18 C
Yerevan

Հանրա­պե­տություն

ՕԶԱԿՈՄ‑ը Մեռավ

Ծնվեց Անդրկովկասյան Կոմի­սա­րիա­տը

Մաս Ե

Ամե­րի­կա­ցի պատմա­բան եւ պաշտո­նա­թող դիվա­նա­գետ Պիտեր Բրի­ջե­սը գրում է, որ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Սմի­թը տեղե­կացնում է իր կառա­վա­րությա­նը, որ Կովկա­սի ժողո­վուրդնե­րը դեմ են բոլշեւիկնե­րին, եւ առա­ջարկում է աջակցել հակա­բոլշեւիկյան ուժե­րին: Վաշինգտո­նից սակայն պատասխա­նում են, որ դա կարող է բերել Ռուսաստա­նի մասնատման, ինչից Ամե­րի­կան ցանկա­նում էր խուսա­փել:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1917թ. նոյեմբե­րին՝ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, Անդրկովկա­սում, ինչպես նաեւ Ռուսաստա­նի մյուս շրջաննե­րում իշխա­նության գրե­թե լիա­կա­տար ճգնա­ժամ էր. պետա­կան մարմիննե­րը չէին գործում, առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րը մատա­կա­րարվում էին մեծ ընդհա­տումնե­րով, ավա­զա­կությունն ու թալա­նը հասել էին վտանգա­վոր ծավալնե­րի։

Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության ստեղծած Անդրկովկասյան հատուկ կոմի­տեն (ՕԶԱԿՕՄ) չէր կարո­ղա­նում լուծել իր առջեւ դրված խնդիրնե­րը։ Ի տարբե­րություն Բաքվի, որտեղ բոլշեւիկնե­րը կարո­ղա­ցան վերցնել իշխա­նությունը, Թիֆլի­սում նրանց դիրքը բավա­կա­նին թույլ էր։ Այստեղ գերա­կա­յում էին մենշեւիկնե­րը, որոնք էլ նախա­ձեռնում են նոր իշխա­նության կազմա­վո­րումը։ 1917թ. նոյեմբե­րի 11-ին Թիֆլի­սում գումարվում է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան, զինվո­րա­կան բազմա­թիվ կազմա­կերպություննե­րի ներկա­յա­ցուցիչներ, անգլիա­կան, ֆրանսիա­կան զինվո­րա­կան կցորդներ եւ Թիֆլի­սում ԱՄՆ հյուպա­տոս Ֆելիքս Սմի­թը։

Հայե­րի աջա­կից Ֆելիքս Սմի­թը

Ֆելիքս Ուի­լոուղբի Սմի­թը (Felix Willoughby Smith) ծնվել է 1872 Օդե­սա­յում, որտեղ հայրը զբա­ղեցնում էր ԱՄՆ հյուպա­տո­սի պաշտո­նը: Ֆելիքս Սմի­թը դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության անցավ 1909 թվա­կա­նին, իսկ 1914 թվա­կա­նին գլխա­վո­րեց ԱՄՆ հյուպա­տո­սությունը Բաթումում, որը 1915 թվա­կա­նի մայի­սին տեղա­փոխվեց Թիֆլիս:

Ամե­րի­կա­ցի պատմա­բան եւ պաշտո­նա­թող դիվա­նա­գետ Պիտեր Բրի­ջե­սը գրում է, որ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Սմի­թը տեղե­կացնում է իր  կառա­վա­րությա­նը, որ Կովկա­սի ժողո­վուրդնե­րը դեմ են բոլշեւիկնե­րին, եւ առա­ջարկում է աջակցել հակա­բոլշեւիկյան ուժե­րին: Վաշինգտո­նից սակայն պատասխա­նում են, որ դա կարող է բերել Ռուսաստա­նի մասնատման, ինչից Ամե­րի­կան ցանկա­նում էր խուսա­փել:

Պատմա­բան Ռիչարդ Հովհաննիսյա­նը Ֆելիքս Սմի­թին անվա­նում էր Հայաստա­նի «հավա­տա­րիմ աջա­կից»: ՀՀ գիտություննե­րի ազգա­յին ակա­դե­միա­յի Պատմության ինստի­տուտի գիտաշխա­տող Գայա­նե Մախսուրյա­նը իր «Հայաստանն ու Անդրա­նի­կը ԱՄՆ‑ի 1917թ. արեւելյան քաղա­քա­կա­նության մեջ եւ Հայոց ազգա­յին խորհուրդը» hոդվա­ծում գրում է, որ կարեւո­րե­լով կովկասյան ճակա­տի ռազմունա­կության խնդիրն ու կանխա­տե­սե­լով հնա­րա­վոր վտանգնե­րը՝ Սմի­թը 1917 գարնանն առա­ջարկում է ստեղծել Արեւմտա­հայ դիվի­զիա, որը կգործեր ռուսա­կան բանա­կի կազմում Անդրա­նիկ Օզանյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ: Նախա­գի­ծը քննարկե­լու նպա­տա­կով 1917թ. մայի­սի 29-ին Սմի­թը հանդի­պում է Անդրա­նի­կին: Ակնկալվում էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրո­պա­յում նրա դաշնա­կիցնե­րը դիվի­զիա­յին կապա­հո­վեն զենքով ու հանդերձանքով:  Սակայն Ռուսաստա­նում ԱՄՆ դեսպա­նա­տունը, խուսա­փե­լով Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության գործե­րին միջամտե­լուց, հրա­ժարվում է ֆինանսա­կան աջակցությունից: 1918‑ի ապրի­լի 3‑ին ԱՄՆ պետքարտուղար Ռ. Լանսինգը վերջնա­կա­նա­պես բացա­ռում է իր երկրի կառա­վա­րության մասնակցությունը նախագծին՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ Միացյալ Նահանգնե­րը Թուրքիա­յի հետ  պատե­րազմի մեջ չէ:

 Մշակ, 14 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 243

 «Ժողո­վին մասնակցում էին Անդրկովկասյան հատուկ կոմի­տեի, հասա­րա­կա­կան ապա­հո­վության կոմի­տեի, զինվո­րա­կան եւ երկրա­յին կենտրոննե­րի, կովկասյան զորքի երկրա­յին խորհրդի բանվո­րա­կան եւ զինվո­րա­կան Թիֆլի­սի գործա­դիր կոմի­տեի, Թիֆլի­սի քաղա­քա­կան դումա­յի, էս-էռնե­րի, էս-դեկնե­րի, Դաշնակցության, վրաց սոցֆե­դե­րա­լիստնե­րի, աշխա­տա­վո­րա­կան սոցիա­լիստնե­րի, հայկա­կան սոցիալ-դեմոկրա­տա­կան կուսակցության, «Բունդի», մուսուլմա­նա­կան բոլոր կազմա­կերպություննե­րի, Անդրկովկասյան երկա­թուղի­նե­րի կենտրո­նա­կան գործա­դիր մարմնի, փոստ-հեռագրա­կան ծառա­յողնե­րի կենտրո­նա­կան կոմի­տեի եւ արհեստակցա­կան բյուրո­յի բոլոր ներկա­յա­ցուցիչնե­րը: 

Ժողո­վում պարզվել է երկու որոշ հոսանք. մենշեւիկներն ու սոցիալ-հեղա­փո­խա­կաննե­րը, հանձին իրենց շրջա­նա­յին կոմի­տե­նե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի, պաշտպա­նել են իշխա­նություն ստեղծե­լու նախա­գի­ծը: Բոլշեւիկներն արտա­հայտվել են ընդդեմ տեղա­կան իշխա­նություն ստեղծե­լու նախագծին՝ համա­րե­լով այդ հակա­հե­ղա­փո­խա­կան քայլ: Եվ հայտա­րա­րե­լով, որ այդ նիստին կարող են ներկա լինել միայն հակա­հե­ղա­փո­խա­կան տարրե­րը, հեռա­ցել են նիստից: Ապա մտքե­րի փոխա­նա­կությունից հետո միա­ձայն ընդունվել է հետեւյալ բանա­ձեւը.

Նկա­տի առնե­լով ամենքի համար ընդունե­լի կենտրո­նա­կան իշխա­նության բացա­կա­յությունը եւ երկրում օրըստօ­րե աճող անարխիան, որը կարող է Կովկա­սում եւս տարածվել, եւ աչքի առաջ ունե­նա­լով մի ամբողջ շարք հասա­րա­կա­կան, տնտե­սա­կան եւ ֆինանսա­կան անհե­տաձգե­լի հարցեր, որոնց լուծումից է կախված մեր երկրի մերձա­վոր ճակա­տա­գի­րը, խորհրդակցությունը որո­շում է.

1. Մինչեւ Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րի վերջա­նա­լը Անդրկովկա­սում եւ կովկասյան ֆրոնտում հանձնել երկրի կառա­վա­րությունը հասա­րա­կա­կան ապա­հո­վության կոմի­տեին, որը բաղկա­ցած է Անդրկովկա­սի բոլոր հեղա­փո­խա­կան դեմոկրա­տիա­յի կենտրո­նա­կան, հասա­րա­կա­կան, պաշտո­նա­կան եւ ազգա­յին կազմա­կերպություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին:

2. Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը երկրում եւ ֆրոնտում վերջացնե­լուց հետո, ժամա­նա­կա­վոր իշխա­նություն կազմե­լու, նրա կազմի բնա­վո­րության եւ լիա­զո­րության որո­շումը հանձնել քաղա­քա­ցիա­կան թե զինվո­րա­կան ամբողջ ազգաբնակչության ընտրյալնե­րին հետեւյալ պայմաննե­րով.

Ա. Շրջա­նա­յին տեղա­կան քաղա­քա­կա­նություն վարել համա­ռուսա­կան դեմոկրա­տիա­յի հետ շաղկապ, համա­պե­տա­կան խնդիրնե­րի ուղղություն տալն ու լուծե­լը:

Բ. Ավտո­նոմ վճիռներ կայացնե­լը միայն տեղա­կան ընթա­ցիկ հարցե­րի վերա­բերմամբ:

Գ. Երկի­րը հասցնել մինչեւ կենտրո­նա­կան հեղա­փո­խա­կան հանրընդունե­լի դեմոկրա­տա­կան իշխա­նության կազմվե­լուն կամ համա­ռուսա­կան լիա­զոր Սահմա­նա­դիր ժողո­վը բացվե­լուն:

Գործունեության մեջ հենվել բանվո­րա­կան, զինվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան երկրա­յին ու տեղա­կան խորհուրդնե­րի պատգա­մա­վորնե­րի ու տեղա­կան ինքնա­վա­րություննե­րի մարմիննե­րի վրա»:

«Քաղա­քա­կան մոմենտի արտա­կարգ հանգա­մանքնե­րը»

 «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գրքում Սիմոն Վրացյա­նը նշում է, որ Անդրկովկա­սը բացա­սա­կան դիրք զբա­ղեցրեց բոլշեւիկյան հեղաշրջման դեմ։

 «Քանի որ Սահմա­նա­դիր ժողո­վի գոյությունը դառնում էր խնդրա­կան, կապը կենտրո­նի հետ վերա­ցած էր, եւ Անդրկովկա­սի առանձին կոմի­տեն իսպառ կորցրել էր հեղի­նա­կությունը, առաջ էր գալիս տեղա­կան իշխա­նություն ունե­նա­լու պահանջը»,- գրում է Վրացյա­նը։

 Որոշվում է Անդրկովկա­սի կառա­վարման համար ստեղծել Անդրկովկասյան սեյմ եւ Անդրկովկասյան կոմի­սա­րիատ։ Առա­ջի­նը օրենսդիր մարմին պետք է լիներ, երկրորդը՝ գործա­դիր։ Սեյմի կազմա­վորման հիմքում Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրված պատգա­մա­վորներն էին։

 Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի մեջ մտան Ե. Գեգեչկո­րին՝ նախա­գահ եւ արտա­քին գործե­րի նախա­րար, Ն. Ռամիշվի­լին՝  ներքին գործե­րի նախա­րար, Դ. Դոնսկոյ՝ զինվո­րա­կան, Խ. Կարճիկյան՝ ֆինանսնե­րի, Հ. Օհանջանյան՝ խնա­մա­տա­րության, Ներուչեւ՝ երկրա­գործության, Մելիք-Ասլա­նով՝ հաղորդակցության, Խան-Խոյսկի՝ արդա­րա­դա­տության նախա­րարներ, Լ. Բեբութով՝ պետա­կան վերահսկիչ։ Զինվո­րա­կան կոմի­սա­րի օգնա­կաններ նշա­նակվե­ցին Գոբեչյա­նը եւ Պ. Լեւոնյա­նը։

 1917թ. նոյեմբե­րի 15-ին տեղի է ունե­նում Անդրկովկա­սի հատուկ կոմի­տեի նիստը, որտեղ վերջինս վայր է դնում իր լիա­զո­րություննե­րը.

 «Նկա­տի ունե­նա­լով քաղա­քա­կան մոմենտի արտա­կարգ հանգա­մանքնե­րը, Ռուսաստա­նում կենտրո­նա­կան իշխա­նության բացա­կա­յությունը, որը ՕԶԱԿՈՄ‑ի ներկա կազմի լիա­զո­րողն է, եւ նկա­տի առնե­լով Անդրկովկա­սում նոր երկրա­մա­սա­յին իշխա­նության ձեւա­վո­րումը՝ մենք‘ Անդրկովկա­սի հատուկ կոմի­տեի անդամներս, որո­շե­ցինք վայր դնել մեր լիա­զո­րություննե­րը: ՕԶԱԿՈՄ‑ի անդամներ՝ Ա. Չխենկե­լի, Մ. Պապա­ջանյան, Մ. Ջաֆա­րով»:

Անդրկովկա­սը հասցնել մինչեւ Սահմա­նա­դիր ժողով

 Անդրկովկա­սի կոմի­սա­րիա­տի ստեղծումը հիմնա­կա­նում դրա­կան գնա­հա­տա­կա­նի արժա­նա­ցավ։ Հ.Յ. Դաշնակցության «Հորի­զոն» թերթը 1917թ. նոյեմբե­րի 21-ին գրում էր, որ Անդրկովկա­սի կոմի­սա­րիա­տը կազմա­վորվել է սոցիա­լիստա­կան կուսակցություննե­րի համա­ձայնությամբ, եւ «Կոմի­սա­րիա­տի պլատֆորմը բովանդա­կում է մի շարք առաջնա­կարգ կարեւո­րություն ունե­ցող խնդիրներ»։ 

Հորի­զոն, 21 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 249

 «Այն հարկադրա­կան ուժը, որ մինչայսօրյա կառա­վա­րություննե­րի հաջո­ղության միակ գրա­վա­կանն է եղել, Կոմի­սա­րիա­տը չունի։ Եվ եթե ժողո­վուրդը նրան չաջակցի ու նրա կարգադրություննե­րը չգործա­ծե, անտա­րա­կույս Կոմի­սա­րիա­տի եւ Օզա­կո­մի միջեւ ոչ մի տարբե­րություն չի լինի։ Անդրկովկասյան ժողո­վուրդնե­րը պետք է գիտե­նան, որ եթե ուզում են երկրում շուտով հաստատված տեսնել կարգ ու կանոն եւ ունե­նալ մի իշխա­նություն, որն ընդունակ լինի հարա­ճուն անիշխա­նության դեմ կռվե­լու եւ հասունա­ցած մի շարք սոցիա­լա­կան ու տնտե­սա­կան ռեֆորմնե­րը իրա­կա­նացնե­լու, անհրա­ժեշտ է ամբողջ ուժով օգնել նոր կառա­վա­րության, բոլոր հնա­րա­վոր միջոցնե­րով նպաստել Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի գործունեության։ Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը ժամա­նա­կա­վոր մի իշխա­նություն է։ Նրա նպա­տա­կը ոչ թե Անդրկովկա­սը Ռուսաստա­նից անջա­տելն է, այլ քանի պետության կենտրո­նում տիրում է քայքա­յում, Անդրկովկա­սը կառա­վա­րել եւ առանց կործա­նումի հասցնել նրան մինչեւ Սահմա­նա­դիր ժողով։ Համա­ռուսա­կան Սահմա­նա­դիր ժողովն է լինե­լու գերա­գույն տնօ­րե­նը թե՛ համայն Ռուսաստա­նի եւ թե՛ Անդրկովկա­սի ճակա­տագրի»։

Զանգ, 23 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 5 

«Մինչ երկի­րը դեպի ձախ էր վազում, Առանձին կոմի­տեն մնում էր քարա­ցած իր տեղում: Նա չուներ ուրույն գիծ, նա երե­րուն էր ու տատանվող: Լինե­լով գերա­զանցա­պես կադե­տա­կան՝ նա զուրկ էր հեղա­փո­խա­կան թափից, թույլ էր, հարմարվող: Նա չկա­րո­ղա­ցավ պետա­կան ուժեղ իշխա­նություն ստեղծել, եւ Անդրկովկա­սը նետվեց անիշխա­նության գիրկը, գավառնե­րը մատնվե­ցին ավա­րա­ռության, իսկ ավա­զակնե­րը մնա­ցին անպա­տիժ: Այսպի­սի պայմաննե­րում՝ Առանձին կոմի­տեն իր ոտի տակի հողը ամբողջո­վին կորցրեց ու չքացման դատա­պարտվեց: Նրան վերջնա­կան հարված հասցրեց բոլշեւիկյան շարժումը, եւ նա արխիվնե­րի բաժին դարձավ:

 Երկրի ղեկն անցավ Անդրկովկա­սի կոմի­սա­րիա­տին, որը ծնվեց ներկա­յիս չափա­զանց դժվա­րին պայմաննե­րի մեջ: Կոմի­սա­րիա­տի կազմը ճնշող մեծա­մասնությամբ հեղա­փո­խա­կան-սոցիա­լիստա­կան է: Այս հանգա­մանքը նրան տալիս է լայն ժողովրդա­կա­նություն: Բավա­րարված են եւ մեր երկրի խոշոր ազդե­ցություննե­րը եւ ուժեղ կազմա­կերպություննե­րը: Նրա հենա­րաններն ամուր են: Նա պիտի փրկե Անդրկովկասն անարխիա­յից եւ հասցնե մինչեւ հանրա­պե­տա­կան Ռուսաստա­նի սահմա­նա­դիր ժողո­վի տնօ­րի­նությունը, պիտի մեղմե պարե­նա­վորման գործի ծանրությունը, ուժեղ ու հեղա­փո­խա­կան իշխա­նություն հաստա­տե մեր նահանգնե­րում ու գավառնե­րում, կանո­նա­վո­րե ճանա­պարհնե­րի հաղորդակցությունը, դպրոցնե­րի ազգայնա­ցումը գլուխ բերե, հողա­յին խնդրի լուծման նախա­պատրաստությունը տեսնե եւ, որ կարեւորն է, ներդաշնա­կություն ստեղծե Կովկա­սի ազգություննե­րի փոխհա­րա­բե­րության մեջ եւ պաշտպա­նե ռազմի ճակա­տը թշնա­մու հարձա­կումից»:

 Սակայն Կոմի­սա­րիատն իր ստեղծման պահից կանգնած էր լուրջ դժվա­րություննե­րի առջեւ. Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րը՝ հայե­րը, վրա­ցի­ներն ու թաթարնե­րը, ռազմա­քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան խնդիրնե­րի վերա­բերյալ տարբեր մոտե­ցումներ ու ազգա­յին շահեր ունեին։

«Կարող եմ հավաստիացնել, որ բովանդակ Կովկա­սը համակրանքով  վերա­բերվե­ցավ Կոմի­սա­րիա­տի կոչին։ Դժբախտա­բար, Կոմի­սա­րիա­տի մեջ մտած կուսակցություններն ու անձե­րը հակա­մարտ ձգտումներ ու քաղա­քա­կան հակումներ ունեին, բան մը, որ երեւան եկավ առա­ջին օրե­րեն իսկ։ Հայե­րը կուզեին պահպա­նել Տաճկա­հա­յաստա­նը իրենց համար, թաթարնե­րը կուզեին վերա­դարձնել զայն Տաճկաստա­նին, իսկ վրա­ցի­նե­րը կուզեին վերա­դարձնել զայն Տաճկաստա­նին եւ խաղաղ ու բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ հաստա­տել տաճիկնե­րու եւ թաթարնե­րու հետ»,- գրում էր Ալեքսանդր Խատիսյա­նը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ