21.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Դ

«Ալեքսանդր Խատիսյա­նը «Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը» հուշագրությունում գրում է. «Հաճախ անոնք կծա­խեին իրենց զենքե­րը, նույնիսկ իրենց սուրբե­րու պատկերնե­րը»»։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1917թ. փետրվարյան հեղա­փո­խությունից հետո Ռուսաստա­նի Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը որո­շում է խրա­խուսել ազգա­յին զորա­միա­վո­րումնե­րի ստեղծումը, որի նպա­տա­կը ռազմա­ճա­կատնե­րում որո­շա­կի կայունությունը հաստա­տելն էր, ինչպես նաեւ ընդդի­մա­դիր ուժե­րի դեմ պայքա­րում հենա­րան ունե­նա­լը։

1917թ. մայի­սին Պետրոգրա­դում ստեղծվում է Հայ զինվո­րա­կան միությունը (ՀԶՄ), որը փորձում էր միա­վո­րել տարբեր ռազմա­ճա­կատնե­րում մարտնչող հայ զինվորնե­րին եւ կենտրո­նացնել Կովկասյան ռազմա­ճա­կա­տում։ ՀԶՄ կենտրո­նա­կան կոմի­տեի կազմում ընտրվում են Արսեն Շահմազյա­նը, Ռուբեն Տեր-Մինասյա­նը, կապի­տան Աբազյա­նը, Տիգրան Բեկզադյա­նը եւ ուրիշներ։ Կոմի­տեի նախա­գահ է ընտրվում Արսեն Շահմազյա­նը։

1917թ. նոյեմբե­րին, երբ իրադրությունը Կովկասյան ռազմա­ճա­կա­տում դառնում է օրհա­սա­կան, Հայ զինվո­րա­կան միությունը Երեւա­նում համա­գումար է հրա­վի­րում, որը պետք է գնա­հա­տեր իրա­վի­ճա­կը, սահմա­ներ հայ զինվո­րա­կա­նության գործե­լա­կերպը, ինչպես նաեւ քննարկեր ազգա­յին զորա­միա­վորման ստեղծման հնա­րա­վո­րությունը։ Համա­գումա­րը նաեւ իր դիրքո­րո­շումն է հայտնում բոլշեւիկյան ապստամբության վերա­բերյալ՝ հայտա­րա­րե­լով, թե իրենք «դատա­պարտում են մի խումբ անպա­տասխա­նա­տու քաղա­քա­ցի­նե­րի ավանտյուրան, որը հանգեցրել է եղբայրասպան կռվի»։

Հայ Զինվո­րա­կան միության համա­գումա­րը Երեւա­նում

1917թ. նոյեմբե­րի 20-ին Երեւա­նի քաղա­քա­յին խորհրդի դահլի­ճում բացվում է համա­գումա­րը:

Հայ զինվո­րա­կան միության մասնաճյուղեր կային որոշ մարզե­րում՝ Եկա­տե­րի­նո­դա­րում, Բաթումում, ինչպես նաեւ առանձին գնդե­րում ու զորա­մա­սե­րում։ ՀԶՄ‑ն հիմնադրում է «Ռազմիկ» թերթը՝ նվիրված զինվո­րա­կա­նության ընթա­ցիկ հարցե­րին։ Թերթի առա­ջին համա­րում Նիկոլ Աղբալյա­նը գրում էր.

«Ռազմիկ», 20 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 1.

«[…Ռուսաստա­նի մեջ հայը պետք է ապա­հովված զգա իր ազգա­յին կերպա­րանքը: Իր զենքը անձնվի­րա­բար տրա­մադրե­լով մեծ Ռուսաստա­նի ամբողջության եւ նրա հանուր շահե­րին, նա պետք է մնա հենա­րան արդա­րության եւ իրա­վունքի ազգա­միջյան հարա­բե­րություննե­րի մեջ: Նա զորա­վիգն է պետության եւ ոչ այս կամ այն ազգի. նա հենա­րանն է հանրա­ճա­նաչ կառա­վա­րության եւ ոչ այս կամ այն դասա­կարգի. նա գործա­դիրն է հանրա­յին օրի­նա­կան կամքի եւ ոչ այս ու այն խմբա­կի ցանկության»:

Աղբալյա­նը նշում էր, որ հայկա­կան զորքը պետք է լինի ապա­կուսակցա­կան, չպետք է ներկա­յացնի որեւէ դասա­կարգի շահե­րը։ Միա­ժա­մա­նակ հայ ազգա­յին զորա­միա­վո­րումնե­րը պետք է ներկա­յա­նա­յին հեղա­փո­խության եւ պետության պաշտպա­նության դիրքե­րից։

«Նա ազգա­յին զորություն է եւ ոչ կուսակցա­կան կամ դասա­կարգա­յին. ազգա­յին զորություն — ռուսա­կան եւ հայկա­կան իմաստով: Ռուս պետության եւ հայ ժողովրդի զինա­կան ուժն է դա, որ պետք է ծառա­յե համայն Ռուսաստա­նի, հետեւա­պես եւ նրա բոլոր ազգե­րի բարօ­րության: Նա պետք է մշտա­կան սպառնա­լիք մնա բոլոր անջատ նկրտումնե­րի համար, լինեն ազգա­յին, դասա­կարգա­յին, թե խմբակցա­կան: Նա պետք է մարմնացնե Ռուսաստա­նի ամբողջությունը իբր պետա­կան զորք եւ հայության ամբողջությունը իբր ապա­դա­սա­կարգա­յին եւ ազգա­յին միություն»:

Հայ զինվո­րա­կան միությունն իր կանո­նադրության մեջ ներկա­յացնում էր հիմնա­կան նպա­տակնե­րը։ Հայկա­կան զորա­մա­սե­րում բարձր կարգա­պա­հության հաստա­տումը եւ դասալքության դեմ հետեւո­ղա­կան պայքա­րը ամե­նա­կա­րեւոր խնդիրներն էին։ Հայկա­կան բանա­կը պետք է ունե­նար երեք հիմնա­կան զորա­տե­սակ՝ հետեւակ, հեծե­լա­զոր եւ հրե­տա­նի։ Ուշագրավ է, որ ընդա­մե­նը 6 ամիս գոյա­տեւած Զինվո­րա­կան միությունը հատուկ տեղ էր հատկացնում մշա­կութա­յին-կրթա­կան հարցե­րին՝ խիստ կարեւո­րե­լով դրանց նշա­նա­կությունը երկրի պաշտպա­նության հարցում։ Հատուկ ուշադրություն էր դարձվում հայ զինվո­րա­կաննե­րի ու նրանց ընտա­նիքնե­րի իրա­վա­կան ու բժշկա­կան պաշտպա­նությա­նը:

Միության նպա­տակն ու խնդիրնե­րը

Ա. Զորքի ռազմա­կան ոգու եւ ուժի վերա­կանգնումն ու ուժե­ղա­ցումը

  1. Կովկասյան զորքում կազմա­կերպել բոլոր երեք տեսա­կի զինված հայկա­կան նոր զորա­մա­սեր:
  2. Կովկասյան զորքում գոյություն ունե­ցող հայ զորա­մա­սերն ուժե­ղացնել:
  3. Նպաստել զորքը վերա­փո­խե­լու նոր դեմոկրա­տա­կան սկզբունքնե­րով:
  4. Զորքի մեջ հաստա­տել հեղա­փո­խա­կան դիսցիպլի­նա:
  5. Սպա­նե­րի եւ զինվորնե­րի մեջ հաստա­տել միություն:
  6. Կռվել մասնա­վոր անհատնե­րի ու կազմա­կերպություննե­րի դեմ, որոնք պրո­պա­գանդա են մղում կազմա­լուծե­լու զորքի ռազմա­կան ոգին:

Բ. Կռիվ դասալքության դեմ

Գ. Կուլտուրա­կան-կրթա­կան գործունեություն եւ հեղա­փո­խա­կան-սոցիա­լիստա­կան պրո­պա­գանդա մղել հայ զորքի շարքե­րում

  1. Բացել հայկա­կան դպրոցներ գրա­գի­տություն սովո­րեցնե­լու:
  2. Բացել հայկա­կան ժողովրդա­կան համալսա­րաններ:
  3. Կազմա­կերպել դասա­խո­սություններ, զրույցներ եւ այլն:
  4. Հրա­տա­րա­կել ու տարա­ծել լրագրեր, գրքեր ու գրքույկներ:
  5. Պատրաստություն Հիմնա­դիր ժողո­վին:

Զ. Իրա­վա­կան օգնություն հայ զինվո­րա­կաննե­րին եւ նրանց ընտա­նիքնե­րին:

Է. Բժշկա­կան օգնություն հայ զինվո­րության ընտա­նիքնե­րին։

Օգնության հայրե­նի­քին՝ ամբողջ ուժով

«Ռազմիկ»-ը տպագրում էր նաեւ հայկա­կան տարբեր զորա­մա­սե­րի զինվո­րա­կան խորհուրդնե­րի կոչերն ու հայտա­րա­րություննե­րը, որտեղ դատա­պարտվում էր բոլշեւիկյան ապստամբությունը։

Օրի­նակ, 5‑րդ Հայկա­կան հրա­ցա­նա­ձիգ մահվան գունդը՝ տեղե­կա­նա­լով բոլշեւիկյան հեղաշրջման մասին, կոչ էր հղել հայրենքին հավա­տա­րիմ զինվորնե­րին, որում, մասնա­վո­րա­պես, ասված էր.

«Ընկերնե՛ր, մենք, որպես ազատ Ռուսաստա­նի հեղա­փո­խա­կան զորքի մեկ մասնի­կը, չենք կարող հանդուրժել մեր դավա­ճան ընկերնե­րու արարքնե­րու դեմ եւ պետք է օգնության հասնենք հայրե­նի­քին մեր ամբոջ ուժով: Մի մոռա­ցեք, ընկերնե՛ր, որ մենք երդվել ենք պաշտպա­նել հայրե­նի­քը եւ ազա­տությունը ներքին եւ արտա­քին թշնա­մի­նե­րեն եւ այսօր վտանգի ժամին պետք է, որ մեր ուժեղ ձայնը հասցուցած ըլլանք պետության»:

Արսեն Շահմազյա­նը՝ ուսուցիչ եւ մարտիկ

Հայ Զինվո­րա­կան Միության նախա­գահ Արսեն Շահմազյա­նը մարտա­կան հարուստ փորձ ուներ, 1905թ. հայ-թաթա­րա­կան բախումնե­րի ժամա­նակ Համա­զասպի ջոկա­տում մասնակցել էր Գանձա­կի հայե­րի ինքնա­պաշտպա­նա­կան մարտե­րին: 1915-ին Արա­րատյան գնդի կազմում հասել էր Վան, Քեռիի հրա­մա­նա­տա­րությամբ գործող 4‑րդ կամա­վո­րա­կան ջոկա­տի երկրորդ վաշտի հրա­մա­նա­տարն էր։ Երկու անգամ ծանր վիրա­վորվել էր, արժա­նա­ցել պարգեւնե­րի։

Արսեն Շահմազյա­նը ոչ միայն զինվոր ու հրա­մա­նա­տար էր, այլեւ՝ ուսուցիչ: Թիֆլի­սի Ներսիսյան դպրո­ցում նա նկարչություն եւ ձեռարվեստ էր դասա­վանդում:

1907 թվա­կա­նի դեկտեմբե­րին ձերբա­կալվում է Դաշնակցության գործով, իսկ ազատվե­լուց հետո նորից դասա­վանդում է Ներսիսյան եւ Հովնանյան դպրոցնե­րում: 1909թ. դարձյալ բանտարկվում է եւ 9 ամսից աքսորվում: Ազա­տություն է ստա­նում 1912-ին եւ վերա­դառնում Կովկաս:

Ահա թե ինչ է գրում գենե­րալ Նիկո­լաեւը Ոստա­նի ճակա­տա­մարտում Արսե­նի մասնակցության մասին.

«Մյուս օրը առա­վոտյան լուր եմ ստա­նում, որ թշնա­մին փախչում է կատարյալ խուճա­պի մատնված եւ սպա Շահմազյա­նը թուրքե­րից վերցրել է երկու դաշտա­յին թնդա­նոթ: Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ հաստա­տում եմ, որ դրուժի­նա­յի ամե­նակրի­տի­կա­կան րոպեին Շահմազյա­նը ոգեւո­րե­լով իր շուրջը գտնված կամա­վորնե­րին ու հավա­քե­լով նրանց, հարձակման է դիմում դեպի թուրքե­րի դիրքե­րը, հանում է դիրքե­րից եւ չնա­յած, որ ծանր վիրա­վորվում է, շարունա­կում է գրո­հը եւ գերե­վա­րում երկու թնդա­նոթ»:

Զորքե­րի կառա­վա­րումն ու կարգա­պա­հությունը

Հայ Զինվո­րա­կան Միության նոյեմբերյան համա­գումա­րին ողջույնի հեռագրեր են ուղարկում Անդրկովկասյան Կոմի­սա­րիա­տի անդամնե­րը, Կովկասյան ռազմա­ճա­կա­տի կոմի­սար Դմիտրի Դոնսկո­յը, Կովկասյան ռազմա­ճա­կա­տի հրա­մա­նա­տար գենե­րալ Միխա­յիլ Պրժեւալսկին, Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար Թովմաս Նազարբեկյա­նը եւ ուրիշներ։

Երեւա­նի գնդի կրծքանշա­նը

Թովմաս Նազարբեկյա­նը 1877–1878 թվա­կաննե­րին Երեւա­նի գնդի կազմում մասնակցել է ռուս-թուրքա­կան պատե­րազմին:

Բացման արա­րո­ղությունից եւ ողջույնի խոսքե­րից հետո համա­գումա­րը սկսում է առանձին խմբե­րով աշխա­տանքը։ Հատկա­պես կարեւոր էր գնդա­պետ Տիգրանյա­նի զեկույցը զորքե­րի կառա­վարման եւ կարգա­պա­հության վերա­բերյալ։ Մասնա­կիցնե­րից մի քանիսն առա­ջարկում են վերա­կանգնել անհրա­ժեշտության դեպքում պատժե­լու որո­շում կայացնե­լու հրա­մա­տարնե­րի իրա­վունքը։ Այդ իրա­վունքը վերացվել էր Փետրվարյան հեղա­փո­խությունից հետո եւ զինվո­րա­կան օրի­նա­խախտումնե­րը քննվում էին զինվո­րա­կան խորհուրդնե­րի եւ սպա­նե­րի մասնակցությամբ։ Ռուսա­կան բանա­կի քայքա­յումը մեծա­պես սկսվել էր այս որո­շումնե­րից հետո, եւ զինվո­րա­կան կարգա­պա­հությունը խիստ  ընկած էր։ Հասկա­նա­լով Հայաստա­նին սպառնա­ցող վտանգը եւ կարգա­պա­հության բարձրացման կարեւո­րությունը ռազմա­ճա­կա­տի պահպա­նության համար՝ հայ զինվո­րա­կաննե­րը փորձում են քննարկել այդ խնդի­րը։ Սակայն որոշվում է պատժի կիրառման իրա­վունքի հարցը հանել համա­գումա­րի օրա­կարգից, քանի որ գնդա­յին պատվի­րակնե­րը նման որո­շում կայացնե­լու լիա­զո­րություն չունեին։

Համա­գումա­րի քննարկման առարկա է դառնում նաեւ դասալքության հարցը։ Դասալքության եւ թիկունքա­յին ապա­հովման մասին առանձին զեկույց է ներկա­յացնում Դրոն՝ նշե­լով, որ դասա­լիքնե­րի մեջ հանդի­պում են նաեւ մարդասպա­նությամբ ու ավա­զա­կությամբ զբաղվողներ, որոնց նկատմամբ պետք է ամե­նա­խիստ միջոցնե­րը կիրա­ռել։

Մշակ, 29 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 255. Երեւան, 23 նոյեմբե­րի.

«Թիկունքի ապա­հո­վության սեկցիա­յում զեկուցում է կարդում պ. Դրոն, որ անա­պա­հո­վության գլխա­վոր ազդակնե­րը համա­րում է դասա­լիքնե­րը, սրանց բաժա­նում է չորս կատե­գո­րիա­յի. դասա­լիքներ, որ պարա­պում են մարդասպա­նությամբ եւ ավա­զա­կությամբ, պարա­պում են առեւտրով, գտնվում են իրանց ընտա­նի­քի մոտ եւ այլն:

Ավա­զա­կությամբ պարա­պող եւ դիմադրություն ցույց տվողնե­րին զեկուցա­նո­ղը առա­ջարկում է գնդա­կա­հա­րել, մյուսնե­րին զենքի կանչե­լու համար կազմել ձիա­վոր միլի­ցիո­նե­րա­կան խմբեր՝ նման կոզակնե­րի ստա­նի­ցա­նե­րի ունե­ցա­ծին. դրանց ծախսը ժողո­վել հարուստնե­րից, աղքատնե­րի ապա­հո­վության համար նշա­նա­կել ընդհա­նուր տուրք եւ այլն»:

Ռուսա­կան բանա­կը շտապ հեռա­նում էր

Մինչ հայ հանրությունը ջանք էր գործադրում զինվո­րա­կան կառույցներ ստեղծե­լու եւ Կովկասյան ռազմա­ճա­կա­տը պահե­լու համար, ռուսա­կան բանա­կը շտապ հեռա­նում էր։ Ոչինչ այլեւս չէր կարող կանգնեցնել զինվորնե­րին, ովքեր թողնում էին առաջնա­գի­ծը, մեծ ու փոքր խմբե­րով բոլոր հնա­րա­վոր ճանա­պարհնե­րով հասնում էին քաղաքներ ու շտա­պում Ռուսաստան՝ հեղա­փո­խության «բարիքնե­րից» օգտվե­լու։

Ալեքսանդր Խատիսյա­նը «Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը» հուշագրությունում գրում է.

«Հաճախ անոնք կծա­խեին իրենց զենքե­րը, նույնիսկ իրենց սուրբե­րու պատկերնե­րը»

«Հաճախ անոնք կծա­խեին իրենց զենքե­րը, նույնիսկ իրենց սուրբե­րու պատկերնե­րը»

«Ամբողջ երկու ամիս կհե­տեւեի այդ զորքե­րու փախուստին, որ կկա­տարվեր երեք ուղղությամբ՝ միա­նա­լով Ալեքսանդրա­պո­լի մեջ. կու գային երկա­թուղիով Երեւա­նի վրա­յով Պարսկաստա­նեն, Կարսի վրա­յով Էրզրումեն եւ խճուղիով Ելե­նովկա­յեն։ Հաճախ անոնք կծա­խեին իրենց զենքե­րը, նույնիսկ իրենց սուրբե­րու պատկերնե­րը, կծա­խեին զինվո­րա­կան կառքե­րը, հագուստնե­րը եւ այն ամե­նը, ինչ որ կրնա­յին ծախել։ Բոլորն ալ ինքզինքնին պոլշեւիկ կհա­մա­րեին՝ հայտա­րա­րե­լով, թե իրենք կպատկա­նին այն կուսակցության որ զիրենք դեպի տուն կհրա­վի­րե։ Բոլորն ալ ունեին այն համո­զումը, թե իրենց հայրե­նի­քին մեջ արդեն հողե­րը կբաժնվեին, եւ տուն կշտա­պեին իրենց բաժնեն չզրկվե­լու համար։

Ալեքսանդրա­պոլ նստած՝ մենք ստիպված էինք երկու գործ ընել միա­ժա­մա­նակ. մեկ կողմեն կընդունեինք ճակա­տեն փախչող ռուս զորքը, որոնք բարո­յալքում եւ խուճապ կառա­ջացնեին, մյուս կողմեն հապճեպ կերպով հայկա­կան զորքեր կհա­վա­քեինք ու կուղարկեինք ռազմա­ճա­կատ»։

Գենե­րալ Նազարբեկյա­նի ժամա­նումը

Ստա­նա­լով Հայկա­կան կորպուսը ղեկա­վա­րե­լու առա­ջարկությունը՝ գենե­րալ Նազարբեկյա­նը 1917թ. նոյեմբե­րի սկզբին Վանից ժամա­նում է Թիֆլիս։ Հայկա­կան Կորպուսի կայացման եւ կառուցվածքա­յին առանձնա­հատկություննե­րի մասին Նազարբեկյա­նը մանրա­մասն տեղե­կությունն էր հաղորդել իր հուշե­րում:

Սուրբ Ստա­նիսլա­վի 3րդ աստի­ճա­նի շքանշա­նը

1877 թվա­կա­նի մայի­սին Արդա­հա­նի բերդի գրավման ընթացքում ցուցա­բե­րած խիզա­խության համար Թովմաս Նազարբեկյա­նը պարգեւատրվել էր Սուրբ Ստա­նիսլա­վի 3րդ աստի­ճա­նի շքանշա­նով

«1917թ. հոկտեմբե­րի երկրորդ կեսին Քուրմուջում էի (գյուղ Վանա լճի արեւմտյան ափին), որտեղ տեղա­կայված էր Կովկասյան 2‑րդ հրաձգա­յին դիվի­զիա­յի շտա­բը», երբ հետեւյալ հեռա­գի­րը ստա­ցա. «Հայկա­կան կորպուս կազմա­վո­րե­լու համար սպա­սում ենք Ձեր ժամանմա­նը։ Պապա­ջա­նով»։ Հեռա­գի­րը Թիֆլի­սից էր։ Ես, իհարկե, շատ զարմա­ցա, քանի որ ոչինչ չգի­տեի ազգա­յին կորպուսնե­րի՝ այդ թվում՝ հայկա­կա­նի կազմա­վորման մասին։ Պապա­ջա­նո­վին հեռագրե­ցի, որ հոկտեմբե­րի վերջին պատրաստվում եմ արձա­կուրդ վերցնել, եւ կարծում եմ՝ ինձ չեն մերժի, որովհե­տեւ ամբողջ պատե­րազմի ընթացքում արձա­կուրդից երբեք չեմ օգտվել, եւ կգամ Թիֆլիս։

[…Թիֆլիս հասանք երե­կո­յան 10-ին։ Հաջորդ օրը՝ նոյեմբե­րի 3‑ին, առա­վոտյան ժամը 7‑ին (ընդունե­լության ժամին) ներկա­յա­ցա զորքի գլխա­վոր հրա­մա­նա­տար գենե­րալ Պրժեւալսկուն։ Նրան առա­ջին անգամ էի տեսնում։ Իր պարզությամբ հաճե­լի տպա­վո­րություն թողեց։ Ասաց, որ կորպուսի հրա­մա­նա­տա­րի թեկնա­ծու եմ, եւ հարցրեց, թե որն եմ նախընտրում՝ ռուսակա՞նը, թե նոր կազմա­վորվող հայկա­կա­նը։ Ես խնդրե­ցի, որ հնա­րա­վո­րության դեպքում ինձ տան նոր կազմա­վորվող հայկա­կա­նը։ Մոտ կես ժամ զրուցե­լուց հետո գնա­ցի տուն։

Ժամը 1‑ին գնա­ցի Պապա­ջա­նո­վի բնա­կա­րան, սակայն նա տանը չէր։ Ընդունեց կինը եւ ասաց, որ ամուսի­նը պալա­տում է։ Խոսեց հետը հեռա­խո­սով եւ հաղորդեց, որ ամուսինն այս պահին զբաղված է եւ չի կարող հանդի­պել, սակայն երե­կո­յան անպայման կայցե­լի ինձ։

Երե­կո­յան Պապա­ջա­նո­վը եկավ։ Նրան առա­ջին անգամ էի տեսնում. որպես Պետա­կան Դումա­յի պատգա­մա­վոր միայն թերթե­րից էի ծանոթ։ Շատ հաճե­լի տպա­վո­րություն թողեց։ Հաղորդեց, որ որոշվել է ինձ նշա­նա­կել հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար։ Դեռ պաշտո­նա­կան որո­շումը չկա, սակայն գլխա­վոր հրա­մա­նա­տարն արդեն ուղարկել է միջնորդությունը։

Զարմա­նա­լի էր, որ վրա­ցա­կան եւ մուսուլմա­նա­կան կորպուսներն ունեին պաշտո­նա­կան թույլտվություն եւ ձեռնա­մուխ էին եղել կազմա­վորմա­նը։

Երկու կորպուսներն էլ, եթե չհաշվենք վրա­ցա­կան մեկ գունդը, պատե­րազմի ընթացքում ոչ մի զորա­մաս չէին ունե­ցել, մինչդեռ հայերն ունեին 6 գումարտակ, որոնք հետա­գա­յում վերածվե­ցին գնդե­րի, հեեւա­բար հայերն ավե­լի շատ իրա­վունք ունեին ազգա­յին կորպուս կազմա­վո­րե­լու։

Մեր խոսակցությունից 4 օր անց Պապա­ջա­նո­վը հաղորդեց, որ հայ զինվո­րա­կան սեկցիան (Հայ Զինվո­րա­կան Միությունը — հեղ.) ինձ միա­ձայն ընտրել է հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար եւ հայ զինվո­րա­կան սեկցիա­յի նախա­գահ Արսեն Շահմազյանն ինձ անձամբ կհա­ղորդի որո­շումը։ Հաջորդ օրը զինվո­րա­կան սեկցիա­յի երկու ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եկավ Արսեն Շահմազյա­նը, հայտնեց իմ ընտրվե­լու մասին եւ շնորհա­վո­րեց։ Ես շնորհա­կա­լություն հայտնե­ցի եւ ասա­ցի, որ ուժե­րիս ներա­ծին չափ ամեն ինչ կանեմ,  նրանց վստա­հությունն արդա­րացնե­լու համար։ Հայկա­կան կորպուսի կազմա­վորման թույլտվությունը դեռ չկար, չկար նաեւ իմ նշա­նակման հրա­մա­նը, որը պետք է լիներ Զորա­կա­յա­նից (Ставка, զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րության տեղա­կայման վայրը — հեղ.)։

Հայոց Ազգա­յին խորհուրդը հաստա­տեց կորպուսի հրա­մա­նա­տա­րի իմ թեկնա­ծությունը։ Ես գնա­ցի Ազգա­յին խորհուրդ եւ շնորհա­կա­լություն հայտնե­ցի։ Հաջորդ օրը հանդի­պե­ցի խորհրդի նախա­գահ Ահա­րոնյա­նի հետ»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ