16.4 C
Yerevan

Պաթե­տիկ Ու Կեղծ

Իշխա­նության ամե­նա­մեծ սխա­լը իր գերկենտրո­նացվա­ծությունն է, քանի որ իշխա­նությունը որպես երև­ույթ ոչ թե դառնում է ինստի­տուտ և համա­կարգ, այլ կենտրո­նացվում է մեկ անձի ձեռքում: Իսկ ընդդի­մությունն այդ իշխա­նության դեմ այլևս պայքա­րի ձև չունի, քան ահա­բեկչությունը:

Էդվարդ Անտինյան

1inAM‑ի հյուրն է քաղա­քա­գետ Էդվարդ Անտինյա­նը:

Զրույցի ընթացքում շոշափվել է ՀՀ ներքին քաղա­քա­կան դաշտը, Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վտանգնե­րը, ինչպես նաև, թե ինչ է նշա­նա­կում ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը և ինչ սպա­սել այդ ամե­նից:

Ամե­նից առաջ Անտինյա­նը նախ բավա­կան մանրմասնո­րեն վերլուծեց Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան դրությունը: Հատկա­պես ուշադրություն դարձվեց ընդդի­մություն-իշխա­նություն հարա­բե­րություննե­րին: Անտինյա­նը հատկա­պես ընդգծեց այն, որ Հայաստա­նում թե՛ իշխա­նությունը և թե՛ ընդդի­մությունը շատ ուրախ են այս վիճա­կից, քանի որ երկուսն էլ միմյանց փոխլրացնում են: Իշխա­նությունն անընդհատ, ամեն առի­թով շեշտում է, որ նախկիննե­րը թալանչի են, իսկ ընդդի­մությունը մեղադրում է իշխա­նությա­նը ներկա­յիս սխալնե­րի համար:

Ընդհա­նուր առմամբ Անտինյա­նը նշեց, որ իշխա­նության ամե­նա­մեծ սխա­լը իր գերկենտրո­նացվա­ծությունն է, քանի որ իշխա­նությունը որպես երև­ույթ ոչ թե դառնում է ինստի­տուտ և համա­կարգ, այլ կենտրո­նացվում է մեկ անձի ձեռքում: Իսկ ընդդի­մությունն այդ իշխա­նության դեմ այլևս պայքա­րի ձև չունի, քան ահա­բեկչությունը: Իսկ այդ ամենն այնքան էլ անհա­վա­նա­կան չէ, քանի որ ներկա­յիս ընդդի­մության ամե­նա­կարկա­ռուն անդամնե­րը շատ լավ ծանոթ են ահա­բեկչությա­նը: Դա հենց իրենց ձեռա­գիրն է: Դրան հավե­լած այն, որ ընդդի­մությունը ոչ մի շանս չունի իշխա­նության գալու: Հիմա ընդդի­մությունը ոչ թե փորձում է իշխա­նության գալ այնպես ինչպես պիտի լինի նորմալ պայմաննե­րում, այլ իրեն համա­րում է «թուրքին սպա­նող», այսինքն որո­շել է իրեն Սողո­մոն Թեհլերյա­նի տեղը դնել: 

Փողո­ցում հավաքվող մարդկանց Անտինյա­նը խորհուրդ տվեց գնալ հենց Արցախ ու այնտեղ ապրել և աշխա­տել, եթե իրոք մտա­հոգ են: Հայաստա­նի սահմաննե­րը մի քանի հարյուր կիլո­մետրով երկա­րա­ցել են, այնպես, որ մի քանի հազա­րով թող չհա­վաքվեն և հայտա­րա­րեն, թե պաշտպա­նում են Արցա­խը, երբ գործնա­կա­նում ոչինչ չեն անում:

Անտինյա­նը վրդո­ված ասաց, որ Սերժ Սարգսյա­նը հայտա­րա­րում է, թե Արցա­խը երբեք չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում, բայց երբ նրան հարցնում են, թե ինչ է լինե­լու, ինչ ենք անե­լու, նա ասում է գնա­ցեք Նիկո­լին հարցրեք:

Անտինյա­նը քաղա­քա­կան մեծ անգրա­գի­տություն համա­րեց այն, որ ընդհանրա­պես ասում էին, թե Արցքխը երբեք չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում: Դրա փոխա­րեն Հայաստա­նը պիտի հայտա­րա­րեր, որ ինքը Արցա­խի ինքնո­րոշման երաշխա­վորն է: Դրա փոխա­րեն Սերժ Սարգսյանն իրեն այնպես պահեց, որ Հայաստա­նը բոլո­րի աչքում օկուպանտ դարձավ: Էդվարդ Անտինյա­նը հատուկ ընդգծեց, որ Ռ. Քոչարյա­նը և Սերժ Սարգսյա­նը իրենց գավա­ռամտությամբ հայե­րին դարձրին ինտե­լեկտուալ խոպանչի­ներ, այդ դեպքում, երբ տոտա­լիա­տար ԽՍՀՄ-ում հայերն առանձնա­հա­տուկ դեր ունեին ու կարո­ղա­նում էին Մոսկվա­յից խոշոր գումարներ պոկել և բերել Հայաստան:  Իսկ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը վերացրին ու փչացրին մի ողջ դարաշրջան:

Էդվարդ Անտինյանն ամեն դեպքում զգուշացրեց իշխա­նությա­նը, որ միշտ էլ որևէ դիպուկա­հար կգտնվի: Նույնիսկ ԱՄՆ նախա­գահնե­րը չկա­րո­ղա­ցան ապա­հո­վել սեփա­կան անվտանգությունը, ուր մնաց այստեղ:

Խոսե­լով ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի մասին Անտինյա­նը նշեց, որ այն նաև շատ լավ առիթ է, որ բոլորն իրար ցույց տան, թե ով ինչ է ուզում: Ադրբե­ջա­նը հիմա տեսնում է, որ Ռուսաստանն այնքան էլ ուժեղ չէ և փորձում է այս խառը օրե­րին պոկել ինչ որ հնա­րա­վոր է:

Ռուսնե­րը ուզած-չուզած պիտի ատամ ցույց տան ադրբե­ջանցի­նե­րին, քանի որ եթե ատամ ցույց չտվե­ցին, ապա նմա­նա­տիպ ատամներ իրենց են ցույց տալու շատ ուրիշ հատվածնե­րում ու մասե­րում, այնպես, որ ռուսներն այլընտրանք չունեն:

Պատե­րազմը դեռ չի ավարտվել, նշեց Անտինյա­նը և հատուկ զգուշացրեց, որ մենք ևս գտնվում ենք ռիսկի ամե­նա­ծանր աստի­ճա­նում:

Մենք այս վիճա­կում ժամա­նակ չունենք հիմա­րություննե­րով զբաղվե­լու: Ընդի­մությունը որքան էլ որ գեղե­ցիկ ու վեհանձն բառե­րով ներկա­յացնի, թե ինչ հրա­շա­լի բաներ է պատրաստվում անել, միևնույն է կա իրա­կա­նություն, որի հետ հնա­րա­վոր չէ հաշվի չնստել:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ