21.8 C
Yerevan

Հայե­րին Պարտադրո­ղը Միայն Ռուսներն Են

Այսօր կա Սփյուռքի Դաշնակցություն եւ կա՝ Հայաստա­նի Կեդրո­նա­կան Կոմի­տե։

Արամ Սարգսյան

Factor TV‑ի հյուրն է Հանրա­պե­տություն կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը։

Հաղորդման սկզբում անդրա­դարձ է արվել հայ-ադրբե­ջա­նա­կան հանդիպմա­նը Բրյուսե­լում, որին մասնակցել է նաև Շառլ Միշե­լը։ Արդյո՞ք այդ հանդիպման ժամա­նակ կարող էր քննարկվել Արցա­խի մասին որևէ կարև­որ հարց կամ փաստա­թուղթ ստո­րագրվել։

Արամ Սարգսյանն այդ հարցի մասին ասաց, որ անհա­վա­նա­կան է համա­րում որևէ թղթի ստո­րագրում։ Որևէ բան ստո­րագրե­լու իրա­վունքը միայն Մինսկի խումբը ունի։ Մինսկի խումբը չի պարտադրում ու եթե որևէ բան ստո­րագրվի պիտի լինի կողմե­րից մեկի պարտադրանք, իսկ այս հանդիպման ձևա­չա­փով անհնար է, որ պարտադրանք տեղի ունե­նա։ 

Ավե­լին ամե­րի­կա­ցի­նե­րը դեռ առաջ էլ հայտա­րա­րել են, որ կօգնեն հայե­րին Արցա­խի հարցով, այնպես, որ պարտադրանքը բացառվում է։ 

Իսկ արդյո՞ք հնա­րա­վոր է պատե­րազմ բռնկվի։ Անընդհատ շեշտում են, որ օդում կախված է պատե­րազմի վտանգ։ Շատ կանխա­գուշա­կումներ կան, որ այդ հանդի­պումից առաջ սահմա­նա­յին կտրուկ լարումներ են լինե­լու։ Արամ Սարգսյա­նը համա­ձայնվեց, որ իրոք շատ լրատվա­կաններ տարա­ծում են նման նյութեր, բայց մի շարք հարցեր են առա­ջա­նում այդ ժամա­նակ։ Որտեղի՞ց և ինչպե՞ս են նրանք անում այդ կանխա­տե­սումնե­րը և ինչի հիման վրա են անում։ Կանխա­տե­սումնե­րը վատ բան չեն, բայց նախ անհրա­ժեշտ է, որ դրանք գոնե ինչ որ չափով հիմնա­վորված և արդա­րացված լինեն ու բացի դրա­նից գոյություն ունի մատուցե­լու ձև ու որակ։ Ինչպե՞ս կարե­լի է հենց այնպես մարդկանց վախեցնել, որոնցից շատե­րը հարա­զատներ ուբա­րե­կամներ ունեն բանա­կում։ Ինչպե՞ս կարե­լի է հազա­րա­վոր զինվորնե­րի ծնողնե­րի նման սթրե­սի առաջ կանգնեցնել։

Բացի դրա­նից Արամ Սարգսյանն անդրա­դարձավ նրան, որ կանխա­տե­սումնե­րը իրենք իրենցով ոչինչ չարժեն, եթե ոչ մի առա­ջարկ չեն անում։ Ասենք, թե կա կանխա­տե­սում։ Ի՞նչ է առա­ջարկում այդ կանխա­տե­սումը։ Ի՞նչ լուծում է առա­ջարկում։ Հստակ առա­ջարկ է պետք տալ, այլ ոչ թե միայն խոսել։

Արամ Սարգսյա­նը հստակ նշեց, որ Արցա­խի հարցի լուծումը հնա­րա­վոր չի, եթե մենք աշխարհին կոնկրետ առա­ջարկներ չանենք։ Ոչ միայն աշխարհին, այլև հենց Արցա­խի իշխա­նություննե­րին։ Իսկ ի՞նչ են առա­ջարկել այսքան ժամա­նակ ՀՀ իշխա­նություններն ու ընդդի­մությունը Արցա­խին։ Հիմնա­կա­նում ոչինչ։

Արամ Սարգսյա­նը նույնիսկ առա­ջարկեց, որ մենք կարող են ճանա­չել Կոսո­վո­յի անկա­խությունը և աշխարհին հասկացնել, որ Արցա­խը ևս ունի նմա­նա­տիպ խնդիրներ։ Այսինքն պետք է նոր որակ ու թափ հաղորդել բանակցություննե­րին։ Մենք ևս մեր օրա­կարգը պիտի առա­ջարկենք աշխարհին ու գուցե նաև Կոսո­վո­յի օրի­նա­կով։

Մինչդեռ մենք ոչինչ չենք արել։ Մենք դեռ առաջ պիտի դիմեինք ՄԱԿ ու պահանջեինք, որ բազմազգ խաղաղպահներ տեղադրվեն, որի մասին նաև խոսել են ֆրանսիա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը։ Ու հենց վստահ լինենք, որ Լաչի­նի միջանցքը չի փակվե­լու, վստահ լինենք, որ այդ հարցում կա հաջո­ղություն, մենք հանգիստ սրտով կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այնտեղ մենք ավե­լի շատ հակա­ռա­կորդներ ունենք, քան բարե­կամներ։ ՀԱՊԿ‑ը փորձանք է մեր գլխին։

Իսկ ՀԱՊԿ-ից հետո մենք հանգիստ կարող ենք համա­գործակցել և՛ ֆրանսիա­ցի­նե­րի հետ և ամե­րի­կա­ցի­նե­րի, ընդ որում ռազմա­կան, տնտե­սա­կան ու ատո­մա­յին էներգիա­յի ոլորտում։ Իսկ այն հարցին, թե ֆրանսիա­ցի­նե­րը կուզե՞ն նման բան, արդյո՞ք հետաքրքրված են, Արամ Սարգսյանն ասաց, որ ֆրանսիա­ցի­նե­րը մեզ բազում առա­ջարկներ են արել և ոչ միայն նրանք, բայց բոլոր առա­ջարկնե­րին մենք կամ չենք պատասխա­նել, կամ ուղղա­կի մերժել ենք։ 

Հայաստա­նին ոչ ոք ոչինչ չի պարտադրում բացի ռուսնե­րից։ Ռուսներն են միայն մեզ որևէ բան պարտադրում։ Օրի­նակ ռուսնե­րին պետք է, որ ադրբե­ջանցի­ներն ու թուրքե­րը լոյալ լինեն այս պատե­րազմում։ Բայց չէ՞ որ այդ լոյա­լությունն էլ իր գինն ունի։ Իսկ այդ գինը հիմա ռուսնե­րը վճա­րում են Արցա­խի հաշվին։

Հիմա բացառված է, որ ադրբե­ջանցի­նե­րը կամ ռուսնե­րը երկրորդ ճակատ բացեն ռուսնե­րի դեմ։ Ինչպես նաև բացառված է, որ Արցա­խի հարցը լուծվի։ Արցա­խի հարցի լուծումը ռուսնե­րին կզրկի հայե­րի վրա ազդե­լու, հայե­րին ճնշե­լու հնա­րա­վո­րությունից։

Արամ Սարգսյա­նը նաև Անդրա­դարձավ միութե­նա­կան պետությա­նը, ասլեվ, որ այս պահիչն միութե­նա­կան պետությունը մղված է երկրորդ պլան։ Առայժմ։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ