18 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն‘ 20-րդ Դար


Մաս Ե

Համա­զասպ Սրվանձտյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան III կամա­վո­րա­կան ջոկա­տը, անցան հարձակման եւ գրա­վե­ցին Բայա­զետ ամրո­ցը, Զեւա­յի բարձունքը, Բագրեւանդը, Վերին Ախտին, Ներքին Ախտին, Չափուրչամյան ձորը, Դարուխը, Խամուրը, Միսի­նը, Արծա­փը, Պերսի­խան, Կապա­նա­կը, Խոսորվե­րա­նը եւ Ալագյա­զը։

Արծրուն Հովհաննիսյան

Կովկասյան ճակա­տը եւ թուրքե­րի ջախջա­խումը Սարի­ղա­մի­շում

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Կովկասյան ճակա­տում մարտա­կան գործո­ղություննե­րը սկսվե­ցին մի փոքր ուշ եւ այլ զարգա­ցումնե­րի համա­տեքստում: Ռուսա­կան բանա­կը դանդաղ գործո­ղություններ էր նախա­պատրաստում այստեղ: 

1914թ. հոկտեմբե­րի 19-ին Օսմանյան կայսրության  բանա­կը (մոտա­վո­րա­պես 120.000 եւ 226 թնդա­նոթ) նախա­տե­սել էր անցնել վճռա­կան հարձակման‘ նպա­տակ ունե­նա­լով ոչնչացնել ռուսա­կան բանա­կի հիմնա­կան ուժե­րը, գրա­վել Կարսը եւ ներխուժել Անդրկովկաս։ Տեղե­կա­նա­լով այդ մասին‘ Ռուսա­կան կայսրության բանա­կը (մոտա­վո­րա­պես 70.000), դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րը (մոտա­վո­րա­պես 3.000), ինչպես նաեւ Համա­զասպ Սրվանձտյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան III (մոտա­վո­րա­պես 1.000 եւ 2 թնդա­նոթ) եւ Արշակ Գավաֆյա­նի (Քեռի) գլխա­վո­րած Հայկա­կան IV (մոտա­վո­րա­պես 1.000 եւ 2 թնդա­նոթ) կամա­վո­րա­կան ջոկատնե­րը պատրաստվե­ցին հակա­դարձել թշնա­մուն։ 

Հոկտեմբե­րի 19-ին Ռուսա­կան կայսրության բանա­կը եւ դրա կազմում գտնվող հայ ռազմիկներն անցան հարձակման եւ գրա­վե­ցին Կոբաղ-Թոփա եւ Ախ-Բարա բարձունքնե­րը, ինչպես նաեւ Ալթուն Բուլա­ղը (Արա­րատ, Բասեն գավառ)։ Հոկտեմբե­րի 20-ին ռուսա­կան կողմը զարգացրեց հաջո­ղությունը եւ գրա­վե­լով Ուչքի­լի­սա-Արտոս-Խորա­սան բնա­գի­ծը (Արա­րատ, Բասեն գավառ)‘ մինչեւ ամսվա վերջը զբա­ղեցրին Քյոփրի­քո­յի ամբողջ ամրացված շրջա­նը։ Հոկտեմբե­րի 31-ին ռուսա­կան բանա­կը, դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րը, ինչպես նաեւ Համա­զասպ Սրվանձտյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան III կամա­վո­րա­կան ջոկա­տը գրա­վե­ցին Ալաշկերտը։ 

Նոյեմբե­րի 1‑ին ռուսա­կան զորքերն առա­ջի­նը հարձակվե­ցին: Նրանք պլա­նա­վո­րում էին վերցնել Բայա­զե­տը եւ Ավնի­կը: Պաշտո­նա­պես ռուսնե­րը պատե­րազմ հայտա­րա­րե­ցին Օսմանյան կայսրությա­նը նոյեմբե­րի 2‑ին: Ռուսա­կան բանակն այստեղ ուներ 25 գումարտակ, 37 հեծե­լա­զո­րա­յին խմբա­վո­րում եւ 120 թնդա­նոթ: Նրանք գործում էին երկու թեւով: Աջ թեւը Սարի­ղա­մի­շից առա­ջա­ցավ դեպի Ավնիկ: Նրանք հասան Ավնի­կին նոյեմբե­րի 4‑ին: Ձախ թեւը շարժվեց Երեւա­նից: Օսմանյան 3‑րդ բանա­կի հրա­մա­նա­տար Հասան Իզե­թը կարծում էր, թե այս հարձա­կումնե­րը չեն շարունակվի, քանի որ մոտե­նում էր ձմե­ռը: Սակայն ռազմա­կան նախա­րար Էնվեր փաշան տենչում էր կայծակնա­յին հաղթա­նակ. նա գտնվում էր գերմա­նա­կան ռազմա­կան դպրո­ցի ազդե­ցության տակ: Նոյեմբե­րի 4–6‑ը Համա­զասպ Սրվանձտյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան III կամա­վո­րա­կան ջոկա­տը (մոտա­վո­րա­պես 950.000 հոգի եւ 2 թնդա­նոթ) գրա­վեց Ալագյա­զը եւ Զաջի-Խալի­լի շրջա­նը (Արա­րատ, Բասեն գավառ)‘ կասեցնե­լով թշնա­մու հետա­գա առաջխա­ղա­ցումը։ 

Նոյեմբե­րի 6‑ին Խախմուրի մոտ(Արա­րատ, Բագրեւանդ գավառ) Ռուսա­կան կայսրության բանա­կը, դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րը, ինչպես նաեւ Արշակ Գավաֆյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան IV կամա­վո­րա­կան ջոկա­տը տասը­ժամյա մարտում կանգնեցրին Օսմանյան սուլթա­նության բանա­կին, որից հետո անցան հակա­հարձակման եւ մտան Ագրիկ (Արա­րատ, Բագրեւանդ գավառ)։ Նոյեմբե­րի 7‑ին թուրքա­կան 3‑րդ բանակն անցավ հակա­հարձակման, որին միա­ցան 11-րդ կորպուսը եւ քրդա­կան ջոկատնե­րը: Հեծե­լա­զո­րը չկա­րո­ղա­ցավ լուծել իրեն առա­ջադրված խնդի­րը, իսկ քրդա­կան ջոկատն անարդյունա­վետ էր: 

Թուրքա­կան զորքե­րին հաջողվեց դիմա­կա­յել Ավնի­կում: Նոյեմբե­րի 12-ին օսմանյան 9‑րդ կորպուսը‘ Ահմեդ Ֆեւզի փաշա­յի գլխա­վո­րությամբ, ուժե­ղացրեց 11-րդ կորպուսը ձախ թեւում: 3‑րդ բանա­կը հեծե­լա­զո­րի աջակցությամբ ստի­պեց ռուսնե­րին նահանջել: Նոյեմբե­րի վերջին ռազմա­ճա­կա­տի երկա­րությունը Էրզրումից Սարի­ղա­միշ հատվա­ծում կազմում էր 25 կմ: Ռուսնե­րի հաջո­ղություննե­րը բազմա­պատկվե­ցին, երբ հայ կամա­վորնե­րը հարա­վում նվա­ճե­ցին Աղրին ու Բայա­զե­տը: Օսմանցի­նե­րի կորուստնե­րը մեծ էին‘ 9.000 սպանված, 3.000 գերի եւ 2.800 դասա­լիք: 

Նոյեմբե­րի 19-ին հայ-ռուսա­կան ուժե­րը, մասնա­վո­րա­պես Համա­զասպ Սրվանձտյա­նի գլխա­վո­րած Հայկա­կան III կամա­վո­րա­կան ջոկա­տը, անցան հարձակման եւ գրա­վե­ցին Բայա­զետ ամրո­ցը, Զեւա­յի բարձունքը, Բագրեւանդը, Վերին Ախտին, Ներքին Ախտին, Չափուրչամյան ձորը, Դարուխը, Խամուրը, Միսի­նը, Արծա­փը, Պերսի­խան, Կապա­նա­կը, Խոսորվե­րա­նը եւ Ալագյա­զը։ 

Նոյեմբե­րի 20-ին նրանք գրա­վե­ցին Ադուպը եւ Իդը (Արա­րատ, Բասեն գավառ)։

Նոյեմբե­րի 24-ին գրա­վե­ցին Քյոփրի­քո­յի ամրացված շրջա­նը։

Նոյեմբե­րի 26-ին Օսմանյան սուլթա­նության բանա­կը հակա­հարձակման անցավ Քյոփրի­քո­յի եւ Չերմիկ-Սույի (Արա­րատ, Բասեն գավառ) ուղղությամբ, սակայն որեւէ հաջո­ղության չհա­սավ։

Նոյեմբե­րի 28-ին գրա­վեց Արդվի­նը եւ Արտա­նուջը, սակայն թշնա­մու հետա­գա առաջխա­ղա­ցումը կասեցվեց, եւ նա հետ շպրտվեց ելման դիրքեր։

Այս մարտե­րի ընթացքում հայե­րը կորցրին մոտա­վո­րա­պես 200, դաշնա­կի­ցը‘ 6.000, թշնա­մին‘ 15.000 զինվոր։ 

1914թ. դեկտեմբե­րի 15-ին Արդա­հա­նի ճակա­տա­մարտում թուրքե­րը զավթե­ցին Արդա­նիշ քաղա­քը: Այս գործո­ղությունը օսմանցի­նե­րի կողմից գլխա­վո­րում էր գերմա­նա­ցի սպա Շտոնգը: Գործո­ղության նպա­տակն էր կտրել ռուսնե­րին կենսա­կան նշա­նա­կության ուղի­նե­րից: Սկզբնա­կան շրջա­նում գործո­ղություննե­րը պետք է ընթա­նա­յին Ճորոխ տարա­ծաշրջա­նում: Հետա­գա­յում Էնվե­րը փոխեց գործո­ղության պլաննե­րը‘ նախընտրությունը տալով Սարի­ղա­մի­շի գործո­ղությա­նը: Այս գործո­ղությամբ պետք է կտրվեր ռուսնե­րի‘ Սարի­ղա­միշ-Կարս ճանա­պարհը: Արեւելյան Պրուսիա­յում ռուսա­կան զորքե­րի կրած պարտություննե­րի մասին լուրե­րով ոգեւորված‘ Էնվեր փաշան որո­շեց 3‑րդ բանա­կի 11-րդ կորպուսով կաշկանդել ռուսա­կան զորա­մա­սե­րի գործո­ղություննե­րը ճակա­տից, իսկ 9‑րդ եւ 10-րդ կորպուսնե­րով խոր թեւանցումով դուրս գալ սարի­ղա­միշյան ջոկա­տի թեւ ու թիկունք: Էնվե­րը եւս տարված էր գերմա­նա­կան ռազմա­կան տեսություննե­րով, փորձում էր կրկնել Մեծ Կաննեն: Տեղանքը, եղա­նա­կա­յին պայմաննե­րը բարենպաստ չէին, եւ մարտա­կան գործո­ղություննե­րը շատ դժվար էին ընթա­նում: Ռուսական բանակի դիրքերը ՍարիղամիշումՌուսա­կան բանա­կի դիրքե­րը Սարի­ղա­մի­շում

Հակա­հարձակման անցնե­լով‘ ռուսնե­րը ձգտում էին կտրել Սարի­ղա­մի­շից թուրքե­րի նահանջի ուղի­նե­րը: 1915թ. հունվա­րի 4‑ին 9‑րդ թուրքա­կան կորպուսը շրջա­պատվեց եւ գերե­վարվեց: Հունվա­րի 6‑ին 3‑րդ բանա­կի հրա­մա­նա­տա­րա­կան կետե­րը հայտնվե­ցին կրա­կի տակ: Հաֆիզ Հակի փաշան հրա­մա­յեց նահանջել: Հունվա­րի 7‑ին օսմանյան բանա­կի մնա­ցած մասը նահանջեց Էրզրում: Հունվա­րի 14-ին ռուսնե­րը հարձակման անցան: Երկօրյա մարտե­րում թուրքե­րի դիմադրությունը կոտրվեց, եւ նրանք ստիպված էին թողնել մինչ այդ զբա­ղեցրած դիրքե­րը: Հունվա­րի 20-ին սարի­ղա­միշյան ջոկա­տը հասավ այն բնագծին, որն ուներ մինչ ռազմա­կան գործո­ղության սկիզբը: 

Այսպես‘ թուրքա­կան բանա­կի համար խայտա­ռակ ավարտ ունե­ցավ Սարի­ղա­մի­շի ռազմա­կան գործո­ղությունը: Հենց թուրքա­կան տվյալնե­րով‘ 110.000-անոց 3‑րդ բանա­կից Էրզրում էր վերա­դառնում 12.000‑ը (մնա­ցա­ծը գերված, ոչնչացված կամ ցրտա­հարված էին): 

Հաղթա­նա­կը ձեռք բերվեց մեծ զոհե­րի գնով: Բավա­կան է ասել, որ ռուսնե­րի միայն զոհվածնե­րի թիվը մոտա­վո­րա­պես 20.000 էր: Խստա­շունչ ձմե­ռա­յին պայմաննե­րում իրա­կա­նացված ռազմա­կան գործո­ղությունն ուղեկցվում էր ցրտա­հարման մեծա­թիվ դեպքե­րով (ռուսնե­րի կորուստը կազմեց ավե­լի քան 6.000 մարդ, չնա­յած ռուսա­կան բանա­կը եւ նրանց կազմում կռվող մեծա­թիվ հայ կամա­վորներն ավե­լի սովոր էին նման պայմաննե­րին): 

Սարի­ղա­մի­շի ճակա­տա­մարտի արդյունքում թուրքե­րը կրե­ցին ջախջա­խիչ պարտություն: Բանա­կի միայն 10 %-ը վերա­դարձավ ելա­կե­տա­յին դիրք: Էնվերն ընդունեց հրա­մա­նա­տա­րությունը: Հայկա­կան կամա­վո­րա­կան զորա­ջո­կատնե­րի ներդրումը ռուսնե­րի հաղթա­նա­կում ահռե­լի էր. նրանք կարո­ղա­ցան կանգնեցնել օսմանցի­նե­րի գրոհնե­րը դժվա­րին պահե­րին եւ ժամա­նակ տվե­ցին ռուսնե­րին վերախմբա­վորվել: Էնվերն այս պարտության մեջ մեղադրեց հայե­րին, ովքեր ապրում էին Օսմանյան կայսրության այն տարածքնե­րում, որոնք զավթել էին ռուսնե­րը: ՍարիղամիշըՍարի­ղա­մի­շը

Հունվա­րի 18-ին Շտոնգը հետ կանչվեց Արդա­հա­նի տարածքից: Անտանտի զորքե­րի գործո­ղություննե­րը փոխհա­մա­ձայնեցված էին: Սեւ ծովում ռազմա­ծո­վա­յին գործո­ղություննե­րը թույլ տվե­ցին ռուսա­կան զորքին հանգստա­նալ: Բացի այդ, Գալի­պո­լիի ճակա­տա­մարտը, որը նախա­տեսված էր օսմանցի­նե­րի մայրա­քա­ղա­քը գրա­վե­լու համար, օգնեց ռուս-հայկա­կան զորքե­րին այս ճակա­տում: Փետրվա­րի 12-ին Օսմանյան 3‑րդ բանա­կի հրա­մա­նա­տար Հաֆիզ Հակի փաշան մահա­ցավ տիֆից: Նրան փոխա­րի­նեց գենե­րալ Մահմուդ Քամիլ փաշան: Քամի­լը առաջնա­հերթ կարգուկա­նոն մտցրեց օսմանյան բանա­կում: Ստամբուլի ռազմա­գետնե­րը վախե­նում էին երկրի խորքեր ռուսնե­րի ներթա­փանցումից: 

Մարտին ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կը կայուն էր: Հյուծված 3‑րդ բանա­կը համալրվեց 1‑ին եւ 2‑րդ բանակնե­րի զինվորնե­րով, սակայն համալրումը թվա­քա­նա­կով քիչ էր: Գալի­պո­լիի ճակա­տա­մարտը խլել էր օսմանցի­նե­րից շատ ռեսուրսներ: Նաեւ այդ պատճա­ռով ռուս-հայկա­կան զորքե­րը հեշտությամբ գրա­վե­ցին Ալաշկերտը, Աղրին եւ Բայա­զե­տը: Ռազմա­կան գործո­ղություննե­րը հիմնա­կա­նում տեղի էին ունե­նում փոքր ընդհա­րումնե­րի տեսքով, այս ճակա­տում խոշոր ճակա­տա­մարտեր այլեւս չկա­յին: Հայ մարտիկները ՎանումՀայ մարտիկնե­րը Վանում

Հայոց ցեղասպա­նությունը, որ սկսվել էր պատե­րազմի առա­ջին իսկ օրվա­նից, տարբեր հայկա­կան բնա­կա­վայրե­րում առա­ջացրել էր դիմադրության մեծ ու փոքր օջախներ, որոնցից ամե­նա­մե­ծը եղավ Վանի հերո­սա­մարտը: Ապրի­լի 20-ին սկսվեց Վանի ինքնա­պաշտպա­նությունը: Հայ կամա­վորնե­րը Արամ Մանուկյա­նի ղեկա­վա­րությամբ հիա­նա­լի պատրաստվել էին եւ պաշտպա­նում էին 30.000 խաղաղ բնակչի ու 15.000 փախստա­կա­նի ընդա­մե­նը 1.500 զինյա­լով, մոտա­վո­րա­պես 300 հրա­ցա­նով եւ 1.000 ատրճա­նա­կով: Դիմադրությունը տեւեց շուրջ երեք շաբաթ: Հայկա­կան զորքե­րը չերե­րա­ցին, մինչեւ գենե­րալ Ն. Յուդե­նի­չը մայի­սի 6‑ից անցավ հարձակման: Հարձակման մի թեւը շարժվեց Վանա լճի կողմը, որպեսզի օգնի հայ ինքնա­պաշտպա­նության զինվորնե­րին: Մերձբայկալյան կազակնե­րի գունդը եւ հայ կամա­վորնե­րը շարժվե­ցին դեպի Վան: Ռուսա­կան բանա­կի ժամա­նումից հետո Վանը դարձավ ապա­հով, ռազմա­կան գործո­ղություննե­րը տեղա­փոխվե­ցին արեւելք: Անտոն Դենիկինը եւ Նիկոլայ ՅուդենիչըԱնտոն Դենի­կի­նը եւ Նիկո­լայ Յուդե­նի­չը

Դիլմա­նի ճակա­տա­մարտը

Ապրի­լի 15-ին Հայկա­կան I կամա­վո­րա­կան ջոկա­տը հաղթեց Ռուսա­կան կայսրության բանա­կին շրջա­պա­տած թուրքա­կան ուժե­րին եւ փրկեց յուրա­յիննե­րին։ Նույն օրն էլ Հայկա­կան I կամա­վո­րա­կան ջոկա­տը, խնդիր ունե­նա­լով կասեցնել թշնա­մու առաջխա­ղա­ցումը, ամուր դիրքեր գրա­վեց Մալանջա­ղի բարձունքում (Հերի մոտ)‘ կենտրո­նում տեղա­վո­րե­լով հիմնա­կան ուժե­րը, իսկ թեւե­րում‘ թնդա­նոթներն ու գնդա­ցիրնե­րը։ Ապրի­լի 16–17‑ը հայկա­կան դիրքե­րին մոտե­ցած թշնա­մին ձեռնարկեց մի քանի գրոհ, սակայն կրե­լով ծանր կորուստներ‘ մղվեց ելման դիրքեր։ Ապրի­լի 18-ին Հայկա­կան I կամա­վո­րա­կան ջոկա­տը եւ օգնության հասած Ռուսա­կան կայսրության բանա­կը (մոտա­վո­րա­պես 1.000) եւ դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րը (մոտա­վո­րա­պես 100) անցան հակա­հարձակման եւ ծանր պարտու-թյան մատնե­լով թշնա­մուն‘ մտան Դիլման ու Բարղի­շատ (վերջի­նը‘ Դիլմա­նի մոտ)։ 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ