27.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ներկա­յացնում ենք Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և MediaMax‑ի «Հանրա­պե­տություն» նախա­գի­ծը։

Բոլշեւիկնե­րը հանդես են գալիս հանրա­յին, քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան այն խոստումնե­րով, որոնք ունեին ավե­լի մեծ լսա­րան։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1917թ. նոյեմբե­րի 7‑ին Պետրոգրա­դում տեղի է ունե­նում բոլշեւիկյան հեղաշրջումը, որը բեկումնա­յին նշա­նա­կություն է ունե­նում ոչ միայն Ռուսաստա­նի, այլեւ Հայաստա­նի ու հայ ժողովրդի համար։

Հեղաշրջման առա­ջին օրե­րին ոչ ոք չէր հավա­տում, որ այն հաջո­ղությամբ է պսակվե­լու։ Թեեւ Ռուսաստա­նի առջեւ ծառա­ցած էին բազում խնդիրներ, ընդհա­նուր մտայնությունն այն էր, որ 1917թ. փետրվարյան հեղա­փո­խությունից հետո ստեղծված Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը կկա­րո­ղա­նա լուծել դրանք եւ պետությա­նը հասցնել ցանկա­լի հանգրվա­նին։

Այդ հանգրվա­նը Սահմա­նա­դիր ժողովն էր, որը պետք է հրա­վիրվեր 1917թ. նոյեմբե­րին, եւ ձեւա­վորվե­լու էր համա­ռուսա­կան ընտրություննե­րով բոլոր հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կազմա­կերպություննե­րի ու կուսակցություննե­րի մասնակցությամբ։

Սահմա­նա­դիր ժողո­վը դառնա­լու էր այն օրի­նա­կան մարմի­նը, որը որո­շե­լու էր, թե ինչ ճանա­պարհով պետք է ընթա­նա Ռուսաստա­նը, ինչ դիրքո­րո­շում որդեգրի պատե­րազմի, խաղա­ղության, ազգա­յին եւ այլ հարցե­րում։

Բոլշեւիկնե­րը սակայն, չսպա­սե­լով Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րին, գրա­վում են Ձմե­ռա­յին պալա­տը եւ հայտա­րա­րում, որ երկրի իշխա­նությունն այսուհետ պատկա­նե­լու է բանվորնե­րի, գյուղա­ցի­նե­րի եւ զինվորնե­րի պատգա­մա­վորնե­րի խորհուրդնե­րին։

Մինչեւ հեղաշրջումը, բոլշեւիկնե­րը չունեին ակտիվ քաղա­քա­կան դերա­կա­տա­րություն, եւ կարե­լի է ասել, որ լուսանցքա­յին ուժ էին. նրանց գործո­ղություննե­րին ոչ ոք լուրջ չէր վերա­բերվում։

Հարց է առա­ջա­նում, թե ինչպե՞ս կարո­ղա­ցան նրանք իշխա­նությունը վերցնել։ Տասնամյակնե­րի ընթացքում գրված հարյուրա­վոր հուշե­րը, գիտա­կան եւ հանրա­մատչե­լի գրա­կա­նությունն անդրա­դարձել է բոլշեւիկյան հեղաշրջման գրե­թե բոլոր մանրա­մասնե­րին։ Հաջո­ղության հիմնա­կան պատճառն այն էր, որ բոլշեւիկնե­րը հանդես են գալիս հանրա­յին, քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան այն խոստումնե­րով, որոնք ունեին ավե­լի մեծ լսա­րան։ Դիմե­լով Ռուսաստա­նի բոլոր բնա­կիչնե­րին՝ նրանք խոստա­նում էին իշխա­նության գալուց հետո հողն անվարձա­հա­տույց տալ գյուղա­ցի­նե­րին, անմի­ջա­պես դադա­րեցնել պատե­րազմը եւ ողջ իշխա­նությունը կենտրո­նացնել խորհուրդնե­րի ձեռքին։ Այս խոստումնե­րը վերածվե­ցին բոլշեւիկյան քարոզչության առա­ջա­տար լոզունգնե­րի, ինչն էլ կարճ ժամա­նա­կում մեծացրեց նրանց համա­կիրնե­րի շարքե­րը։

Համաշխարհա­յին պատե­րազմի երե­քուկես տարի­նե­րը միլիո­նա­վոր զոհե­րի պատճառ էին դարձել, Ռուսաստա­նում կար առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի, հացի, պարե­նի խիստ պակաս. հեղա­փո­խության համար առկա էին բոլոր նախա­պայմաննե­րը։

1917թ. փետրվարյան հեղա­փո­խությունից հետո ստեղծված Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը չէր կարո­ղա­նում լուծել երկրի կենսա­կան խնդիրնե­րը։ Միա­ժա­մա­նակ բոլշեւիկյան հեղաշրջման օրե­րին Կերենսկու կառա­վա­րությունը փորձում էր զերծ մնալ ուժ կիրա­ռե­լուց՝ վախե­նա­լով, որ երկրում կարող են գլուխ բարձրացնել միա­պե­տության կողմնա­կիցնե­րը։

1917թ. փետրվարյան հեղաշրջումից հետո Անդրկովկա­սում փոխվում է կառա­վարման համա­կարգը. նախկին փոխարքա­յության փոխա­րեն երկրա­մա­սի կառա­վա­րումը հանձնվում է Անդրկովկասյան հատուկ կոմի­տեին՝ Օզա­կո­մին (Особый Закавказский комитет), որի նախա­գա­հը սահմա­նա­դիր-դեմոկրատ (կադետ) Խառլա­մովն էր, իսկ անդամներն էին Պապա­ջանյա­նը, Չխենկե­լին եւ Ջաֆա­րո­վը։ Օզա­կո­մը նույնպես չի կարո­ղա­նում լուծել Անդրկովկա­սի առկա խնդիրնե­րը՝ դարձյալ սպա­սե­լով ժողո­վի գումարմա­նը։

«Շատ հանդուգն ու գրգռիչ ընթացք մը»

1917թ. հոկտեմբե­րին՝ բոլշեւիկյան հեղաշրջման օրե­րին, Պետրոգրա­դում էր Թիֆլի­սի քաղա­քագլուխ, հետա­գա­յում Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րար, վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը։

Հոկտեմբե­րի սկզբին Խատիսյա­նը ռուսա­կան բանա­կի ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րության հրա­վե­րով մեկնում է Մոգիլյով, որտեղ տեղա­կայված էր գլխա­վոր սպա­յա­կույտը՝ մասնակցե­լու Կովկասյան քաղաքնե­րի միության խորհրդակցությա­նը։
Իր հուշե­րում Խատիսյա­նը գրում է, որ այնտեղ հանդի­պում է բոլո­րո­վին նոր մարդկանց, որոնց թվում գերակշռում էին սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րը։ Թեեւ բոլշեւիկնե­րը քիչ էին, սակայն «շատ հանդուգն ու գրգռիչ ընթացք մը ունեին, այն աստի­ճա­նի, որ բոլո­րին ծիծա­ղը կշարժեին»։

Մոլե­ռանդ հավա­տացյալ առաքյալ 

«Պետք է ըսել, որ ատեննե­րը ամեն տեղ կարե­լի էր տեսնել պոլշեւիկներ, որոնք թեեւ սակա­վա­թիվ էին, բայց կգործեին խիստ եռանդուն եւ մանա­վանդ մոլե­ռանդ հավատ մը ունեին դեպի իրենց հաղթա­նա­կը։ Ես կհի­շեմ, որ ավտո­մո­բի­լով Թիֆլի­սեն կմեկնեի Վլա­դի­կավկազ Մոսկվա երթա­լու համար, ինձ հետ կերթար Տոքթոր Օրա­խե­լաշվի­լի՝ պոլշեւիկ մը, որ այժմ Վրաստա­նի խորհրդա­յին կառա­վա­րության նախա­գահն է։ Ան կհա­վա­տար մոլեգնո­րեն, որ ամիս մը չանցած՝ իշխա­նությունն իրենց ձեռքը պիտի անցնի։ Ինձ մոտ կծա­ռա­յեր ուրիշ հայտնի պոլշեւիկ մը՝ Նազա­րեթյան, զարմա­նա­լիո­րեն ինքնավստահ մարդ մը, որ նույնպես տարա­կույս չուներ իրենց հաղթա­նա­կի մասին։ Բայց ամե­նեն ավե­լի հիշո­ղությանս մեջ դրոշմված է Ստե­փան Շահումյա­նի պատկե­րը, որ Լենի­նի ամե­նա­սի­րե­լի ընկերնե­րեն էր՝ մոլե­ռանդ հավա­տացյալ առաքյալ մը պոլշեւիկյան գաղա­փարնե­րուն»։

«Դուք կարող եք մեր ռեպուտա­ցիա­յի համար հանգիստ լինել»

Ստե­փան Շահումյան

«Կովկա­սի Լենին», «Կովկասյան բոլշեւիզմի արժա­նա­վոր պարագլուխ». այս կոչումնե­րը Ստե­փան Շահումյա­նը վաստա­կել էր Լենի­նի նկատմամբ անմնա­ցորդ հավա­տարմության եւ վերջի­նիս վստա­հությանն արժա­նա­նա­լու համար:

Լենինն ու Շահումյանն առա­ջին անգամ անձամբ հանդի­պել են 1903թ. Ժնեւում: Նրանց նամա­կագրությունը վկա­յում է, որ անգնա­հա­տե­լի գաղա­փա­րա­կիցներ էին:

«Ձեր նամակնե­րը, խորհուրդնե­րը եւ ցուցումներն ինձ համար միշտ ամեն բանից թանկ են եղել… Դուք ուզում եք իմա­նալ, թե ես ինչ եմ մտա­ծում եւ ինչ եմ անում։ Կարծեմ այս անգամ էլ Ձեզ հետ միանման եմ մտա­ծում, եւ երբ առա­ջին անգամ ստա­ցա դրա հաստա­տումը (մոտ մեկ տարի սրա­նից առաջ), շատ երջա­նիկ զգա­ցի ինձ… Ընդհանրա­պես ասած՝ թույլ եմ տալիս կարծե­լու, որ ես եւ մեր բոլոր ազգա­կաննե­րը (բոլշեւիկնե­րը) բարձր ենք պահում մեր ընտա­նե­կան (բոլշեւիկյան կուսակցության) դրո­շա­կը, եւ որ Դուք կարող եք մեր ռեպուտա­ցիա­յի համար հանգիստ լինել»,- 1915թ. հոկտեմբե­րի 1‑ին գրել է Շահումյա­նը՝ պաշտպա­նե­լով պատե­րազմի մասին Լենի­նի հայացքնե­րը:

«Կճանչնա­յի նաեւ շարք մը ուրիշ մոլե­ռանդ պոլշեւիկներ, ինչպես, օրի­նակ, տխրահռչակ Աթարբե­կո­վը, որ կծա­ռա­յեր Քաղաքնե­րու միության մեջ։ Ասոնց շարքին մեջ կհի­շեմ նաեւ Ֆիլիպ Մախա­րա­ձեն՝ նշա­նա­վոր պոլշեւիկ, որ հետո դարձավ վրա­ցա­կան խորհրդա­յին միության կառա­վա­րության նախա­գահ։ Այդ պարո­նը 1917թ. գարնան քարտուղար էր հեղա­փո­խա­կան գործա­դիր կոմի­տեի, որուն նախա­գահն էի ես։ Մախա­րա­ձեն ուրիշ պատիժ չէր ճանչնար, բացի կախա­ղա­նեն»։

Ռուսա­կան կառա­վարման համա­կարգի եւ հատկա­պես բանա­կի քայքա­յումը սկսվել էր արդեն փետրվարյան հեղաշրջումից հետո, երբ պետա­կան-կառա­վարման մարմիննե­րին զուգա­հեռ ստեղծվել էին բանվորնե­րի ու զինվորնե­րի պատգա­մա­վո­րա­կան խորհուրդներ։

1917թ. հոկտեմբե­րի 28-ին «Մշակ» թերթը գրում էր.

«Շուտով կլրա­նա ռուսա­կան ազա­տություն եւ հեղա­փո­խություն կոչված քաո­սի ութե­րորդ ամի­սը: Այդքան կարճ ժամա­նակվա ընթացքում բազմա­թիվ մինիստրներ եկան ու գնա­ցին, իշխա­նությունը խաղագնդա­կի նման ձեռքից ձեռք անցավ: Նշա­նա­վորն այն է, որ առա­ջին ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունից սկսած մինչեւ այսօր ժողովրդին հուսադրում են ժողո­վով: Նա պիտի գա Ռուսաստա­նը փրկե­լու…

Ժողո­վուրդը, իհարկե, մի ժամա­նակ հավա­տում էր: Այժմ այդպես չէ. այլեւս ոչ մի վստա­հություն չկա, փրկության հույսը, հավատքը վերա­ցել է: Այդ է պատճա­ռը, որ հայրե­նի­քի փրկության մասին մտա­ծող չկա, սրա հակա­ռակ՝ ամենքն էլ մտա­ծում են իրանց կյանքի փրկության, իրանց անձնա­կան բարե­կե­ցության եւ ապա­հո­վության մասին…
… Զորքը կազմա­լուծված է, երկրի տնտե­սությունը՝ քայքայված, պետությունը՝ սնանկ: Եվ որովհե­տեւ փրկության հույսն ու հավատքն էլ վերա­ցած է, ուստի դավա­ճա­նությունը, կողո­պուտը, անհնա­զանդությունը, անիշխա­նությունը ամոթ չեն համարվում: Իսկ Ռուսաստա­նի խելոքնե­րը՝ հանձինս զանա­զան կոմի­տե­նե­րի, խորհուրդնե­րի ու միություննե­րի, բզկտում են միմյանց»

Կերենսկու գալստյա­նը սպա­սե­լիս

Ալեքսանդր Խատիսյա­նը, նկա­րագրե­լով գլխա­վոր շտա­բի պետ Դուխո­նի­նի մոտ տեղի ունե­ցած հանդի­պումը, նշում էր, որ զինվո­րա­կաննե­րի շրջա­նում անո­րո­շություն էր նկատվում։

«Շատ բան, սակայն, կայա­նին մեջ տարօ­րի­նակ թվե­ցավ ինձ. արդեն չկար զինվո­րա­կան կարգա­պա­հություն. ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րը կխո­սեր շատ անո­րոշ եւ անվստահ շեշտով։ Երեք օր վերջ կսպա­սեին Կերենսկիի գալստյան, բայց ան չեկավ»։

Խատիսյա­նի ակնո­ցը

Ալեքսանդր Խատիսյա­նի ակնո­ցը պահվում է ՀՅԴ Թանգա­րա­նում: Մեզ հասած գրե­թե բոլոր լուսանկարնե­րում նա պատկերված է հենց այս ակնո­ցով:

Խատիսյա­նը Մոգիլյո­վից մեկնում է Պետրոգրադ։ Հոկտեմբե­րի 25-ին՝ հեղա­փո­խության օրը, քաղա­քում նկատվում էին քաղա­քա­ցիա­կան հագուստով զինված մարդկանց տարօ­րի­նակ խմբեր։ Կեսօ­րին նա հասնում է նախա­խորհրդա­րա­նի շենքը, որտեղ ելույթ էր ունե­նում Կերենսկին։ Շուտով տեղե­կություն է ստացվում, որ Պետրոգրա­դում տեղա­կայված զինվորնե­րի մի մասն անցել է բոլշեւիկնե­րի կողմը։ Նիստը շարունակվում է, սակայն շուտով ներս են մտնում մի քանի զինված նավաստի­ներ եւ առա­ջարկում բոլո­րին ցրվել։ 

«Նեւսկիի վրա նկա­տե­ցի բազմա­թիվ օթո­մո­պիլներ, որոնք, լեցված զինվորնե­րով, կսլա­նա­յին դեպի Ձմե­ռա­յին պալա­տը։ Նորեն գացի Աճե­մո­վի մոտ եւ պատմե­ցի տեսածս։ Մոտը նստած էր իր եղբո­րորդին՝ 17 տարե­կան պատա­նի մը, որ կատա­ղի պոլշեւիկ էր եւ որ հետո՝ 1921-ին, Փետրվարյան ապստամբության օրե­րուն, սպանվե­ցավ։ Ան մեզ հաղորդեց, որ պոլշեւիկնե­րը այդ օրը պիտի գրա­վեն իշխա­նությունը ու նորեն վազեց դեպի Սմոլնի վարժա­րա­նը, ուր այդ պահուն նիստ կգումա­րեր Պոլշեւիկնե­րի խորհուրդը Լենի­նի եւ Տրոցկիի ղեկա­վա­րությամբ»:

Պալա­տի պաշտպա­նության գործը անհույս բան է

Այդ պահին զանգա­հա­րում է գենե­րալ-մայոր Հակոբ Բագրա­տունին, ով 1917թ. հուլի­սից զբա­ղեցնում էր Պետրոգրա­դի ռազմա­կան օկրուգի շտա­բի պետի պաշտո­նը եւ խնդրում շտապ գալ Ձմե­ռա­յին պալատ։

«Գացինք. զորա­վար Բագրա­տունիի առանձնա­սենյա­կի մեջ տեսանք զոր. Տիգրանյա­նը, որ անոր սպա­յա­կույտի պետն էր։ Պատուհաննե­րեն տեսա, որ պոլշեւիկյան զորքե­րը կշրջա­պա­տեն Պալա­տը։ Զոր. Բագրա­տունին բացատրեց, որ Պետերբուրգի մեջ եղած 40 000 զինվորնե­րուն մեկ մասը պոլշեւիկնե­րու կողմն է, իսկ մյուս մասն ալ կուզե չեզոք մնալ։ Կառա­վա­րության կողմն են միայն սպա­յից վարժա­րա­նի աշա­կերտնե­րը եւ կինե­րու գումարտա­կը՝ ընդա­մե­նը 800 հոգի։ Խորհրդակցե­լով մենք որո­շե­ցինք ըսել զորա­վա­րին, որ Պալա­տի պաշտպա­նության գործը անհույս բան է։

Մենք դուրս եկանք Պալա­տեն, որ արդեն լիա­կա­տա­րո­րեն շրջա­պատված էր։ Դժվա­րությամբ ինձ ու Զավրյա­նին դուրս թողուցին։ Զոր. Բագրա­տունին ձերբա­կալվե­ցավ, իսկ զոր. Իշխան Թումա­նո­վը, որ զինվո­րա­կան նախա­րա­րի օգնա­կանն էր, դիմադրություն ցույց տվավ, սպանվե­ցավ զինվորնե­րու կողմե եւ նետվե­ցավ Մոյքա­յի ջրանցքը։ Գետի մոտեն անցնե­լու ատեն մենք տեսանք, ինչպես մարտա­նավ Ավրո­րա­յի վրա­յեն պոլշեւիկնե­րը կռմբա­կո­ծեին Պալա­տը, ուր այդ պահուն տեղի կունե­նար նախա­րա­րա­կան նիստը…

Մյուս օրը քաղա­քը ամա­յի տեսք ուներ, նույն օրն իսկ ես մեկնե­ցա Կովկաս։ Մոսկվա­յի կայա­րա­նեն լսե­ցի թնդա­նո­թաձգություն. կատա­ղի կռիվ տեղի կունե­նար պոլշեւիկնե­րու եւ կառա­վա­րա­կան ուժե­րու միջեւ…»

Գենե­րալ Հակոբ Բագրա­տունին եղել է Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության ռազմա­կան եւ ծովա­յին նախա­րա­րը, ռուսա­կան բանա­կում հայկա­կան զորա­մա­սե­րի ստեղծման առա­ջին կազմա­կերպիչնե­րից: 

Բոլշեւիկյան հեղա­փո­խության ընթացքում ձերբա­կալվել է եւ մինչեւ  դեկտեմբե­րի 15‑ը պահվել Պետրո­պավլովյան ամրո­ցում: Ազատ արձակվե­լուց հետո կրկին ստանձնել է Հայկա­կան զինվո­րա­կան կոմի­սա­րի պաշտո­նը։ 

1918թ. մասնակցել է Բաքվի պաշտպա­նությա­նը թուրքա­կան եւ թաթա­րա­կան միացյալ ուժե­րից։ 

1919թ. Փարի­զի խաղա­ղության վեհա­ժո­ղո­վում որպես խորհրդա­տու ընդգրկվել է Հայաստա­նի պատվի­րա­կության կազմում, նախա­գա­հել Հայաստա­նի ռազմա­կան պատվի­րա­կությունը, որն ուղարկվել է ԱՄՆ  պաշտպա­նա­կան ոլորտում համա­գործակցության շուրջ բանակցե­լու համար։ 

Մեծ Բրի­տա­նիա­յում Հայաստա­նի դեսպա­նը Հակոբ Բագրա­տունու վերջին պաշտոնն էր: Նա մահա­ցել է 1943 թվա­կա­նին Լոնդո­նում:

* * *

Բոլշեւիկյան հեղաշրջումն առա­ջացնում է հայ հասա­րա­կության տագնապն ու մտա­հո­գությունը: Ռուսա­կան կայսրության կազմում եղած բազմա­թիվ ազգե­րից հայերն ամե­նից լավ էին պատկե­րացնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունե­նալ ռազմա­ճա­կա­տից ռուսա­կան բանա­կի նահանջը: Ընդ որում՝ զորքի բարո­յալքում եւ մարտա­կան դիրքե­րը լքե­լու տրա­մադրություններ կային դեռեւս հեղաշրջումից առաջ, ինչի համար գրե­թե բոլո­րը մեղադրում էին Կերենսկու անվճռա­կա­նությունը:

«Մշակ»-ի խմբա­գիր Համբարձում Առա­քելյա­նը 1917թ. հոկտեմբե­րի 29-ին՝ հեղաշրջումից չորս օր անց, գրում էր, որ բոլշեւիկնե­րը չխորշե­ցին քաղա­քա­ցիա­կան պատե­րազմ հրահրե­լուց նույնիսկ այն դեպքում, երբ լավ հասկա­նում էին, որ գերմա­նա­կան բանակն օգտվե­լու է Ռուսաստա­նի ներսում ստեղծված խառնա­կությունից.

«Պետք է ասել, որ եթե դեպքե­րը ստա­ցան Պետրոգրա­դում այդպի­սի դասա­վո­րություն, դրա հանցանքը մեծ մասամբ ծանրա­նում է եւ Կերենսկիի մինիստրության վրա: Չնա­յե­լով, որ վաղուց ակնհայտնի կերպով հայտա­րարվում էր, թե բոլշեւիկնե­րը պատրաստվում են հանդես գալ զինվո­րեալ, ապստամբության դրո­շակ պարզել, տապա­լել կոա­լի­ցիոն մինիստրությունը եւ ստեղծել զուտ սոցիա­լիստա­կան կառա­վա­րություն, որի առա­ջին գործը կլի­նի սեպա­րատ հաշտություն, գրա­վել հողե­րը, կապի­տալնե­րը եւ այլն, Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը ոչ մի իրա­կան միջոց ձեռք չառավ՝ խափա­նե­լու այդ ծրա­գի­րը. նա մինչեւ այսօր չկա­րո­ղա­ցավ կամ չկա­մե­ցավ ձերբա­կա­լել Լենի­նին եւ նրա ընկերնե­րին, այլ թողեց դեպքե­րը իրենց հոսանքով ընթա­նա­լու»:

Ամբողջ իշխա­նությունը խորհուրդնե­րին հանձնե­լու բոլշեւիկյան կոչը պայմա­նա­վորված էր, այսպես կոչված, նախա­խորհրդա­րա­նի ստեղծումով, որի նախա­ձեռնությունը պատկա­նում էր Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությա­նը: Այս նոր ներկա­յա­ցուցչա­կան մարմի­նը ստեղծե­լուց հետո փորձ էր արվում թուլացնել բանվորնե­րի ու զինվորնե­րի պատգա­մա­վո­րա­կան խորհուրդը, որտեղ սոցիա­լիստա­կան կուսակցություննե­րը մեծա­մասնություն էին:

1917թ. փետրվարյան հեղա­փո­խությունից, բանա­կի քայքա­յումից եւ վարչա­կան իշխա­նության թուլա­ցումից հետո Անդրկովկա­սում նկատվում է պարե­նի, առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի սուր պակաս եւ թանկա­ցում: Այս ամե­նին զուգա­հեռ արձա­նագրվում էին թալա­նի, ավա­զա­կության եւ սպա­նություննե­րի բազմա­թիվ դեպքեր, ինչը նվա­զեցնում էր վստա­հությունը պետության նկատմամբ: 

* * *

Թուրքա­հա­յաստա­նում, որի մի մասը գրավվել էր ռուսա­կան բանա­կի կողմից, գրե­թե նույն վիճակն էր՝ քրդա­կան ասպա­տա­կություններ, բանա­կի ունեցվածքի, այդ թվում՝ զենքի թալան, կարգա­պա­հության անկում: Թուրքերն ուշիուշով հետեւում էին ռուսա­կան բանա­կում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին:

«Հայաստան», 28 հոկտեմբե­րի, 1917թ., թիվ 143: Վանի վրա թուրքա­կան սավառնակ: «Հայաստան»-ի սեփ. թղթակցություն: Վան, 15 հոկտեմբե­րի



«Այսօր առա­վոտյան՝ ժամը 9‑ի ժամա­նակնե­րը, Վանի լճի արեւմտյան կողմեն եկավ ու սավառնե­ցավ քաղա­քին վրա թուրքա­կան սավառնակ մը։ Քաղա­քին մոտե­ցած ժամա­նակ բավա­կան ցածեն կսա­վառներ, բայց երբ քաղա­քին գնդա­ցիրնե­րը սկսան կրա­կել դեպի սավառնա­կը, եւ երբ Ավանցի նավա­հանգիստեն ռումբեր արձա­կե­ցին, անե­րեւութա­նա­լու աստի­ճան բարձրա­ցավ, եւ մեկ ժամի չափ սավառնե­լեն վերջ հեռա­ցավ դեպի հյուսի­սա­յին ափե­րը՝ հավա­նա­բար դեպի Առնիս եւ Կամուրջ։ Թռիչքի ժամա­նակ քաղա­քին վրա ռումբ ձգեց։ Այս երկրորդ անգամ է, որ թշնա­մու սավառնակնե­րը կհե­տա­խուզեն ռուսա­կան բանա­կի դիրքե­րը»։

Հարձա­կում հայկա­կան խանութնե­րի վրա

Հոկտեմբե­րի 28-ին Վանում տեղի է ունե­նում հարձա­կում հայկա­կան խանութնե­րի վրա: Մի խումբ զինվո­րա­կաններ երե­կո­յան կոտրում են խանութնե­րի դռնե­րը, թալա­նում եւ վնա­սում ունեցվածքը:


«Հայաստան», 28 հոկտեմբե­րի, 1917թ., թիվ 143: Խանութնե­րու թալա­նը: «Հայաստան»-ի սեփ. Թղթակցություն: Վան, 14 հոկտեմբե­րի

«Այսօր՝ կեսօ­րեն վերջ, զինվորնե­րու խումբեր, կասկա­ծե­լի ակնարկնե­րով կանցնեին ու կդառնա­յին խանութնե­րու առջեւեն եւ առանց բան գնե­լու կը հարցնեին զանա­զան ապրանքնե­րու գինե­րը։ Երե­կո­յան դեմ այդ խումբե­րը շատա­ցան փողոցնե­րու անկյուննե­րը՝ երեւութա­պես գաղտնի խոսակցությամբ զբաղված։ Երե­կո­յան՝ ժամը 8‑ին, երբ խանութնե­րը գոց էին, խումբե­րը վերածվե­ցան խուժա­նի՝ Խաչ փողո­ցեն սկսած մինչեւ Մեծ Քենտրչի, եւ սկսան քարի հարվածնե­րով ջարդել խանութի դռներն ու փեղկե­րը։ Քանի մը վայրկյա­նի մեջ արդեն բոլոր խանութնե­րը բաց էին թալանչի զինվորնե­րու առաջ։ Կը վերցնեին, ինչ որ հարկա­վոր էր, կոչնչացնեին, ինչ որ անկա­րեւոր կը համա­րեին։ 

««Ջարդե­ցեք, կողոպտե­ցեք, հայի ապրանք է» կը պոռա­յին խուժա­նի միջեն»

Մեկ խանութեն կանցնեին մյուսին, ոգեւորված «ուռռաա՜»-ներով, կարծես թշնա­միին բերդն էր, որ կը գրա­վեին։ «Ջարդե­ցեք, կողոպտե­ցեք, հայի ապրանք է» կը պոռա­յին խուժա­նի միջեն։ 

Խեղճ, տգետ արա­րածներ, այդ ապրանքի տերե­րը՝ հայե­րը, իրենցմե շատ առաջ կռվեր էին այն թշնա­միին դեմ, որ իրենց ալ է, արյուն թափեր էին այդ հողին համար եւ դյուրա­ցուցեր իրենց մուտքը այդ սահմաննե­րը եւ այդ նպա­տա­կի համար զոհեր էին իրենց ամբողջ հարստությունը եւ շեն քաղա­քը վերա­ծեր ավե­րակնե­րու կույտի մը։ 

«Արդյոք վանե­ցին հանցա՞նք է գործեր՝ բարե­կամ ճանչնա­լով ռուս զինվո­րը. մեր կարծի­քով՝ ոչ»

Արդյոք վանե­ցին հանցա՞նք է գործեր՝ բարե­կամ ճանչնա­լով ռուս զինվո­րը. մեր կարծի­քով՝ ոչ։ Եթե այդպես է, լավ կընեին այդ թալա­նի հերոսնե­րը բարի լինեին իրենց ուժը փորձել թշնա­միին վրա եւ որ թե քայքա­յեին բարե­կա­մի տնտե­սությունը՝ ավա­րի տալով անոր արդար իրա­վունքը, եւ հեռա­նա­յին տոնա­կան հանդի­սա­վո­րությամբ»։

 * * *

Փայտօմ Տամօ‑ի համար խելա­գարված

Թուրքա­հա­յաստա­նում տեղա­կայված ռուսա­կան բանա­կում տիրող դրության մասին ուշագրավ տեղե­կություններ է հաղորդում դեպքե­րի ակա­նա­տես Արամ Ամիրխանյա­նը (Ռուս եւ թուրք զինա­դա­դա­րը: Պատմա­կան անցքեր, 1917–1918: Փայտօմ Տամօ, Ֆրէզնօ, 1921):

«Ռուսա­կան ցարիզմի տապա­լումեն անմի­ջա­պես հետո Կերենսկիի թույլ քաղա­քա­կա­նության հետեւանքով Արեւմտյան ճակա­տին հետ Կովկասյան ճակա­տի զինվորնե­րուն մեջ ալ դասալքումի հիվանդությունը օրեօր սկսավ աճիլ: Բանա­կի հրա­մա­նա­տա­րութե­նեն սկսյալ մինչեւ հետին զինվո­րը Փայտօմ Տամօ‑ի (տուն գնա­լու) համար խելա­գարված էր:

Զինվո­րա­կան կարգա­պա­հությունը բոլո­րո­վին խանգարված՝ որեւէ զինվո­րա­կան պարզ հրա­ման մը տալու անգամ անկա­րող էր իր հրա­մա­նա­տա­րության ներքեւ գտնվող զինվորնե­րուն: Ճակատնե­րու վրա խրա­մատնե­րը պահող զինվորնե­րուն ամենքն ալ ձգած ու հեռա­ցած էին: Թշնա­մին կռա­հած էր Ռուսա­կան բանա­կին դասալքումը»:

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ. «ՃԱՆՃԸ ԹՌԱՎ ԵԿԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒ ԿԵՐԵՆՍԿԻԻՆ ՎՐԱ ՆՍՏԱՎ»

«Հայե­րը, որոնք ինքնա­վար Հայաստան կուզեին, ձեռքերնին գրպա­նը դրած՝ դունչով ցուցմունքներ կընեն եվրո­պա­կան այս ու այն պետության, որ իրենց համար աղվոր Հայաստան մը պատրաստեն ու երթան մեջը նստեն, եւ կուզեն, որ թուրք չըլլա հոն։ Ի դեպ ըսեմ, որ հայե­րը հույսով միայն կապրին. այդ հույսը ճանճի մը կնմա­նի, որ տարի­նե­րե ի վեր այս ու այն քրիստոնյա պետության կռնա­կին կթա­ռի։ Մեծ մասով Ֆրանսիո կռնա­կին վրա կկե­նա։ Վերջերս, մինչեւ գաղտնի դաշնագրաց հայտնությունը, Անգլիո ալ կայցե­լեր։ Ֆրանսա կճա­շեր, Անգլիո կռնա­կին կպառկեր։ Բայց հանկարծ Անգլիա պոչո­վը քշեց ու հայոց հույսին ճանճը թռավ եկավ Ռուսաստան ու Կերենսկիին վրա նստավ։ Երբ Կերենսկին անհետ եղավ, երկար ժամա­նակ ան ոչ մեկ թառե­լու տեղ չգտնե­լով՝ Ռուսաստա­նի օդին մեջ կբզզար անկա­յան։ Երբ բոլշեւիկնե­րը Հայաստա­նի ինքնա­վա­րության դեկրե­տը հրա­պա­րա­կե­ցին, ճանճը անոնց վրա իջավ, իսկ երբ վերջեն թուրքին տվին, անի­կա խռո­ված թողեց Եվրո­պիո ցամա­քը ու օվկիաններ կտրե­լով՝ գնաց թառե­լու Ամե­րի­կա­յի կռնա­կին»։

(Հատված «Հայ-թուրքա­կան ընդհա­րում» ֆելիետոնից,1918թ.)

 * * *

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Աղբյուրը՝ Mediamax.am

Առնչվող Հոդվածներ