21.8 C
Yerevan

Պատե­րազմ Հանուն Անկա­խության

Փոքրա­մասնությունը, որը մի կողմից հասկա­նում է, թե ինչ է իրա­կա­նում կատարվում մեր շուրջ և մեզ հետ, և մյուս կողմից բավա­կա­նա­չափ հոգե­բա­նա­կան ուժ ունի ընդունե­լու իրա­կա­նությունն այնպես, ինչպես դա կա, պետք է գիտակցի պատմա­կան պատասխա­նատվության իր բաժի­նը:

Հրանտ Տէր- Աբրա­համյա­նի

Հայաստանյան լսա­րա­նի համար, ցավոք, խորթ ու տարօ­րի­նակ է հնչե­լու, բայց 2020 թվա­կա­նի մեր և այսօրվա՝ ուկրաի­նա­կան պատե­րազմն էությամբ նույնն են: Մեծ պատկե­րի մեջ երկուսն էլ մեկ մեծ պատե­րազմի երկու առանձին դրվագներն են: Կամ, եթե կուզեք՝ նույն կինո­յի երկու առանձին սերիա­ներն են:

Նախ՝ երկու պատե­րազմներն էլ միևնույն՝ միջազգա­յին և տարա­ծաշրջա­նա­յին մեծ անկա­յունացման մասն են:

Անկա­յունա­ցում, որի սկիզբը դրվեց 2010-ականնե­րի սկզբին, և որը սկզբում մեզ այդքան խորթ ու հեռու էր թվում, չնա­յած դրա սկզբնա­կան դրսև­ո­րումնե­րը մեզ շատ մոտ էին՝ Մերձա­վոր Արև­ելք, նույն Ուկրաի­նա՝ 2014-ից և այլն: Անկա­յունություն, որը նախազգուշա­կան թակեց մեր դուռը 2016-ին, և ամբողջ ուժով հարվա­ծեց 2020-ին: Բայց որից նույնիսկ դրա­նից հետո ոչինչ չսո­վո­րե­ցինք:

Բայց միայն մեկ մեծ անկա­յունության մաս լինե­լը քիչ է երկու պատե­րազմնե­րը նույնացնե­լու համար: Անկա­յունությունն ընդհա­նուր միջա­վայրն է, որը ծնում է պատե­րազմնե­րը, դարձնում նրանց, այսպես ասած, եղբայրներ, բայց դեռ չի նույնացնում դրանք:

Երկու պատե­րազմնե­րը նույնացնում է այն մեծ նպա­տա­կը, որոնց համար դրանք սկսվել են:

Երկու դեպքում էլ նպա­տա­կը նույնն է՝ հետսո­վե­տա­կան տարածքի նոր ինտեգրա­ցիա­յի ռուսա­կան մեծ ծրա­գի­րը:

Ուկրաի­նա­յի դեպքում դա ավե­լի ակնհայտ է, և հիմնա­վորված է Պուտի­նի նախա­պա­տե­րազմյան ելույթի ուղերձնե­րով, ինչպես նաև նրա անցած տարվա հոդվա­ծով, որտեղ նա պդնում է ռուս և ուկրաի­նա­ցի ժողո­վուրդնե­րի պատմա­կան միասնության մասին, այլ կերպ ասած ժխտում է ուկրաի­նա­կան առանձին ինքնությունը, և հիմնա­վո­րում նոր քաղա­քա­կան միասնության նախա­գի­ծը: Այլ բան է, որ պատե­րազմի ընթացքն արդեն փաստա­ցի հետ մղեց այս մեծ նպա­տա­կը, բայց սկզբնա­կան խնդի­րը հենց սա էր՝ Ուկրաի­նա­յի «վերաֆո­րա­տա­վո­րում», նրա՝ այս կամ այն ձևա­չա­փով միա­ցում ռուսա­կան ազդե­ցության գոտուն:

Բայց նույնն է եղել նաև 2020 թվա­կա­նի պատե­րազմի նպա­տա­կը, որը մենք սխալմամբ կոչում ենք Արցախյան կամ Ղարա­բաղյան, և հենց այս սխա­լից սկսվում է մեր պարտությունը:

Արցախյան պաըե­րազմի գլխա­վոր քաղա­քա­կան նպա­տա­կը՝ ռուսա­կան «խաղա­ղա­պահ» զորքի տեղադրումն էր Արցա­խում, ինչի մասին շատ ու շատ անգամ գրել եմ թե՛ պատե­րազմից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո:

Իսկ զորքի տեղադրումն էլ արդեն գործիք է, որի օգնությամբ հետա­գա քայլե­րով Հայաստանն ու Ադրբե­ջա­նը պետք է ներգրավվեն ռուսա­կան նոր մեծ ինտեգրա­ցիոն նախագծի մեջ՝ այս կամ այն ձևա­չա­փով ու այս կամ այն ժամկետնե­րում:

Այստեղ կարև­որ է հասկա­նալ, որ խնդի­րը միայն Հայաստա­նը չէ: Միայն Հայաստա­նին ներգրա­վել նոր ինտեգրա­ցիա­յի մեջ՝ Միութե­նա­կան պետության կամ այլ որևէ կերպով ինքնին հարց չի լուծում: Պետք են Հայաստանն ու Ադրբե­ջա­նը միա­սին (որից հետո արդեն պետք է լուծվի Վրաստա­նի հարցը): Երկուսի ներգրավման ձևա­չա­փե­րը կարող են տարբեր լինել, բայց տրա­մա­բա­նությունը նույնն է: Բնա­կա­նա­բար չկա ավե­լի հարմար կետ քան Արցախ և Արցա­խում ռուսա­կան զինված ներկա­յությունը՝ միա­ժա­մա­նակ երկուսի ուղղությամբ գործե­լու համար: Սրա մասին շատ եմ խոսա­ցել, այժմ, չմնարմասնեմ:

Ի տարբե­րություն Ուկրաի­նա­յի, ռուսնե­րը կարիք չունեին Հայաստա­նի դեմ անմի­ջա­կան պատե­րազմ սկսե­լու: Կա արդեն առնվազն մեկուկես դար գործող դասա­կան մեխա­նիզմ՝ երբ պետք է հայե­րի հարցե­րը լուծել, գործի է դրվում թուրքա­կան կամ ադրբե­ջա­նա­կան գործո­նը: Այպես եղել է, օրի­նակ, 1905-07 թթ.-ին, երբ թաթա­րե­րի ձեռքով ջարդվել են հայե­րը Ռուսա­կան կայսրությունում, այդպես եղել է 1920 թվա­կա­նին, այդպես եղել է 1988–91-ին: Ոչ մի զարմա­նա­լի կամ նոր բան այստեղ չկա: Զարմա­նա­լին միայն հայի չհասկա­ցող ու անմեղ աչուկներն են նման իրա­վի­ճակնե­րում՝ ամեն անգամ, ինչպես առա­ջին անգամ: Շատ հազվա­դեպ են ռուսներն անմի­ջա­պես գործում հայե­րի դեմ՝ միայն 1920‑ի և 1991 ի էպի­զոդնե­րում, բայց նույնիսկ այս դեպքե­րում գերակշռող գործո­նը եղել են մեծ ու փոքր զույգ թուրքե­րը:

Ի դեպ, ռուս-թուրքա­կան բարդ, բազմա­շերտ ու դիա­լեկտիկ հարա­բե­րությունը երանգա­վո­րում է նաև ուկրաի­նա­կան պատե­րազմը: Հավա­նա­բար նկա­տել եք Թուրքիա­յի բալսնա­վորված դիրքա­վո­րումն այս հարցում, և միջնորդ լինե­լու նրա լուրջ ու բավա­կա­նին հաջող ջանքե­րը: Իհարկե, Թուրքիա­յի դիրքա­վո­րումն այստեղ տարբեր է մեր դեպքից, բայց տվյալ դեպքում կարև­որ է արձա­նագրել ռուս-թուրքա­կան յուրա­հա­տուկ գործակցություն-մրցակցությունը նաև Ուկրաի­նա­յի հարցում:

Առա­վել կարև­ո­րը:

2020 թվա­կա­նի պատե­րազմն անկա­խության պատե­րազմ էր:

Ոչ թե Ղարա­բաղյան պատե­րազմ, այլ Հայաստանյան պատե­րազմ:

Սա՛ էր, որ չէինք հասկա­ցել, չենք հասկա­նում ու չենք էլ ուզում հասկա­նալ:

Սա չի հասկա­ցել իշխող խումբը, չի հասկա­ցել ընդդի­մությունը, չի հասկա­ցել լայն հանրությունը:

Իսկ առանց պատե­րազմի էության հասկա­ցության, անի­մաստ է այն վարել, և անհնար է սահմա­նել հաղթա­նակն ու պարտությունը:

Մենք վարե­ցինք տարածքա­յին պատե­րազմ, և կորցնե­լով որոշ տարածքներ, համա­ձայնե­ցինք պարտություն ընդունե­լու:

Պատե­րազմը վարե­լու տրա­մա­բա­նությունը լրիվ այլ կլի­ներ, եթե այն վարվեր ոչ թե որպես տարածքա­յին, այլ որպես անկա­խության և Հայաստանյան պատե­րազմ: Ընդ որում հենց սկզբից՝ այլ:

Իմ և մի քանի­սի որոշ փորձե­րը սրա վրա ուշադրություն դարձնե­լու հենց պատե­րազմի օրե­րին, անհույս էին ի սկզբա­նե, բայց անհա­րեժշտ էին ապա­գա­յի համար՝ առնվազն պատմության համար արձա­նագրե­լու համար, բայց նաև ապա­գա քաղա­քա­կա­նություն կառուցե­լու հիմքե­րի համար:

Հարցը միայն երե­կը չէ, այլև այսօ­րը:

Խնդիրն այն է, որ պատե­րազմը Հայաստա­նի դեմ շարունակվում է:

Եվ շարունակվե­լու է այնքան ժամա­նակ, քանի դեռ քաղա­քա­կան գլխա­վոր նպա­տա­կը չի լուծվել կամ չի հանվել օրա­կարգից:

Այսինքն՝ Հայաստա­նի անկա­խության հարցն, ինչպես դրված է եղել, այնպես էլ դրված է:

Մեզ հետ և մեր շուրջը կատարվող իրա­դարձությունե­րի բացատրության բանա­լին մնում է այստեղ:

Մենք պատկե­րացնե­լով տարածքա­յին պատե­րազմ կամ միայն Արցախյան պատե­րազմ, ենթադրում էինք, որ հաշտության կնքմամբ այն կավարտվի, և կգա խաղա­ղություն՝ պարտության ծանր գնով: Բայց փաստ է, որ խաղա­ղություն չկա: Դա հիմա տեսնում են բոլո­րը: Պատե­րազմն այս պահին ինտենսիվ չէ, բայց շարունակվում է որպես թշնա­մա­կան գործո­ղություններ, սադրանքներ, տեղա­կան բախումներ, քաղա­քա­կան ճնշում և այլն: Եվ հենց միայն այսքանն էլ ապա­ցուցում է, որ 2020-ին ոչ թե Ղարա­բա­ղի կամ տարածքնե­րի, այլ անկա­խության և Հայաստա­նի խնդիր էր, և է՛: Իսկ թե ո՛ր պահին պատե­րազմը կարող է նորից դառնալ ինտենսիվ, սա բազմա­թիվ քիչ կանխա­տե­սե­լի գործոննե­րի և սցե­նարնե­րի հարց է:

Եվ այստեղ է, որ նորից ուկրաի­նա­կան պատե­րազմը կարող է ամե­նա տարբեր հետև­անքներն ունե­նալ նաև մեր իրա­վի­ճա­կի վրա:

Երկու պատե­րազմներներն իրոք նույն կինո­յի տարբեր սերիա­ներն են: Եվ հաջորդ սերիա­յի բովանդա­կությունը կախված է այժմ ինտենսիվ ընթա­ցող ուկրաի­նա­կան սերիա­յի ավարտից:

Սա է իրա­կա­նությունը, և այս իրա­կա­նությունից, պետք է պատկե­րացնենք և կառուցենք մեր քայլե­րը:

Պատե­րազմը շարունակվում է, և մենք պետք է մտա­ծենք, խոսենք ու գործենք համա­պա­տասխան:

Ես գիտեմ, քաջ գիտակցում եմ, որ այս իրա­կա­նության ընդունումը հոգե­բա­նո­րեն շատ բարդ է: Իմ ասածնե­րը հեշտ է հասկա­նալ տրա­մա­բա­նությամբ, ոչ մի բարդ բան չկա: Բայց դժվար է ընդունել հոգե­բա­նո­րեն: Մարդկանց զգա­լի մասին ավե­լի հեշտ է ընդունել մի որևէ պատրանքա­յին, ուտո­պիստա­կան մեկնա­բա­նություն, բացատրություն, միայն թե խուսա­փեն դաժան այն իրա­կա­նությունից, որ պայքա­րը անկախ մեր կամքից շարունակվում է, և պետք է դրան պատրաստ լինել: Մարդիկ ցանկա­լին ուզում են իրա­կա­նի տեղ դնել, և այդ հարցում ունեն բազմա­թիվ «օգնողներ», որոնք վաճա­ռում են այլև­այլ ուտո­պիա­ներ իրա­կա­նության տեղ:

Այդիսկ պատճա­ռով այն, թեկուզ, փոքրա­մասնությունը, որը մի կողմից հասկա­նում է, թե ինչ է իրա­կա­նում կատարվում մեր շուրջ և մեզ հետ, և մյուս կողմից բավա­կա­նա­չափ հոգե­բա­նա­կան ուժ ունի ընդունե­լու իրա­կա­նությունն այնպես, ինչպես դա կա, պետք է գիտակցի պատմա­կան պատասխա­նատվության իր բաժի­նը: Այսօ՛ր է պահը, որպեսզի այդպի­սի փոքրա­մասնությունը ոչ թե սպա­սի, երբ հանրության մեծ մասը կգա իրա­կա­նության գիտակցմա­նը, այլ ինքնա­կազմա­կերպվի, իրեն դիրքա­վո­րի որպես ավանգարդ, որպես մեկ քայլ առաջ տեսնող ու գործող ու գործի պատմության մեջ՝ այսինքն իրենց պատասխա­նա­տու զգա ոչ միայն և ոչ այնքան ներկա հանրության, այլ՝ մի կողմից անցյա­լի հերոսնե­րի, և մյուս կողմից ապա­գա­յի սերունդնե­րի առջև։

Հոդվա­ծը՝ Ազատ Հայաստան կայքէ­ջից։

Առնչվող Հոդվածներ