16.4 C
Yerevan

Համախմբում Տերյա­նա­կան Իմաստով

Հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիր առա­ջի­կա­յում չի կնքվի, քանի որ դա ոչ միայն մեր եւ Ադրբե­ջա­նի կենսա­կան հետաքրքրություննե­րի տիրույթում է, այլեւ դարձել է միջազգա­յին շահե­րի ու խաղարկումնե­րի կիզա­կետ:

Միքա­յել Հայրա­պետյան

«Հրա­պա­րա­կի» հարցե­րին պատասխա­նում է Պահպա­նո­ղա­կան կուսակցության ղեկա­վար Միքա­յել Հայրա­պետյա­նը:

-Ազա­տության հրա­պա­րա­կում օրերս ընդդի­մա­դիրներն իրենց բողո­քի ձայնն էին բարձրացնում: Հանրա­հա­վա­քը կայա­ցած համարո՞ւմ եք:

Հանրա­հա­վա­քի ընթացքին եւ բովանդա­կությա­նը չեմ հետեւել: Այն, ինչ մեր պետությա­նը վնա­սել չի կարող, հնա­րա­վոր է օգտա­գործել ի շահ պետության: Միայն սոցցանցե­րում տեսա երրորդ նախա­գա­հի հակիրճ հարցուպա­տասխա­նը: Չեմ կարծում, թե նրա­նից ավե­լի արժե­քա­վոր բան ասած լինեն հռե­տորնե­րը:

-Չորս կողմից աղա­ղա­կում են, թե Հայաստա­նի գլխին մեծ վտանգ է կախված: Այս պահին ի՞նչ կոնկրետ վտանգ եք տեսնում:

Այս պահին բացարձա­կա­պես որեւէ վտանգ չի սպառնում Հայաստա­նին: Միակ վտանգը, որ այսօր սպառնում է Հայաստա­նին, մեր աշխարհընկա­լումն է, որի առողջացման համար, ցավոք, գրա­գետ քայլեր դեռ չեն արվում: Որոշ ժամա­նակ անց, իհարկե, Հայաստա­նին եւ ամբողջ տարա­ծաշրջա­նին լրջա­գույն փորձություններ են սպասվում. դրա՛նց է պետք նախա­պատրաստվել այսօրվա­նից: Մենք շատ ժամա­նակ չունենք դրա համար:

-Շատ է խոսվում հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության նոր պայմա­նագրի մասին: Սա ի՞նչ է ենթադրում:

Հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիր առա­ջի­կա­յում չի կնքվի, քանի որ դա ոչ միայն մեր եւ Ադրբե­ջա­նի կենսա­կան հետաքրքրություննե­րի տիրույթում է, այլեւ դարձել է միջազգա­յին շահե­րի ու խաղարկումնե­րի կիզա­կետ: Այդ՝ երբեւէ կնքվե­լիք պայմա­նա­գի­րը կլի­նի միայն միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փոքր-ինչ զուլա­լումից հետո, երբ ընդհա­նուր հայտա­րար կպարտադրվի երկու կողմին էլ: Սրան եւս շահե­կա­նո­րեն պատրաստվել է պետք, տքնա­ջան աշխա­տել է պետք՝ այսօրվա տնայնա­գործության փոխա­րեն: «Հայության հավա­քում գաղա­փա­րա­կան իմաստով»՝ կասեր Տերյա­նը:

-Արցա­խում եւս իրա­վի­ճա­կը լարված է, տպա­վո­րություն է, թե իշխա­նություններն իրենց ձեռքերն Արցա­խից լվա­ցել են: Խոսակցություններ կան, որ Արցախն այժմ իր հույսերն ամբողջությամբ Ռուսաստա­նի հետ է կապում:

Համա­միտ չեմ այն դատո­ղությա­նը, թե Հայաստա­նում կգտնվի որեւէ խումբ, որ կփորձի ձեռքե­րը լվա­նալ Արցա­խի հարցից: Առա­ջին հերթին հենց իշխա­նությունն իրեն չի կարող նման «շռայլություն» թույլ տալ. եկեք բացա­ռենք սուի­ցի­դի կանխա­վարկա­ծը: Արցա­խում իրա­վի­ճա­կի ներկա սուր լարվա­ծությունը կապված է նրա հետ, որ, ըստ ամե­նայնի, ռուս-թուրքա­կան պայմա­նա­վորվա­ծություններ կան՝ Լավրովյան պլա­նի հաջորդ փուլ, որ երբեք չեն հրա­պա­րա­կի ո՛չ ռուսը, ո՛չ թուրքը: Հիմա Ռուսաստա­նի խայտա­ռակ անճա­րա­կությունը տեսնե­լով՝ թյուրքա­կան կողմը փորձում է ժամա­նա­կա­ցույցը տեղա­շարժել հօգուտ իրեն, արա­գացնել այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի կատա­րումը: Փառք Աստծո, նույնիսկ Արցա­խում դա գիտակցողներ կան: Արցախն ընդհանրա­պես դեռ 1700-ականնե­րից ունե­ցել է ռուսա­կան կողմնո­րո­շում, եւ դա պայմա­նա­վորված է եղել աշխարհագրա­կան դիրքով, ինքնա­պահպանման բնազդով: Իսկ հիմա ոմանք արդեն տեսնում են, որ այլեւս հույս կապել ռուսա­կան ողորմա­ծության հետ, կատարյալ ինքնաոչնչա­ցում կլի­նի: Թեեւ դա պետք է հասկա­ցած լինեին, երբ ռուսնե­րը սոսկա­լի բարբա­րո­սություննե­րով ժամա­նա­կին դատարկե­ցին ԼՂԻՄ‑ի երբեմնի մաս կազմած գրե­թե միա­տարր Շահումյա­նը: Հադրութի կորստից հետո նույնիսկ Արցա­խում ոչ բոլո­րի, բայց արդեն ոմանց կողմից աստի­ճա­նա­բար հասկացվում է, որ ռուսա­կան սայլին լծված մնա­լը մահ է: Բայց ավանդա­կան կարծրա­տի­պա­յին ընկա­լումնե­րից ձերբա­զատված այդ սակա­վա­թիվներն էլ անցել են մեկ այլ՝ ոչ խելա­միտ ու ոչ պարկեշտ մեթո­դի՝ պնդում են, թե Հայաստա­նը պետք է պաշտո­նա­պես վերա­հայտա­րա­րի Արցա­խի անվտանգության երաշխա­վո­րի իր կարգա­վի­ճա­կի մասին: Մի՞թե առանց այդ էլ պարզ չէ, որ հենց հայն ու Հայաստանն են մեր վիրա­վոր այդ հայրե­նա­հատվա­ծի գոյության, ապա­գա­յի, ընդլայնման երաշխա­վո­րը: Աննե­րե­լի բան է, երբ ազգո­վի դառնում ենք քաղա­քա­կա­նա­գետ-դիվա­նա­գետ. դրա հետեւանքնե­րը պակաս աղե­տա­լի չեն, երբ գործից չհասկա­ցող մարդիկ փորձում են բժշկի փոխա­րեն բուժման մեթոդ առա­ջարկել ու դեռ մի բան էլ ավե­լի՝ դեմքի լուրջ արտա­հայտությամբ ձեռքն առնել վիրա­հա­տա­կան լանցե­տը: Արցա­խին եւ Հայաստա­նին անպատկե­րացնե­լի լուսա­վոր ապա­գա է սպասվում, եթե ամեն մեկս բացա­ռա­պես մե՛ր տեղում մե՛ր գործով զբաղվենք ու ամրացնենք մեր Հոգու եւ Ոգու սահմաննե­րը՝ դիմագրա­վե­լու համար սպասվե­լիք փորձություննե­րը եւ շահե­կա­նո­րեն դիմա­վո­րե­լու համար դրանց հաջորդե­լիք լավա­գույն հնա­րա­վո­րություննե­րը: Այս անգամ պահը բաց թողնե­լու իրա­վունք չունենք. պատմությունն այլեւս բարե­հաճ չի գտնվի մեր հանդեպ: Այսօրվա ամեն մեկ ժամի կորուստն անգամ մեզ վրա թանկ է նստե­լու: Եվ հակա­ռա­կը՝ այսօրվա խելա­միտ օգտա­գործված ամեն ժամը վաղը փոխհա­տուցվե­լու է լիուլի:

Ամբողջա­կան հոդվա­ծը՝ hraparak.am կայքում։

Առնչվող Հոդվածներ