21.4 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն‘ 20-րդ Դար

Մաս Դ

Գերմա­նա­ցի­նե­րի կողմից կրած պարտություննե­րից հետո ռուսա­կան բանա­կին ոչինչ չէր մնում, քան հարվա­ծել հակա­ռա­կորդի ամե­նա­թույլ օղա­կին‘ ավստրո-հունգա­րա­կան բանա­կին:

Արծրուն Հովհաննիսյան

Գերմա­նա­ցի­նե­րի կողմից կրած պարտություննե­րից հետո ռուսա­կան բանա­կին ոչինչ չէր մնում, քան հարվա­ծել հակա­ռա­կորդի ամե­նա­թույլ օղա­կին‘ ավստրո-հունգա­րա­կան բանա­կին:

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Քանի որ գերմա­նա­ցի­նե­րի համար առաջնա­յին ճակա­տը արեւմտյանն էր, եւ նրանք պլա­նա­վո­րում էին Ֆրանսիա­յին պարտության մատնե­լուց հետո անդրա­դառնալ Ռուսաստա­նին, ապա արեւելյան ճակա­տում ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվե­ցին ռուսա­կան երկու բանակնե­րի հարձա­կումով, որոնք ունեին քանա­կա­կան առա­վե­լություն: Բանակնե­րը երկուսն էին‘ Պ. ֆոն Ռենենկամպֆի հրա­մա­նա­տա­րությամբ գործող 1‑ին բանա­կը եւ Ա. Սամսո­նո­վի 2‑րդ բանա­կը: 

Գերմա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը կարծում էր, որ կարող է թույլ տալ ռուսա­կան բանա­կի առաջխա­ղա­ցումը, մինչեւ լուծի Ֆրանսիա­յի հարցե­րը: Թեւա­յին գրոհնե­րով գերմա­նա­կան բանակնե­րից մեկը ձախից անցավ թիկունք եւ օգոստո­սի 29-ին շրջա­պա­տեց Ա. Սամսո­նո­վի ռուսա­կան 2‑րդ բանա­կը, որը ջախջախվեց: Պավել ֆոն ՌենենկամպֆըՊավել ֆոն Ռենենկամպֆը

Սեպտեմբե­րի 9‑ին գերմա­նա­ցի­նե­րը սկսե­ցին ռուսնե­րի գլխա­վոր ուժե­րի թեւանցումը: Նրանց շրջա­պա­տե­լու փորձը (սեպտեմբե­րի 9–13) չհա­ջողվեց, սակայն, ի վերջո, բանակնե­րից մեկի ջախջա­խումից հետո գերմա­նա­կան բանա­կի հարվածնե­րի ներքո Պ. ֆոն Ռենենկամպֆի 1‑ին բանա­կը նահանջեց: Այս ճակա­տում ռուսա­կան զորքե­րը ռազմա­վա­րա­կան նահանջից հետո զրկվե­ցին մեծ ռազմա­կան գործո­ղություննե­րի իրա­կա­նացման հնա­րա­վո­րությունից: Այս պարտությունը խոր հետք թողեց ռուսա­կան բանա­կի վրա եւ երկար հիշվեց տարբեր առիթնե­րով: 

Գալի­ցիա­կան ռազմա­կան գործո­ղություն (1914թ. օգոստոս-սեպտեմբեր)

Վիսլա եւ Դնեպր գետե­րի միջեւ‘ 400 կմ ճակա­տով, ռուսա­կան հինգ եւ ավստրո-հունգա­րա­կան չորս բանակնե­րի միջեւ ծավալված ռազմա­կան գործո­ղություննե­րը հայտնի են Գալի­ցիա­կան ռազմա­կան գործո­ղություն անունով: Դրան երկու կողմից մասնակցում էր մոտա­վո­րա­պես 1.5 մլն մարդ: Գերմա­նա­ցի­նե­րի կողմից կրած պարտություննե­րից հետո ռուսա­կան բանա­կին ոչինչ չէր մնում, քան հարվա­ծել հակա­ռա­կորդի ամե­նա­թույլ օղա­կին‘ ավստրո-հունգա­րա­կան բանա­կին: Ռուսա­կան բանա­կին հաջողվեց պարտության մատնել ավստրո-հունգա­րա­կան բանա­կին: 

Ավստրիա­կան բանա­կը տվեց 300.000 զոհ եւ 100.000 գերի, իսկ ռուսնե­րը‘ 230.000 զոհ: Սակայն ռազմա­կան գործո­ղության ամե­նա­կա­րեւոր արդյունքն այն էր, որ մինչեւ պատե­րազմի վերջը ավստրիա­կան բանա­կը կորցրեց ինքնուրույն, առանց գերմա­նա­կան բանա­կի օգնության ռազմա­կան գործո­ղություններ վարե­լու ընդունա­կությունը: 400 կմ ճակա­տով ռուսա­կան բանակներն առա­ջա­ցան 200 կմ: Սա ռազմա­վա­րա­կան խոշոր ձեռքբե­րում էր Ռուսաստա­նի համար: Հետայսու այս պատե­րազմի ընթացքում մշտա­պես ավստրիա­կան բանա­կը պարտություններ էր կրե­լու ռուսա­կան բանա­կից, եւ հակա­ռա­կը‘ ռուսա­կան բանա­կը նմա­նա­տիպ պարտություններ էր կրե­լու գերմա­նա­կան բանա­կից: 

1914թ. պատե­րազմա­կան շրջա­նը ցույց տվեց ե´ւ նորը, որ կար ռազմարվեստում, ե´ւ այն թերություննե­րը, որոնք հանգեցնում էին դրանց չիմա­ցությա­նը կամ սխալ կիրառմա­նը: Մասնա­վո­րա­պես, արագ մարտա­կան գործո­ղություններ իրա­կա­նացնողնե­րը սկսում էին մեծ առա­վե­լություն ստա­նալ, չնա­յած նրան, որ զորքե­րի կուտա­կումնե­րը ահռե­լի մակարդա­կի էին հասել, իսկ հրե­տա­նու խտությունն աննա­խա­դեպ էր: Այսպես, եթե դաշնա­կիցնե­րի հարձակման տեմպը Մառնում կազմեց 50 կմ 5 օրում, իսկ Գալի­ցիա­յում‘ 200 կմ 33 օրում, ապա գերմա­նա­կան 1‑ին բանա­կի տեմպը (Ախե­նից Մառն) կազմեց 23 օրում 520 կմ, ինչը չմե­քե­նա­յացված զորա­միա­վո­րումնե­րի համար ռեկորդա­յին կարե­լի էր համա­րել:Գերմա­նա­կան բանա­կը հերթա­կան անգամ ցուցադրում էր իր բարձր որա­կա­կան հատկա­նիշնե­րը: 

Հարձակման ժամա­նակ անբա­վա­րար էին օգտա­գործվում գնդա­ցիրնե­րը, հրե­տա­նա­յին կրա­կով ուղեկցում դեռ չկար (թեեւ կտրուկ աճեց կրա­կա­յին պատրաստության դերը): Լավ կողմե­րով իրենց դրսեւո­րե­ցին ծանր հրե­տա­նին ու ակա­նա­նետնե­րը: Հատկա­պես առա­ջի­նը լայնո­րեն կիրա­ռում էր գերմա­նա­կան բանա­կը: Մյուս բանակնե­րը փորձում էին հասնել այդ մակարդա­կին, սակայն դեռ չէին կարո­ղա­նում: Օդուժը փոքրա­թիվ էր: Առանձին հենա­կե­տե­րի կանո­նագրքա­յին պաշտպա­նությունն իրեն չարդա­րացրեց, արդեն կար ընդհա­նուր պաշտպա­նության գիծ, աճեց դիրքե­րի ինժե­նե­րա­կան ապա­հովման դերը (սկսե­ցին կիրա­ռել խրա­մուղա­յին պաշտպա­նությունը‘ սկզբում 1, ապա 2 գծով): Ամրոցն ընդունակ էր երկա­րա­տեւ պաշտպա­նության, եթե ապա­հովվում էր դաշտա­յին բանա­կով, օրի­նակ‘ Մառնի ռազմա­կան գործո­ղության ժամա­նակ Վերդե­նի հաջող պաշտպա­նությունը: Այսինքն՝ արտա­քին բանա­կը պետք էր խուսա­վարման համար: Բանակնե­րը հիմնա­կա­նում չէին կարո­ղա­նում օգտա­գործել տեխնի­կա­կան նոր հնա­րա­վո­րություններն ու լուծումնե­րը: Գերմա­նա­կան բանակնե­րը բարձրա­կարգ էին գրե­թե ամեն ինչում: 

Փոքր-ինչ ցածր ինտենսի­վությամբ, սակայն ռազմա­կան գործո­ղություններ ծավալվե­ցին նաեւ պատե­րազմի մյուս թատե­րա­բե­մե­րում: 

1914թ. նոյեմբե­րին Ճապո­նիան գրա­վեց Ցինդաո ամրո­ցը‘ Շանդուն թերակղզում, ինչպես նաեւ անգլիա­կան էքսպե­դի­ցիոն խմբա­վորման հետ համա­տեղ Օվկիա­նիա­յում գտնվող Գերմա­նիա­յի տիրույթնե­րը: 1914–1915թթ. Գերմա­նիան զրկվեց նաեւ Աֆրի­կա­յի իր տիրույթնե­րից: 

Գորլիցյան ճեղքում (1915թ. մայի­սի 2–5)

Ռուսա­կան 3‑րդ եւ 8‑րդ բանակնե­րը պատրաստվում էին մտնել Հունգա­րիա եւ Կարպատնե­րում պարտության մատնել գերմա­նա­կան ու ավստրո-հունգա­րա­կան բանակնե­րին: Դանուբ գետի մոտ թողել էին նորաստեղծ 2‑րդ բանա­կի երկու կորպուս եւ կատա­րել ուժե­րի վերախմբա­վո­րում: Գերմա­նա­կան 11-րդ բանա­կը գենե­րալ Ա. ֆոն Մակենզե­նի ղեկա­վա­րությամբ պարտության մատնեց ռուսա­կան բանա­կին եւ մասնա­վո­րա­պես 3‑րդ բանա­կի տեղա­մա­սում ճեղքե­լով ռազմա­ճա­կա­տի պաշտպա­նությունը‘ խորա­ցավ մինչեւ օպե­րա­տիվ բնագծեր: Գեներալ Ավգուստ ֆոն ՄակենզենըԳենե­րալ Ավգուստ ֆոն Մակենզե­նը

Ավստրո-հունգա­րա­կան 4‑րդ բանա­կի հետ նրանք սպառնում էին շրջա­պա­տել ողջ ճակա­տի (ավե­լի կոնկրետ Հարա­վա­րեւմտյան ռազմա­ճա­կա­տի) ռուսա­կան խմբա­վորմա­նը: Փաստա­ցի իրա­կա­նա­ցավ ԱՀՊ‑ի առա­ջին ճեղքումը, որն ավարտվեց շրջա­պատման վտանգով: Մի բան, որ արեւմտյան ճակա­տում ոչ մի կերպ չէր ստացվում նախնա­կան հաջո­ղություննե­րից հետո: Արդյունքում՝ ռուսա­կան հրա­մա­նա­տա­րությունը, կորցնե­լով գրե­թե ամբողջ Լեհաստա­նի կեսը եւ ներկա­յիս Ուկրաի­նա­յի հարավ-արեւմուտքը, ստիպված ռազմա­վա­րա­կան նահանջ սկսեց: Սա այն մեծ նահանջն էր, ռազմա­վա­րա­կան այն բեկումը, որն այլեւս հետդարձ չունե­ցավ: Ռուսա­կան բանակներն այլեւս գերմա­նա­կան բանակնե­րի դեմ նշա­նա­կա­լի հա-ջողություններ չունե­ցան մինչեւ պարտությունը եւ պատե­րազմից դուրս գալը: 

«Բրուսի­լովյան ճեղքում» (1916թ. հունիս-սեպտեմբեր)

Վերդե­նում ծանր դրության մեջ հայտնված ֆրանսիա­ցի­նե­րին օգնե­լու համար 1916թ. հունի­սին ռուսա­կան բանա­կի հարա­վա­րեւմտյան ռազմա­ճա­կա­տը հարձա­կում սկսեց, որը հայտնի դարձավ «Բրուսի­լովյան ճեղքում» անունով: «Բրուսիլովյան ճեղքման» քարտեզը «Բրուսի­լովյան ճեղքման» քարտե­զը 

Ռազմա­ճա­կա­տի յուրա­քանչյուր բանակ, իր ճեղքման տեղա­մասն ունե­նա­լով, ինքնուրույն հարձա­կում էր իրա­կա­նացնում ռազմա­կան գործո­ղության առա­ջին տասը օրե­րի ընթացքում: Մինչեւ 70–75 կմ խորա­նա­լով‘ 8‑րդ բանա­կը գրա­վեց Լուցկ քաղա­քը, սակայն 7‑րդ բանա­կը  ենթարկվեց հակագրո­հի: Երկու շաբաթ ընդմի­ջումից հետո սկսված նոր գրո­հով ռուսնե­րը խորա­ցան եւս 10 կմ: Հետա­գա­յում իրա­կա­նացված գրոհնե­րը չնչին արդյունքնե­րի բերե­ցին: Կրկին ավստրիա­կան բանա­կը նահանջեց, իսկ գերմա­նա­կան ուժե­րը դիմա­կա­յե­ցին: Գեներալ Բրուսիլովը եւ Նիկոլայ II-ըԳենե­րալ Բրուսի­լո­վը եւ Նիկո­լայ II‑ը

1916թ. ռուսա­կան բանա­կի համար արեւելյան ճակա­տում ամե­նանշա­նա­կա­լի ձեռքբե­րումն այս ճեղքումն էր, ինչպես նաեւ Ռումի­նիա­յի տարածքում ռուս-ռումի­նա­կան զորքե­րի որոշ մարտա­վա­րա­կան հաջո­ղություննե­րը: Ռուսա­կան բանա­կի հետա­գա հաջո­ղություննե­րի համար ողբերգա­կան եղան 1917թ. Փետրվարյան հեղա­փո­խությունը եւ հատկա­պես հետա­գա քաղա­քա­կան անկա­յունություննե­րը: 1917թ. դեկտեմբե­րի 15-ին Բրեստ-Լիտովսկում բոլշեւիկյան իշխա­նություննե­րը Գերմա­նա­կան կայսրության հետ կնքե­ցին հաշտություն, փաստա­ցի կապի­տուլիա­ցիա­յի պայմա­նա­գիր: Այսպի­սով, փաստա­ցի փակվեց ԱՀՊ‑ի արեւելյան ճակա­տի էջը:   

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ