Թադևոսյանը ցավով նշեց, որ իր և իրենից ավելի ավագ սերունդն իր անպատասխանատվության հետևանքով այս կործանարար պատերազմը ջարդեց 18 տարեկանների ուսերին:
Աղասի Թադևոսյան
1inAm-ի հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: Քննարկվել է ընդահանուր վիճակը և համեմատական եզրահանգումներ կատարվել:
Աղասի Թադևոսյանը նախ և առաջ նշվեց, որ այն, ինչ հիմա կատարվում է փողոցներում ոչ թե ինքն իրենով ինչ որ առաձին կամ նոր երևույթ է, այլ Նիկոլ Փաշինյանի հիբրիդներն են: Այսինքն նրանք փորձում են կիրառել նույն տեխնոլոգիան, ինչ և Նիկոլ Փաշինյանը, բայց իրենք մոռանում են, որ 2018թ-ը եղավ հենց իրենցից ազատվելու համար: Նրանք չեն հասկանում, թե ինչու մարդիկ իրենց հետևից չեն գալիս, մինչդեռ պատճառը հենց իրենք են:
Զրույցի ընթացքում շոշափվեց նաև Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին ծեծելու փաստը, որը Աղասի Թադևոսյանը բնորոշեց, որպես խուլիգանություն: Փողոցում ոչ թե հեղափոխականներ են, այլ խուլիգաններ: Մարդ ծեծելով նրանք ցույց են տալիս, թե ինչ է կատարվելու իրենց վերադարձի դեպքում, թե ինչպես են նրանք իրենց գործերն անելու: Նրանք այդպես արել են տարիներ շարունակ և հիմա նորից փորձում են նույնը կրկնել:
Այդ ամենը կատարվում է հայրենասիրության, հանուն Արցախի կոչերով, բայց չկա ոչ մի ծրագիր, չկա ոչ մի այլընտրանք, որ առաջարկվում է իրենց կողմից:
Իսն վերաբերվում է Ամեն Աշոտյանի բազմանշանակ հայհոյական ժեստին, որը նա ցույց է տալիս և կոչ անում կրկնել այդ ամենը, Աղասի Թադևոսյանը խուլիգանություն որակեց և նշեց, որ ողբերգություն է, որ նման մարդը կրթության և գիտության նախարար է եղել: Իրականում նա խուլիգան է:
Բացի դրանից Թադևոսյանը ցավով նշեց, որ իր և իրենից ավելի ավագ սերունդն իր անպատասխանատվության հետևանքով այս կործանարար պատերազմը ջարդեց 18 տարեկանների ուսերին: Փոխանակ պատրաստվելու, փոխանակ ապահովագրելու, նրանք թույլ տվեցին, որ այսքան ժամանակն անիմաստ կորի և վատնվի, հենց այնպես, իսկ այն ինչ այսօր կատարվում է փողոցներում ոչ թե հեղափոխություն է, այլ փոթորիկ մի բաժակ ջրում:
Թադևոսյանը նշեց, որ շատ կցանկանար, որ երկրում իրական ընդդիմություն լիներ ու քաղաքական ծրագրով պայքարեր, իշխանափոխություն իրականացներ, քանի որ իրականում կա իշխանափոխության պահանջ:
Ամբողջական տեսանյութը՝