14.8 C
Yerevan

Ինքնիշխա­նության Անձեռնմխե­լիությունը

Հասա­րա­կա­կան գործիչ Հարութ Քալաջյա­նի ելույթը

Բազմա­պատկել մեր ճիգերն ու հետև­ո­ղա­կա­նո­րեն վառ պահել Հայաստա­նի ինքնիշխա­նության և մեր ժողովրդի ինքնուրույության արժե­հա­մա­կարգա­յին պահանջա­տի­րության գործընթա­ցը։

Յարութ Գալայճեան

Շնորհա­կալ եմ հրա­վե­րի համար։

Առա­ջին հերթին ուզում եմ ողջունել «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ‑ի և Մոդուս Վիվենդիի կազմա­կերպած այս աննա­խա­դեպ, ներդաշնակ համախմբումը, որ կնպա­տա­կադրի մեր հայրե­նի­քի ինքնիշխա­նության իրա­վունքի պահպա­նումը բարձրացնել մի նոր նշա­ձո­ղի, միա­ժա­մա­նակ հուսով եմ, որ այս յուրա­հա­տուկ նախա­ձեռնությունը հավելյալ լույս կսփռի մեր հասա­րա­կության քաղա­քա­ցիա­կան մշա­կույթի զարգացման վրա և մոտիկ ապա­գա­յին այս համախմբումը կդառնա քաղա­քա­կան վերնա­խա­վի ստեղծման նախա­կա­րա­պե­տը:

Եվ որպեսզի սահմա­նա­փակվեմ ինձ տրա­մադրված րոպե­նե­րի ժամա­նա­կա­հատվա­ծում, ուզում եմ ընթերցել այսօրվա օրա­կարգի կապակցությամբ իմ պատկե­րա­ցումներն ու առա­ջարկնե­րը:

Մեր ժողովրդի ինքնության և երկրի ինքնիշխա­նության դեմ ռուսա­կան անո­ղոք ու կայսե­րա­պաշտա­կան պայքա­րը սկսվել է շատ վաղուց: Ռուսա­կան քողարկված, երբեմն էլ բացա­հայտ հայատյա­ցությունը, դաշնակցա­յին անհա­վա­սար ու դավա­դիր հարա­բե­րություննե­րը հայտնվել են 1800-ականնե­րի կեսից մինչև Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության անկումը՝ մեր աշխա­հագրության ջարդով և հասնե­լով 1937թ մեր մտա­վո­րա­կա­նության սպանդը: Դրա­նից հետո մեր մշա­կույթի սովե­տա­կա­նացման քաղա­քա­կա­նությունից մինչև ռուս-ամե­րիկյան հովա­նա­վորչությամբ և ռուս-թուրքա­կան գործակցությամբ բեմադրված 2020‑ի 44-օրյա պատե­րազմը, որ վերջ գտավ Արցա­խի 70 տոկո­տի կտրա­տումով, մեր հազա­րա­վոր զոհե­րով, ռուսա­կան կեղծ կնքա­հայրությամբ, մեզ պարտադրված ամո­թա­լի փաստաթղթով և վերջա­պես դրան հաջորդող ամիսնե­րի ընթացքում ռուսա­կան կույր վերահսկո­ղության ներքո սյունիքյան մեր տարածքնե­րից ներս արձա­նագրված ազե­րիա­կան ոտնձգություննե­րը և վերջերս Արցախյան Փարուխի ու Քարագլխի վրա կատարված ռազմա­կան բռնա­բա­րումնե­րը:

Արդ, սիրե­լի գործընկերներ, 2018‑ի ոչ բռնի, ժողովրդա­կան հեղա­փո­խությունից հետո ծնունդ առած մեր ժողովրդա­վա­րության և ինքնիշխա­նության առա­ջընթա­ցը ամրագրե­լու համար ներկա­յացնում եմ հետևյալ առա­ջարկնե­րը՝

Նախքան Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուրս բերե­լը որևէ նախա­պատրաստա­կան գործընթաց՝ Հայաստա­նի իշխա­նությունից պահանջել՝

1. Անհա­պաղ կազմա­կերպել հայ-ռուսա­կան ԱԳ նախա­րա­րություննե­րի հատուկ վեհա­ժո­ղով, ուր քննարկվե­լու են երկու երկրնե­րի դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը ընդհա­նուր վերա­նայման ենթարկե­լը, անհրա­ժեշտությունը և որդեգրե­լը, համա­պա­տասխան սկզբունքներ փոխա­դարձ շահե­րի պահպանման, Հայաստա­նի դրա­կան չեզո­քության քաղա­քա­կա­նության, սպա­ռա­զինման, ազա­տություննե­րի հաստատման և այլ քաղա­քա-տնտե­սա­կան լծակնե­րի անկաշկանդ ձեռք բերման հավաստիա­ցումնե­րի համար:

2. ԱԺ իշխա­նա­կան ու ընդդի­մա­դիր ուժե­րին ստի­պել, որ ՀՀ Սահմա­նադրության մեջ ամրագրված ինքնիշխա­նության մնա­յուն արժե­քին տալ իրա­վա­կան անձեռնամխե­լիություն և օրենսդրա­կան հատուկ որո­շումով քրեա­կա­նացնել երկրի ինքնիշխա­նության դեմ գործված քաղա­քա­ցիա­կան, լրագրո­ղա­կան և այլ տեսա­կի ամեն հրա­պա­րա­կա­յին խոսք և գործունեություն:

3. ՀՀ ԱԳ նախա­րա­րությա­նը պարտա­վո­րեցնել, որ աշխուժացնի Սփյուռքյան մեր ներուժի քաղա­քա­կա­նացման և մեր բոլոր դեսպանների(ներառյալ Սփյուռքի հանձնա­կա­տա­րի) ջանքե­րով անմի­ջա­կան շփման մեջ մտնել հայ համայնքնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի և գործա­րարնե­րի հետ և ստի­պել, որ պահանջված դեպքում ցույցե­րի, հանրա­հա­վաքնե­րի և այլ օրի­նա­կան միջոցնե­րով պայքա­րեն Հայաստա­նի ինքնիշխա­նությունը վտանգող ներքին ու արտա­քին ոտնձգություննե­րի դեմ:

Եզրա­փա­կե­լով խոսքս կոչ եմ անում, որ տարա­ծաշրջա­նա­յին այս խիստ վտանգա­վոր փուլում բազմա­պատկել մեր ճիգերն ու հետև­ո­ղա­կա­նո­րեն վառ պահել Հայաստա­նի ինքնիշխա­նության և մեր ժողովրդի ինքնուրույության արժե­հա­մա­կարգա­յին պահանջա­տի­րության գործընթա­ցը: Եվ ամենև­ին չմո­ռա­նանք, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի վերջնա­կան արդյունքից է կախված լինե­լու տարա­ծաշրջա­նա­յին բոլոր ինքնիշխա­նություննե­րի ճակա­տա­գի­րը:

Եվ վերջա­պես, սիրե­լի՛ գործընկերներ, առա­ջարկում եմ, որ այս համախմբումը անհա­տա­կան ելույթնե­րից հետո իր մասնա­կիցնե­րի անուննե­րով խմբագրի Միացյալ Հայտա­րա­րություն՝ ուղղված Հայաստա­նի կառա­վա­րությանն ու Ազգա­յին Ժողո­վին:

Առնչվող Հոդվածներ