27.2 C
Yerevan

Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար

Մաս Գ

Նույն ժամա­նակ չափա­զանց մեծ դեր խաղա­ցին նաեւ ռադիո­կա­պը, շոգե­շարժի­չը, ներքին այրման շարժի­չը, օդա­պա­րիկներն ու դրանց փոխա­րի­նած օդա­նա­վե­րը եւ այլն:

Արծրուն Հովհաննիսյան

«Վերդե­նի Մսա­ղա­ցը», Սոմմա­յի Գործո­ղությունը, «Տանկե­րի Տրիումֆը»

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արեւմտյան ճակա­տը շարունա­կում էր մնալ այս պատե­րազմի գլխա­վոր թատե­րա­բե­մը: Վերդե­նի մոտ գերմա­նա­կան բանա­կը կրկին փորձեց իրա­կա­նացնել մի վճռա­կան հարձա­կում: Հարձակման հրե­տա­նա­յին պատրաստությունը տեւեց 9 ժամ, ընդ որում՝ առա­ջին անգամ հակա­ռա­կորդի հրե­տա­նին լռեցվում էր քիմիա­կան զենքե­րով: Արդյունա­վետ էին ակա­նա­նետնե­րը: Օդուժի վրա դրվեց երկա­թուղա­յին կայա­րաննե­րի ռմբա­կոծման պատասխա­նատվությունը: Օդուժն այդ ժամա­նակ բավա­կա­նին աճել էր, կողմերն արդեն կիրա­ռում էին հազա­րա­վոր ինքնա­թիռներ ու դիրի­ժաբլներ: 

Չնա­յած այդ ահռե­լի կրա­կա­յին ներգործությա­նը՝ գերմա­նա­ցի­ներն առա­ջա­ցան ընդա­մե­նը 5–6 կմ: Սա  չէր կարող  նշա­նա­կել որեւէ բնագծի ճեղքում: Մորտ-Օմմ ու 304 բարձունքնե­րի գրոհն ավարտվեց միայն մայի­սին: Երեք ամիս տեւեց Վո բերդա­մա­սի պաշտպա­նությունը, ընդ որում՝ վերջին 5 օրում գերմա­նա­ցի­նե­րը բերդա­մա­սի վրա էին արձա­կում օրա­կան ավե­լի քան 150.000 արկ: 

Դաժան ռմբա­կո­ծություննե­րի գնով գերմա­նա­ցի­նե­րը հունի­սի 24-ին գրա­վե­ցին Թիո­մոն ու Ֆլե­րի բերդա­մա­սե­րը: Բոլո­րի հաշիվնե­րը խառնեց հզոր հարվածնե­րի դիմա­կա­յող Սովիլ բերդա­մա­սի հերո­սա­կան պաշտպա­նությունը: Գերմա­նա­ցի­նե­րի գրոհնե­րը սեպտեմբե­րին դադա­րեցվե­ցին, իսկ բրի­տա­նա-ֆրանսիա­կան զորքե­րը հակա­հարձա­կումով վերագրա­վե­ցին նախկի­նում կորցրած դիրքե­րը: Այս դաժան ճակա­տա­մարտը, որը կողմե­րից որևէ մեկին նշա­նա­կա­լի հաջո­ղություն չտվեց, անգամ հաջորդ աշխարհա­մարտի մասշտաբնե­րի համար շատ արյունա­հեղ էր: Մոտա­վո­րա­պես 1 մլն սպանված կար (ֆրանսիա­կան 95 դիվի­զիա­յից՝ 65‑ը, գերմա­նա­կան 125-ից‘ 50‑ը): Գերմա­նա­կան դիվի­զիա­ներն առա­ջին գծում մնում էին 1 ամիս, որից հետո հյուծված հանվում էին վերա­հա­մալրման, ֆրանսիա­կան դիվի­զիա­նե­րը‘ 4–5‑ից մինչեւ 10 օր: 

Եզրա­կա­ցություն: Հարձակման խափա­նումով վերջ տրվեց գերմա­նա­ցի­նե­րի արագ հարձա­կո­ղա­կան ռազմա­վա­րությա­նը: Անտանտն օգտա­գործեց իր մեծ ներուժի խաղա­քարտը, այսինքն՝ պատե­րազմը տեղա­փոխվեց հյուծման տիրույթ: Վերդե­նի գրա­վումով բացվում էր ճանա­պարհը դեպի Փարիզ, բայց հարվա­ծը հասցվում էր անբա­վա­րար ուժե­րով, եւ արա­գացված գրո­հը չհա­ջողվեց: Արագ հարձա­կումը վերջնա­կան տեղի տվեց հյուծմա­նը: Կողմերն ուղղա­կի մարդկա­յին ներուժով խեղդում էին բոլոր ճեղքումնե­րի փորձե­րը: Ռազմարվեստը կարծես մտել էր փակուղի, չէր կարո­ղա­նում գտնել խոր էշե­լո­նա­վո­րած պաշտպա­նությունը ճեղքե­լու բանա­լին: Ռազմա­կան գործիչնե­րը փորձում էին նորա­նոր լուծումներ գտնել, նրանք հնա­րել էին  ամե­նաանհա­վա­նա­կան լուծումնե­րը, սակայն անգամ գետնա­խոր անցումնե­րը չէին լուծում խնդի­րը: Շուտով մարտի դաշտում պիտի հայտնվեին նոր մեքե­նա­ներ, որոնց հետ մեծ հույսեր կային կապված պաշտպա­նությունը ճեղքե­լու գործում: 

Գերմա­նա­ցի­նե­րը պայքա­րը տարան միջոցներն ու պահուստնե­րը հյուծե­լու ուղղությամբ, բայց իրենք հյուծվե­ցին, եւ փաստո­րեն, հարձա­կումը «մսա­ղա­ցի» վերածվեց: Շատ նեղ էր հարձակման ճակա­տը‘ 15 կմ (ռազմա­կան գործո­ղության վերջում‘ 30 կմ), խորությունը‘ 10 կմ 10 ամսում: Նորություն էին գերմա­նա­ցի­նե­րի հրա­նետներն ու ֆրանսիա­ցի­նե­րի ձեռքի գնդա­ցիրնե­րը, որոնք մեծ կրա­կա­յին խտություն էին ապա­հո­վում: 

Սոմմա­յի ռազմա­կան գործո­ղությունը (1916թ. հուլիս-նոյեմբեր)

1916թ. ամռանն Անտանտի զորքե­րը փորձե­ցին իրա­կա­նացնել վճռա­կան հարձա­կում: Հարձակման ուղղությունը Սոմմա գետի հովիտն էր: Ճեղքման ճակա­տը 40 կմ էր: Յոթօրյա հրե­տա­նա­յին պատրաստության ավե­րող թափն ավե­լի շատ հոգե­բա­նա­կան ազդե­ցություն ունե­ցավ: Դա հրե­տա­նու կիրա­ռության աննա­խա­դեպ մակարդակ էր: Կիրառվեց հրե­տա­նա­յին աջակցության նոր տեսակ‘ կրա­կա­պատնեշ (1 հուլի­սի 1916թ.): Սարսա­փե­լի հրե­տա­նա­յին հեղե­ղի տակ ընկած գերմա­նա­կան զորքե­րի հրա­մա­նա­տարնե­րը որո­շե­ցին նահանջել‘ հեշտացնե­լով առա­ջին գծի փոխա­րի­նումը հետեւում դիրքա­վորվածնե­րով: 

Սեպտեմբե­րի 15‑ի գրո­հի ժամա­նակ բրի­տա­նա­կան բանա­կը կիրա­ռեց տանկեր, որոնց շնորհիվ խորա­ցան 2 կմ, բայց հաջո­ղությունը տեղա­յին էր եւ չհանգեցրեց օպե­րա­տիվ ճեղքման: Այդուհանդերձ ապշեցնում է հոգե­բա­նա­կան ազդե­ցությունը, որ ունե­ցան կատա­րե­լությունից հեռու եւ դանդա­ղա­շարժ այդ մեքե­նա­նե­րը գերմա­նա­ցի զինվորնե­րի վրա: Տանկե­րից մեկը մտավ եւ անկո­րուստ գրա­վեց Ֆլեր գյուղը, մյուսը, խրա­մա­տի երկայնքով գերմա­նա­ցի­նե­րի կրա­կա­դիրքե­րը ճնշե­լով, վերցրեց 300 գերի: 

Ռազմա­կան գործո­ղության ընթացքում անգլիա­ցի­նե­րը խորա­ցան ամե­նա­շա­տը 12 կմ, իսկ զոհերն ավե­լի շատ էին, քան Վերդե­նի մոտ (1.3 մլն մարդ): Փաստա­ցի 1916թ. ցույց տվեց, որ երկու կողմերն էլ, չնա­յած կիրառվող զորքե­րի ու կրա­կա­յին միջոցնե­րի ահռե­լի քանա­կին, ի վիճա­կի չեն իրա­կա­նացնել վճռա­կան հարձա­կում եւ ճեղքում:  

Մարտա­կան գործո­ղություննե­րը ցույց էին տալիս, թե որքան էր փոխվում ռազմա­կան գործը, ինչ նոր երեւույթներ էին ի հայտ գալիս, որքան մեծ մասսա­ներ էին ներգրավվում մարտա­կան գործո­ղություննրում, ինչ ահռե­լի դերա­կա­տա­րություն էին ստա­նում հրե­տա­նին, գնդա­ցիրնե­րը, խուսա­վա­րությունը, քողարկումը, ինչպես էր հետընթաց ապրում հեծե­լա­զո­րը եւ այլն: Հասունա­նում էր, բայց դեռ թերի էր համա­զո­րա­յին մարտը, անգամ հրե­տա­նին ու հետեւա­կը հազվա­դեպ էին  համա­կարգված աշխա­տում միա­սին: 

Եզրա­կա­ցություն: Հարձա­կումնե­րի հետեւանքով 1916թ. վերջին գերմա­նա­կան բլոկն անցավ ռազմա­վա­րա­կան պաշտպա­նության: Վերդե­նի մոտ դժվա­րին ու վճռո­րոշ շրջա­նում հարձա­կումը գերմա­նա­ցի­նե­րին ստի­պեց ֆրանսիա­կան ճակա­տից հանել 11 դիվի­զիա: Բայց ճեղքումը չվե­րա­ճեց ընդհա­նուր հարձակման: Նորություն էր մի քանի հարվածնե­րով ամուր պաշտպա­նության ճեղքումը: Հակա­ռա­կորդը նետվում էր մի կետից մյուսը‘ 4–6 տեղա­մա­սե­րում հիմնա­կան հարված սպա­սե­լով: Գլխա­վոր հարվածնե­րի տեղա­մա­սե­րում ճեղքման խտությունը կազմում էր 3–6  գումարտակ կամ 3–5 հազար սվին/կմ, 15–20 թնդանոթ/կմ, 10–15 հազար արկ/կմ:

Իր դերը չխա­ղաց ռազմա­ճա­կա­տի 60.000-անոց հեծե­լա­զո­րը, որը խրա­մա­տա­վորված էր, իսկ ռազմա­հե­նա­դաշտ կահա­վո­րող ինժե­նե­րա­կան ծառա­յությունը մեծ դեր խաղաց: 

Արդյունքնե­րը: 1916թ. կիրառվեց երեք տեսա­կի ռազմա­վա­րա­կան հարձա­կո­ղա­կան ռազմա­կան գործո­ղություն.

• հարված նեղ ճակա­տով («Վերդե­նի մսա­ղաց»), այս մարտա­վա­րա­կան հնարքը հետա­գա­յում գերմա­նա­կան դպրո­ցը լայնո­րեն կօգտա­գործի,

• հարված լայն ճակա­տով (Սոմմա­յի ռազմա­կան գործո­ղություն),

• մի քանի տեղա­մա­սում միա­ժա­մա­նակյա հարվածներ լայն ճակա­տով (Բրուսի­լովյան ճեղքում): 

Սակայն դրանցից ոչ մեկն էլ մեծ հաջո­ղությամբ չավարտվեց: Արդյունքում‘ գերմա­նա­կան բլո­կը սպա­ռեց իր հարձա­կո­ղա­կան ներուժը եւ անցավ ռազմա­վա­րա­կան պաշտպա­նության, իսկ Անտանտի դաշնա­կիցնե­րը դեռ որո­շա­կի առա­վե­լություններ ունեին, սակայն դեռեւս մեծ հարձա­կումներ չէին կարող իրա­կա­նացնել: Ստեղծվել էր անե­լա­նե­լի իրա­վի­ճակ, որից ելքը կգտնվեր միայն պատե­րազմում նոր պետության մասնակցությամբ: 

Պաշտպա­նության հիմքը սկսում է կազմվել երկու-երեք ամրություննե­րի գծով. դա հնա­րա­վո­րություն էր տալիս «անմի­ջա­կան» հարձա­կումնե­րը փոխա­րի­նել «խորքից» հակա­հարձա­կումնե­րով: 

Հաստո­ցա­յին գնդա­ցիրնե­րը փոխա­րինվում էին ձեռքի թեթեւ գնդա­ցիրնե­րով (Լյուի­սի, Մադսե­նի եւ այլ գնդա­ցիրներ), որոնք անփո­խա­րի­նե­լի էին հարձա­կո­ղա­կան մարտում: Մտցվեց գումարտա­կա­յին հրե­տա­նի, որը հրա­մա­նա­տարնե­րին մարտա­վա­րա­կան իրա­վի­ճա­կի փոփո­խությանն արագ արձա­գանքե­լու հնա­րա­վո­րություն էր տալիս: Կիրառվեց նաեւ հետեւա­կի կրա­կա­յին աջակցության նոր տեսակ‘ շարժա­կան արգե­լա­փա­կիչ կրակ: 

1917թ. Ավստրո-Հունգա­րիան Գերմա­նիա­յից գաղտնի բանակցություններ սկսեց Մեծ Բրի­տա­նիա­յի հետ: 1917թ. ապրի­լի 6‑ին ԱՄՆ‑ը պատե­րազմ հայտա­րա­րեց Գերմա­նիա­յին: ԱՄՆ-ում համընդհա­նուր զինա­պարտության մասին (21–30 տարե­կաննե­րի) օրենք ընդունվեց մայի­սի 18-ին: Արդեն սեպտեմբե­րին ԱՄՆ ԶՈՒ-երը հասան 2.8 մլն‑ի, իսկ պատե­րազմի վերջում‘ 4 մլն‑ի, որից 2 մլն‑ը‘ Եվրո­պա­յում: Դա փրկեց հյուծված Եվրո­պա­յին: ԱՄՆ‑ի մուտքը  ռազմա­կան գործո­ղություննե­րի թատե­րա­բեմ չափա­զանց կարեւոր էր, հատկա­պես այն բանից հետո, երբ Գերմա­նիա­յին փաստա­ցի հաջողվել էր խաղից հանել Ռուսաստա­նին եւ դրա­նով ստեղծել իր համար ավե­լի շահե­կան վիճակ:  

1917թ. ռազմարվեստի զարգացման համար կարեւոր էին Միտավյան (1917թ. հունվար), ֆրանսիա­կան ճակա­տի (Նիվե­լի ապրիլյան հարձա­կումը), Մեսի­նի (1917թ. հունիս), Իպրի (1917թ. հուլիս-նոյեմբեր), Մալմե­զո­նի (1917թ. հոկտեմբեր) ու Կամբրեի ռազմա­կան գործո­ղություննե­րը (1917թ. նոյեմբեր-դեկտեմբեր): Վերջինս ռազմարվեստի պատմության մեջ ընդունված է անվա­նել «տանկե­րի տրի-ումֆ»:  Սա ցույց տրվեց, որ հարձակման ժամա­նակ հրե­տա­նու կրա­կից հետո հետեւա­կի գրո­հը չի կարող հասնել հաջո­ղության, եթե չլի­նեն տանկե­րի զրա­հա­յին պաշտպա­նությունն ու կրա­կը: Սակայն պատե­րազմող պետություններն ընկան մեկ այլ ծայրա­հե­ղության մեջ. հրա­ժարվե­ցին հրե­տա­նա­յին պատրաստությունից: Ի վերջո, ռազմա­կան գործո­ղության համա­զո­րա­յին ներդաշնա­կությունը չստացվեց:

Եզրա­կա­ցություն: ԱՀՊ‑ի ընդհա­նուր ընթացքի վրա ռազմա­կան գործո­ղության ազդե­ցությունը փոքր էր, քանի որ համա­զո­րա­յին մարտը ձեւա­վորվում էր, սակայն անա­վարտ էր: Գրո­հը զարգացնե­լու հարցը լուծված չէր, հետեւա­բար ընդհա­նուր պատկեր չկար: Ծնվեց հակա­տանկա­յին պաշտպա­նությունը: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ