Եթե վերցնենք մի քանի տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի հետ կնքած պայմանագրերը, ապա կարող ենք մտածել, որ հայ-չինական պետության, կամ Հայաստանը Չինաստանի կազմ մտնելու մասին է խոսքը, քանի որ շատ խիտ և հագեցած պայմանագիր է կնքվել:
Հակոբ Բադալյան
1inAM-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը
Զրույցն ընթացել է օրերս Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրին և քննարկվել, թե արդյո՞ք այդ 30 կետերը համապատասխանում են Հայաստանի շահերին, թե նոր դժվարություններ են հարուցելու:
Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ պայմանագիրն ավելի թեթև է, քան այն, ինչ կարող էր լինել, բայց միայն վերին էշելոններում կնքված որևէ պայմանագիր բավարար չէ, որ այդ ամենը կատարվի այնպես, ինչպես, որ նախատեսված է: Վլադիմիր Պուտինը, որ ամենաբարձր մակարդակով կնքում է, որևէ պայմանագիր, հետո չի իջնում և սկսում գերատոսչություններով պտտվել հասկանալու համար, թե ինչ մակարդակում է այդ ստորագրված կետերի կայացումը: Այս պայմանագրում կան կետեր, որոնք կարող են և իրենց օգուտը բերել Հայաստանին: Այս օրերին երկու կարծիք է շրջանառվում այդ ամենի վերաբերյալ: Մի քիչ ավելի էմոցիոնալ, որը պնդում է, որ սրանով Հայաստանը կամավոր մտավ պատժամիջոցների տակ ու ավելի պրագմատիկները, որ որոնք առանձնապես ողբերգական բան չեն տեսնում այդ պայմանագրում:
Օրինակ բերելով այն, որ ավելի էմոցիոնալ հատվածը կրկնում է, որ այդ պայմանագրով Հայաստանը վերջնականորեն մտավ Ռուսաստանի կազմ, Հակոբ Բադալյանն ասաց, որ ինքը այս պահին Միութենական պետության օրակարգ չի տեսնում և բազմիցս խոսել է դրա մասին: Շարունակելով, Հակոբ Բադալյանն ասաց, որ եթե վերցնենք մի քանի տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի հետ կնքած պայմանագրերը, ապա կարող ենք մտածել, որ հայ-չինական պետության, կամ Հայաստանը Չինաստանի կազմ մտնելու մասին է խոսքը, քանի որ շատ խիտ և հագեցած պայմանագիր է կնքվել, այնպես, որ այս տիպի հարցերում շատ ավելի լավ է պրագմատիկ լինել և իրատեսորեն վերլուծել, թե ինչ է կատարվում:
Ռուսաստան թե Եվրոպա ուղղության կողմնակիցների մասին խոսելով շոշափվեց և այն, որ Հայաստանը պիտի Եվրոպային բացատրի, որ ռուսական պետության դեմ կռվելը Հայաստանի ոչ գործն է, ոչ էլ ուժերի մակարդակը: Եվրոպացիները իրենք էլ պիտի հասկանան և մենք էլ դա հասկանալով չպիտի փորձենք հակառուսական քաղաքականության լրացուցիչ մեխանիզմ դառնալ: Մենք չափից ավելի զգույշ և հագիստ պիտի լինենք՝ մեզ անվտանգ պահելու համար: Հայաստանը փորձադաշտ չպիտի դառնա, որտեղ ռուսական ու եվրոպական կողմնորոշման սիրահարները սկսեն իրենց քաղաքական մտքերը մարտական վիճակի բերել:
Իսկ ինչ վերաբերվում է այն կարծիքներին, որ Ռուսաստանը սպառնում է մեզ, Եվրոպան սպառնում է մեզ(հատկապես երբ ռուսամետները եվրոպական կողմնորոշմանը քարկոծում են ասելով, որ նրանք փչացնում են մեր մշակույթը), Հակոբ Բադալյանը նշեց, որ մեզ համար սպառնալիք կարող է դառնալ մեզնից տասնապատիկ ուժեղ ցանկացած երևույթ՝ լինի Եվրոպա կամ Ռուսաստան:
Զրույցի վերջում շոշափվեց նաև հայկական սփյուռքի թեման: Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ մեր սփյուռքը ամեն դեպքում հետցեղասպանության սփյուռքն է և հնարավոր է որ այդ ամենը լրացուցիչ գործոն է հանդիսանում սփյուռքի ոչ նորմալ կայացման համար: Խոսվեց նաև ռուսահայերի մասին, փորձ արվեց հասկանալ, թե ռուսահայոց հսկայական հայ համայնքը ինչու և ինչպես չի կարողանում ծավալել այնպիսի հայանպաստ գործունեություն, ինչպես, որ այդ անում են ադրբեջանցիները:
Ամբողջական հարցազրույցը՝