27.2 C
Yerevan

Գենե­րալնե­րի Մի Մասը Գործա­կալներ Են

Մենք ինչպես ենք փորձե­լու ինչ որ բանի հասնել, երբ մեր պետության կարև­ո­րա­գույն գործա­ռույթնե­րում դերա­կա­տար են արտա­սահմանյան գործա­կա­լա­կան ցանցի արմատներ:

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ի հյուրն է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, վերլուծա­բան Հովսեփ Խուրշուդյա­նը:

Հաղորդման սկզբում շոշափվեց Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևի ռազմա­կան հռե­տո­րա­բա­նությունը, որով նա կարծես ցանկա­նում է զգուշա­ցել Հայաստա­նին, որ եթե նույնիսկ այս իշխա­նություննե­րը տարածքա­յին պահանջներ չունեն, ապա մենք չփորձենք անգամ մտա­ծել ռևանշի մասին:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Ալիևը շատ անգամ այդ ամե­նը ասում է ասե­լու համար, իր երկրի ու իր բնակչության համար, նա իհարկե ցանկա­նում է, որ Հայաստա­նում շատե­րը մտա­ծեն, որ ամեն ինչ վերջա­ցած է. բայց նման բան չկա, բայց  ցավոք Ալիևի բարբա­ջանքնե­րը հասցեա­տե­րեր գտնում են Հայաստա­նում: Դե իսկ եթե մենք մտա­ծում ենք, որ Ալիևի ասածնե­րը իրենց մեջ սպառնա­լիք են կրում, ապա պետք է վարվել այնպես, ինչպես, որ վարվում են այդ դեպքում՝ չեզո­քացնում են այդ սպառնա­լի­քը:

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձավ այն բանին, որ ադրբե­ջանցի­նե­րը մշտա­պես փորձել են իրենց դիրքերն ամրապնդել, ամեն կերպ, այս խոսակցությունն էլ պատա­հա­կան չէ ու միայն մեր ականջնե­րի համար չէ նախա­տեսված: ՄԵնք պիտի ուժե­րի գերլա­րումով փորձենք ամրա­նալ, եթե ցանկա­նում ենք ինչ որ բանի հասնել: Մենք ունենք շատ լավ կադրեր, ունենք մեծ ուղեղներ, բայց հարկա­վոր է նրանց իրար գլխի հավա­քել, կենտրո­նացնել մտա­վոր ուժը: Որովհետև մենք ուժ ունենք, բայց գտնվում ենք անկազմա­կերպ, գավա­ռա­միտ մակարդա­կում: Մեզ անխնա ոչնչացրել է նախորդ տարի­նե­րին հասա­րա­կության մեջ ամրապնդված ախտե­րը, հատկա­պես կաշա­ռա­կե­րությունը: Կրթա­կան վիճա­կը շատ վատ է:

Այդ ամե­նին հասնե­լու ճանա­պարհին Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց մի քանի շատ կարև­որ գործո­ղություններ, որոնք ոչ թե պետք է պարզա­պես կիրառվեն, այլ անհրա­ժեշտ են որպես այդպի­սին: Խոսքը գնում է լյուստրա­ցիա­յի, Հայաստա­նը գործա­կա­լա­կան ցանցից մաքրե­լու մասին: Ադրբե­ջանցի­նե­րը, ի տարբե­րություն մեզ, ավե­լի քիչ են կախված Ռուսաստա­նից, և դա ազա­տում է նրանց ձեռքե­րը շատ առումնե­րով:  Նրանք կարո­ղա­ցել են ազատվել ռուսա­կան ՊԱԿ(պետական անվտանգության կոմիտե)-ի ազդե­ցությունից: Մենք դեռևս չենք կարո­ղա­ցել այդ անել: Հովսեփ Խուրշուդյա­նը բերեց Վազգեն Սարգսյա­նի օրի­նա­կը, թե ինչպես էր նա պայքա­րում հանուն բանա­կա­շի­նության և կաշա­ռա­կե­րությունը վերացնում էր նաև ծայրա­հեղ միջոցնե­րով: Հիմա թող գոնե աշխա­տանքից հեռացնեն: Մենք ինչպես ենք փորձե­լու ինչ որ բանի հասնել, երբ մեր պետության կարև­ո­րա­գույն գործա­ռույթնե­րում դերա­կա­տար են արտա­սահմանյան գործա­կա­լա­կան ցանցի արմատներ: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ինքը հեղա­փո­խությունից հետո միանգա­մից առա­ջարկել է, որ գոնե ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում լյուստրա­ցիա կատարվի:

Նաև համե­մա­տություն կատարվեց Ռուսաստա­նի հետ, ու Խուրշուդյանն ասաց, որ ռուսնե­րը հիմա բավա­կան ծանր վիճա­կում են, նրանք այսպես թե այնպես խորտակվե­լու են: Օրի­նակ բերեց նրանց կողմից փառա­բանված Zircon հրթի­ռը, որն իրա­կա­նում առանձնա­պես մի բան չէ: Ռուսնե­րը հիմա նույնիսկ Իրա­քից հետ են գնում այն հին զենքե­րը, որ իրենք են վաճա­ռել:

Ռուսա­կան գենե­րա­լի­տե­տը ևս թաթախված է կաշա­ռա­կե­րության մեջ, բայց եթե նրանց մի մասը գոնե միայն կաշա­ռա­կեր է, ապա մեզ մոտ՝ գործա­կալներ են:

Եվ վերջում Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մենք ու ռուսնե­րը դաշնա­կիցներ չենք, դաշնակցա­յին իմի­տա­ցիա է արվում, բայց դաշնա­կիցներ չենք: Մեր միակ այլընտրանքը արևմուտքն է:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ