16.4 C
Yerevan

Հաջո­ղակ Բանակցություն Թե Քարա­ցած Հանդի­պում

Միշե­լը Փաշինյան-Ալիև հանդի­պումից հետո խոսում է այն մասին, որ գործընթա­ցը ներա­ռե­լու է «բոլոր կարև­որ բաղադրիչնե­րը», ապա հիմք կա դիտարկե­լու, որ խոսքը վերա­բե­րում է նաև այն կետին, որ առաջ է քաշում Երև­ա­նը, որպեսզի ամբողջացնի խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցության բովանդա­կա­յին հասցեա­կա­նությունը:

Հակոբ Բադալյան

Գերա­զանց և կառուցո­ղա­կան: Սրանք ԵԽ նախա­գահ Շարլ Միշե­լի բնո­րո­շումն է, որ նա տվել է ապրի­լի 6‑ին Բրյուսե­լում իր նախա­ձեռնությամբ տեղի ունե­ցած Փաշինյան-Ալիև հանդիպմա­նը: Ըստ ԵԽ նախա­գա­հի, իհարկե կա կողմե­րի դիրքո­րո­շումնե­րի և մոտե­ցումնե­րի հարցում դժվա­րություննե­րի, զգա­յուն կետե­րի մեծ շրջա­նակ, սակայն հանդի­պումը նաև առա­ջընթաց է այդ ամե­նի մասին խոսե­լու և համա­տեղ աշխա­տանքի ուղի­ներ գտնե­լու տեսանկյունից: Միշե­լը հայտա­րա­րությունն արել է ավե­լի քան 4 ժամ տևած քննարկումնե­րից հետո, ներկա­յացնե­լով նաև այդ քննարկումնե­րի որոշ մանրա­մասներ: Միշե­լը հայտա­րա­րել է, որ կողմե­րը համա­ձայնել են քայլեր կատա­րել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցության ուղղությամբ: «Այդ գործընթա­ցում շոշափվե­լու են խաղա­ղության հավա­նա­կան համա­ձայնագրին առնչվող բոլոր կարև­որ բաղադրիչնե­րը», նշել է Միշե­լը: Այդ դիտարկումը ուշադրության է արժա­նի առա­ջին հերթին այն համա­տեքստում, որ ի պատասխան խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցության առնչությամբ Հայաստա­նին ներկա­յացված Ադրբե­ջա­նի հայտնի 5 կետե­րի, Երև­ա­նը խոսել էր դրանց ընդունե­լի, սակայն ոչ ամբողջա­կան լինե­լու մասին, հայտա­րա­րե­լով, որ Հայաստա­նի համար ամբողջա­կան հասցեա­կա­նությունը անհրա­ժեշտ է դարձնում Արցա­խի բնակչության իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի հարցի լիարժեք ներա­ռումը, այդ թվում կարգա­վի­ճա­կի հարցը:

Ըստ այդմ, երբ Միշե­լը Փաշինյան-Ալիև հանդի­պումից հետո խոսում է այն մասին, որ գործընթա­ցը ներա­ռե­լու է «բոլոր կարև­որ բաղադրիչնե­րը», ապա հիմք կա դիտարկե­լու, որ խոսքը վերա­բե­րում է նաև այն կետին, որ առաջ է քաշում Երև­ա­նը, որպեսզի ամբողջացնի խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցության բովանդա­կա­յին հասցեա­կա­նությունը: Միշե­լը հայտա­րա­րել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համա­ձայնել են հանձնա­րա­րել արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին սկսել աշխա­տանքը խաղա­ղության բանակցության նախա­պատրաստման ուղղությամբ: Միա­ժա­մա­նակ, Միշե­լը հայտա­րա­րել է, թե մինչև ապրի­լի վերջ կստեղծվի սահմա­նագծման և սահմա­նա­զատման հարցե­րի աշխա­տանքա­յին խումբ, համա­ձայն 2021 թվա­կա­նի նոյեմբե­րի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռա­կողմ հանդիպմա­նը տեղի ունե­ցած քննարկումնե­րի: Այստեղ հատկանշա­կան է այն, որ դեռևս Սոչիից հետո հայտա­րարվեց, թե այդպի­սի խումբ կստեղծվի մինչև տարե­վերջ, սակայն այսօր 2022 թվա­կա­նի ապրիլն է և այժմ ԵԽ նախա­գա­հի միջնորդությամբ հանդի­պումից հետո հայտա­րարվում է, որ խումբ կստեղծվի մինչև ապրի­լի վերջ: Ո՞րն է դրա երաշխի­քը, կամ արդյո՞ք վերացված են այն խանգա­րող հանգա­մանքնե­րը, որոնք թույլ չտվե­ցին ստեղծել այդ խումբը մինչև 2021 թվա­կա­նի վերջ կամ 2022‑ի հունվա­րին: Հարցե­րը այդ առնչությամբ շատ են և ընդհանրա­պես, Բրյուսե­լի հանդի­պումից հետո Միշե­լի արած հայտա­րա­րություննե­րը առա­ջացնում են շատ հարցեր: Մասնա­վո­րա­պես, նաև այն առումով, թե ինչու՞ որևէ խոսք չկա Լեռնա­յին Ղարա­բա­ղի մասին, ինչո՞ւ որևէ կերպ չի հիշա­տակվում Լեռնա­յին Ղարա­բաղ, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտություն ձևա­կերպումը: Արդյո՞ք դա փոխզի­ջում է Ալիև­ին, այն բանի դիմաց, որ նա համա­ձայնել է խաղա­ղության բանակցության շուրջ պայմա­նագրի ուղղությամբ աշխա­տանքի շրջա­նակ Հայաստա­նի բերած կետի ներառմա­նը՝ Արցա­խի բնակչության իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի լիարժեք բաղադրիչ, ներառյալ կարգա­վի­ճա­կի հարցը: Թե՞ Եվրո­պա­յի Խորհրդի նախա­գա­հի միջորդա­կան նախա­ձեռնության շրջա­նա­կը ներա­ռում է Հայաստան-Ադրբե­ջան տիրույթը, իսկ Լեռնա­յին Ղարա­բա­ղի մասը վերա­պահված է Ռուսաստա­նին, որի հովա­նու ներքո գործընթացնե­րում Լեռնա­յին Ղարա­բաղ  ձևա­կերպումը կիրառվում է պարբե­րա­բար: Ասել կուզի, արդյո՞ք Եվրա­միությունն ու Ռուսաստանն այդ իմաստով կատա­րել են «աշխա­տանքի բաժա­նում»: Թե՞ Եվրա­միությունը այդ կերպ փորձում է «չխառնվել» Ռուսաստա­նի «մանդա­տի»  տակ հայտնված դաշտին, այդպի­սով զսպե­լով ՌԴ խանդը Հայաստան-Ադրբե­ջան տիրույթում Եվրա­միության դերա­կա­տա­րության բարձրացմանն ուղղված քայլե­րի հանդեպ:

Բավա­կա­նին բարդ է գնա­հա­տել խիստ բազմա­շերտ և տարա­ծա­կան գործընթա­ցը, որը անկասկած էապես ազդվում է նաև Ուկրաի­նա­յում խտա­ցած մեծ դիմա­կա­յությունից: «Վստահ եմ, որ առա­ջի­կա շաբաթնե­րի ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողո­վակներ, որոնք թույլ կտան ուսումնա­սի­րել այն ամբողջ առա­ջընթա­ցը, որն ակնկալվում է առա­ջի­կա շաբաթնե­րի ընթացքում», հայտա­րա­րել է Միշե­լը հանդի­պումից հետո: Ի՞նչ «հզոր խողո­վա­կի» մասին է խոսքը և առա­ջի­կա շաբաթնե­րի ինչ քայլե­րի մասին, որոնք պետք է վերահսկվեն: Եվ ի՞նչ է լինե­լու, եթե այդ շաբաթնե­րի ընթացքում տեղի չունե­նա այն, ինչ ազդա­րա­րել է Շարլ Միշե­լը: Կա՞ պատասխա­նատվոության մեխա­նիզմ, եթե որևէ նկա­տա­ռումով տեղի ունե­նա որևէ շեղում կամ խախտում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ