16.3 C
Yerevan

Ընտրություննե­րով Իշխա­նա­փո­խություն Չստացվեց, Իսկ Փողո­ցա­յին Պայքա­րի Ռեսուրս Չկա

Ընտրություննե­րով Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն եւ քաղա­քա­կան ուղե­գիծ փոխե­լու փորձը տապալվել է, իսկ փողո­ցա­յին պայքա­րի ռեսուրս չկա։

Մուղնի

Ընտրություննե­րի քարո­զարշա­վի ընթացքում ինչպե՞ս է ճնշվում ընդդի­մությունը։ Իշխա­նություննե­րը փակում են նրան սպա­սարկող լրատվա­մի­ջոցնե­րը, արգե­լում հանրա­հա­վաքնե­րը, երթե­րը, ցույցե­րը, խոչընդո­տում նախընտրա­կան հանդի­պումնե­րին։ 

Հայաստա­նում բոլոր քաղա­քա­կան ուժե­րը մեկ ամիս ազատ քարոզչություն իրա­կա­նացնե­լու, քաղա­քա­ցի­նե­րի հետ անխո­չընդոտ հանդի­պումներ անցկացնե­լու, հանրա­հա­վաքներ, երթեր իրա­կա­նացնե­լու հավա­սար հնա­րա­վո­րություն են ունե­ցել։ Ընդդի­մությունը «բռնություն» է որա­կում «ընտրա­կա­շառք տալու եւ ստա­նա­լու» կասկա­ծանքով իրա­կա­նացրած ձերբա­կա­լություննե­րը։ 

«Ուժեղ Հայաստա­նը», «Հայաստան» դաշինքը եւ ԲՀԿ‑ն փաստա­ցի ընդդի­մությունը իշխա­նություննե­րին մեղադրում են մի բանում՝ ինչու՞ թույլ չեն տվել, որ իրենք ավե­լի շատ քվե­ներ գնեն եւ հասնեն Նիկոլ Փաշինյա­նի հեռացմա­նը։ Ընդ որում, այդ «քննա­դա­տությունը» գրե­թե բառա­ցի հնչում է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վա­յի շուրթե­րից։ ԲՀԿ պահանջով ԿԸՀ‑ն որոշ տեղա­մա­սե­րում քվե­նե­րի վերա­հաշվարկ է կատա­րում։ 

Մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ արդյունքում ՔՊ‑ի քվե­նե­րը հազար հիսունով ավե­լա­ցել են։

Միջազգա­յին պրակտի­կա­յում ընդունված է, որ եթե վերա­հաշվարկի ընթացքում իշխող կամ ֆավո­րիտ ուժի քվե­նե­րը գեթ մեկով ավե­լա­նում է, ապա բողո­քող կողմը խնդրում է վերա­հաշվարկը դադա­րեցնել եւ հայտա­րա­րում է ընտրություննե­րի օրի­նա­կա­նությունը եւ գրանցված արդյունքնե­րը ճանա­չե­լու մասին։

ԲՀԿ‑ն նման հայտա­րա­րություն չի անի, որովհե­տեւ նպա­տա­կը ոչ թե մի քանի հավելյալ քվե ունե­նա­լը, այլ ընտրություննե­րի շուրջ անվստա­հություն սերմա­նելն է։ 

Եվրա­սիա­կան տարածքի միակ մայրա­քա­ղա­քը, որ Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը «կասկա­ծե­լի» է դիտում, Մոսկվան է։ Հայաստա­նի ռուսա­մետ ընդդի­մությունը ձգտում է Մոսկվա­յի այդ գնա­հա­տա­կա­նը «հիմնա­վո­րել»։ Պատա­հա­կան չէ, որ նրա արմա­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը օրա­կարգ են բերում «փողո­ցը գենե­րացնե­լու անհրա­ժեշտությունը»։

Ընտրություննե­րով Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն եւ քաղա­քա­կան ուղե­գիծ փոխե­լու փորձը տապալվել է, իսկ փողո­ցա­յին պայքա­րի ռեսուրս չկա։ Մոսկվան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ընտրություննե­րի վերջնա­կան արդյունքնե­րի հրա­պա­րակմանն է սպա­սում։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ