25 C
Yerevan

Ռուս- Թուրքա­կան Վանդակ

Մաս հինգե­րորդ

Ռուսա­հայ էլի­տան երբեք մի կոպեկ անգամ չէր ծախսել հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րին օժանդա­կե­լու համար, այլ միշտ ունե­ցել է լոյալ դիրքո­րո­շում ռուսա­կան կողմնո­րոշմա­նը, սպա­սե­լով, որ մի օր կբռնկվի մեծ պատե­րազմ, ռուսնե­րը կհաղթեն, կգրա­վեն Հայաստա­նը և հայե­րին ինքնա­վա­րություն կտան:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան, «Մարտա­կան Եղբայրություն» միա­բա­նության համա­հիմնա­դիր Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի «ռուս-թուրքա­կան վանդակ» հաղորդա­շա­րի հինգե­րորդ մասը:

Շարունա­կե­լով նախորդ հատվածնե­րում զարգացրած միտքը, Տէր-Աբրա­համյանն այս մասում անդրա­դարձել է առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմին և կովկասյան ճակա­տին մասնա­վո­րա­պես:

Ինչպես ասվել էր նախորդ հատվածնե­րում, պատե­րազմի սկզբում թե՛ ռուսնե­րը, թե՛ թուրքե­րը ձգտում էին հայե­րին վերա­ծել իրենց զինա­կից ուժի: Խնդիրն այն է, որ թուրքերն ավե­լի մեծ կարիք ունեին հայկա­կան զինուժի աջակցության, քան թուրքե­րը, որովհետև շատ ավե­լի թույլ էին: Եթե թուրքե­րը հայե­րին խոստա­նում էին ինքնա­վա­րություն արև­ելյան Հայաստա­նի տարածքում, ապա ռուսնե­րը նույնը խոստա­նում էին արևմտյան Հայաստա­նի տարածքի համար:

Պատե­րազմի սկզբնա­կան հատվա­ծում ռուսա­հայ էլի­տան, հատկա­պես Թիֆլի­սի հատվա­ծը, շատ ուրախ և տրա­մադրված էին աջակցե­լու ռուսա­կան ուժե­րին: Հիմնա­կան դժբախտությունը կայա­նում էր նրա­նում, որ ռուսա­հայ էլի­տան երբեք մի կոպեկ անգամ չէր ծախսել հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րին օժանդա­կե­լու համար, այլ միշտ ունե­ցել է լոյալ դիրքո­րո­շում ռուսա­կան կողմնո­րոշմա­նը, սպա­սե­լով, որ մի օր կբռնկվի մեծ պատե­րազմ, ռուսնե­րը կհաղթեն, կգրա­վեն Հայաստա­նը և հայե­րին ինքնա­վա­րություն կտան: Այդ գավա­ռա­յին մակարդա­կի մտա­ծո­ղությունն էլ ի վերջո բերում հանգեցնում էր ամե­նա­ծանր խնդիրնե­րի, քանի որ հայե­րը որպես այդպի­սին նախա­ձեռնող կողմ հանդես չէին գալիս, այլ ավե­լի շատ արձա­գանքում էին տարա­ծաշրջա­նում կատարվող իրա­դարձություննե­րին, ընդ որում խիստ միա­կողմա­նիո­րեն:

Այսպես: Պատե­րազմի սկզբում թե՛ Թուրքիա­յում, թե՛ Ռուսաստա­նում հայե­րը զորա­կոչվե­ցին թուրքա­կան ու ռուսա­կան բանակներ: Բացի դրա­նից Ռուսա­կան կայսրության տարածքում, առա­վե­լա­պես Հարա­վա­յին Կովկա­սում, կազմա­վորվում էին կամա­վո­րա­կան ջոկատներ, որոնք պիտի օգնեին ռուսա­կան զորքե­րին: Այդ ջոկատնե­րը կազմա­վորվում էին բավա­կան փորձա­ռու մարդկանցից, հայտնի զորահրա­մա­նա­տարնե­րից ու ֆիդա­յի­նե­րից, օրի­նակ Դրո, Քեռի, Նժդեհ, Սեպուհ, Անդրա­նիկ և այլն:

Այդ կամա­վո­րա­կան ջոկատնե­րի կազմա­կերպմա­նը հիմնա­կա­նում կողմ էին բոլո­րը, նաև ՀՅԴ‑ն: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ Ռուբեն Տեր-Մինասյանն է հստա­կո­րեն դեմ արտա­հայտվել այդ մտքին և այդ մասին նշել է նաև իր հուշե­րում:

Այս ամե­նով պայմա­նա­վորված, հայե­րը սպա­սում էին, որ ռուսնե­րը արագ հաղթա­նա­կի են հասնե­լու թուրքա­կան ճակա­տում այնպես, ինչպես 1800-ականնե­րի ռուս-թուրքա­կաննե­րի ժամա­նակ: Բայց մեծ խնդիրներ էին առա­ջա­ցել: Առա­ջին համաշխարհա­յի­նում ռուսնե­րը լուրջ կորուստներ ունեին արևմտյան ճակա­տում: Անընդհատ նահաջնե­րը լեհա­կան և ուկրաի­նա­կան գծով ծանր իրա­վի­ճակ էին ստեղծել: Գերմա­նա­յի և Ավստրո-Հունգա­րիա­յի դեմ ճակատն ապա­հո­վե­լու համար ռուսնե­րը բավա­կան լուրջ ուժեր էին կենտրո­նացրել այնտեղ և Կովկա­սի ճակա­տի համար առանձնա­պես զորք չէր մնա­ցել: 

Կովկա­սում ռուսնե­րը մարտեր սկսե­ցին 1914թ. հոկտեմբե­րին՝ առանց լուրջ հաջո­ղություննե­րի: Այն ժամա­նակ Արա­րատ լեռը, Կարսը մտնում էին ռուսա­կան կայսրության տարածքի մեջ և ռուսնե­րը առա­ջա­ցան շատ քիչ, վերցնե­լով Բայա­զե­դը և հարա­կից տարածքնե­րը: Այդ տարածքնե­րի հայությունը, թեև քիչ քանա­կով, բայց փրկվեց կոտո­րա­ծից: Դրա­նից երեք-չորս տարի հետո նրանց մեծ մասը սովից ու հիվանդություննե­րից մահա­ցան Երև­ա­նի փողոցնե­րում:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ դա էլ կարե­լի է ինչ որ չափով համա­րել հայկա­կան կողմի վախվո­րած քաղա­քա­կա­նության հետև­անքով, քանի որ հայկա­կան կառա­վա­րությունը չտե­ղա­հա­նեց թուրքա­կան գյուղե­րը և դրանք չբնա­կեցրեց հայե­րով, այլ թուրքե­րը շարունա­կում էին ապրել ՀՀ տարածքում, իսկ փախստա­կան հայե­րը տասնյակ հազարնե­րով մահա­նում էին սովից ու տիֆից:

Պատե­րազմի սկիզբը ընդհանրա­պես չէր համա­պա­տասխա­նում հայե­րի պատկե­րացրա­ծին: Ռուսնե­րը շարունա­կում էին նահանջել արևմտյան ճակա­տում և ունեին աննշան հաջո­ղություններ հարա­վա­յին ճակա­տում՝ Արևմտյան Հայաստա­նում:

Ինչպես գիտենք, հաջորդ տարի՝ 1915թ. բռնկվեց հայկա­կան ջարդե­րի հիմնա­կան փուլը՝ ցեղասպա­նությունը: Մինչև 1915թ այն ժամա­նա­կաշրջա­նը, երբ ռուսնե­րը մուտք գործե­ցին և գրա­վե­ցին Արևմտյան Հայաստա­նի մեծ մասը, հայերն արդեն վերա­ցած էին: Ռուսա­կան բարձր պաշտո­նայնե­րը երբեք էլ չեն հերքել, որ Հայա­սա­տա­նը պետք  է իրենց առանց հայե­րի: Ռուսա­կան հաջո­ղություննե­րը կովկասյան ճակա­տում սկսվե­ցին 1916թ. երբ նրանք փոքրի­շա­տե կայունացրին վիճա­կը արևմտյան ճակա­տում

Շարունա­կե­լի 

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ