21.4 C
Yerevan

Պայքար Իշխանությա՞ն Դեմ Թե Պետության

Ընդդի­մությունը եթե ցանկա­նում է ինչ որ բան անել, թող հրա­հանգի, որ իր ռեսուրսնե­րը Արցա­խում հիսուն տուն կառուցեն, ոչ թե ադրբե­ջա­նա­կան քարոզչա­մե­քե­նա­յին զուգա­հեռ վախեցնեն, որ Արցա­խը հանձնում են:

Էդմոն Մարուքյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է Լուսա­վոր Հայաստան կուսակցության նախա­գահ, ՀՀ հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Էդմոն Մարուքյա­նը:

Պետրոս Ղազարյանն անդրա­դարձավ այն հարցին, որ վերջին մեկ-երկու օրը ընդդի­մա­դիր ուժե­րը այսպես ասած «լվա­նում էին Էդմոն Մարուքյա­նի ոսկորնե­րը», նկա­տի ունե­նա­լով, որ վերջինս շատ խիստ քննա­դա­տության է ենթարկվել:

Էդմոն Մարուքյա­նը պատասխա­նեց, որ ինքը աշխա­տանքի բերումով եղել է Արցա­խում, տեսել թե այնտեղ ինչ քարոզ է գնում առ այն, որ Հայաստա­նում բոլո­րը ձեռք են քաշել Արցա­խից, որ Արցա­խը հանձնում են ու նմա­նա­տիպ այլ բնույթի խոսակցություններ, ինքը վերա­դառնա­լով Հայաստան արտա­հայտել է իր մտա­հո­գություննե­րը և դրա պատճա­ռով ընդդի­մություննե­րը ահա մի քանի օր է իր մասին ինչ ասես գրում են, մեղադրում և այլն: Եվ այդ ամե­նը պայմա­նա­վորված է նրա­նով, որ ինքը բացա­հայտ ներկա­յացնում է, թե Արցա­խում ինչպես են հայաստանյան ընդդի­մա­դիրնե­րը հակա­պե­տա­կան քարոզ անում:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր մասին կարող են ևս 20 ռեպորտաժ պատրաստել, բայց դրա­նից ի՞նչ է փոխվե­լու:

Զրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանն ասաց, որ ընդդի­մությունը ցույցեր է անում հանուն Արցա­խի փրկության: Էդմոն Մարուքյանն ասաց, որ նրանք ըստ էության Արցա­խի սոուսով (sauce) փորձում են իշխա­նություն վերցնել: Ընտրություննե­րը մեկ տարի էլ չկա, որ տեղի են ունե­ցել: Էդ մարդիկ ամեն կերպ ուզում են իշխա­նության գան ու դրա համար նույնիսկ պատրաստ են անցնե­լու բոլոր կարմիր գծե­րը:

Էդմոն Մարուքյա­նը հիշեցրեց, որ ինքը նախորդ տարի­նե­րին շատ երկար ժամա­նակ ընդդի­մա­դիր գործունեություն է ունե­ցել, բայց երբեք չի անցել կարմիր գծե­րը: Իշխա­նության դեմ պայքա­րը չպի­տի դառնա պայքար պետության դեմ, իսկ հիմա դրա նման մի բան է տեղի ունե­նում:

Երբ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ պետք է ազգա­յին ուժե­րի կոնսո­լի­դա­ցիա տեղի ունե­նա, ինչո՞ւ է ինքն իր կողմից վիճա­կը սրում և ցնցումնե­րի տանում երկի­րը: Եթե ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ պատե­րազմից հինգ է պակաս, ապա ավե­լի լավ կլի­նի, որ գոնե փորձեն օգնել իշխա­նություննե­րին այս բարդ փուլը հայտա­րա­րե­լու համար: Իսկ փոխա­րե­նը նրանք խաղում են մարդկանց էմո­ցիա­նե­րի հետ, հայտա­րա­րում են, որ Արցա­խը հանձնում են, զոհվածնե­րի արյունը ուրա­նում են, եղբայրություն են անում թուրքե­րին հետ, մոռա­նում են ցեղասպա­նությունը:

Ո՞վ է Արցախ հանձնում կամ արյուն ուրա­նում: Կամ ինչո՞ւ է թուրքե­րի հետ պետա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը ներկա­յացվում որպես եղբայրություն: Ընդդի­մությունը եթե ցանկա­նում է ինչ որ բան անել, թող հրա­հանգի, որ իր ռեսուրսնե­րը Արցա­խում հիսուն տուն կառուցեն, ոչ թե ադրբե­ջա­նա­կան քարոզչա­մե­քե­նա­յին զուգա­հեռ վախեցնեն, որ Արցա­խը հանձնում են: Արցա­խը իր չէ, որ հանձնեն: Արցա­խը այնտեղ ապրող մարդիկ են: Արցա­խից ոչ ոք ձեռքե­րը չի լվա­ցել:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ