27.2 C
Yerevan

Հայկա­կան Բանա­կի Անգլիա­ցի Սպան


1920 թ. դեկտեմբե­րի 9‑ին բոլշև­իկնե­րը ձերբա­կա­լե­ցին ու բանտարկե­ցին Բոլդուի­նին: Նա միայն կարո­ղա­ցավ ազատվել 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո:

Մեծ Բրի­տա­նիա­յի եռա­կի վարչա­պետ Սթենլի Բոլդուի­նի որդին՝ ՕԼԻՎԵՐ ԲՈԼԴՈՒԻՆԸ (1899–1958) ՀՀ Զինված Ուժե­րի սպա­յի համազգեստով: Երև­ան, 1920 թ.
Ուսա­դիրնե­րի վրա «ՀՀ»՝
Հայաստա­նի Հանրա­պե­տութիւն հապա­վումը:

Օլի­վեր Բոլդուի­նը 1920 թ. աշնա­նը ժամա­նեց Երև­ան իբրև հրե­տա­նու հրա­հանգիչ և եռանդուն կերպով սկսեց մարզել Հայոց բանա­կի հրե­տա­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումնե­րը, սակայն դրա­նից ընդա­մե­նը շաբաթներ անց, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ենթարկվեց քեմա­լա-բոլշև­իկյան ագրե­սիա­յի, բռնա­զավթվե­լով և մասնատվե­լով այդ երկու՝ միջազգայնո­րեն չճա­նաչված խմբա­վո­րումնե­րի կողմից:|

11-րդ Կարմիր Բանա­կի Երև­ան մուտք գործե­լուց առաջ Բոլդուի­նը հրա­ժարվեց հեռա­նալ Երև­ա­նից: Երև­ան մուտք գործե­լուց հետո, մի քանի օր անց 1920 թ. դեկտեմբե­րի 9‑ին բոլշև­իկնե­րը ձերբա­կա­լե­ցին ու բանտարկե­ցին Բոլդուի­նին: Նա միայն կարո­ղա­ցավ ազատվել 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո: Բոլշև­իկնե­րի դեմ մարտե­րից հետո, 1921 թ. ապրի­լին Բոլդուի­նը մի շարք այլ ՀՀ բանա­կի սպա­նե­րի հետ ստիպված եղավ լքել Հայաստա­նը, սակայն քեմա­լա­կաննե­րի կողմից բռնա­զավթված Կարսում նորից բանտարկվեց, այս անգամ արդեն թուրքե­րի կողմից և մնաց բանտարկված շուրջ կես տարի, ազատվե­լով միայն բրի­տա­նա­կան կառա­վա­րության միջամտությունից հետո:

1925 թ. Բոլդուի­նը գրեց «Վեց բանտ և երկու հեղա­փո­խություն» գիրքը, որում նա մանրա­մասնո­րեն պատմում էր ՀՀ դեմ քեմա­լա-բոլշև­իկյան ագրե­սիա­յիա­յի ու նրա բռնա­զավթման, Փետրվարյան ապստամբության և իր բանտարկման մասին:

1929–1947 թթ. Բոլդուի­նը իբրև բրի­տա­նա­կան խորհրդա­րա­նի անդամ շարունա­կեց պայքա­րել հանուն հայե­րի արդար իրա­վունքնե­րի համար պարբե­րա­բար բարձացնե­լով բռնա­զավթված Հայաստա­նի անկա­խության վերա­կանգնման անհրա­ժեշտությունը:

«Վեց բանտ և երկու հեղա­փո­խություն» գրքում Բոլդուի­նը մասնա­վո­րա­պես նշում էր.

Լ«Հայաստանի վրա քեմա­լա­կաննե­րի հարձա­կումը սկսվեց 1920 թ. սեպտեմբե­րի կեսե­րին: Այն հրահրվել էր Ռուսաստա­նի կողմից: Կարա­բե­քի­րի հարձա­կումից հետո Մոսկվան ՀՀ-ից պահանջեց թուրքե­րին միա­նա­լու միջանցք տրա­մադրել, ինչպես նաև ետ կանգնել Սևրի պայմա­նագրից և Դաշնա­կիցնե­րի հետ խզել բոլոր կապե­րը»:

Աղբյուրը՝ Facebook.com

՝

Առնչվող Հոդվածներ