Հայաստան

Հայերին Պարտադրողը Միայն Ռուսներն Են

Այսօր կա Սփյուռքի Դաշնակցություն եւ կա՝ Հայաստանի Կեդրոնական Կոմիտե։

Արամ Սարգսյան

Factor TV-ի հյուրն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հաղորդման սկզբում անդրադարձ է արվել հայ-ադրբեջանական հանդիպմանը Բրյուսելում, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը։ Արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ կարող էր քննարկվել Արցախի մասին որևէ կարևոր հարց կամ փաստաթուղթ ստորագրվել։

Արամ Սարգսյանն այդ հարցի մասին ասաց, որ անհավանական է համարում որևէ թղթի ստորագրում։ Որևէ բան ստորագրելու իրավունքը միայն Մինսկի խումբը ունի։ Մինսկի խումբը չի պարտադրում ու եթե որևէ բան ստորագրվի պիտի լինի կողմերից մեկի պարտադրանք, իսկ այս հանդիպման ձևաչափով անհնար է, որ պարտադրանք տեղի ունենա։ 

Ավելին ամերիկացիները դեռ առաջ էլ հայտարարել են, որ կօգնեն հայերին Արցախի հարցով, այնպես, որ պարտադրանքը բացառվում է։ 

Իսկ արդյո՞ք հնարավոր է պատերազմ բռնկվի։ Անընդհատ շեշտում են, որ օդում կախված է պատերազմի վտանգ։ Շատ կանխագուշակումներ կան, որ այդ հանդիպումից առաջ սահմանային կտրուկ լարումներ են լինելու։ Արամ Սարգսյանը համաձայնվեց, որ իրոք շատ լրատվականներ տարածում են նման նյութեր, բայց մի շարք հարցեր են առաջանում այդ ժամանակ։ Որտեղի՞ց և ինչպե՞ս են նրանք անում այդ կանխատեսումները և ինչի հիման վրա են անում։ Կանխատեսումները վատ բան չեն, բայց նախ անհրաժեշտ է, որ դրանք գոնե ինչ որ չափով հիմնավորված և արդարացված լինեն ու բացի դրանից գոյություն ունի մատուցելու ձև ու որակ։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես մարդկանց վախեցնել, որոնցից շատերը հարազատներ ուբարեկամներ ունեն բանակում։ Ինչպե՞ս կարելի է հազարավոր զինվորների ծնողների նման սթրեսի առաջ կանգնեցնել։

Բացի դրանից Արամ Սարգսյանն անդրադարձավ նրան, որ կանխատեսումները իրենք իրենցով ոչինչ չարժեն, եթե ոչ մի առաջարկ չեն անում։ Ասենք, թե կա կանխատեսում։ Ի՞նչ է առաջարկում այդ կանխատեսումը։ Ի՞նչ լուծում է առաջարկում։ Հստակ առաջարկ է պետք տալ, այլ ոչ թե միայն խոսել։

Արամ Սարգսյանը հստակ նշեց, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր չի, եթե մենք աշխարհին կոնկրետ առաջարկներ չանենք։ Ոչ միայն աշխարհին, այլև հենց Արցախի իշխանություններին։ Իսկ ի՞նչ են առաջարկել այսքան ժամանակ ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը Արցախին։ Հիմնականում ոչինչ։

Արամ Սարգսյանը նույնիսկ առաջարկեց, որ մենք կարող են ճանաչել Կոսովոյի անկախությունը և աշխարհին հասկացնել, որ Արցախը ևս ունի նմանատիպ խնդիրներ։ Այսինքն պետք է նոր որակ ու թափ հաղորդել բանակցություններին։ Մենք ևս մեր օրակարգը պիտի առաջարկենք աշխարհին ու գուցե նաև Կոսովոյի օրինակով։

Մինչդեռ մենք ոչինչ չենք արել։ Մենք դեռ առաջ պիտի դիմեինք ՄԱԿ ու պահանջեինք, որ բազմազգ խաղաղպահներ տեղադրվեն, որի մասին նաև խոսել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Ու հենց վստահ լինենք, որ Լաչինի միջանցքը չի փակվելու, վստահ լինենք, որ այդ հարցում կա հաջողություն, մենք հանգիստ սրտով կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այնտեղ մենք ավելի շատ հակառակորդներ ունենք, քան բարեկամներ։ ՀԱՊԿ-ը փորձանք է մեր գլխին։

Իսկ ՀԱՊԿ-ից հետո մենք հանգիստ կարող ենք համագործակցել և՛ ֆրանսիացիների հետ և ամերիկացիների, ընդ որում ռազմական, տնտեսական ու ատոմային էներգիայի ոլորտում։ Իսկ այն հարցին, թե ֆրանսիացիները կուզե՞ն նման բան, արդյո՞ք հետաքրքրված են, Արամ Սարգսյանն ասաց, որ ֆրանսիացիները մեզ բազում առաջարկներ են արել և ոչ միայն նրանք, բայց բոլոր առաջարկներին մենք կամ չենք պատասխանել, կամ ուղղակի մերժել ենք։ 

Հայաստանին ոչ ոք ոչինչ չի պարտադրում բացի ռուսներից։ Ռուսներն են միայն մեզ որևէ բան պարտադրում։ Օրինակ ռուսներին պետք է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը լոյալ լինեն այս պատերազմում։ Բայց չէ՞ որ այդ լոյալությունն էլ իր գինն ունի։ Իսկ այդ գինը հիմա ռուսները վճարում են Արցախի հաշվին։

Հիմա բացառված է, որ ադրբեջանցիները կամ ռուսները երկրորդ ճակատ բացեն ռուսների դեմ։ Ինչպես նաև բացառված է, որ Արցախի հարցը լուծվի։ Արցախի հարցի լուծումը ռուսներին կզրկի հայերի վրա ազդելու, հայերին ճնշելու հնարավորությունից։

Արամ Սարգսյանը նաև Անդրադարձավ միութենական պետությանը, ասլեվ, որ այս պահիչն միութենական պետությունը մղված է երկրորդ պլան։ Առայժմ։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *