18 C
Yerevan

Շարժման Մասին

(Մաս 1‑ին)

Ստե­փա­նա­կերտում դեկտեմբե­րի սկզբին ճյուղա­վորված երի­տա­սարդա­կան կազմա­կերպություն կար, որն ստեղծվել էր կոմե­րի­տա­կան կազմա­կերպության հիման վրա, այսինքն՝ ապա­հովված էր փոխադրա­մի­ջո­ցով, միջոցնե­րով վառե­լի­քով, մարդուժով և կապե­րով։

Իգոր Մուրադյան

Այս տարի Ղարա­բաղյան շարժման հիմնա­դիր Իգոր Մուրադյա­նը կդառնար 65 տարե­կան։ Ներկա­յացնում ենք 1998 թ․ Ասպա­րեզ թերթում նրա հեղի­նա­կած հոդվա­ծը Շարժման սկզբնա­վորման եւ խնդիրնե­րի մասին, ինչը հատկա­պես կարեւոր է ներկա­յում տեղի ունե­ցող գործընթացնե­րի ֆոնին՝ լուս սփռե­լու հայտնի եւ անհայտ բազմա­թիվ հանգա­մանքնե­րի վրա

Խորհրդա­յին հասա­րա­կության մեջ փոփո­խություններ կատա­րե­լու անհրա­ժեշտության վերա­բերյալ առա­ջին անգամ 1985 թվա­կա­նի ապրի­լին հնչած գորբա­չովյան կարգա­խոսնե­րը տպա­վո­րություն չթո­ղե­ցին նույնիսկ նրանց վրա, ովքեր երկար տարի­ներ պայքա­րել էին վարչա­կարգի դեմ և կապված էին արտա­սահմանյան համա­պա­տասխան հաստա­տություննե­րի հետ։ Գորբա­չովյան բարե­փո­խումնե­րի հեռանկարնե­րի մասին արված իբր հանճա­րեղ գուշա­կություննե­րը մնա­ցին որպես այդպի­սին։ Խորհրդա­յին քաղա­քա­ցին նոր «համա­ճա­րակն» ընդունեց որ ավե­լի, քանի իբրև նորույթ, իսկ այլա­խոհնե­րը՝ որպես իրենց գործունեության դաշտն ընդլայնե­լու հնա­րա­վո­րություն։ Բավա­կան հավաստի և նույնիսկ փաստարկված բարե­փո­խումնե­րի քաղա­քա­կան հեռանկար էին ենթադրում կուսակցա­կան և տնտե­սա­կան ընտրա­խա­վի ներկա­յա­ցուցիչնե­րը և, որ պակաս կարև­որ չէ՝ նրանց երե­խա­ներն ու մերձա­վորնե­րը, ինչպես նաև սալո­նա­յին որոշ մտա­վո­րա­կաններ, որոնք ելումուտ էին անում իշխա­նության միջանցքնե­րում։

Եթե արևմտյան խորհրդայնա­գի­տա­կան կենտրոննե­րը խորհրդա­յին տերության անկումը գուշա­կում էին 3–5 տարվա սխա­լի հավա­նա­կա­նությամբ, ապա կուսակցա­կան քրմե­րի սխա­լը 1–2 տարի էր։ Մոսկվա­յի կուսակցա­կան ընտրա­խա­վը, ինչպես նաև ազգա­յին կուսակցա­կան և տնտե­սա­կան ընտրա­խա­վե­րը եղան շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րի կայացման ու կուտա­կած դրա­մագլխի օրի­նա­կա­նացման, ինչպես նաև խորհրդա­յին պետա­կան-վարչա­կան համա­կարգի փլուզման ոգեշնչողներն ու կազմա­կերպիչնե­րը։ Ժամա­նա­կի ընտրա­խա­վի գործո­ղություննե­րում շատ բան համա­ձայնեցված չէր, իրա­զեկ և ճկուն չէր, շատ գործո­ղություններ թելադրված էին հեռանկա­րի նկատմամբ անվստա­հությամբ ու վախով, սակայն ընդհա­նուր ուղղությունը որո­շա­կի էր։ Մնում էր միայն առաջ մղել իրենց գաղա­փարներն արտա­հայտող առաջնորդնե­րի։

Տվյալ ընտրա­խա­վե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը միմյանցից շատ բանով էին տարբերվում իրենց պահվածքով, կերպա­րով, «հայրե­նա­սի­րության աստի­ճա­նով», սակայն գուցե կարև­որն այն էր, որ նրանցից ոմանք ցանկա­նում էին միայն տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի ազա­տա­կա­նա­ցում և ձեռնե­րե­ցության ազա­տություն՝ Խորհրդա­յին Միության պահպանմա­նը զուգընթաց։ Մյուսներն ավե­լի արմա­տա­կա­նո­րեն էին տրա­մադրված և ձգտում էին լուծա­րել Կենտրո­նը,  «ինքնա­վա­րացնել» իրենց կառա­վա­րումը։ Ընդ որում՝ վերջիննե­րիս համար սկզբունքա­յին նշա­նա­կություն ուներ ԽՍՀՄ փլուզումը և ինքնա­վար պետություննե­րի ստեղծումը այն դեպքում, երբ մյուսնե­րը սահմա­նա­փակվում էին իրենց ազգա­յին տարածքի շրջա­նակնե­րում անձնա­կան կամ կլա­նա­յին ինքնա­վա­րությամբ։ Հավակնություննե­րի տարբե­րություննե­րը պայմա­նա­վորվում էին հանրա­պե­տություննե­րի և ազգե­րի աշխարհքա­ղա­քա­կան դիրքով, ազգայնա­կա­նության ավանդույթնե­րով, ազգա­յին ընտրա­խա­վե­րի զարգա­ցա­ծությամբ, ինչպես նաև՝ տնտե­սա­կան նկա­տա­ռումնե­րով։ Օրի­նակ, տեղա­կան արժե­քա­վոր հումքա­յին պաշարնե­րի առկա­յությամբ։ Փլուզման շատ այլ պատճառներ (ազգա­յին հետա­գա զարգացման անհնա­րի­նություն, հումքի համաշխարհա­յին գնե­րի փոփո­խություններ, ընկե­րա­յին-տնտե­սա­կան գործընթացնե­րի անկա­ռա­վա­րե­լիություն, դաժան մրցակցություն Արևմուտքի հետ, գաղա­փա­րա­խո­սության սպա­ռում) ոչ ավե­լին էին, քան՝ ուղեկցող գործոններ։ Որքան էլ տարօ­րի­նակ է, Խորհրդա­յին Միությունը փլուզվեց երկրի հասա­րա­կության որո­շա­կի տնտե­սա­կան և ընկե­րա­յին-մշա­կութա­յին չափա­նիշնե­րի ձեռք բերման, փայլուն, կրթված ընտրա­խավ ստեղծե­լու և ընտրա­խա­վի քաղա­քա­կան իրա­վունքի և տնտե­սա­կան իրա­վունքի անհա­մա­զո­րության արդյունքում։

Մարդիկ, ովքեր 80-ական թվա­կաննե­րին հղա­ցան ղարա­բաղյան շարժումը, իրար հակա­սող համոզմունքնե­րի կրողներ էին։ Այդ մարդիկ խորհրդա­յին տիպիկ գավա­ռա­կան մտա­վո­րա­կաններ էին՝ ֆաշիզմին հարող ազգայնա­կան ծայրա­հեղ հայացքնե­րով։ Նրանց լիո­վին բավա­րա­րում էին խորհրդա­յին համայնա­վա­կա­րա­կան կառուցվածքը, նրանք անտարբեր էին ժողովրդա­վա­րության և ազա­տա­կա­նացման գաղա­փարնե­րի հանդեպ, շատ բանե­րով ընդունում էին խորհրդա­յին արժեքնե­րը։ Նրանց մեջ չկար ո՛չ հակա­խորհրդայնո­րեն տրա­մադրված «այլա­խոհ», ո՛չ օրի­նա­պահ ժողովրդա­վար։

Այդ մարդիկ սերտո­րեն կապված էին նրանց հետ, ովքեր մասնա­կից էին 60-ական թվա­կաննե­րի կեսե­րին Լեռնա­յին Ղարա­բա­ղի իրա­դարձություննե­րին, որոնք, քաղա­քա­կա­նա­պես չափից ավե­լի միա­միտ լինե­լով, հայրե­նի­քի վերա­կանգնման հետա­գա պայքա­րի խարիզմա­տիկ հիմքը դրե­ցին։ Չնա­յած տարի­քա­յին տարբե­րությա­նը, կրթվա­ծության մակարդակնե­րի, պահվածքի և այլ տարբե­րություննե­րին, ինչը այնուհետև որո­շարկե­լու էր նրանց դիրքե­րը, համա­խոհներ դարձան նրանք, ում հայկա­կան հարգարժան «այլա­խոհնե­րը» կոչե­ցին միա­կուսակցա­կաններ, որոնց քաղա­քա­կան բոլոր հիմնախնդիրնե­րի մեջ հետաքրքրում էր միայն «իրենց» Ղարա­բա­ղի հիմնա­հարցը։ Բնութագրա­կան է, որ այդ «այլա­խոհնե­րից» շատերն այդպես էլ «այլա­խոհ» մնա­ցին ինչպես խորհրդա­յին համա­կարգի, այնպես էլ մեր հայրե­նի­քի՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի այլա­խոհնե­րի նկատմամբ (հավա­նա­բար մինչ օրս)։ Այդպի­սին էր այլա­խո­հության տրա­մա­բա­նությունը, որտեղ չէր տեղա­վորվում ազգայնա­կա­նությունը։

Շարժման կազմա­կերպիչնե­րը գաղա­փա­րա­բա­նա­կան ի՞նչ պաշա­րով մոտե­ցան 1985 թվա­կա­նին։ Նրանց «գաղա­փա­րա­խո­սության» հիմքում ընկած էր «քաղա­քա­կան պահի» գաղա­փա­րը, այսինքն՝ որևէ լուր հայե­ցա­կարգի բացա­կա­յությունը։ Ընդունված էր, որ գորբա­չովյան ն որ համա­ճա­րա­կը շատ արագ կարող է անցնել։ Որևէ համոզվա­ծություն չկար քաղա­քա­կան տվյալ իրա­վի­ճա­կի բարենպաստության վերա­բերյալ, ի սպառ բացա­կա­յում էր իշխա­նության բարձրա­գույն օղակնե­րի միտումնե­րի և տրա­մադրություննե­րի մասին որևէ լուրջ տեղե­կատվություն, պատկե­րա­ցում չկար նաև, թե տարբեր փուլե­րում ո՞վ պետք է դառնա շարժման կազմա­կերպի­չը։ Նաև պատկե­րա­ցում չկար շարժման հնա­րա­վոր փուլե­րի մասին։ Իրա­վի­ճա­կը թույլ էր տալիս մի քանի «խճանկա­րա­յին սրսկումներ» անել Ադրբե­ջա­նին՝ դրա­նով իսկ ձեռք բերե­լով անձի քաղա­քա­կան հանրա­ճա­նա­չություն։

1985 թ․ հունի­սից մինչև 1986 թ․ մայի­սը ղարա­բաղյան այդ շարժումն իրենց ներկա­յացնում էր տնտե­սա­կան տուժած մարդկանց ոչ մեծ (3–4 մարդ) հավա­քույթ, որոնց մեջ դյուրությամբ կարե­լի էր հայտնա­բե­րել հոգե­պես «անկա­յուն» մարդկանց։ Այդ գործիչնե­րի միակ նպա­տա­կը որո­շա­կի միջոցներ հավա­քելն էր՝ իրենց անձնա­կան պարտքե­րը ծածկե­լու համար։ «Ղարա­բա­ղի հիմնախնդիրն» այդ նպա­տակնե­րի առա­վել ընդունե­լի ասպա­րեզն էր։ Շարժման «հիմնա­դիրնե­րը» զուտ երև­անյան «թռցնողներ» էին՝ թեկնա­ծուա­կան աստի­ճաննե­րով և առանց դրա։ Նրանցից առա­վել սթափնե­րը (սթափ՝ ուղղա­կի իմաստով) չէին կասկա­ծում, որ խոսքը հերթա­կան առևտրա­կան գործո­ղության մասին է։ Այդ եղբայրությունը, որի համար հավա­քա­տե­ղի էր ծառա­յում Կարմիր Բանա­կի փողո­ցի պոե­մա­կան հայտնի շենքի կետե­րից մեկը, խիստ ընդունե­լի էին Համայնա­վար Կուսակցության մարտա­կան ջոկա­տի և այն ժամա­նակնե­րի կուսակցա­կան գաղա­փա­րա­խոսնե­րի համար։ Նրանք ո՛չ հակա­խորհրդայնա­կաններ էին, ո՛չ «այլա­խոհներ», այլ՝ պարզա­պես «երև­անյան ազնիվ» ազգայնա­կաններ, որոնց միշտ կարե­լի էր հայտնա­բե­րել երև­անյան սրճա­րաննե­րում և ստեղծա­գործա­կան միություննե­րի կաֆե­տե­րիա­նե­րում։ Չնա­յած այդ եղբայրությունում երև­անյան սալո­նա­յին գրողնե­րի ներկա­յությա­նը, կասկած չէր հարուցում այդ խմբա­վորման լուսանցքայնությունն ու երգի­ծա­կան լինե­լը։ Հանուն պատկե­րա­վո­րության ասենք, որ հայրե­նի­քի համար մարտիկնե­րի առա­ջին գործո­ղություննե­րից մեկը՝ վերա­միա­վորման հիմնախնդրով Լեռնա­յին Ղարա­բա­ղում ստո­րագրություննե­րի հավա­քումը (այսինքն՝ հանրաքվեն), իրա­կա­նացվեց Ստե­փա­նա­կերտի դարմա­նա­տան բաժիննե­րից մեկի օգնությամբ, ապա ստեղծվեց տարրա­կան կեղծ փաստա­թուղթ, որն ուղարկվեց ԽՄԿԿ ԿԿ-ին։ Այս «հայրե­նա­սի­րա­կան գործո­ղությունը», ինչպես նաև ոչ պակաս կասկա­ծե­լի բնույթի ուղե­կից միջո­ցա­ռումնե­րը արժե­ցավ 65 հազար ռուբլի (այդպես էլ չմարված պարտք)։ Այդ ոգով շարունակվեց մի քանի ամիս, մինչև գաղա­փա­րա­բա­նա­կան ծառա­յություննե­րի և ԿԳԲ‑ի կողմից կարգի բերե­լը։

Սա տեղի ունե­ցավ մոտա­վո­րա­պես 1986 թվա­կա­նի մարտին, ինչը եղավ պաշտո­նա­թերթե­րի հսկա­յա­կան ծառա­յությունը շարժմա­նը և գնա­հատվեց ըստ արժանվույն։ Սրա­նից հետո կարե­լի է փաստել, որ շարժումը դադա­րեցրեց գոյությունը, բայց որոշ ժամա­նակ դեռ անհրա­ժեշտ էր պաշտպա­նել այն շարունա­կե­լու պատրանքը՝ նոր կադրեր և դերա­կա­տարներ հավա­քե­լու համար։ 1986 թվա­կա­նի փետրվար-մայիս ժամա­նա­կա­հատվա­ծը խիստ արդյունա­վետ էր կազմա­կերպա­կան և գաղա­փա­րա­կան առումնե­րով։ Մոսկվա­յի հայե­րի միջև որո­շա­կի կապեր ստեղծվե­ցին, որոնք կարող էին ըմբռնել իշխա­նության միջանցքնե­րում տեղի ունե­ցող ամեն ինչ, ԽՄԿԿ Կենտրո­նա­կան կոմի­տեի աշխա­տա­կազմում կատարվող տեղա­փո­խություննե­րի ընդհուպ՝ ԿԿ բաժիննե­րի պետե­րի նշա­նա­կությունը, պարզա­բա­նում էին տարբեր փորձա­գետնե­րի քաղա­քա­կան հայացքնե­րը, որոնք աշխա­տում էին երկրի քաղա­քա­կան ղեկա­վա­րության օգտին։ Ոչ պակաս կարև­որ էին նաև Մոսկվա­յի դիրքո­րո­շումնե­րը տարբեր տարա­ծաշրջաննե­րի ազգա­յին հիմնախնդիրնե­րի հանդեպ։

Այնուհետև բացա­հայտվե­ցին ստեղծված քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի շատ կարև­որ պահե­րը։ Առարկա­յո­րեն պարզա­բանվե­ցին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րի կուսակցա­կան ղեկա­վարնե­րի միջև եղած հակա­սություննե­րի բնույթն ու էությունը, նաև թե ինչպես էր դրանց վերա­բե­րում Մոսկվան։ ԽՍՀՄ տարածքնե­րից մեկում, ուր ապրում էին Լեռնա­յին Ղարա­բա­ղից դուրս եկած շատ մարդիկ, ոչ մեծ գումար հայթայթվեց, ինչը ջանում էին անտե­սել։ Սակայն գլխա­վո­րը մեկ այլ բան էր։ Լեռնա­յին Ղարա­բա­ղում և Երև­ա­նում որո­շա­կի կազմա­կերպվա­ծություն ստեղծվեց բոլո­րո­վին ուրիշ մարդկանց միջև։ Չի կարե­լի ասել, թե արդեն կազմա­կերպություն գոյություն ուներ, սակայն դա երազկոտ մարդկանց, հայրե­նա­սերնե­րի, ազնիվ ու արդար մարդկանց մեջ եղած կազմա­կերպվա­ծություն էր։

1986‑ի ամռա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում այդ մարդկանց թիվը հասնում էր մի քանի տասնյա­կի, նույնքան էր նաև Երև­ա­նում։ Լեռնա­յին Ղարա­բա­ղում աշխա­տանքի հիմնա­կան մեթոդներն էին քարոզչությունը, նոր մարդկանց համո­զե­լը, կազմա­կերպության տեղա­կան բջիջնե­րի, տեղա­կան հնա­րա­վո­րություննե­րի ստեղծումը՝ գաղտնի ժողովներ անցկացնե­լու համար, դրա­մա­կան հնա­րա­վո­րություննե­րի հայթայթումը, զենքի որո­նումը և կուտա­կումը։ Կարև­որ խնդիր էր հայե­րի շրջա­նում կուսակցա­կան և տնտե­սա­կան ղեկա­վարնե­րի պահվածքի ուսումնա­սի­րությունը, նրանց հեղի­նա­կության, կազմա­կերպա­կան լծակնե­րի օգտա­գործման հնա­րա­վո­րությունը, ինչը գործունեության խիստ արդյունա­վետ ուղղություն էր։ Նոր մարդկանց ներգրա­վե­լու և նոր հնա­րա­վո­րություններ ստա­նա­լու չափե­րով բացա­հայտում էր, որ մեր ժողո­վուրդը չափա­զանց տաղանդա­վոր է․ արվե­ցին ոչ քիչ տաղանդա­վոր առա­ջարկություններ։ Հենց այն ժամա­նակ՝ 1986‑ի ամռա­նը, ձևա­վորվեց մեկ տարվա գործո­ղություննե­րի ծրա­գիր՝ աշնա­նից սկսած։ Չի կարե­լի պնդել, թե տվյալ ծրա­գիրն ամբողջա­կան ու մանրա­մասնո­րեն էր ձևա­կերպվել, բայց ենթադրվում էր աշխա­տանքներ կատա­րել հետևյալ ուղղություննե­րով։

Ամեն կերպ պատրանք ստեղծել, թե երև­անյան «թռցնող-հայրե­նա­սերնե­րի» այդ նույն խումբը հենց շարժումն ինքն է, և ողջ աշխա­տանքը ծավալվում էր այդ «լուսա­վորյալ» և «կռա­հող» խմբի շուրջ, ինչը չափա­զանց կարև­որ էր կազմա­կերպություն ստեղծել Լեռնա­յին Ղարա­բա­ղում, որն ի զորու կլի­նի դառնա­լու զանգվա­ծա­յին ելույթնե­րի հիմքը,
Երև­ա­նում և Հայաստա­նում ձևա­վո­րել համա­կիրնե­րի խումբ, որոնք հնա­րա­վո­րին չափ լինեն մարդա­սի­րա­կան ոլորտնե­րի մասնա­գետներ և կարո­ղա­նան փորձա­գետնե­րի դեր կատա­րել,
կազմա­կերպել փաստաթղթե­րի կազմում, այդ թվում՝ կառա­վա­րա­կան ատյաննե­րի և արտա­սահմանյան մամուլի համար նախա­տեսված՝ պատմության, ճարտա­րա­պե­տության, ժողովրդագրության և այլնի ճանաչված մասնա­գետնե­րի կողմից,
անցկացնել (առա­ջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ) կասկածներ չհա­րուցող հանրաքվե, որին մասնակցի Լեռնա­յին Ղարա­բա­ղի և մերձա­կա շրջաննե­րի բնակչության ճնշող մասը,
անցկացնել «խորհրդա­րա­նի» նստաշրջան իրոք լիա­զորված բոլոր գյուղխորհուրդնե­րից, ավա­նա­յին և քաղա­քա­յին խորհուրդնե­րից, ուր կդրվի Լեռնա­յին Ղարա­բա­ղը Հայկա­կան ԽՍՀ-ին վերա­միա­վո­րե­լու հարցը կազմա­կերպել Լեռնա­յին Ղարա­բա­ղի պատվի­րա­կության այցե­լություններ ԽՍՀՄ Գերա­գույն Խորհուրդ և ԽՄԿԿ ԿԿ,
Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության հնա­րա­վո­րություննե­րի նախա­պատրաստում գալիք դիմա­կա­յությա­նը։
Տվյալ ծրագրից չկա­տարվե­ցին երկու կետեր՝ «խորհրդա­րա­նի» գումա­րումը և մարզը ինքնա­պաշտպա­նության նախա­պատրաստե­լը։ Ինչու՞։ ԽՍՀՄ ոչ մի ատյան չհերքեց անցկացվող հանրաքվեի օրի­նա­կա­նությունը, որին մասնակցեց 125 հազար մարդ, ըստ էության, Լեռնա­յին Ղարա­բա­ղի և հարող շրջաննե­րի հասուն բնակչությունը, դրա­նից բացի հանրաքվեի լրա­ցումը եղան ԼՂԻՄ բոլոր (առանց բացա­ռության) ձեռնարկություննե­րից ու հաստա­տություննե­րից հավաքված արձա­նա­գություննե­րը։ Ղարա­բաղցի­նե­րի պատվի­րա­կություննե­րը Մոսկվա­յում, Գերա­գույն Խորհրդում և ԽՄԿԿ ԿԿ-ում որևէ կասկա­ծե­լի գնա­հա­տա­կան չլսե­ցին տվյալ գործո­ղության վերա­բերյալ։ Հետա­գա­յում այդ նույն ատյաննե­րը երբևէ ղարա­բաղյան շարժումը չբնութագրե­ցին իբրև ժողովրդից անջատ (կուսակցա­կան նոմենկլա­տուրա­յի սիրած ձևը)։ «Խորհրդա­րա­նի» նստաշրջա­նից առաջ անցավ մարզա­յին խորհրդի հայտնի նստաշրջա­նը (1988 թ․ փետրվար) և տվյալ գործո­ղությունն արդեն արդիա­կան չէր։

Զենքի հարցը, որը հետա­գա­յում դարձավ շարժման կազմա­կերպիչնե­րի կշտամբանքի առարկան, դրա­մա­կան զգա­լի միջոցնե­րի հետ էր կապված, իսկ դրա­մա­կան միջոցներ շարժումը չուներ ընդհուպ մինչև 1988 թ․ փետրվա­րը։ Հաջողվեց ձեռք բերել զենքի որո­շա­կի քանա­կություն, ինչի մասին գիտեին «կազմա­կերպված» ադրբե­ջանցի­նե­րը, և ինչը նկա­տե­լիո­րեն սառեցրեց նրանց «հերո­սա­կան հրայրքը»։ Ադրբե­ջա­նի ԿԳԲ‑ի գնա­հա­տումնե­րով, 1988 թ․ փետրվա­րին Լեռնա­յին Ղարա­բա­ղի «ոչ ֆորմալնե­րի» ձեռքում և Կիրո­վա­բա­դի շրջա­նի մի քանի գյուղե­րում կար երկու հարյուրի հասնող մարտա­կան ակո­սա­վոր զենք, որն իրա­կա­նում չկար։ Կազմա­կերպա­կան բջիջնե­րի տրա­մադրության տակ կար երկու տասնյա­կից ոչ ավե­լի գնդա­ցիր, մինչև հարյուր կարա­բին և «Մոսին» հրա­ցան, ձեռքի մի քանի գնդա­ցիր և երեք տասնյակ ատրճա­նակ։ Փետրվար-սեպտեմբեր ժամա­նա­կա­հատվա­ծում ղարա­բաղցի­նե­րի և Հայաստա­նի կազմա­կերպություննե­րի ձեռքում հազա­րից ավե­լի մարտա­կան զենք կար, ինչը դարձյալ շատ քիչ էր։ Ըստ էության, զենքի հարցն արմա­տա­պես լուծվեց 1989 թ․ վերջին Հ․ Յ․ Դաշնակցության կուսակցա­կան կառույցնե­րի կազմա­կերպմամբ։ Սակայն պետք չէ մոռա­նալ, որ ընդհուպ մինչև 1990 թվա­կա­նի հունվա­րի կեսե­րը, երբ Հայաստա­նի ներքին գործող նախա­րա­րությունը, Հայաստա­նի ԿԿ Կենտկո­մի առա­ջին քարտուղա­րի անմի­ջա­կան կարգադրությամբ, հաջո­ղությամբ իրա­կա­նացվեց նախա­րա­րության տրա­մադրության տակ գտնվող զենքի բաժա­նում ոչ ֆորմալ կազմա­կերպություննե­րին և ջոկատնե­րին։ Հայաստա­նի տարածքում պահպանվում էր ԽՍՀՄ ԿԳԲ‑ի խիստ ռեժիմ, հատկա­պես սպա­ռա­զի­նության առումով։ Պետք է նշել, որ շարժման կազմա­կերպիչնե­րի աշխա­տանքում նաև ինչ-որ բլեֆ կար, որը բոլո­րո­վին նման չէր պատմա­կա­նո­րեն տրա­մադրված «հայրե­նա­սերնե­րի» մանր խուլի­գա­նության։ Ի՞նչն էր այդ բլեֆի էությունը։

Շարժման գլխա­վոր խնդիրնե­րից մեկը, եթե ոչ գլխա­վո­րը՝ Հայաստա­նում և Լեռնա­յին Ղարա­բա­ղում մարդկանց թմբի­րից հանելն էր։ Շատ քիչ մարդիկ էին առանց «վախի ու հանդի­մա­նության» ատյաննե­րին ուղղված զեկույցներ ու նամակներ ստո­րագրել։ 100 հայից (հայրե­նա­սի­րա­կան խոսակցություննե­րում շատ թե քիչ աչքի ընկած) միայն մեկը կարող էր որևէ խնդրանք կամ առա­ջադրանք կատա­րել։ Նրանցից հինգը կարող էին ԽՍՀՄ ԿԿ ուղղված, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հիմնախնդիրնե­րի շուրջ զեկույց ստո­րագրել։ Մարդիկ, որ փետրվա­րից հետո հայտնվե­ցին հրա­պա­րա­կի խոսա­փողնե­րի մոտ ու սկսե­ցին կոկորդ պատռել Ղարա­բա­ղի համար և աշխույժ «հայրե­նա­սերներ» դարձան, մինչև փետրվա­րը դողա­ցող ձեռքե­րով և դողա­ցող ձայնով էին առնչվում շարժման գործիչնե­րի հետ՝ ոչ հազվա­դեպ կեղտ լցնե­լով նրանց վրա՝ դրա­նով իսկ արդա­րացնե­լով իրենց կենդա­նա­կան վախկո­տությունը, ինչից այդպես էլ չազատվե­ցին։

Հնա­րա­վոր է՝ շարժման մասնա­կիցնե­րից միայն երեք կամ չորս հոգի գիտակցա­բար ընդունե­ցին հսկա­յա­կան բլեֆը, ինչն անցկացրին մարդկա­յին հիմա­րության և վախկո­տության միջով՝ վերև­ից ներվե­լու հույսով, եթե նպա­տակն իսկա­պես արդա­րացնում է միջոցնե­րը։ Երև­ա­նում, տեղե­կատվության լիա­կա­տար բացա­կա­յության պայմաննե­րում, հասա­րա­կությունը համոզված էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում հզոր շարժում գոյություն ունի։ Նույնն էին մտա­ծում ղարա­բաղցի­նե­րը Հայաստա­նի մասին։ Ե՛վ Երև­ա­նում, և՛ Ստե­փա­նա­կերտում համոզված էին, որ Մոսկվա­յում գոյություն ունի հզոր «ղարա­բաղյան լոբբի», իսկ Մոսկվա­յում այդ նույն «լոբիստնե­րը» գտնում էին, թե Հայաստա­նում ու Ղարա­բա­ղում շարժման մեջ հազա­րա­վոր մարդիկ կան։

Այդ բլեֆի շրջա­նակնե­րում՝ 1986 թվա­կա­նի փետրվա­րին, ԽՍՀՄ 27-րդ համա­գումա­րի նախօ­րեին, Մոսկվա­յում «քաղա­քա­կան սադրանք» անցկացվեց «ակա­դե­մի­կոսնե­րի, զորա­վարնե­րի և ժողովրդա­կան դերա­սաննե­րի» հետ։ Խոսքը խորհրդա­յին մեծ ակա­դե­միա­յի հինգ ակա­դե­մի­կոսնե­րի, երեք զորա­վարնե­րի և երեք ժողովրդա­կան դերա­սաննե­րի (նրանց մեջ կային լենինյան և պետա­կան մրցա­նա­կի դափնե­կիրներ, սոցիա­լիստա­կան աշխա­տանքի հերոսներ)՝ Մ․ Գորբա­չո­վին և Ա․ Գրո­մի­կո­յին ուղղված՝ մեծ աղմուկ հանած նամա­կի մասին է։ Նամա­կում Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցն էր դրված, բոլոր ստո­րագրողնե­րը հայեր էին։ Ակա­դե­մի­կոսնե­րից մեկը՝ Աբել Աղանբեկյա­նը, այն ժամա­նակ Մ․ Գորբա­չո­վի խորհրդա­կանն էր տնտե­սա­կան հարցե­րով։ Հատկա­պես այդ առիթ տվեց պնդե­լու, թե ղարա­բաղյան շարժումը նախա­ձեռնել էր Կոմկուսի Քաղբյուրոն։ Սակայն Ա․ Աղանբեկյա­նի այդ քայլն առա­վե­լա­պես անձնա­կան դատո­ղություննե­րով էր պայմա­նա­վորված։ Նրա հետ նամա­կի մասին Մ․ Գորբա­չո­վի զրույցի բովանդա­կությունը լիո­վին հաստա­տում է այս վարկա­ծը։

Այսպես, թե այնպես, նպա­տա­կը նվաճված էր․ երև­անյան գավա­ռա­կան հասա­րա­կայնությունը, ում համար Մոսկվա­յի պատա­հա­կան մարդու կարծի­քը շատ ավե­լին էր, քան ցանկա­ցած պաշտո­նա­տար անձի­նը Երև­ա­նում, մեծ հաջո­ղության խայծը կուլ տվեց․ շատե­րի համար «անա­նուն» ակա­դե­մի­կո­սի ստո­րագրությունն ազդե­ցություն ունե­ցավ, և գործն առաջ գնաց։ Նման բլեֆնե­րը քիչ չէին, սակայն այդքան խոշոր ու նրբա­գեղ դեռ չէր եղել։

1987 թ․ ամռան վերջին որոշվեց, թե իզուր թանկարժեք ժամա­նակ է կորսվում։ Որո­շում ընդունվեց բացա­հայտ գործո­ղություննե­րի անցնել։ Օգոստոս-հոկտեմբեր ժամա­նա­կա­հատվա­ծում նախա­պատրաստվեց ղարա­բաղցի­նե­րի առա­ջին պատվի­րա­կության այցը Մոսկվա, ինչը մեծ արձա­գանք ունե­ցավ։ 1987 թ․ նոյեմբե­րի սկզբին Մոսկվա այցե­լեց երկրորդ պատվի­րա­կությունը, իսկ նոր տարվա շեմին՝ երրորդը։ 1987 թ․ հոկտեմբե­րի 18-ին Երև­ա­նում 1965 թվա­կա­նի ի վեր առա­ջին անգամ, Բարե­կա­մության պողո­տա­յի վրա գտնվող Կոմկուսի ԿԿ շենքի մոտ տեղի ունե­ցավ ցույց, իսկ դեկտեմբե­րի 20-ին՝ ԽՍՀՄ ԿԳԲ‑ի 70-ամյա­կի օրը, Օպե­րա­յի հրա­պա­րա­կում կայա­ցավ երկրորդ ցույցը, որին մասնակցեց մոտա­վո­րա­պես 1000 մարդ։ Հիմա արդեն դժվար է պատկե­րացնել այդ գործո­ղություննե­րի նշա­նա­կությունը՝ տեղաբնակնե­րին և ոչ միայն տեղաբնակնե­րին հրա­պա­րակ բերե­լու առումով։ Ցույցից հետո, չնա­յած Հայաստա­նի ԿԿ Կենտկո­մում կազմա­կերպիչնե­րին խորա­պես մշա­կե­լուն, ոչ ոք չձերբա­կալվեց ու վարչա­կան պատժի չենթարկվեց։

Ստե­փա­նա­կերտում դեկտեմբե­րի սկզբին ճյուղա­վորված երի­տա­սարդա­կան կազմա­կերպություն կար, որն ստեղծվել էր կոմե­րի­տա­կան կազմա­կերպության հիման վրա, այսինքն՝ ապա­հովված էր փոխադրա­մի­ջո­ցով, միջոցնե­րով վառե­լի­քով, մարդուժով և կապե­րով։ Դեկտեմբե­րի 13‑ի գիշե­րը Ստե­փա­նա­կերտում մոտ 10 հազար՝ ելույթի կոչով թռուցիկ էր տարածվել։ Դեկտեմբե­րի 13-ին քաղա­քում զանգվա­ծա­բար միտինգ տեղի ունե­ցավ, ըստ էության՝ ելույթ ադրբե­ջա­նա­կան վարչա­կարգի դեմ։ Այնուհետև տեղի ունե­ցավ քաղա­քի կուսակցա­կան – տնտե­սա­կան ղեկա­վարնե­րի նիստը, շուտով նաև՝ ԼՂԻՄ մարզա­յին խորհրդի պատմա­կան նիստը։ Պետք է նշել, որ դեկտեմբե­րի 13-ից ղարա­բաղյան շարժման գործընթացն անշրջե­լի բնույթ ստա­ցավ։ Խնդի­րը Երև­ա­նի աշխուժա­ցումն ու Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության անվտանգության ապա­հո­վումն էր։ Այս խնդիր իրա­կա­նա­ցումը պահանջում էր համա­գործակցություն Հայաստա­նի իշխա­նություննե­րի, ԿԳԲ‑ի և ներքին գործե­րի նախա­րա­րության խոշոր ձեռնարկություննե­րի և հիմնարկնե­րի անձնա­կազմե­րի հետ՝ Երև­ա­նում իշխա­նության վրա ճնշում գործադրե­լու նպա­տա­կով։

Հայաստա­նի իշխա­նություննե­րին, առա­ջին հերթին՝ ՀԿԿ կենտկո­մի առա­ջին քարտուղար Կարեն Դեմիրճյա­նին, խիստ ձեռնտու էր «փակ, կառա­վա­րե­լի» ազգա­յին շարժման առկա­յությունը։ Գորբա­չովյան «վերա­կա­ռուցման» հակա­ռա­կորդը լինե­լով՝ Կ․ Դեմիրճյա­նը չէր վայե­լում գլխա­վոր քարտուղա­րի բարե­հաճ վերա­բերմունքը։ Կառա­վարվող շարժումը նպաստա­վոր էր մի ղեկա­վա­րի համար, ով «ի զորու» էր այն «տեղայնացնել» Մոսկվա­յի աչքում։ Կ․ Դեմիրճյա­նի սրտով էր ղարա­բաղյան շարժման ամեն բան․ բարձրացված հարցը (ինչը Քաղբյուրո­յի անդամ Հ․ Ալիև­ին և Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությա­նը դիմա­կա­յե­լու փաստարկներ էր տալիս), Հայկա­կան ԽՍՀ սահմաննե­րից հիմնախնդրի «դուրսբե­րումը», ոչ հակա­խորհրդայնո­րեն տրա­մադրված մարդկանց մասնակցությունը շարժմա­նը, այսինքն՝ քրեա­կան օրենսգիրք կիրա­ռե­լու անհրա­ժեշտության բացա­կա­յությունը։ Ըստ խոսակցություննե­րի, Դեմիրճյա­նը չէր սիրում ղարա­բաղցի­նե­րին և մոսկովյան ատյաննե­րում, իհարկե, երբեք չէր ջանա­ցել լրջո­րեն բարձրացնել ղարա­բաղյան հարցը։ Սակայն Կ․ Դեմիրճյա­նը գործնա­կան մարդ էր և փորձում էր դարձյալ զոհի, այսինքն՝ Ղարա­բա­ղի միջո­ցով ինչ-որ բան շահել Հայաստա­նի համար։ Կ․ Դեմիրճյա­նի համար բարենպաստ դասա­վորվեց իրա­վի­ճա­կը Հայաստա­նի ԿԳԲ-ում, որի ղեկա­վարն էր զորա­վար Մարիուս Յուզբաշյա­նը։ Վերջինս չափա­զանց բարձր վարկա­նիշ ուներ ԽՍՀՄ ԿԳԲ-ում, ինչպես նաև՝ կուսակցա­կան բարձրա­գույն ատյաննե­րում, որտեղ նա չէր ընկալվում իբրև հայ։

Ղարա­բաղյան ողջ շարժման ընթացքում, ընդհուպ մինչև պաշտո­նից ազա­տումը, Մ․ Յուզբաշյա­նը ԽՍՀՄ ԿԳԲ-ին զեկույցներ էր ուղարկում, որտեղ շարժումը և մասնա­կիցնե­րը բնութագրվում էին իբրև հակա­խորհրդա­յին բովանդա­կությունից, հայացքնե­րից և նման այլ բանե­րից բացա­ռա­պես զուրկ։ ԽՍՀՄ ԿԳԲ-ին հղված Մ․ Յուզբաշյա­նի զեկույցնե­րում հետաքրքրա­կան վերլուծություններ էին արվում, որոնք առնչվում էին Ադրբե­ջա­նում հայե­րի նկատմամբ խտրա­կա­նությա­նը։ Դրանցում առկա էին շատ նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ և գնա­հա­տա­կաններ՝ արված շարժման գործուն մասնա­կիցնե­րի կողմից (ի դեպ, շարժման նյութե­րը լավա­պես օգտա­գործվում էին նաև ղարա­բաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստա­նի Կոմկուսի Կենտկո­մի՝ Մոսկվա ներկա­յացվող զեկուցագրե­րում, Կարեն Դեմիրճյա­նի «կառա­վարման» օրոք)։
Շարունա­կե­լի։


Աղբյուրը՝ Lragir.am

Առնչվող Հոդվածներ