21.4 C
Yerevan

Փոթո­րիկ Մի Բաժակ Ջրում

Թադև­ոսյա­նը ցավով նշեց, որ իր և իրե­նից ավե­լի ավագ սերունդն իր անպա­տասխա­նատվության հետև­անքով այս կործա­նա­րար պատե­րազմը ջարդեց 18 տարե­կաննե­րի ուսե­րին:

Աղա­սի Թադև­ոսյան

1inAm‑ի հյուրն է մշա­կութա­յին մարդա­բան Աղա­սի Թադև­ոսյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել երկրում տեղի ունե­ցող ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րին: Քննարկվել է ընդա­հա­նուր վիճա­կը և համե­մա­տա­կան եզրա­հանգումներ կատարվել:

Աղա­սի Թադև­ոսյա­նը նախ և առաջ նշվեց, որ այն, ինչ հիմա կատարվում է փողոցնե­րում ոչ թե ինքն իրե­նով ինչ որ առա­ձին կամ նոր երև­ույթ է, այլ Նիկոլ Փաշինյա­նի հիբրիդներն են: Այսինքն նրանք փորձում են կիրա­ռել նույն տեխնո­լո­գիան, ինչ և Նիկոլ Փաշինյա­նը, բայց իրենք մոռա­նում են, որ 2018թ‑ը եղավ հենց իրենցից ազատվե­լու համար: Նրանք չեն հասկա­նում, թե ինչու մարդիկ իրենց հետև­ից չեն գալիս, մինչդեռ պատճա­ռը հենց իրենք են:

Զրույցի ընթացքում շոշափվեց նաև Անտա­րե­սի տնօ­րեն Արմեն Մարտի­րոսյա­նին ծեծե­լու փաստը, որը Աղա­սի Թադև­ոսյա­նը բնո­րո­շեց, որպես խուլի­գա­նություն: Փողո­ցում ոչ թե հեղա­փո­խա­կաններ են, այլ խուլի­գաններ: Մարդ ծեծե­լով նրանք ցույց են տալիս, թե ինչ է կատարվե­լու իրենց վերա­դարձի դեպքում, թե ինչպես են նրանք իրենց գործերն անե­լու: Նրանք այդպես արել են տարի­ներ շարունակ և հիմա նորից փորձում են նույնը կրկնել:

Այդ ամե­նը կատարվում է հայրե­նա­սի­րության, հանուն Արցա­խի կոչե­րով, բայց  չկա ոչ մի ծրա­գիր, չկա ոչ մի այլընտրանք, որ առա­ջարկվում է իրենց կողմից: 

Իսն վերա­բերվում է Ամեն Աշոտյա­նի բազմանշա­նակ հայհո­յա­կան ժեստին, որը նա ցույց է տալիս և  կոչ անում կրկնել այդ ամե­նը, Աղա­սի Թադև­ոսյա­նը խուլի­գա­նություն որա­կեց և նշեց, որ ողբերգություն է, որ նման մարդը կրթության և գիտության նախա­րար է եղել: Իրա­կա­նում նա խուլի­գան է:

Բացի դրա­նից Թադև­ոսյա­նը ցավով նշեց, որ իր և իրե­նից ավե­լի ավագ սերունդն իր անպա­տասխա­նատվության հետև­անքով այս կործա­նա­րար պատե­րազմը ջարդեց 18 տարե­կաննե­րի ուսե­րին: Փոխա­նակ պատրաստվե­լու, փոխա­նակ ապա­հո­վագրե­լու, նրանք թույլ տվե­ցին, որ այսքան ժամա­նակն անի­մաստ կորի և վատնվի, հենց այնպես, իսկ այն ինչ այսօր կատարվում է փողոցնե­րում ոչ թե հեղա­փո­խություն է, այլ փոթո­րիկ մի բաժակ ջրում:

Թադև­ոսյա­նը նշեց, որ շատ կցանկա­նար, որ երկրում իրա­կան ընդդի­մություն լիներ ու քաղա­քա­կան ծրագրով պայքա­րեր, իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացներ, քանի որ իրա­կա­նում կա իշխա­նա­փո­խության պահանջ:

Ամբողջա­կան տեսանյութը՝ 

Առնչվող Հոդվածներ