18 C
Yerevan

Շարժման մասին

Մաս երկրորդ

80-ական թվա­կաննե­րին ղարա­բաղյան շարժման գաղա­փարն ընկած էր շատ բարենպաստ հողի վրա։ Հայ հասա­րա­կության մեջ, հատկա­պես՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում, հաստա­տուն տիրա­պե­տում էր խորհրդա­յին գաղա­փա­րա­խո­սությունը, համայնքա­յին գոյության սկզբունքը, ազգա­յին հավա­քա­կան մտա­ծությունը, որը որոշված էր ոչ միայն ազգա­յին, այլև՝ խորհրդա­յին խանդա­վա­ռությամբ։

Իգոր Մուրադյան

1987 թ․ նոյեմբե­րի 2‑ից Մ․ Յուզբաշյանն իր՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ին և Հայաստա­նի ԿԿ կենտկո­մին ուղղված զեկույցնե­րում կանո­նա­վո­րա­պես օգտվել է վստա­հե­լի բնույթի տեղե­կություննե­րից, որ ստա­նում էր շարժման կազմա­կերպիչնե­րից։ Առա­ջին անգամ դա տեղի ունե­ցավ նոյեմբե­րի 2‑ին, Չարդախլու գյուղում՝ «երկու մարա­ջախտնե­րի հայրե­նի­քում» իրա­կա­նացված Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րության գործունեության առնչությամբ, որտեղ մարշալ Բաղրամյա­նի 90-ամյա­կի օրը ադրբե­ջա­նա­կան ոստի­կա­նության երկու ջոկատ իրա­կա­նացրել էին հայ բնակչության զանգվա­ծա­յին ծեծ։ Այդ պահից սկսած՝ Մ․ Յուզբաշյա­նը մշտա­պես պնդում էր Ադրբե­ջան՝ մթնո­լորտի շիկացման կամ ընդհարման վայր գործուղել Հայաստա­նի ԿԳԲ‑ի սպա­նե­րին։ Ուղիղ կես տարի անց Մ․ Յուզբաշյանն սկսեց անվստա­հություն զգալ (փոխվեց նրա առա­ջին տեղա­կա­լը), իսկ մեկ տարի հետո նրան ազա­տե­ցին զբա­ղեցրած պաշտո­նից։ Մինչև նրան պաշտո­նից ազա­տե­լը Լեռնա­յին Ղարա­բա­ղում և Հայաստա­նում միայն մեկ հայ ձերբա­կալվեց «քաղա­քա­կան» նկա­տա­ռումնե­րով։ Միամտություն կլի­նի կարծել, թե 1988 թ․ փետրվա­րից սկսած՝ կալա­նումնե­րի բացա­կա­յությունը նրա աշխա­տանքի շնորհիվ էր․ կալա­նումնե­րի բացա­կա­յությունը մինչև փետրվար, իսկա­պես, շատ բանով պայմա­նա­վորված է նրա դիրքո­րո­շումով։

Շարժման մասնա­կիցնե­րից առանձին մարդկանց (հատկա­պես Լեռնա­յին Ղարա­բա­ղում) անվտանգության ապա­հովման հիմնախնդի­րը միշտ եղել է շարժման կազմա­կերպիչնե­րի մտա­հո­գության առարկան։ Եվ կազմա­կերպիչնե­րը մանրա­մասնո­րեն հավա­քում, իրա­վա­պահ ու կուսակցա­կան մարմիննե­րին էին հանձնում տեղե­կատվություն հայե­րին, հատկա­պես Ադրբե­ջա­նում գործիչնե­րին հետապնդե­լու ամեն մի փորձի վերա­բերյալ մինչև 1988 թվա­կա­նի փետրվա­րը։ Ընդ որում, առատ կերպով օգտա­գործվում էին հրա­պա­րա­կայնության և ժողովրդա­վա­րության կարգա­խոսնե­րը։ Պետք է ասել, որ և՛ տեղե­րում, և՛ Լեռնա­յին Ղարա­բա­ղում գործիչներն ու մարդիկ զգում էին, որ իրենց վտանգ չի սպառնում։

Կուսակցա­կան և կոմե­րի­տա­կան կառույցը, ինչպես նաև տարբեր մակարդակնե­րի վարչա­կազմը միանշա­նա­կո­րեն չէին ընկա­լում ղարա­բաղյան շարժման գործո­ղություննե­րը՝ որո­շա­կիո­րեն արտա­ցո­լե­լով հասա­րա­կության տրա­մադրություննե­րը։ Նոմենկլա­տուրա­յից գրե­թե ոչ ոք շարժմանն առանձնա­կի մասնակցություն չբե­րեց։ Ներկա­յումս նախկին նոմենկլա­տուրա­յին աշխա­տողնե­րի՝ իրենց և միմյանց հասցեին արվող գովերգող հայտա­րա­րություննե­րը որևէ հիմքից զուրկ են։ Որո­շա­կի դրա­կան տրա­մադրություն էին շարժման նկատմամբ ցույց տալիս Զանգե­զուրի որոշ շրջա­նա­յին քարտուղարներ, ներքին գործե­րի դատա­խա­զության առանձին աշխա­տա­կիցներ, խոշոր ձեռնարկություննե­րի, գիտա-հետա­զո­տա­կան հիմնարկնե­րի առանձին ղեկա­վարներ, բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րի ամբիո­նի վարիչներ, նոմենկլա­տուրա­յի նախկին շատ անդամներ, որոնք առաջնե­րում նշա­նա­կա­լի պաշտոններ էին գրա­վում և ունեին լավ կապեր: Մտա­վո­րա­կա­նության առա­ջա­տար ներկա­յա­ցուցիչներ, որ անմի­ջա­կան կապ ունեին շարժմա­նը մինչև 1988 թվա­կա­նի փետրվա­րը (Զորի Բալա­յա­նը, Սիլվա Կապուտիկյա­նը, ակա­դե­մի­կոս Սուրեն Երեմյա­նը, պատմա­կան գիտություննե­րի դոկտորներ Լենդրուշ Խուրշուդյա­նը, Մերի Քոչա­րը, Վլա­դի­միր Բարխուդարյա­նը, Վարագ Առա­քելյա­նը, Պարույր Մուրադյա­նը, տնտե­սա­կան գիտություննե­րի դոկտոր Բենիկ Եղիա­զարյա­նը, մի քանի տասնյակ այլ գիտնա­կաններ) մասնակցությունը սահմա­նա­փակվում էր գուցե խիստ արժե­քա­վոր, սակայն միայն պահե­րով:

Զորի Բալա­յա­նի մասնակցությունը շարժմանն առանձնա­հա­տուկ էր: Նախ նրա աշխույժ մասնակցությունը շարժմա­նը «օրի­նա­կա­նացրեց» մյուս մասնա­կիցնե­րին և շարժումն ինքը, թույլ տվեց կասկա­ծի չենթարկել շարժման ոչ լուսանցքայնությունը և ստեղծեց «ձեռնարկման» պատկա­ռե­լիության անհրա­ժեշտ պատրանք: Նրա հանրա­ճա­նա­չությունը, հասա­րա­կության հետ լայն կապե­րը մյուսնե­րին թույլ տվե­ցին բավա­կան բարդ կազմա­կերպչա­կան խնդիրներ լուծել, ապա­հո­վել ակա­դե­միա­կան և ուսումնա­կան տարբեր հաստա­տություննե­րի մուտք գործե­լը: Զորի Բալա­յա­նի կերպա­րի ընկա­լումը՝ որպես իսկա­կան ղարա­բաղցու, որ պայքա­րում էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի շահե­րի համար, իդեա­լա­կան պայմաններ էին ստեղծում ինչպես Ղարա­բա­ղում, այնպես էլ Հայաստա­նում աշխա­տե­լու առումով: Քարոզչա­կան (բովանդա­կության հետ բացա­ռա­պես ոչ համա­հունչ) մեծ նշա­նա­կություն ունե­ցավ նրա այցե­լությունը Մ. Նահանգներ՝ Գորբա­չով զույգի այնտեղ գտնվե­լու ժամա­նակ՝ նկա­տի ունե­նա­լով հայկա­կան համայնքի կողմից ԽՍՀՄ ղեկա­վա­րին հնա­գույն ձեռա­գիր գրքի հանձնման հայտնի գործո­ղությունը: Այս կատա­կերգությունը հսկա­յա­կան տպա­վո­րություն թողեց ոչ միայն հայաստա­նաբնակնե­րի, այլև՝ այն մարդկանց վրա, որոնք թվում է, թե «մտա­ծող» են: Զորի Բալա­յա­նը կարո­ղա­նում էր բավա­կան շարքա­յին միջո­ցա­ռումնե­րը ներկա­յացնել գրե­թե պատմա­կան նշա­նա­կություն ունե­ցող: Հասա­րա­կության վրա, անգամ կրթվածնե­րի, անջնջե­լի տպա­վո­րություն թողեց այդ: Նա կարող էր ոչինչ չնշա­նա­կող մարդկանց «պատմա­կան մեծա­գույն իրո­ղություննե­րին» մասնա­կից ներկա­յացնել, ինչի համար մարդիկ չափա­զանց երախտա­պարտ էին նրան: Այս մարդու՝ անհա­տին արարքի սադրող գյուտա­րա­րությունը սահման չուներ: Երև­ա­նում ոչ բոլորն էին նրան գնա­հա­տում: Շատե­րը համա­րում էին արկա­ծախնդիր: Նախև­ա­ռաջ դա վերա­բե­րում է Վազգեն Մանուկյա­նի բարե­կամնե­րին, նրա անե­րո­ջը՝ Ռաֆա­յել Իշխանյա­նին, ինչպես նաև՝ երև­անյան սրճա­րաննե­րի մշտա­կան հաճա­խորդնե­րին, ում հայրե­նա­սի­րությունն ու բարո­յա­խո­սությունը խառնվում էր «իմաստուն» տրա­մա­բա­նության շրջա­նակնե­րում, «հանկարծ մի բան դուրս չգա»: Հատկա­պես այդ սրճա­րաննե­րում էլ տիրում էր Հայոց Համազգա­յին Շարժման (ՀՀՇ) տրա­մա­բա­նությունը, բարո­յա­կա­նությունն ու ոճը:

Շարժման օրի­նա­կա­նության համար կարև­որ նշա­նա­կություն ունե­ցավ Սիլվա Կապուտիկյա­նի մասնակցությունը, որը կարող էր ավե­լի արմա­տա­կան արարքներ գործել, քան որևէ մեկն այդ ժամա­նա­կա­հատվա­ծում: Շարժմա­նը Զորի Բալա­յա­նի և Սիլվա Կապուտիկյա­նի մասնակցությունը թույլ տվեց, որ երև­անյան հասա­րա­կության մեջ տիրա­պե­տող դիրքո­րո­շումնե­րից հաղթի անբա­նա­կա­նությունը: Իսկ բանա­կա­նությունը, որն այնուհետև դարձավ հայ նորա­հայտ քաղքե­նիության ու նրա դրա­ծո ՀՀՇ‑ի գաղա­փա­րա­խո­սությունը, 1988 թ. փետրվա­րին պարտություն կրեց: Այդպի­սին էր իրա­դարձություննե­րի տրա­մա­բա­նությունն այն ժամա­նակ:

Ի՞նչ դիրքո­րո­շում ուներ հայրե­նա­կան մաֆիան, ինչի մասին այնքան շատ էին խոսում այնուհետև մամուլի կենտրո­նա­կան օրգաննե­րը և հեռուստա­տե­սությունը:

Մաֆիա­նե­րը, եթե նկա­տի ունե­նանք դրանց պարզունակ խմբա­վո­րումնե­րը, Ղարա­բա­ղով հետաքրքրվե­լու ժամա­նակ չունեին: Այն գլխո­վին մտել էր համա­գործակցա­կաննե­րի ոլորտ, ինչը բուռն զարգա­ցում էր ապրում Մ. Գորբա­չո­վի բարե­փո­խումնե­րին համա­պա­տասխան: Այս առումով շարժման մասնա­կիցնե­րի բախտը բանեց, քանզի մաֆիան նրանցով զբաղվե­լու ժամա­նա­կը չուներ: Սակայն իշխա­նության համար պայքա­րի ոլորտում Հայաստա­նում զանա­զան խմբակցություններ էին ստեղծվել, որոնք ղեկա­վա­րում էին նախկին և արդի պաշտոնյա­նե­րը և այլ նոմենկլա­տուրա­կաններ: Որպես առա­վե­լա­պես «գաղա­փա­րա­կա­նացված» խմբակցություն՝ Կարեն Դեմիրճյա­նին անձնա­պես ընդդի­մա­դիր տրա­մադրված եղավ Հայաստա­նի նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի տեղա­կա­լի պաշտո­նից ազատված Ալեքսան Կիրա­կոսյա­նի խմբա­կը՝ փառա­բանված իր հայրե­նա­սի­րությամբ և «հայացքնե­րի լայնությամբ»: Լինե­լով չափա­զանց խելա­ցի և քաղա­քա­կա­նա­պես մտա­ծող մարդ՝ Ալեքսան Կիրա­կոսյա­նը հասկա­նում էր, որ «վերա­կա­ռուցման» տվյալ իրա­վի­ճա­կում առա­վել ընդունե­լի ու ոչ պարտվո­ղա­կան է Հայաստա­նում ինչ-որ հասա­րա­կա­կան շարժման կազմա­կերպումը՝ ի աջակցություն «վերա­կա­ռուցմա­նը»՝ ուղղված վերա­կա­ռուցման «չարա­գործ թշնա­մու»՝ Դեմիրճյա­նի դեմ:  Բնա­կա­նա­բար, այն կարող էր ձեռնտու լիներ Մոսկվա­յին, որը կօգտվեր դրա­նից: Մինչ այդ Մոսկվան մի շարք հարվածներ էր հասցրել Դեմիրճյա­նին՝ գնա­հա­տա­կան տալով նրա կադրա­յին քաղա­քա­կա­նությա­նը, Հայաստա­նի Գրողնե­րի Միության համա­գումա­րում արտա­սա­նած ճառե­րին և այլն: Շարժման համար հող կար:

Իրա­դարձություննե­րի մակե­րես մղվեց պատկա­ռե­լի պետա­կան պաշտոնյա­յի մի կերպար, որն աչքի էր ընկնում փառա­սի­րությամբ ու ինքնա­սի­րա­հարվա­ծությամբ: Այն Հայաստա­նի ԿԿ Հրազդա­նի շրջկո­մի առա­ջին քարտուղար Հայկ Քոթանջյանն էր, ում շատ էր գնա­հա­տում Ա. Կիրա­կոսյա­նը և տեսնում էր նրան որպես Հայաստա­նի ԿԿ կենտկո­մի առա­ջին քարտուղար: Սակայն Հայկ Քոթանջյա­նը միայն ժողովրդա­յին կերպար էր, նրա խմբա­կում էին «Ղարա­բաղ» կոմի­տեի ապա­գա անդամներ Աշոտ Մանուչարյա­նը, Համբարձում Գալստա­նը, Ալեքսան Հակոբյա­նը և այլ տղա­ներ՝ երի­տա­սարդ շառա­վի­ղից: «Վերա­կա­ռուցո­ղա­կան» խմբա­կը, որն անձնա­կան տհա­ճություն ուներ Կարեն Դեմիրճյա­նի նկատմամբ, ստո­րագրություններ էր հավա­քում նրան պաշտո­նից հանե­լու պահանջով, զանա­զան զրպարտագրեր էր սարքում՝ուղղված մոսկովյան ատյաննե­րին: Գործը հետա­գա­յում չէր կարող այդպես շարունակվել: Չնա­յած Դեմիրճյանն այդ խմբա­կի վրա ճնշում գործադրե­լու լծակներ ուներ, սակայն երև­անյան հասա­րա­կայնությանն այդքան էլ չէր հետաքրքրում պալա­տա­կան դավադրությունը, և պետք է ասել նաև, որ Հայաստա­նի Կոմկուսի կենտկո­մի առա­ջին քարտուղա­րը բավա­կա­նին  հանրա­ճա­նաչ էր զանգվածնե­րի մոտ:

Ղարա­բաղյան շարժմանն իրենց վերա­բերմունքը «խմբա­կի» վերոգրյալ երեք կերպարնե­րը մոտա­վո­րա­պես այսպես էին արտա­հայտում. «Հիմա այդ ղարա­բաղյան շարժումը շատ վտանգա­վոր է և պետք չէ, քանզի Կ. Դեմիրճյա­նը զեկուցում է Մոսկվա­յին, թե Հայաստա­նում ազգայնա­կա­նության պայթյուն գոյություն ունի, և միայն «ես» եմ ընդունակ ճնշե­լու այդ պայթյունը»:  Ա. Մանուչարյա­նը, Հ. Գալստա­նը և Ա. Հակոբյա­նը ղարա­բաղյան շարժման կազմա­կերպիչնե­րին, նաև Մանվել Սարգսյա­նի միջո­ցով (ԼՂՀ ապա­գա դեսպա­նը Հայաստա­նում) խնդրե­ցին, որպեսզի կանգնեցնեն շարժումը: Այսպի­սով, շարժման բախտը բերեց, որ ընդդի­մության այդ քաղա­քա­կան գործիչնե­րը Երև­ա­նում զբաղված էին իշխա­նության խնդիրնե­րով և չկա­րո­ղա­ցան մտնել «Փետրվար» իրենց համոզմունքնե­րով:

«Ինչ վերա­բե­րում է «Ղարա­բաղ» կոմի­տեի մյուս մասին, այսինքն Վազգեն Մանուկյա­նի խմբին, ապա մինչև  «Փետրվար» նրանք վարում էին հիմնա­կա­նում սպա­սո­ղա­կան քաղա­քա­կա­նություն՝ հոռե­տե­սո­րեն վերա­բե­րե­լով «ղարա­բաղյան գործի» հեռանկարնե­րին: Ընդ որում՝ անձամբ Վազգեն Մանուկյա­նը և Լյուդվիգ Խաչատրյա­նը շարժմա­նը ցույց տվե­ցին կազմա­կերպա­կան անգնա­հա­տե­լի օգնություն՝ մասնակցե­լով «անհաղթա­հա­րե­լի հեռանկա­րով» գործո­ղություննե­րին՝ 1987 թվա­կա­նի աշնան առա­ջին միտինգնե­րին, Մոսկվա՝ ղարա­բաղյան պատվի­րա­կություննե­րի կազմա­կերպմա­նը և դրա­մա­կան միջոցնե­րի հավաքմա­նը: Վազգեն Մանուկյա­նի միջո­ցով շարժման ղեկա­վարնե­րին հաջողվեց կապեր հաստա­տել երև­անյան մտա­վո­րա­կա­նության շատ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, ինչը չափա­զանց օգտա­կար էր:

1988‑ի ապրի­լի վերջին կամ մայի­սի սկզբին ԿԳԲ-ին հայտնի դարձավ շարժման կազմա­կերպիչնե­րի և Հ.Յ. Դաշնակցության միջև կապե­րի և շփումնե­րի առկա­յությունը, ինչպես նաև այն, որ Դաշնակցություն կուսակցությունն արդեն ոչ օրի­նա­կան ներկա­յություն ունի հանրա­պե­տությունում և որո­շում է ընդունել իր կառույցնե­րը հայրե­նի­քում ծավա­լե­լու մասին: Անհրա­ժեշտություն առա­ջա­ցավ այդ կուսակցությա­նը և Հայաստա­նում քաղա­քա­կան ազգայնա­կա­նության զարգացմա­նը հակազդել ինչ-որ այլընտրանքա­յին, բավա­կան լայն շարժում՝ ժողովրդա­վա­րա­կան կարգա­խոսնե­րով և ազա­տա­կան արժեքնե­րով: Վազգեն Մանուկյա­նի և Աշոտ Մանուչարյա­նի խմբե­րի միա­վո­րումը եղավ տրա­մա­բա­նա­կան և ճիշտ ժամա­նա­կին: Այսպես, 1988 թ․ մայի­սի վերջին ի հայտ եկավ կազմա­կերպա­կան նոր կառուցվածք՝ «Ղարա­բաղ» կոմի­տեն՝ խիստ համա­պա­տասխան երև­անյան հասա­րա­կայնության բնույթին ու պահվածքին:  Բայց որո­շա­կի ժամա­նակ էր պետք, որպեսզի իշխա­նություննե­րը և տվյալ շարժումնե­րը հարմարվեն ստեղծված պայմաննե­րին:

1986–1987թթ. ազա­տության մեջ էին գտնվում բոլոր հայ այլա­խոհնե­րը, որոնք տարբեր հայացքնե­րի տեր էին, սակայն նրանց մեծա­մասնությունը չէր ցանկա­նում մասնակցություն ունե­նալ շարժմա­նը: Նրանց առանձին արտա­հայտություննե­րից կարե­լի էր ենթադրել, որ նրանք շարժումը համա­րում էին ԿԳԲ‑ի հրահրա­ծը և դրա­նում մասնակցությունը համա­րում էին անի­մաստ: Բացա­ռություն էր միայն Հովիկ Վասիլյա­նի խումբը, որը կրում էր «Հայ Դատ» անունը: 15–25 մարդուց բաղկա­ցած այս ոչ մեծ խումբը ինքն առա­ջարկեց իր ծառա­յություննե­րը շարժման ղեկա­վարնե­րին և իր վրա աշխա­տանքա­յին շատ ծանր բեռ վերցրեց։ Վասիլյա­նի խմբի առանձնա­հա­տուկ արժեքն այն էր, որ նրանց միջո­ցով կապ էր հաստատվել Հայկա­կան Սփյուռքի շատ մարդկանց հետ, «Ազա­տություն» ռադիո­կա­կա­յա­նի և քաղա­քա­կա­նա­պես ազդե­ցիկ մարդկանց նշա­նա­կա­լի շերտի հետ։

Սակայն, այնուա­մե­նայնիվ, կազմա­կերպության հիմքը կազմում էին Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարդիկ։ Այստեղ ամեն մի շրջա­նում կար առանցքա­յին մարդ, որը պատասխա­նա­տու էր շարժման ծավալման համար։ Ասկե­րա­նի շրջա­նում Սլա­վիկ Առուշանյանն ու Սլա­վիկ Միրզո­յանն էին, Մարտունու շրջա­նում՝ Գրի­գոր Ուլուբաբյանն ու Վլա­դի­միր Պողոսյա­նը, ինչպես նաև՝ Կամո Սաֆարյա­նը, Լորենց Առուշանյա­նը, Հադրութի շրջա­նում՝ Էմիլ Աբրա­համյա­նը, Վիգեն Գրի­գորյա­նը, Արթուր Մկրտչյա­նը, Մարտա­կերտի շրջա­նում՝ Վիգեն Շիրինյա­նը, Ստե­փա­նա­կերտում և ողջ Լեռնա­յին Ղարա­բա­ղում շարժումը կազմա­կերպե­լու գործում առանձնա­հա­տուկ դեր էր կատա­րում Արկա­դի Կարա­պետյա­նը։ Նա, լինե­լով մարզա­յին կոմե­րի­տա­կան կազմա­կերպության հրա­հանգի­չը, հնա­րա­վո­րություն ուներ կազմա­կերպա­կան լայն աշխա­տանքներ տանել և կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում (մոտա­վո­րա­պես կես տարի) կարո­ղա­ցավ շարժման մեջ ընդգրկել շատ երի­տա­սարդնե­րի։ Շուտով նա դարձավ բոլոր առա­վել կարև­որ գործո­ղություննե­րի հիմնա­կան համա­կարգո­ղը Լեռնա­յին Ղարա­բա­ղում։ «Փետրվա­րից» հետո նա դարձավ նաև հիմնա­կան կազմա­կերպի­չը ինքնա­պաշտպա­նության զինված ջոկատնե­րի։ Այս մարդու միակ «թերությունը» անհրա­ժեշտ փառա­սի­րության և իշխա­նության ձգտե­լու բացա­կա­յությունն էր։ Հնա­րա­վոր է, որ այդ պատճա­ռով 1988 թ․ հունվար սկզբին Ստե­փա­նա­կերտում ի հայտ եկան նոր առաջնորդներ, այսպես կոչված, տնօ­րեննե­րի «Կռունկ» ապա­գա կոմի­տեն, որը ներա­ռում էր ստե­փա­նա­կերտյան ձեռնարկություննե­րի և հաստա­տություննե­րի տնօ­րեննե­րին։ Դա ինքնին արդեն մեծ հաջո­ղություն էր։ Այս մարդկանց հաջողվեց անա­սե­լի ծանր պայմաննե­րում նախա­պատրաստել և փետրվա­րի 20-ին անցկացնել ԼՂԻՄ մարզա­յին խորհրդի պատմա­կան նիստը։ Այս մարդկանց շարքե­րում էին Արկա­դի Մանուչա­րո­վը, Մաքսիմ Միրզո­յա­նը, Վասի­լի Աթա­ջանյա­նը, Ռազմիկ Պետրոսյա­նը և ուրիշներ։

Լեռնա­յին Ղարա­բա­ղի կուսակցա­կան կառույցից շարժման կազմա­կերպիչնե­րին աջակցության մեծ առանձնա­կի դեր խաղա­ցին Ասկե­րա­նի շրջկո­մի առա­ջին քարտուղար Վաչա­գան Գրի­գորյա­նը և Հենրիկ Պողոսյա­նը։ Տեղի վարչա­կարգի աջակցությունը հսկա­յա­կան նշա­նա­կություն ունե­ցավ բնակչության կազմա­կերպման առումով։ 1988 թ․ հունվա­րին Ասկե­րա­նի շրջա­նի Նորագյուղ գյուղում նախա­պատրաստվեց և անցկացվեց կոլխոզնե­րի 40 նախա­գահնե­րի և այդ շրջա­նի գյուղա­կան խորհուրդնե­րի նախա­գահնե­րի ժողո­վը՝ նպա­տակ ունե­նա­լով գործո­ղություննե­րի համա­կարգում զանգվա­ծա­յին ելույթի համար։ Այդ ժողո­վը մեծ նշա­նա­կություն ունե­ցավ ինչպես ըստ էության շարժման, այնպես էլ հենց կազմա­կերպիչնե­րի համար, քանզի հասկացվեց գլխա­վո­րը․ Ղարա­բա­ղը պատրաստ է կազմա­կերպված ելույթի։ Այս ժողո­վի մասին տեղե­կատվությունը հայտնի դարձավ Լեռնա­յին Ղարա­բա­ղում, ինչը նույնպես կազմա­կերպա­կան նշա­նա­կություն ուներ։ Բացի այդ, շատ կարև­որ էր Ասկե­րա­նի շրջա­նի բնակչության կազմա­կերպվա­ծությունը՝ Ստե­փա­նա­կերտի հնա­րա­վոր գործո­ղության աջակցության առումով։

Այժմ շատ են խոսում այն մասին, թե ճիշտ ժամանակի՞ն արդյոք սկսվեց ղարա­բաղյան շարժումը։ Սակայն այն օրե­րին ակնհայտ էր դառնում Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև աճող դիմա­կա­յությունն ամբողջությամբ։ Մասի­սի շրջա­նում, Չարդախլու գյուղում ընդհա­րումնե­րը, բազմա­թիվ վեճե­րը սահմաննե­րի վրա և Լեռնա­յին Ղարա­բա­ղում վերջին տարի­նե­րի ընթացքում ադրբե­ջա­նա­կան ղեկա­վա­րությունը չէր հապա­ղի օգտվել հանգուցա­յին պահից Ադրբե­ջա­նում «հայկա­կան հարցը» վերջնա­կա­նա­պես լուծե­լու համար։ Շարժման ժամա­նա­կին լինե­լու մասին «հետին թվով» դատո­ղություններ անողնե­րը պետք է հասկա­նան, որ երբ սկսվեց կայսրության փլուզումը, անհնար էր հաշված ամիսնե­րի կամ շաբաթնե­րի ընթացքում կազմա­կերպել ժողովրդի զինված պայքա­րը՝ իր նախնի­նե­րի երկրում ապրե­լու համար։ Այդ նույն մարդիկ, որ հայտնի պայմաննե­րում դարձան զինված պայքա­րի հերոսներ, «դանդաղ ընթա­ցող» տեղա­հա­նության պայմաննե­րում հանգիստ և ամե­նայն պատրաստա­կա­մությամբ կհա­վա­քեին իրենց կահ-կարա­սին և կտե­ղա­հանվեին՝ երև­անյան սրճա­րաննե­րի հասա­րա­կության և «վերա­կա­ռուցման» ծածկույթով ժողովրդա­վա­րա­կան պարագլուխնե­րի հոգոցնե­րի տակ։ Իրա­դարձություննե­րը ցույց տվե­ցին, որ ազգա­յին ազա­տագրա­կան պայքա­րի տատա­նումնե­րի համար 2 տարուց ոչ քիչ պահանջվեց։

Որքան էլ տարօ­րի­նակ է, հարց է առա­ջա­նում նաև ղարա­բաղյան շարժման համա­պա­տասխա­նության վերա­բերյալ՝ հայ ժողովրդի համազգա­յին խնդիրնե­րին և հնա­րա­վո­րություննե­րին, ինչպես նաև՝ նրա ուժե­րին։ Ղարա­բաղյան շարժումը հայ ազգի զարգացման բնա­կան ճանա­պարհը եղավ, լիո­վին համա­պա­տասխա­նում էր նրա ուժե­րին, փիլի­սո­փա­յությա­նը և հոգե­կերտվածքին։ Ավելի՛ն, շարժումն արտա­հայտում էր ժողովրդի ահագնա­ցող աշխուժա­ցումը, նրա հոգե­կերտվածքի և աշխարհա­հա­յացքի արմա­տա­կան փոփո­խությունը։ Խնդի­րը ժողովրդի և հասա­րա­կության մեջ չէ, նրանց պարա­գա­յում ամեն ինչ կարգին է։ Շարժման մշտա­կան խնդի­րը նրա առաջնորդնե­րի ու «ժողովրդի հայրե­րի» աշխարհա­հա­յացքի անհա­մա­պա­տասխա­նությունն է։ Այդ խնդի­րը չի վերա­ցել, այն շարունա­կում է գոյություն ունե­նալ և առա­վել վառ դրսև­որվեց ամե­նա­վերջին ժամա­նակներս՝ Կոպենհա­գե­նի հայտնի հանդիպման ժամա­նակ։

Եվ վերջա­պես մի հարց էլ․ մասնակի՞ց են արդյոք ղարա­բաղյան շարժմա­նը հատուկ ծառա­յություննե­րը։ Հարցը, որ կարծես «համո­զիչ» և անշրջե­լի կերպով լուծված է հայրե­նա­կան և արտա­սահմանյան վերլուծա­բաննե­րի կողմից, շարունա­կում է տեղաբնակնե­րի մտքե­րը հուզել։ Ուզում եմ երկու փաստ բերել։ 1988 թ․ մարտի սկզբին նախա­գահ Ռոնալդ Ռեյգա­նը «շշպռեց» ամե­րիկյան հատուկ ծառա­յություննե­րին այն բանի համար, որ նրանք չէին կարո­ղա­ցել գուշա­կել ղարա­բաղյան շարժումը։ Իսկ 1989 թվա­կա­նի հոկտեմբե­րին ԽՍՀՄ ԿԳԲ‑ի նախա­գահ Չեպրի­գո­վը Հայաստա­նի ԿԳԲ‑ի նախա­գա­հի հետ զրույցում հասավ այնտեղ, որ վճռա­կա­նո­րեն պահանջեց պատասխան տալ՝ «ինչպե՞ս ստացվեց, որ Երև­ա­նում զանգվա­ծա­յին միտինգներ սկսվե­ցին, ինչպե՞ս հնա­րա­վոր եղավ այդ շարժումն ընդհանրա­պես» հարցե­րին Մ․ Յուզբաշյա­նը հարցով պատասխա­նեց․ «Մինչ վերա­կա­ռուցում հայտա­րա­րե­լը միտինգներ տեղի ունենու՞մ էին»։ «Ղարա­բաղ» կոմի­տեի մոսկովյան մեկուսա­րաննե­րում գտնվե­լու ժամա­նակ շարժումն ու նրա առաջնորդնե­րին ուսումնա­սի­րե­լու համար ԽՍՀՄ ԿԿ-ում ստեղծված հատուկ խումբը կարո­ղա­ցավ պատասխա­նել իր ղեկա­վա­րության արմա­տա­կան հարցե­րին, այդ նու՛յն հարցե­րին։

Երբ տեղի է ունե­նում զանգվա­ծա­յին շարժում հասա­րա­կա­կան լուրջ հողի վրա, որևէ մեկը և ինչ-որ տեղ դրա­նից օգտվում է, ինչպես, օրի­նակ, օգտվեց ԽՍՀՄ ղեկա­վա­րությունը ադրբե­ջա­նա­կան բնակչությա­նը տեղա­հա­նե­լու համար սահմա­նա­մերձ գոտուց (Թուրքիա­յի հետ սահմա­նի երկայնքով) և ռազմա­կա­նո­րեն կարև­որ լեռնանցքնե­րից 1988 թ․ դեկտեմբե­րին): Եվ այդ օգտվողնե­րի ակա­մա դաշնա­կիցներն են դառնում իրենց ազգի ուժին չհա­վա­տա­ցողնե­րը (իսկ ենթա­գի­տակցության մեջ գիտակցում են իրենց մարդկա­յին անկա­րո­ղությունը)։ Հիմա՝ այսքան տարի հետո, երբ գոյություն չունեն ոչ Քաղբյուրոն, ոչ ԿԳԲ‑ն, ոչ շատ ուրիշ բաներ, Լեռնա­յին Ղարա­բա­ղը գոյություն ունի։

80-ական թվա­կաննե­րին ղարա­բաղյան շարժման գաղա­փարն ընկած էր շատ բարենպաստ հողի վրա։ Հայ հասա­րա­կության մեջ, հատկա­պես՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում, հաստա­տուն տիրա­պե­տում էր խորհրդա­յին գաղա­փա­րա­խո­սությունը, համայնքա­յին գոյության սկզբունքը, ազգա­յին հավա­քա­կան մտա­ծությունը, որը որոշված էր ոչ միայն ազգա­յին, այլև՝ խորհրդա­յին խանդա­վա­ռությամբ։ Հավա­սա­րության և ընկե­րա­յին արդա­րության խորհրդա­յին սկզբունքներն ամուր, չնա­յած նաև՝ հայտնի չափով խեղաթյուրված, թափանցե­ցին Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ համայնքի ողջ կյանքի մեջ։ Դրա­նով հպարտա­նում էին, և ինչ-որ շատ կարև­որ մասով այն չէին խախտում։ Հայկա­կան անհա­տա­պաշտությունը իր իրա­կա­նա­ցումը գտավ հատկա­պես համայնքա­յին սկզբունքնե­րի տիրա­պե­տության պայմաննե­րում։

Ստե­փա­նա­կերտը 80-ականնե­րի իսկա­կան կենտրոն էր։ Այն արդյունա­բե­րա­կան քաղաք էր, ուր հավաքվում էր մինչև 11 հազար արդյունա­բե­րա­կան բանվոր։ Քաղա­քը, ինչպես ողջ Լեռնա­յին Ղարա­բա­ղը, ամե­նա­բա­րենպաստ միջա­վայրն էր Դաշնակցա­կան կուսակցության իդեալնե­րի իրա­կա­նացման համար, այսինքն՝ ազգա­յին և ընկե­րա­յին արդա­րության համադրություն։ Ստե­փա­նա­կերտում այն ժամա­նակ դեռ առա­ջին քայլերն էր կատա­րում քաղքե­նիա­կան գաղա­փա­րա­խո­սությունը։ Գոյություն ուներ համայնք, համայնք՝ լավա­գույն հասկա­ցությամբ։ Այժմ, երբ Ստե­փա­նա­կերտը դիմա­կա­յում է ծանրա­գույն արտա­քին քաղա­քա­կան ճնշում, գուցե ամե­նա­խո­ցե­լի և ամե­նա­բարդ խնդի­րը ՀԱՄԱՅՆՔԻ բացա­կա­յությունն է։ Նա, ով տարվում է իշխա­նության կենտրո­նացմամբ և դա արդա­րացնում է ռազմա­կան ժամա­նա­կով, դրա­նով իսկ ոչնչացնում է ամե­նաարժե­քա­վո­րը՝ ՀԱՄԱՅՆՔԸ։ Նա իրեն զրկում է հողից, նա իր տունը կառուցում է ավա­զի վրա։

Ավարտին հիշենք ընկերնե­րի՝ ղարա­բաղյան շարժման կազմա­կերպիչնե­րի և առաջնորդնե­րի մասին, որոնք հավա­տա­րիմ էին միմյանց և գաղա­փա­րին, այսինքն՝ նրանց մասին, ովքեր մեզ հետ էին մինչև «Փետրվա­րը»։ Նրանց թիվը հասնում էր մոտ 100‑ի։ Այժմ մնա­ցել է միայն 72 անուն, որոնց ճակա­տագրի մասին հայտնի է մեզ։ Ինչպի­սին է 72‑ի ճակա­տա­գի­րը։ Կյանքից հեռա­ցել է 15 մարդ, նրանցից քաջի մահով ընկան 7 հոգի, Հայաստա­նի կամ ԼՂՀ խորհրդա­րա­նի պատգա­մա­վորներ դարձան 16‑ը, գործա­դիր իշխա­նության մեջ պաշտոններ գրա­վե­ցին 12‑ը, զգա­լի կարո­ղություն կուտա­կեց 4 մարդ, Հայաստա­նից և Լեռնա­յին Ղարա­բա­ղից դուրս են ապրում 6‑ը, Դաշնակցություն կուսակցության մեջ էին կամ են 32‑ը, շարունա­կում են զբաղվել քաղա­քա­կա­նությամբ՝ 9‑ը։

Աղբյուրը՝ Lragir.am:

Առնչվող Հոդվածներ