21.8 C
Yerevan

Ժողո­վուրդը Պետություն Է Ուզում

Մեր հասա­րա­կությունը շատ է սիրում իր հայրե­նի­քը, բայց չի կարո­ղա­նում հասկա­նալ ու ընդունել պետություն ասվածն իր ողջ իմաստով ու արժե­քով։

Հակոբ Մովսես

1inAM‑ի հյուրն է մշա­կույթի նախկին նախա­րար, ՀՌՀ անդամ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սը:

Զրույցի սկզբում ընդհա­նուր առմամբ խոսվել է ընդդի­մության ու նրա որա­կի մասին: Շոշափվել է «ընդդի­մություն» երև­ույթը, քննարկվել է, թե ընդդի­մություն ասվածն իրե­նից ինչ է ներկա­յացնում ու ինչ պիտի ներկա­յացնի իրա­կա­նում:

Ընդդի­մությունը պետության դեմքն է, ասաց Հակոբ Մովսե­սը: Նա ավե­լացրեց, որ ներկա­յիս իշխա­նություննե­րի ամե­նա­մեծ թերությունը հավա­նա­բար այն է, որ իրենք չունեն լավ ու որակյալ ընդդի­մություն:

Հաղորդա­վա­րը հետաքրքիր բնութագրիչներ անցկացրեց իդեա­լա­կան ֆորմա­յի մասին և հարց ուղղեց, թե ինչ է պետք անել, որպեսզի ունե­նալ գերմա­նա­կան մեքե­նա, շվեյցա­րա­կան ժամա­ցույց, ամե­րիկյան իշխա­նություն, անգլիա­կան ընդդի­մություն: Հակոբ Մովսե­սը հատուկ անդրա­դարձավ նրան, որ անգլիա­կան ընդդի­մությա­նը հատուկ անվա­նում են «Նորին Մեծություն Ընդդի­մություն», այսինքն ընդդի­մությունը հանդես է գալիս ոչ թե պետության դեմ, ինչպես, որ մեզա­նում է, այլ իշխա­նության սխալնե­րը շտկե­լու, հղկե­լու համար: Անգլիա­կան ընդդի­մությունը թագուհու և Անգլիա­յի ընդդի­մությունն է հանուն Անգլիա­յի, ոչ թե ընդդի­մություն՝ ընդդեմ Անգլիա­յի: Սրա­նում է կայա­նում ոչ միայն տարբե­րություննե­րը, այլև հայաստանյան ընդդի­մության հիմնա­կան ու էական ձախո­ղումնե­րը:

Հակոբ Մովսե­սը այդ ամբողջ հարցին անդրա­դարձավ խորքա­յին, հոգե­բա­նա­կան մակարդա­կով, ցույց տալու համար, որ ցանկա­ցած խնդիր ոչ թե հենց այնպես օդից ձևա­վորվում է և լուծվում գոռգո­ռացնե­րի միջո­ցով, այլ ունի ձևա­վորման երկար ու բարդ գործընթաց ու դրա լուծումն էլ կայա­նում է երկար ու բարդ ճանա­պարհով: Պատմությունն ինքը ցույց է տալիս և՛ ճիշտ ճանա­պարհը, և՛ սխալներն ու բացթո­ղումնե­րը:

Ընդդի­մությունը, որ պիտի այս օրե­րին իշխա­նության մեջքին կանգնած լինի նրան օգնե­լու և ամրացնե­լու համար, քանի որ բարդ օրեր են և իշխա­նությունը ստիպված է բանակցել ծանր պատե­րազմից հետո ձևա­վորված իրա­կա­նության շուրջ: Բայց դրան հակա­ռակ՝ ընդդի­մությունը կարծես մեջքից հարվա­ծե­լիս լինի հենց նույն իշխա­նությա­նը:

Հակոբ Մովսե­սը ցավով նշեց, որ մեր հասա­րա­կությունը չի կարո­ղա­նում տարբե­րա­կել հայրե­նիք և պետություն ասվա­ծը: Մեր հասա­րա­կությունը շատ է սիրում իր հայրե­նի­քը, բայց չի կարո­ղա­նում հասկա­նալ ու ընդունել պետություն ասվածն իր ողջ իմաստով ու արժե­քով:

Որպես օրի­նակ նա բերեց օրի­նակ այն, թե ինչպես է հասա­րակ քաղա­քա­ցին վճա­րում ավե­լացված արժե­քի հարկ: Նա չի վճա­րում և կարծում է, որ այդպես էլ պիտի լինի քանի որ չի հասկա­նում, թե ինչ է նշա­նա­կում ԱԱՀ կարև­ո­րությունը պետության համար: Բայց այդ նույն քաղա­քա­ցին պատրաստ է մեռնել իր հայրե­նի­քի համար, որը և արել ու անում է:

Ինչո՞ւմն է խնդիրն այդ դեպքում: Հակոբ Մովսե­սը հստակ ասաց, որ այսքան տարի իշխա­նություննե­րը չեն կարո­ղա­ցել ժողովրդին հարա­զատ գաղա­փարնե­րը աներև­ույթից երև­ութա­կան ու պարզ, հասկա­նա­լի դաշտ բերել, ներկա­յացնել նրան իրա­կա­նությունը:

Այսօր ընդդի­մությունը գոռում է Արցա­խը հետ բերե­լու մասին: Դրանք հաճե­լի ու հուզա­կան տողեր են, բայց հարկա­վոր է հասկա­նալ, թե ինչն է հարմար էմո­ցիո­նալ դաշտում խաղարկե­լու համար, ինչը՝ քաղա­քա­կան:

Ամե­նից բարդն այն է, որ մեր ընդդի­մությունը չի կայա­նում որպես պետա­կան ինստի­տուտ: Ընդդի­մությունը ևս իշխա­նություն է: Ընդդի­մությունը պետության դեմքն է:

Հակոբ Մովսեսն ասաց, որ ժողովրդի 54 տոկո­սը այդ ծանր պատե­րազմից հետո էլ իշխա­նությա­նը քվե տվեց ու դա ոչ թե պայմա­նա­վորված է հնե­րի չվե­րա­դարձի պայա­մա­նով, այլ այն, որ ժողո­վուրդն իր պետությունն է ուզում, իր կորցրած ինքնուրույնությունը և հավա­տում է, որ այս իշխա­նություննե­րը կանեն այդ ամե­նը: Հակա­ռակ դեպքում, եթե զուտ ընտրե­լու շարժա­ռի­թը լիներ հնե­րի վերա­դարձը բացա­ռե­լը, ապա մարդիկ կընտրեին տասնյակ այլ կուսակցություննե­րի, այլ ոչ թե հենց իշխա­նությա­նը:

Հակոբ Մովսե­սը մի քանի օրի­նակ բերեց, որ պետությունը կայա­նում է ու շարունա­կում է կայա­նալ: Ոչինչ բացա­ռել չի կարե­լի, բայց պետք է հասկա­նալ դեմքե­րի իրա­կան էությունը:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ