25 C
Yerevan

Առա­ջին Համաշխարհա­յին Պատե­րազմն Ու Շլիֆե­նի Բանա­ձեւը

Մաս Բ

Ռազմա­կան գործո­ղություննե­րը միա­ժա­մա­նակ ընթա­նում էին երեք աշխարհա­մա­սում‘ Եվրո­պա, Ասիա, Աֆրի­կա, եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիա­նոսնե­րի ավա­զաննե­րում: Բրի­տա­նիան, չնա­յած իր բոլոր պլաննե­րին, ցամա­քում չմասնակցեց պատե­րազմին: Առա­ջին իսկ տարվա վերջին հասկա­ցավ, որ Ֆրանսիան Ռուսաստա­նի հետ չի կարող ցամա­քում զսպել Գերմա­նիա­յին, եւ ստիպված սեփա­կան զորքե­րով մտավ կռվի մեջ:

Արծրուն Հովհաննիսյան

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Ընթերցողնե­րի հարմա­րության համար աշխա­տությունը բաժանված է 14 մասի:

«Հարգե­լի ընթերցող, ձեր դատին ենք ներկայցնում 20-րդ դարի պատե­րազմնե­րի մասին իմ աշխա­տության մի մասը: Ուսումնա­սի­րությունն առնչվում է համաշխարհա­յին ռազմի պատմությա­նը եւ դրա­նում հայե­րի դերա­կա­տա­րությա­նը: Ուսումնա­սի­րությունը զուտ գիտա­կան չէ, այն ունի նաև որո­շա­կի զգացմունքա­յին ֆոն: Բարձրացված հարցե­րի և տրված պատասխաննե­րի մասով ձեր մոտ կարող են լինել անհա­մա­ձայնություններ, ինչի համար ձեր ներո­ղամտությունն ենք հայցում: Շնորհա­կա­լություն եմ հայտնում Մեդիա­մաքսին նշված հնա­րա­վո­րության համար», — նշել է Արծրուն Հովհաննիսյա­նը:

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը (ԱՀՊ, 1914–1918թթ.) նախա­պատրաստվում էր երկար‘ դեռ պատե­րազմից մոտա­վո­րա­պես մեկուկես տասնամյակ առաջ: Քաղա­քա­կան առումով Մեծ Բրի­տա­նիան, հասկա­նա­լով, որ ամեն կերպ զիջում է միա­վորված Գերմա­նիա­յին, ճկուն դիվա­նա­գի­տությամբ նրա դեմ կազմա­կերպեց մեծ ու հզոր ռազմա­կան դաշինք: Դրա­նում ընդգրկեց Ֆրանսիա­յին, որին բրի­տա­նա­ցի­նե­րը հատկացրել էին ռազմա­կան գործո­ղություննե­րի տարածքի դերը, եւ Ռուսաստա­նին, որին, ինչպես միշտ, դիտարկում էին որպես մարդկա­յին ռեսուրսի ապա­հո­վող, իսկ բրի­տա­նա­ցի­նե­րը դաշինքին ապա­հո­վում էին համա­պա­տասխան լրա­ցուցիչ ծախսերն ու տեխնո­լո­գիա­նե­րը: Ամե­նադժվա­րը, իհարկե, Ռուսաստա­նին դաշինք բերելն էր, քանի որ Գերմա­նիան ամեն ինչ անում էր, որ դա տեղի չունե­նա: Եվ ի վերջո, այդպես էլ ստացվեց. Ռուսա­կան կայսրությունը հայտնվեց այդ դաշինքում‘ ստա­նա­լով Բրի­տա­նիա­յի ու Ֆրանսիա­յի մեծ ներդրումնե­րը եւ շատ ավե­լի մեծ խոստումնե­րը: Այս առումով հատկա­պես հետաքրքիր է գերմա­նա­կան Մեծ գլխա­վոր շտա­բի պետ‘ գենե­րալ ֆոն Շլիֆե­նի հոդվա­ծը, որը տպագրվել էր 1909թ.: Այնտեղ ռազմա­կան մեծ գործիչն ու տեսա­բա­նը պնդում է, որ Ռուսաստա­նի դաշնակցությունը Մեծ Բրի­տա­նիա­յի հետ կարող է ամե­նից շատ վնասներ պատճա­ռել առա­ջի­նին: Ալֆրեդ ֆոն Շլիֆենը 1906 թվականինԱլֆրեդ ֆոն Շլիֆե­նը 1906 թվա­կա­նին

Պատե­րազմնե­րի իրա­կան ճարտա­րա­պետնե­րը շատ լավ հասկա­նում էին, որ այն լինե­լու է մեծ եւ ընդգրկե­լու է խոշոր տարածքներ: Նրանք աչքի առաջ ունեին մեծ կորսի­կա­ցու‘ Նապո­լեո­նի վարած պատե­րազմնե­րի մասշտաբնե­րը: Սակայն անմի­ջա­պես գենե­րալնե­րը, որոնք մշա­կում էին պլաննե­րը, ամեն ինչ, ինչպես միշտ, արագ էին կողմնո­րոշվում եւ ուզում էին մարտերն ավարտել հակա­ռա­կորդի մայրա­քա­ղաքնե­րում մինչեւ ձմռան գալը: Դա հին զինվո­րա­կան ավանդույթ է. բոլորն ուզում են արագ ու անարյուն հաղթա­նակ: Գերմա­նա­կան ռազմա­գի­տա­կան միտքը ուշիուշով հետեւում եւ ուսումնա­սի­րում էր ամե­րիկյան քաղա­քա­ցիա­կան, ռուս-թուրքա­կան, անգլո-բուրա­կան, ռուս-ճապո­նա­կան պատե­րազմնե­րը եւ այլն: Գերմա­նա­կան մեծ ԳՇ‑ի նոր ղեկա­վար Ալֆրեդ ֆոն Շլիֆե­նի «Կաններ» բանա­ձեւը հետա­գա­յում դասագրքա­յին կդառնա աշխարհի շատ զինվո­րա­կաննե­րի համար: 

Տեղե­կանք. Ալֆրեդ ֆոն Շլիֆեն(1839–1913թթ.), գերմա­նա­կան տաղանդա­վոր ռազմա­կան տեսա­բան, գենե­րալ-ֆելդմարշալ (1911)։ Որպես Գլխա­վոր շտա­բի սպա‘ մասնակցել է 1866թ. ավստրո-պրուսա­կան եւ 1870–1871թթ. ֆրանս-պրուսա­կան պատե­րազմնե­րին։ 1891–1905թթ. եղել է Գլխա­վոր շտա­բի պետ։ 

Լինե­լով Մոլտկե Ավա­գի հետեւորդ եւ գերմա­նա­կան ռազմա­կա­նացման գաղա­փա­րա­խոսնե­րից‘ երկու թեւե­րից վճռա­կան հարվա­ծով հակա­ռա­կորդին շրջա­պա­տե­լու եւ ոչնչացնե­լու տեսության ստեղծողնե­րից է։ Երկու ճակա­տով‘ Ֆրանսիա­յի եւ Ռուսաստա­նի դեմ, ոչ միա­ժա­մա­նակ պատե­րազմի պլա­նի հեղի­նակն է, որը որոշ փոփո­խություննե­րով Գերմա­նիան փորձեց իրա­գործել ԱՀՊ‑ի սկզբին:

Շլիֆե­նը որպես հիմք էր վերցնում Հաննի­բա­լի վարած Կաննե­րի ճակա­տա­մարտը, որտեղ վերջինս հռո­մեա­ցի­նե­րին հաղթեց թեւե­րից շրջանցե­լով ու շրջա­փակմամբ: Շլիֆե­նի ծրա­գի­րը բազմա­թիվ անգամներ քննարկվեց ու խաղարկվեց գերմա­նա­կան սպա­յա­կազմի զորա­վարժություննե­րում, գիտա­կան քննարկումնե­րում, դարձավ «Շլիֆե­նի պլան». այն կիսաշրջա­փակման ռազմա­կան գործո­ղություն էր: «Շլիֆենի պլանը»«Շլիֆե­նի պլա­նը»

Ըստ Շլիֆե­նի՝ քանի որ գերմա­նա­կան զորքե­րը չունեին բավա­կա­նա­չափ  ուժեր ու միջոցներ, որպեսզի կատա­րեին երկկողմ շրջանցում, ապա պետք է կատա­րեին միա­կողմ շրջանցում՝ երկրորդ կողմում կատա­րե­լով իմի­տա­ցիա: Գերմա­նա­կան բանա­կի աջ թեւը մեծ կորագծով Բելգիա­յի տարածքով պետք է մտներ Ֆրանսիա­յի տարածք եւ թեւանցե­լով ֆրանսիա­կան բանա­կին՝ դուրս գար նրա թիկունք ու ջախջա­խե­լով՝ գրա­վեր Փարի­զը: Ռազմա­կան գործո­ղությունը, ըստ Շլիֆե­նի, պետք էր ավարտել մինչեւ քառա­սուն օրը, որպեսզի գերմա­նա­կան բանա­կը հասցներ կատա­րել ռազմա­վա­րա­կան վերախմբա­վո­րում եւ հայտնվեր արդեն Ռուսաստա­նի դիմաց: Նրանք շատ լավ հասկա­նում էին, որ պատե­րազմը լինե­լու է երկու ճակա­տով, եւ պետք էր չուշա­նալ: Գերմա­նա­կան բանա­կը մշա­կել էր ոչ միայն տեսությունը, այլեւ գործնա­կա­նում ստեղծել համա­պա­տասխան մեքե­նա այն իրա­կա­նացնե­լու համար: 

Շլիֆե­նը մահա­ցավ մինչեւ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը: Նրան փոխա­րի­նած Մոլկե կրտսերն անհանգստա­ցած էր այն հանգա­մանքով, որ Շլիֆենն այդքան վտանգա­վոր պլան էր կազմել, որով բավա­կա­նին թուլացվել էր ոչ միայն Ֆրանսիան գրա­վող գերմա­նա­կան բանա­կի ձախ թեւը, այլեւ ողջ ռուս-պրուսա­կան սահմա­նը: Նրա այս անհա­մարձա­կությունը սկսեց դրսեւորվել, եւ արդյունքում կամաց-կամաց դիվի­զիա­ներ հանեց ֆրանսիա­կան ճակա­տի աջ թեւից ու տեղա­փո­խեց նախ՝ ձախ, հետո՝ դեպի արեւելք: Այդ թուլացման հաշվին Պրուսիա­յում ստեղծվեց չորս կորպուս, իսկ Ֆրանսիա­յի սահմա­նին՝ գերմա­նա­կան զորքե­րի ձախ թեւում, մեկ բանա­կի փոխա­րեն՝ եւս մեկ բանակ: Դրա­նով փաստա­ցի «Մեծ Կաննե­րից» կամ այլ կերպ «Շլիֆե­նի պլա­նից» ոչինչ չմնաց: Գերմա­նա­կան գերհզոր աջ թեւից հանվել էր լիարժեք ու մարտունակ հինգ կորպուս: Կարծում ենք՝ այդ հինգ կորպուսը չափա­զանց կարեւոր, ավե­լին՝ որո­շիչ նշա­նա­կություն ունե­ցան, եւ հենց այդ պատճա­ռով գերմա­նա­կան բանա­կը չկա­րո­ղա­ցավ վերջնա­կան իրա­կա­նացնել Շլիֆե­նի մտահղա­ցումը: Մենք միտումնա­վոր չենք նշում «Շլիֆե­նի պլան», քանի որ այդ պլա­նից այլեւս ոչինչ չէր մնա­ցել: Իհարկե, «Շլիֆե­նի պլա­նը» ռիսկա­յին էր, սակայն հանդուգն էր եւ ուներ հաջո­ղության հասնե­լու մեծ պոտենցիալ, քանի որ նախա­ձեռնո­ղա­կան էր: Իսկ գերմա­նա­կան զորքե­րը դեռեւս պատե­րազմի սկզբից ցույց տվե­ցին, որ կարող են իրա­կա­նացնել բարդ ու ռիսկա­յին ծրագրեր, գործել շատ արագ: Գերմա­նա­կան 1‑ին բանա­կի հարձակման տեմպը կազմում էր 23 օրում 520 կմ (Ախե­նից Մառն): Այսինքն՝ օրա­կան ավե­լի քան 22 կիլո­մետր, ինչը չմե­քե­նա­յացված զորա­միա­վո­րումնե­րի համար ռեկորդա­յին կարե­լի է համա­րել: Սա պետք է համա­րել ապա­ցույցն այն բանի, որ Շլիֆենն իր բանա­կը պատրաստել էր իր պլա­նի իրա­գործմա­նը, սակայն այն վիժեցրե­ցին դեռ չիրա­կա­նացրած:

Արդյունքում‘ Առա­ջին աշխարհա­մարտը ձգձգվեց, ընդգրկեց երկրագնդի մեծ մասը: Ռազմա­կան գործո­ղություննե­րը միա­ժա­մա­նակ ընթա­նում էին երեք աշխարհա­մա­սում‘ Եվրո­պա, Ասիա, Աֆրի­կա, եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիա­նոսնե­րի ավա­զաննե­րում: Բրի­տա­նիան, չնա­յած իր բոլոր պլաննե­րին, ցամա­քում չմասնակցեց  պատե­րազմին:  Առա­ջին իսկ տարվա վերջին հասկա­ցավ, որ Ֆրանսիան Ռուսաստա­նի հետ չի կարող ցամա­քում զսպել Գերմա­նիա­յին, եւ ստիպված սեփա­կան զորքե­րով մտավ կռվի մեջ: 

Ապա­գա պատե­րազմի թատե­րա­բե­մը նախա­պատրաստե­լիս հիմնա­կան ուշադրությունը կենտրո­նացվում էր ամրացված բնագծե­րի զարգացման ու կատա­րե­լա­գործման վրա: Դրանց հիմքը կազմում էին ամրոցնե­րը բերդա­մա­սե­րի եզրա­շերտե­րով: Սրանք նախկին պատե­րազմնե­րից մնա­ցած համա­կարգեր էին, որոնք ավանդա­բար կարեւոր էին համարվում, սակայն, ինչպես  պետք է ցույց  տային  առա­ջին իսկ մարտա­կան գործո­ղություննե­րը, դրանց դերա­կա­տա­րությունը եթե չէր վերա­նում, ապա շեշտա­կիո­րեն թուլա­նում էր: Գերմա­նա­կան ռազմա­տե­սա­կան միտքը գտել էր նոր լուծումներ‘ պատե­րազմի մասշտա­բայնությունը, գործո­ղություննե­րի արա­գությունը, ավե­րիչ միջոցնե­րի հզո­րությունը եւ այլ հանգա­մանքներ: Հելմութ ֆոն Մոլտկե ավագն ու օսմանյան հրամանատար Հաֆիզ ՓաշանՀելմութ ֆոն Մոլտկե ավագն ու օսմանյան հրա­մա­նա­տար Հաֆիզ Փաշան

Երկա­թուղու (նաեւ այլ տրանսպորտա­յին երակնե­րի) նկատմամբ պահանջը հանգում էր այն բանին, որ թողարկվող կարո­ղություննե­րը հնա­րա­վո­րություն տային կարճ ժամկե­տում ապա­հո­վե­լու մեծա­թիվ զորքե­րի տեղա­փո­խումը: Այսինքն‘ խուսա­նավման խնդի­րը, քանի որ անցնող պատե­րազմնե­րում հիմնա­կա­նում գերմա­նա­ցի­նե­րի շնորհիվ այդ հարցը դրվել էր նոր մակարդա­կի վրա: Հելմութ ֆոն Մոլտկե ավագն ասում էր. «Զորախմբե­րը պետք է առանձին շարժվեն, բայց միասնա­կան կռվեն»: Այս հարցում առա­ջա­մարտիկնե­րը հենց գերմա­նա­ցի­ներն էին, քանի որ ռազմա­կան միտքը հատկա­պես զարգա­ցել էր իրենց մոտ, եւ դա բնա­կան պահանջ էր: Գերմա­նիան երկու ճակա­տով էր պատե­րազմե­լու եւ զորքե­րի մշտա­կան խուսա­վարման խնդիրներ ուներ: 

Մարտա­կան գործո­ղություննե­րը սկսվե­ցին օգոստո­սի 1‑ին՝ Լյուքսեմբուրգ գերմա­նա­կան զորքե­րի ներխուժմամբ: Սա արդեն երկա­րամյա գերմա­նա­կան ռազմա­կան տեսություննե­րի արգա­սիքն էր, որը հանգում էր արագ ու շարժա­կան պատե­րազմին: Գերմա­նա­ցի­ներն իրենց արա­գությունը փորձում էին կառուցել զորքե­րի վարժվա­ծության եւ երկաթգծի ընձե­ռած հնա­րա­վո­րություննե­րի վրա: 

Սկզբնա­կան շրջա­նում գերմա­նա­կան զորքե­րը հաջող էին ընթա­նում: Բելգիան արագ նվա­ճե­ցին ու ներխուժե­ցին Ֆրանսիա: Ինչպես միշտ, պարտությունից լավ ուսուցիչ չկա: Ֆրանսիա­կան հրա­մա­նա­տա­րությունը վերջին պարտությունից հետո ավե­լի լավ էր հասկա­նում գերմա­նա­կան ռազմա­տե­սա­կան մտքի գաղտնիքնե­րը եւ ավե­լի պատրաստված էր: Բոլոր բանակնե­րի հրա­մա­նա­տա­րության մեծ մասն էլ գերմա­նա­կան բանակնե­րի մտահղա­ցումը լավ էր հասկա­նում, քանի որ երկար ժամա­նակ այդ մտքերն ու նորա­մուծություննե­րը գիտա­կան միջա­վայրում քննարկվում էին, ուղղա­կի բոլո­րը չէ, որ հավա­տում էին դրա իրա­գործմա­նը եւ կարող էին իրենց թույլ տալ ձգտել այդ մակարդա­կին: Սակայն անդա­դար արագ գործո­ղություննե­րը եւ ռեզերվնե­րի պակա­սը խաղում էին իրենց բացա­սա­կան դերը: Գերմա­նա­կան բանա­կը, չունե­նա­լավ ռեզերվներ, ձգե­լով կոմունի­կա­ցիա­նե­րը, ե´ւ հյուծվում էր, ե´ւ  գնա­լով ավե­լի դանդաղ էր գործում: Գերմա­նա­կան 1‑ին բանա­կի հրա­մա­նա­տար Ալեքսանդր ֆոն Կլյուկը առա­ջարկեց, կրճա­տե­լով հարձակման ճակա­տը, ոչ թե դուրս գալ Փարի­զի հարավ-արեւմուտք, այլ մայրա­քա­ղա­քից հյուսիս թեքվել՝ դեպի արեւելք: Ալեքսանդր ֆոն ԿլյուկըԱլեքսանդր ֆոն Կլյուկը

Դրա­նով առա­ջարկում էր դուրս գալ ֆրանսիա­կան զորախմբի թիկունք եւ կտրել մայրա­քա­ղա­քի հետ կապից: Գերմա­նա­ցի­նե­րը չէին պատկե­րացնում, որ ֆրանսիա­կան 6‑րդ բանա­կը մայրա­քա­ղա­քից սպառնում էր հարվա­ծել մեծ շրջանցում անող գերմա­նա­կան 1‑ին բանա­կի աջ թեւին ու թիկունքին: Ֆոն Կլյուկը, ավե­լի ու ավե­լի ձգե­լով իր թիկունքը, փորձում էր շունչ չտալ նահանջող բրի­տա­նա­կան զորքե­րին: Սեպտեմբե­րի 4‑ին նա,  Փարի­զին չհա­սած  (մոտ 40 կմ), թեքվեց դեպի արեւելք, չպայթեցրած կամուրջնե­րով  անցնե­լով Մառն գետը՝ մեծ արա­գությամբ մխրճվեց Փարի­զից դուրս եկած ֆրանսիա­կան 6‑րդ եւ գերմա­նա­կան 2‑րդ բանա­կի հարվածնե­րից նահանջող ֆրանսիա­կան 5‑րդ բանա­կի կցա­հատվա­ծի մեջ: Թվում էր, թե գերմա­նա­կան բանա­կը, դուրս գալով խմբա­վորման թիկունքը, շուտով կջախջա­խի ամբողջ ֆրանսիա­կան խմբա­վո­րումը եւ կգրա­վի Փարի­զը: Սակայն նույն օրը ֆրանսիա­կան ԳՇ‑ն ուշքի գալով հրա­մա­յեց զորքե­րին անցնել հակա­հարձակման: Ֆրանսիա­կան 5‑րդ եւ 6‑րդ բանակնե­րը պետք է հարվա­ծեին ֆոն Կլյուկի աջ թեւին ու թիկունքին: Ֆրանսիա­կան 3‑րդ բանա­կը պետք է հարվա­ծեր Վերդե­նի հատվա­ծում, իսկ 4‑րդ եւ նոր ձեւա­վորվող 9‑րդ բանակնե­րը՝ գերմա­նա­կան զորքե­րի կենտրո­նին: 

Սեպտեմբե­րի 5–9‑ին 260 կմ ճակա­տում Մառն գետի երկու ափե­րով անգլո-ֆրանսիա­կան վեց բանակ գրո­հեց  դեպի գերմա­նա­կան հինգ բանա­կի դիրքե­րը: Բախմա­նը ներգրավվեց ավե­լի քան 2 մլն մարդ: Աննա­խա­դեպ մեծ ուժ էր եւ մեծ խտություն: Սա հենց այն միլիո­նա­նոց բանակնե­րի բախումն էր, որի մասին գրում էր Շլիֆե­նը: Սեպտեմբե­րի 7‑ին, երբ ֆոն Կլյուկը հանդի­պա­կաց մարտում գրե­թե ջախջա­խել էր ֆրանսիա­կան 6‑րդ բանա­կին,  մոտա­վո­րա­պես վեց հարյուր տաքսիով առաջնա­գիծ հասցրին Մարոկկյան մեկ դիվի­զիա­յի հիմնա­կան ուժե­րը, որոնք փրկե­ցին Փարի­զը: Մարոկկյան դիվիզիայի զինվորներըՄարոկկյան դիվի­զիա­յի զինվորնե­րը

Սա մեծ քայլ էր զորքե­րի տեղա­շարժի զարգացման համար: Փարի­զից զորքե­րը հասցվե­ցին ռազմա­ճա­կատ, որով  հնա­րա­վոր եղավ ձեւա­վո­րել միասնա­կան ճակատ: Արդյունքում‘ պատմության մեջ առա­ջին անգամ ձեւա­վորվեց միասնա­կան ռազմա­ճա­կատ Լա Մանշից մինչեւ Շվեյցա­րիա­յի սահմա­նը, եւ իրա­վի­ճա­կը ռազմա­ճա­կա­տում կարգա­վորվեց, որեւէ կողմ մեծ ճեղքումներ չկա­րո­ղա­ցավ իրա­կա­նացնել, իսկ օպե­րա­տիվ ռեզերվներն արագ լրացրին շարքե­րը, եւ դադար չեղավ, որից կարող էր օգտվել հակա­ռա­կորդը: Օպե­րա­տիվ մակարդա­կի այս զորա­շարժե­րը, որոնք փորձարկվում էին դեռ ռուս-ճապո­նա­կան պատե­րազմի ժամա­նակ, հասան իրենց գագաթնա­կե­տին: Սեպտեմբե­րի 8‑ին գերմա­նա­կան 1‑ին եւ 2‑րդ բանակնե­րի միջեւ առա­ջա­ցավ հսկա­յա­կան բացվածք, որը հնա­րա­վոր չէր ծածկել որեւէ ուժով, քանի որ այդպի­սիք ուղղա­կի չկա­յին: Սակայն այդ հատվա­ծում առա­ջա­ցող բրի­տա­նա­կան զորքե­րը վճռա­կան չէին: Սեպտեմբե­րի 9‑ին ֆոն Կլյուկը կրկին մեծ հարված հասցրեց ֆրանսիա­կան 6‑րդ բանա­կին եւ գրե­թե ջախջա­խում էր Մոնուրիի բանա­կը, սակայն բրի­տա­նա­կան ուժերն արդեն սպառնում էին գերմա­նա­կան 2‑րդ եւ 3‑րդ բանակնե­րի թիկունքին, եւ արդյունքում ոչինչ չէր մնում, քան համընդհա­նուր նահանջի մասին հրա­ման տալը‘ մինչեւ 50–60 կմ: 

Փաստա­ցի ռազմա­վա­րա­կան հակա­հարձակմամբ ֆրանսիա­կան եւ բրի­տա­նա­կան ուժե­րին հաջողվեց կանգնեցնել գերմա­նա­կան բանա­կին: 

Այս ամե­նի շնորհիվ խափանվեց կայծակնա­յին պատե­րազմի (Մեծ Կաններ) ծրա­գի­րը: Այսինքն‘ Ֆրանսիա­կան բանակնե­րը կարո­ղա­ցան ժամա­նա­կին վերախմբա­վորվել եւ զրկել գերմա­նա­կան բանակնե­րին խուսա­վարման վերջնա­կան նպա­տա­կից: Գերմա­նա­կան բանա­կը պարտվեց: Ֆրանսիա­ցի վետե­րաննե­րը պատմում էին, որ հաճախ գերմա­նա­ցի զինվորնե­րին գերի էին վերցնում քնած, նրանք ուղղա­կի հյուծված էին մոտ մեկամսյա անդա­դար մարտե­րից: Ի դեպ, նման պատմություններ լսե­լու ենք նաեւ մոտ երե­սուն տարի հետո Մոսկվա­յի տակ: 

Շարունա­կե­լի

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ