21.8 C
Yerevan

Ադրբե­ջա­նա­կան Սփյուռքը Քնած Չէ

Մեզ անհրա­ժեշտ են ահռե­լի ֆինանսա­կան, ու վաղուց թերեւս կադրա­յին ու մասնա­գի­տա­կան առա­վե­լություն ստա­ցած Ադբե­ջա­նին այդ տիրույթում հակադրե­լու ասի­մետրիկ լուծումներ:

Հակոբ Բադալյան

Մեկ անգամ չէ, որ խոսվել է սփյուռքի կարև­ո­րության ու նրա ամրության, կայունության ծայրա­հեղ անհրա­ժեշտության մասին: Սփյուռք ասվա­ծը ոչ թե հուզա­կան ելև­էջնե­րում տեղա­վորվող հետաքրքիր ու ռոմանտիկ ասք է, որի մասին պետք է երգել և երա­զել, այլ քաղա­քա­կան-տնտե­սա­կան հզոր ուժ: Բայց ամեն մի ուժ կարող է թուլա­նալ, փչա­նալ, եթե ժամա­նա­կին հոգ չտարվի նրա մասին: Կացինն անգործությունից է ժանգոտվում: 

Մենք այս պահին լրջա­գույն խնդիրներ ունենք հայկա­կան սփյուռքի հաշվով: Տարի­ներ շարունակ սփյուռքը երկու ընկա­լում է ունե­ցել հայկա­կան հասա­րա­կությունում: Առա­վել ստվար զանգվա­ծը սփյուռք ասե­լով հասկա­ցել է ցեղասպա­նությունից փրկվածնե­րի սերունդներ, որից այնքան է հեռա­ցել, որ մինչև հիմա տարօ­րի­նակ են նայում երևմտա­հոյ լեզվա­կան ոճին, իսկ մյուս ու փոքր հատվա­ծը սփյուռքն ընդունել է կթու կով, որից կարե­լի է հայրե­նի­քի անունով փող ստա­նալ: Հայերն աշխարհում իրենց կորցնում են առա­ջին հերթին ազգա­յին ու մշա­կութա­յին առումով, որն էլ առաջ է բերում այդ նույն հայե­րի միջև մշա­կութա­յին խորթության՝ սոցիալ-կենցա­ղա­յին մակարդա­կից մինչև հասա­րա­կա­կան-հոգե­բա­նա­կան: Ու մինչ մենք ամբողջո­վին կորցնում ենք կապը իրա­կա­նության ու անհրա­ժեշտության մեջ, ադրբե­ջանցի­ներն ու թուրքե­րը կարո­ղա­նում են սեփա­կան «գասթերբայթերնե­րին» իրացնել ու նրանցից կազմա­կերպել ուժեղ սփյուռք, որի զենք ուղղվե­լու է առա­ջին հերթին հայե­րի դեմ:

Սփյուռքի ամե­րիկյան հատվա­ծի, ավե­լի կոնկրետ Գլենդեյլի հայ քաղա­քա­պետ ունե­նա­լու և միա­ժա­մա­նակ ադրբե­ջա­նա­կան սփյուռքում կատարվող իրա­դարձություննե­րի մասին է կարճ գրա­ռում կատա­րել քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը, որ ներկա­յացնում ենք ստորև՝

Գլենդե­լը ունի հայազգի նոր քաղա­քա­պետ: Լավ է իհարկե, ոգեւո­րիչ, ուրախ պետք է լինել մեր հայրե­նակցի ու ամբողջ հայության համար, որ այս կարեւո­րա­գույն քաղա­քա­յին իշխա­նությունը երկար չմնաց հայե­րից «թափուր»:

Այդ ընթացքում Ադրբե­ջա­նում սփյուռքի համա­ժո­ղով է: Իհարկե «աշխարհասփյուռ» ադրբե­ջանցի­նե­րը հայության հետ համե­մա­տությունից շատ են հեռու, առա­վել եւս, որ ադրբե­ջա­նա­կան սփյուռք ասվա­ծը հիմնա­կա­նում Ադրբե­ջանն էլ հենց ձեւա­վո­րում է: Բայց, այդ սփյուռքը ձեւա­վորվում է չափա­զանց լավ պատրաստված սխե­մա­նե­րով ու մեխա­նիզմնե­րով, բավա­կա­նին պատրաստված կադրե­րով, ու բավա­կա­նին կենսունակ դառնում անգամ այն երկրնե­րում, որտեղ մենք դիտարկում ենք ավանդա­բար ուժեղ հայկա­կան սփյուռքի գոյություն:

Այդ պրո­ցե­սը բավա­կա­նին ինտենսիվ շարժվում է առնվազն մեկուկես տասնամյակ: Դրա տակ նավթի ու գազի փողն է, բայց մեզ համար դրա­նից չի փոխվում այդ մարտահրա­վե­րի վտանգա­վոր էությունը, առա­վել եւս այն կուսակցա­կան բաժա­նումնե­րի ֆոնին, որ առկա են ու խորա­նում են հայկա­կան սփյուռքում:

Մեզ անհրա­ժեշտ են ահռե­լի ֆինանսա­կան, ու վաղուց թերեւս կադրա­յին ու մասնա­գի­տա­կան առա­վե­լություն ստա­ցած Ադբե­ջա­նին այդ տիրույթում հակադրե­լու ասի­մետրիկ լուծումներ: Սուբյեկտիվ կարծիքս է, բայց գրե­թե համոզված եմ, որ մեր սփյուռքի ավանդա­կան մեխա­նիզմնե­րը ժամա­նա­կի ընթացքում դառնա­լու են ավե­լի ու ավե­լի անկենսունակ, ընդ որում օբյեկտի­վո­րեն՝ առա­ջին հերթին աշխարհա­քա­ղա­քա­կան եւ աշխարհա­կարգա­յին վերա­փո­խումնե­րի բերումով: Հետեւա­բար, համազգա­յին միասնության անբո­վանդակ եւ ոչինչ չասող կոչե­րի փոխա­րեն, պետք է լրջո­րեն մտա­ծենք այդ հարցի շուրջ:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ