոսել նրա գործունեության միայն մի հատվա­ծի մասին, նշա­նա­կում է չհասկա­նալ նրան ու իր նպա­տակնե­րը: Մինչդեռ շատ կարև­որ է ճանա­չել Զեյլթյա­նին որպես մարդ, որպես հայ, որպես գաղա­փա­րա­կիր և գաղա­փա­րա­դիր:

Նա պարզա­պես հասա­րա­կա­կան գործիչ չէր կամ ուղղա­կի աչքի ընկնող կուսակցա­կան, որ աչքի էր ընկել ինչ որ հետաքրքիր գործո­ղություննե­րով: Սարգիս Զեյթլյա­նը եկավ անե­լու այն, ինչ ուրիշ ոչ ոք չէր կարող անել:

Նախ և առաջ պետք է ասել, որ Զեյթլյանն իր դարի զավակն էր: Նա իր դարի վիրա­բույժն էր ու իր դարի ախտո­րո­շո­ղը: Սարգիս Զեյթլյա­նի կերպա­րում հավա­սա­րա­չափ միա­խառնված էր գաղա­փա­րա­կա­նը, մարդը, հայը, կուսակցա­կա­նը: Սրա­միտ, մեղմա­բա­րո, ցանկա­ցած վեճը թեթև և հանգիստ քննարկման վերա­ծող, ազնիվ, համեստ, բայց և միա­ժա­մա­նակ շատ խիստ ու պահանջկոտ: Նա պահանջկոտ էր և՛ ինքն իր հանդեպ, և՛ մյուս բոլո­րի:

Սարգիս Զեյթլյանն այլ կերպ չէր կարող: Նա եկել էր մի ժամա­նակ, երբ ՀՅԴ ավագ սերունդն արդեն չկար, նորը՝ դեռևս չէր կայա­ցել, Սարգիս Զեյթլյա­նը եկավ հայության ու հայկա­կան քաղա­քա­կան ինքնա­մե­կուսացման այդ բացը լցնե­լու, հայության գաղա­փա­րա­կան պառակտումը թույլ չտա­լու և նոր մակարդա­կի հասցնե­լու հայկա­կան Սփյուռքի ինքնա­կազմա­կերպա­կան ջանքե­րը: Ու դա հատկա­պես երև­աց այդ դժո­խա­յին օրե­րում, երբ Մերձա­վոր Արև­ելքում կրկին պատե­րազմա­կան հրդեհ էր և հայությունը կրկին համակված էր նոր կոտո­րա­ծի վտանգով: Կոտո­րած էլ չլի­ներ, հայությունը կարող էր ենթարկվել քաղա­քա­կան, տնտե­սա­կան բարդ ճնշումնե­րի, կարող էր քայքայվել դեռևս չամրա­ցած: Հայությունն այդ պատե­րազմում պարզա­պես կարող էր կորցնել ամեն ինչ: Սարգիս Զեյթլյա­նը եղավ այդ ամե­նի առաջ կանգնողնե­րից: Նա եղավ նրանցից մեկը, ով ողջ լրջությամբ հասկա­ցավ, թե ինչ նոր վտանգ է սպա­սում հայությա­նը: Հասկա­նում էր, որ պատե­րազմում ոտքի տակ ընկնե­լով լիբա­նա­նա­հա­յությունը կարող է կորցնել ամեն ինչ ու ստիպված տարագրվել: Առանց մեծ չափա­զանցության, կարե­լի է ասել, որ Զեյթլյա­նը լիբա­նա­նա­հա­յության փրկիչնե­րից էր, ով Լիբա­նա­նի պատե­րազմի ամե­նա­ծանր օրե­րին ջանք ու եռանդ չխնա­յեց, չհուսա­հատվեց ամե­նօրյա մերժումնե­րից, չհասկա­ցո­ղությունից ու մշա­կութա­յին ուծացման վտանգում հայտնված հոգե­բա­նա­կան խորթությունից:

Նրա կենսագրությունը շատ կարճ՝

Սարգիս Զեյթլյա­նը ծնվել է 1930 թվա­կա­նին, Մուսա լեռան Խըդր-Բեկ գյուղում։ Մուսա­լեռցի­նե­րի Լիբա­նան վերաբնա­կե­ցումից հետո, հաճա­խել է ազգա­յին «Հառաջ» նախակրթա­րա­նը, այնուհետև Երուսա­ղե­մի­ժա­ռանգա­վո­րաց վարժա­րա­նը և «ՆշանՓա­լանճյան» ճեմա­րա­նի հայա­գի­տա­կանբա­ժի­նը, Լևոն Շանթի և ՍիմոնՎրացյա­նի տնօ­րե­նության օրե­րին։

1954 թվա­կա­նին հրա­վիրվել է Կահի­րե, իբրև­օգնա­կան խմբա­գիր Վահան Նավա­սարդյա­նիխմբագրած «Հուսա­բեր» օրա­թերթի։ Նապաշտո­նա­վա­րել է նաև ազգային«Գալուստյան» վարժա­րա­նում, դասա­վանդե­լով հայա­գի­տա­կան նյութեր։

1958 թվա­կա­նին նշա­նակվել է «Հուսաբեր»իխմբագիր մինչև 1962 թվա­կա­նը, երբ իրընտա­նի­քի հետ վերա­դարձել է Լիբա­նան, որտեղ նշա­նակվել է «Ազդակ»ի խմբա­գիր ևայդ պաշտո­նը վարել է մինչև 1968 թվականը։ՀՅԴ Բյուրո­յի պաշտո­նա­թերթ «Ազդակշաբաթօրյակ-Դրոշակ»ի հիմնադրությունիցհե­տո, մի շրջան իբրև օգնա­կան խմբա­գիրպաշտո­նա­վա­րե­լուց հետո, 1978 թվա­կա­նիցսկսած գործել է խմբագրա­պե­տի­հանգա­մանքով, մինչև իր առևանգումը՝մարտի 28-ին, 1985 թվա­կա­նին։

Սարգիս Զեյթլյա­նը նախ և առաջ մարտահրա­վեր նետեց հայության մեջ քիչ քիչ հիմնա­վորվող երկբև­ե­ռությա­նը, հայությա­նը ներկա­յացրեց որպես գերա­գույն արժեք, ապրե­լով Հայաստա­նից դուրս միշտ ապրեց Հայաստա­նով:

«Առանց ժողովրդի՝ դաշնակցությունը ոչինչ է»,- ասում էր Զեյթլյա­նը՝ հավա­տա­լով ու հասկա­նա­լով կուսակցություննե­րի դերի ու իմաստի հիմնա­կան նշա­նա­կությունը: Ամեն ինչ միջող ու գործիք հանուն հայության: 

Զեյթլյա­նը հավա­նա­բար կզարմա­նար տեսնե­լով թե ինչով է զբաղված իր ՀՅԴ‑ն, իր նվի­րումի ու մաքառման օջա­խը, որ Լիբա­նա­նի պատե­րազմի օրե­րին մի ողջ պետության գործ էր անում, իսկ այսօր պայքա­րում է սեփա­կան պետության իշխա­նություննե­րի դեմ:

Եվ այստեղ զարմա­նա­լի ու տհաճ դիլե­մա է հասունա­նում: Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեր Զեյթլյա­նը, տեսնե­լով, թե ում հետ է դաշնակցում Դաշնակցությունը, ի՞նչ կասեր եթե տեսե­ներ, որ իր պաշտած ՀՅԴ‑ն գտնվում է դաշինքի մեջ մեկի հետ, ում համար Միութե­նա­կան պետությունը նորմալ է, ընդունե­լի է: Ի՞նչ կասեր Զեյթլյա­նը, եթե տեսներ, որ ՀՅԴ ռեյտինգն այնքան է իջել, որ նույնիսկ ԱԺ ընտրություննե­րում անցո­ղիկ շեմը չի հայտա­րա­րում ու ԱԺ է անցնում մի կերպ, դաշինքով: Ի՞նչ կասեր: Հավա­նա­բար կաթված ստա­նար, տեսնե­լով, թե ինչպես է կուսակցության ղեկա­վա­րությունը հեռացնում իր երի­տա­սարդնե­րին, ովքեր խոսե­լու և գործե­լու քաջություն ունեն, հավա­նա­բար խելա­գարվեր տեսնե­լով, թե ինչպես է ՀՅԴ‑ն հեռացնում տասնյակ անդամնե­րի, ովքեր մի ողջ կյանք են ապրել այնտեղ, դատի տալիս իր կուսակցա­կաննե­րին օտար հողում:

Գուցե Զեյթլյա­նը մտա­ծեր, թե արդյոք ի՞նչը այսքան սխալ գնաց, որ միա­վո­րող Դաշնակցույթյունը դարձել է պառակտող, մեղադրող: Որ Դաշնակցությունը դարձել է ծաղրի առարկա, որ սուլթաննե­րի ու կայսրե­րի դեմ կռիվ տվող, հայա­կեր թուրքե­րից վրեժ լուծող, Թալեա­թին ու իր հայա­կեր ավա­զա­կախմբին ոչնչացնող, անկա­խություն կերտող Դաշնակցությունը դարձավ Ռոբերտ Քոչարյա­նի ու  Սերժ Սարգսյա­նի կոա­լի­ցիոն թիկնո­ցը:

Ի՜նչ կասեր Սարգիս Զեյթլյա­նը: Գուցե միայն ապշա­հար ասեր, որ Հայաստա­նում այլևս Դաշնակցություն չկա, քանի որ այն այսօր Դաշնակցության անվամբ հանդես է գալիս, անգամ հեռա­վոր նմա­նություն չունի այն ՀՅԴ‑ի հետ, որին հավա­տում էր ու որով ապրում էր:

«Տոնել մայի­սի 28‑ը, նշա­նա­կում է պրկել մեր աղե­ղը, նշա­նա­կում է պրկել մեր հոգին ու կամքը»: Այս խոսքերն իրենց մեջ արտա­ցո­լում են հավա­տա­վոր դաշնակցա­կա­նի «զեյթլյա­նա­կան» ոճի մի հզոր երանգ, գաղա­փա­րա­կան վրձնա­հարված, որով Զեյթլյա­նը ոչ թե նշում էր մայի­սի 28‑ը որպես անցած գնա­ցած օրե­րի հիշո­ղություն, այլ անցյա­լի մեծ զոհա­բե­րության և ապա­գա­յի ուխտի մի սրբա­զան խոստում-երկյուղ, որով պիտի ապրի ամեն մի հայ:

Բայց Զեյթլյա­նի ճակա­տա­գի­րը ողբերգա­կան եղավ: Ճակա­տա­գի­րը կարծես չէր ուզում թողնի, որ այդ անհանգիստ մարդու կյանքը գոնե հանգիստ վերջ ունե­նա: Նրան առև­անգե­ցին ու սպա­նե­ցին 1985թ. մարտի 28-ին: Նրան առև­անգե­ցին  մարդիկ, ովքեր անունով հայ էին, իսկ գործով ինչ որ ուրիշ մի բան:

Արդյո՞ք նրան սպա­նողնե­րը հասկա­նում էին իրենց արա­ծի ողջ հրե­շա­վոր անհե­թե­թությունը: Արդյո՞ք հասկա­նում էին, որ ուղղա­կի կուսակցա­կան գործիչ չեն սպա­նում, ուղղա­կի թերթի խմբա­գիր չեն սպա­նում: Արդյո՞ք հասկա­նում էին, որ սպա­նում են լիբա­նա­նա­հա­յության ու մի մեծ, փառա­վոր կուսակցության հույսնե­րից ու սյունե­րից մեկը: Հասկանո՞ւմ էին, որ սպա­նե­ցին ապա­գա, հույս և սկզբունք:

Հազիվ թե: Այլա­պես նրանք պարզա­պես չէին համարձակվի անգամ խեթ նայել այդ բարի ու միա­ժա­մա­նակ քաջա­սիրտ մարդու կողմ, ով մերժում էր թիկնա­պահնե­րի ուղեկցություն, լավ հասկա­նա­լով, որ տագնա­պի ու իրա­րա­մերժության այդ օրե­րին կարող է պատա­հել ամեն ինչ:

«Վահա­նով կամ վահա­նի վրա»,- ահա նրա նշա­նա­բա­նը: Նշա­նա­բան ու սկզբունք, որով ապրեց ու այդպես էլ վերջացրեց իր կյանքը՝ վահա­նի վրա:

Ու այդ ողբերգության ամե­նա­զարհուրե­լին այն էր, որ այդ ամե­նը կատարվեց հայե­րի ձեռքով: Հերթա­կան անգամ հայը ինքը սպա­նեց իր մեծությա­նը:

Եվ վերջում՝ մամուլում գրե­թե ոչինչ չասվեց Զեյթլյա­նի մասին: Անգամ իր հարա­զատ կուսակցության կողմից: Ինչ էլ ասվեց, ասվեց հապճեպ, շփոթված: Դժվար է ասել: Գուցե նրանք չեն կարող թեկուզ և այսքան տարվա հեռա­վո­րությունից դիմել նրան, խոսել մեկի հետ, ում ջանքե­րը իրենք իրենց ձեռքով ոչնչացրին: 

Բայց ճշմարտությունը ասեղ չէ և պարկում չես թաքցնի: Իսկ Զեյթլյանն այն ճշմարտությունն է ով կար երեկ, այսօր և լինե­լու է վաղը:

Առնչվող Հոդվածներ