25 C
Yerevan

Ռուս- Թուրքա­կան Վանդակ

Դրա փոխա­րեն նրանք սպա­սում էին փրկության ուրիշ տեղից և ծաղրում էին ազգա­յին-ազա­տագրա­կան գործունեության գրե­թե բոլոր փորձե­րը: Նրանք զբաղված էին թունա­վոր վեճե­րով և պառակտված էին փոխա­դարձ թշնա­մանքով, մանր դավե­րով և ինտրիգնե­րով:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Մաս 6‑րդ (սկիզբը նախորդ համարնե­րում)

Շարունա­կե­լով առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի թեման Հրանտ Տէր-Աբրա­համյանն այս հատվա­ծում ըստ էության փորձեց որո­շա­կիացնել նախորդ մասե­րում շոշափված դեպքե­րի իրա­դարձա­յին նշա­նա­կություննե­րը:

Եվ այսպես: Եկավ 1916թ‑ը և ռուսնե­րը տարվա սկզբում միայն կարո­ղա­ցան ուժե­ղացնել ճնշումը կովկասյան ճակա­տում: Դա իհարկե պայմա­նա­վորված էր արևմտյան ճակա­տում դիրքե­րը որո­շա­կիո­րեն բարե­լա­վե­լու հետ կապված: Ռուսնե­րը կարո­ղա­ցան գրա­վել Էրզրումը, որը համարվում էր Արևմտյան Հայաստա­նի ստրա­տե­գիա­կան կարև­ո­րա­գույն կենտրոննե­րից մեկը: Մյուս կարև­որ կետը համարվում էր Բաղեշ(Բիթլիս): Զարգացնե­լով իրենց հաջո­ղություննե­րը նրանք կարո­ղա­ցան հասնել մինչև Երզնկա ու ըստ էության գրա­վե­ցին գրե­թե ողջ Արևմտյան Հայաստա­նը: Վանը նրանք նորից գրա­վել էին դեռևս 1915թ.: Ռուսա­կան զորրքե­րի առաջխա­ղա­ցումը կանգ առավ Խարբերդ չհա­սած և դա ուներ իր պատճառնե­րը: Խոսքն այստեղ գնում է այն գաղտնի համա­ձայնագրի մասին, որ միմյանց միջև կնքել էին ռուսնե­րը, անգլիա­ցի­նե­րը և ֆրանսիա­ցի­նե­րը: Համա­ձայնությունը վերա­բե­րում էր օսմանյան ժառանգությունը կիսե­լուն: Կողմե­րը գաղտնի համա­ձայնության էին եկել, թե հաղթա­նա­կից հետո ինչպես են բաժա­նե­լու միմյանց միջև Օսմանյան կայսրության հողե­րը: Ըստ այդ պայմա­նագրի՝ ռուսնե­րը եկել և կանգնել էին այնտեղ և չէին շարունա­կել, քանի որ Կիլի­կան պիտի ստա­նար Ֆրանսիան: Բնա­կա­նա­բար հայե­րը տեղյակ չէին այդ ամե­նից և շարունա­կում էին հավա­տալ, որ ինքնա­վա­րություն են ստա­նա­լու:

Ռուսնե­րը գրա­վե­ցին Արևմտյան Հայաստանը…բայց այնտեղ այլևս հայեր չէին մնա­ցել: Ցեղասպա­նությունն արդեն տեղի էր ունե­ցել: Հայկա­կան էլի­տա­նե­րի ցանկությունն իրա­կա­նա­ցավ, բայց շատ ավե­լի ուշ, քան նրանք պատկե­րացնում էին: Նրանց կարծի­քով ռուսնե­րը շատ արագ պիտի մտնեին Արևմտյան Հայաստան, բայց ինչպես գիտենք, դա տեղի չունե­ցավ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ ռուսա­կան իշխա­նություննե­րը այնքան էլ դժգոհ չէին այդ ամե­նից: Ինչպես գրում է իր նամա­կում արքա­յա­կան ընտա­նի­քի մերձա­վորնե­րից մեկը. «Այն ինչ տեղի է ունեցել[ցեղասպանությունը] և որի համար պետք է մեղադրել միայն հայե­րին, օգտա­կար է այնքա­նով, որ թուրքե­րը մեզ թողե­ցին Հայաստան՝ առանց հայե­րի»:

Անշուշտ այս ամե­նի մասին հայկա­կան էլի­տա­նե­րը չգի­տեին և շարունա­կում էին առաջնորդվել իրենց միա­կողմա­նի քաղա­քա­կա­նությամբ ու պատկե­րա­ցումնե­րով: Այդ միա­կողմա­նիության հիմնա­կան թերություննե­րից մեկը ոչ միայն այն էր, որ նրանք անվե­րա­պահ ընտրել էին ռուսա­կան կողմնո­րո­շում, այլև հայոց ազա­տագրման ողջ հույսը դնե­լով ուրիշնե­րի վրա, ձեռքե­րը ծալած նստել և սպա­սում էին փրկության: Հայկա­կան մտա­վո­րա­կան էլի­տան, բուրժուա­զիան հիմնա­կա­նում չի մասնակցել ազգա­յին ազա­տագրա­կան գործունեության, բացա­ռությամբ այն դեպքե­րի, երբ նրանց հարկադրել են որո­շա­կի դրա­մա­կան միջոցներ հատկացնել: Դրա փոխա­րեն նրանք սպա­սում էին փրկության ուրիշ տեղից և ծաղրում էին ազգա­յին-ազա­տագրա­կան գործունեության գրե­թե բոլոր փորձե­րը: Նրանք զբաղված էին թունա­վոր վեճե­րով և պառակտված էին փոխա­դարձ թշնա­մանքով, մանր դավե­րով և ինտրիգնե­րով:

Թերևս դժվար է գտնել ավե­լի խայտաբղետ բան քան այդ ժամա­նակնե­րի հայ բուրժուա­զիան:

Իրա­վի­ճա­կը նույնն էր նաև Օսմանյան Կայսրությունում: Այնտե­ղի հայ վաճա­ռա­կա­նության, դրա­մա­տե­րե­րի, գործա­րա­նա­տե­րե­րի և արտադրողնե­րի մեծա­գույն մասը զբաղված էր միայն անձնա­կան կարիքնե­րով և թուրքա­կան վարչախմբի հետ ձեռք-ձեռքի տված շահա­գործում էին հայե­րին: Զուր չէ, որ Րաֆֆին նշում է, որ արևմտա­հայ վաճա­ռա­կա­նությունը չի խորշում ոչ մի հանցանքից ու զբաղված է սեփա­կան հայրե­նա­կիցնե­րի ամե­նաստոր հարստա­հա­րությամբ:

Ինչևէ: Հայ էլի­տա­յի այս պահվածքը ոչնչով չէր խոչնդո­տում հայոց թշնա­մի­նե­րին իրենց պլաններն իրա­կա­նացնե­լու հարցում:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը մի կարև­որ հարցի նկատմա­մաբ միտք արտա­հայտեց. Հայե­րը ցեղասպա­նության ենթարկվե­ցին ոչ միայն ու ոչ թե զուտ հայեր, այլորպես Անտանտի դաշնա­կիցներ: 

Եվ իրոք: Հայկա­կան էլի­տան նախընտրեց լինել հաղթողնե­րի շարքում բայց անտեր թողեց ժողովրդին: Իհարկե պետք չէ մտա­ծել, որ թուրքե­րը հայե­րին կոտո­րե­ցին բացա­ռա­պես այն պատճա­ռով, որ հայե­րը ռուսա­կան կողմնո­րո­շում ունեին: Սխալ է նաև այն միֆը, որ արև­ե­լա­հայ գործիչնե­րը արևմտա­հա­յե­րին դրդե­ցին ապստամբություննե­րի և դրե­ցին թուրքա­կան յաթա­ղա­նի տակ: Թուրքե­րը միշտ էլ ճնշել են և դեռ Աբդուլ Համի­դի ժամա­նակնե­րում էլ տեղի էր ունե­նում ամե­նա­զարհուրե­լի կոտո­րածներ:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն փաստի վրա, որ բոլոր կայսրություննե­րը ունե­ցել են այդ կոտո­րե­լու, ճնշե­լու պրակտի­կան: Հենց նույն ռուսա­կան կայսրությունում, նույն ժամա­նակ երբ Թուրքա­յում կոտո­րում էին հայե­րին, այստեղ էլ փակում էին հայկա­կան դպրոցներ, եկե­ղե­ցի­նե­րի ունեցվածքը բռնագրա­վում, իսկ հետո էլ կովկասյան թաթարնե­րի ձեռքով կոտո­րած 1905–07թթ:

Ավարտե­լով այդ հատվա­ծը, Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նկա­տեց, որ քաղա­քա­կան հարցե­րում զուտ հաշվարկնե­րով հնա­րա­վոր չի և փաստե­րով է պետք առաջնորդվել: Իսկ հայե­րը որևէ ոսկե միջին մակարդա­կով հաշվարկ էին անում և սպա­սում որ այդպես լինի: Տապալման դեպքում էլ չէին հասցնում կանխել հանկարծա­կան աղե­տը:

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ