20 C
Yerevan

Չունե­նա­յինք  Խատիսյա­նի Եվ Քաջազնունու Սխրանքը, Սարդա­րա­պա­տի Հերոսնե­րի Արյունը Ընդունայն Էր  Լինե­լու

Եւ որովհե­տեւ Հայաստա­նի անկա­խությունը նախ «յուր թշնամյաց» դեմ է, ուրեմն մեզ առա­ջին հերթին պետք է հենց Թուրքիա­յի կողմից ճանաչված, Թուրքիա­յի հետ նորմալ հարա­բե­րություններ ունե­ցող Հայաստան։

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի ընդդի­մության խոսույթը ամփոփ հանգում է հետեւյա­լին․ «Բա մեզ պե՞տք է Թուրքիա­յի կողմից ճանաչված, Թուրքիա­յի հետ նորմալ հարա­բե­րություններ ունե­ցող Հայաստա­նը»։ 

1918թ․ ապրիլ-մայիս ամիսնե­րին ճիշտ այդպես էր մտա­ծում Թիֆլի­սում գործող Հայոց ազգա­յին խորհրդի մեծա­մասնությունը։ Արդյունքում մեր հարեւան վրա­ցի­նե­րը եւ Կովկասյան սեյմի մուսուլմա­նա­կան ֆրակցիան համա­պա­տասխա­նա­բար հռչա­կե­ցին անկախ Վրաստան եւ Ադրբե­ջան, իսկ մեր Ազգա­յին խորհուրդը իրեն «համեստո­րեն» վերա­պա­հեց Անդրկովկա­սի հայաբնակ գավառնե­րի «միակ կառա­վարչի» դեր։ Այսինքն, «մենք ո՞վ ենք, որ պետություն ունե­նանք, մեզ տեղա­կան ինքնա­կա­ռա­վա­րումը բավա­րար է»։ 

Եւ միայն Օսմանյան Թուրքիա­յի հետ Բաթումի պայմա­նագրում առա­ջին անգամ գործածվեց «Հայաստա­նի Հանրա­պե­տություն»՝  որպես բանակցունակ պետության, անվա­նումը։ Վատ է, իհարկե, որ Հայաստա­նի անկա­խությունը առա­ջի­նը ցեղասպան Թուրքիան է ճանա­չել, բայց ավե­լի վատ է, որ բոլշեւիկյան Ռուսաստա­նը Կովկասյան ճակա­տը մերկացրել եւ արնա­քամվող Հայկա­կան կորպուսը Սեւ ծովից մինչեւ Ուրմիա լիճ ձգվող ռազմա­ճա­կա­տում օսմանյան բանակնե­րի ուժի դեմ թողել է միայնակ։ 

Ոչ միայն արտա­ռոց, այլեւ պատմա-քաղա­քա­կան նոնսենս է, երբ ՀՅԴ օրվա վերնա­խա­վը ուրա­նում է Բաթումի պայմա­նա­գիր ստո­րագրած մեծե­րի՝ Ալեքսանդր Խատիսյա­նի եւ Հովհաննես Քաջազնունու սխրանքը։ Չունե­նա­յինք նրանց խորա­թա­փանց իմաստնությունը, Սարդա­րա­պա­տի եւ Բաշ Ապա­րա­նի հերոսնե­րի արյունը ընդունայն էր լինե­լու։

Եւ որովհե­տեւ Հայաստա­նի անկա­խությունը նախ «յուր թշնամյաց» դեմ է, ուրեմն մեզ առա­ջին հերթին պետք է հենց Թուրքիա­յի կողմից ճանաչված, Թուրքիա­յի հետ նորմալ հարա­բե­րություններ ունե­ցող Հայաստան։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ