18 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս Զ

Իշխա­նության ճգնա­ժա­մը եւ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը, որ բռնկվեց բոլշեւիկնե­րի Պետրոգրա­դում, Մոսկվա­յում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստա­նից: Լենի­նի առա­ջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամե­րիկյան կառա­վա­րության հայտա­րա­րությունը, որ բոլո­րո­վին դադա­րեցնում է Ռուսաստա­նին հայթայթել՝ ինչ որ անհրա­ժեշտ է պատե­րազմը շարունա­կե­լու համար, դրա թվում եւ դրամ:

Հրանտ Տէր- Աբրա­համյան

Զինա­դա­դար Թուրքե­րի Հետ՝ «Հեղա­փո­խությունը Կոչնչացնի Պատե­րազմը»

Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը երկու հիմնա­կան խնդիր էր առաջ քաշել. առա­ջի­նը Անդրկովկա­սում Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րի անցկա­ցումն էր, որը տեղի ունե­ցավ առանց էական ցնցումնե­րի։ Երկրորդը Թուրքիա­յի հետ հաշտության բանակցություններն էին, որոնք ողբերգա­կան հետեւանքներ ունե­ցան հայ ժողովրդի համար։

Արդեն նշել ենք, որ բոլշեւիկյան հեղաշրջման հաջո­ղության հիմնա­կան պայմաննե­րից մեկը պատե­րազմն անհա­պաղ դադա­րեցնե­լու եւ հաշտություն կնքե­լու խոստումն էր։ 1917թ. հոկտեմբե­րի 26-ին Հաշտության մասին դեկրե­տի ընդունումից հետո բոլշեւիկնե­րը հետեւո­ղա­կա­նո­րեն սկսում են իրա­կա­նացնել իրենց ծրա­գի­րը։

1917թ. նոյեմբե­րի 15-ին զինա­դա­դա­րի բանակցություններ սկսե­լու բոլշեւիկնե­րի առա­ջարկին արձա­գանքում է Գերմա­նիան։ Նույն օրը Լենինն ու Տրոցկին դիմում են Ռուսաստա­նի դաշնա­կից պետություննե­րին եւ հնգօրյա վերջնա­գիր ներկա­յացնում պատե­րազմը համա­տեղ դադա­րեցնե­լու առա­ջարկով։

«Մենք՝ ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդս, այս հարցով դիմում ենք մեր բոլոր դաշնա­կիցնե­րին՝ Ֆրանսիա­յին, Անգլիա­յին, Իտա­լիա­յին, Ամե­րի­կա­յին, Բելգիա­յին, Սերբիա­յին, Ռումի­նիա­յին, Ճապո­նիա­յին եւ Չինաստա­նին: Մենք իրենց սեփա­կան ժողո­վուրդնե­րի առաջ, ամբողջ աշխարհի առաջ հարցնում ենք նրանց՝ համաձա՞յն են մեզ հետ, դեկտեմբե­րի 1‑ին հաշտության բանակցություններ սկսե­լու:

Մենք՝ ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդս, դիմում ենք դաշնա­կից ժողո­վուրդնե­րին եւ ամե­նից առաջ նրանց աշխա­տա­վոր մասսա­նե­րին, թե համաձա՞յն են արդյոք նրանք շարունա­կե­լու այս արյան բաղնի­քը՝ անմիտ ու աննպա­տակ, որ կործա­նում է Եվրո­պա­յի կուլտուրան: Անմի­ջա­պես պահանջում ենք դաշնա­կից երկրնե­րի բանվո­րա­կան կուսակցություննե­րին պատասխան տալ, թե կամենո՞ւմ են արդյոք հաշտության բանակցություններ սկսել»,- ասված էր հայտա­րա­րության մեջ։

Պրժեւալսկին կոչ է անում ըմբռնումով մոտե­նալ

Զինա­դա­դա­րի հաստատմա­նը մեծ վրդովմունքով են արձա­գանքում Ռուսաստա­նի դաշնա­կից պետություննե­րը։ Նրանք հիշեցնում էին, որ Ռուսաստա­նը դեռեւս պատե­րազմի սկզբին համա­ձայնա­գիր էր ստո­րագրել դաշնա­կիցնե­րի հետ եւ պարտա­վորվել սեպա­րատ բանակցություններ չվա­րել ու հաշտություն չկնքել։ ԱՄՆ‑ը, որը նոր էր միա­ցել դաշնա­կիցնե­րին եւ հսկա­յա­կան ֆինանսա­կան օգնություն էր հատկացնում Ռուսաստա­նին, հայտա­րա­րում է, որ հրա­ժարվում է գումա­րի ու ապրանքնե­րի մատա­կա­րա­րումից, մինչեւ Ռուսաստա­նում չհաստատվի ամբողջ երկի­րը ներկա­յացնող իշխա­նություն։

Այնինչ բոլշեւիկյան հեղաշրջումից ընդա­մե­նը մի քանի շաբաթ առաջ ամե­րի­կա­ցի դիվա­նա­գետնե­րը տարբե­րակներ էին փնտրում Թուրքիա­յին հավելյալ դժվա­րություններ պատճա­ռե­լու համար: Ներկա­յացնում ենք Թիֆլի­սում ԱՄՆ հյուպա­տոս Ֆելիքս Սմի­թի նամա­կը Ռուսաստա­նում ԱՄՆ դեսպան Դէվիդ Ֆրենսի­սին:

Թիֆլի­սում ԱՄՆ հյուպա­տո­սը (Սմիթ)՝ Ռուսաստա­նում ԱՄՆ դեսպա­նին (Ֆրէնսիս)

Թիֆլիս, 1917 թվա­կա­նի հոկտեմբե­րի 4

Պարոն, պատիվ ունեմ զեկուցել, որ տարբեր աղբյուրնե­րից ստացված հուսա­լի տեղե­կատվության համա­ձայն հնա­րա­վոր է դառնում բանակցություններ սկսել Քրդստա­նի քրդա­կան ցեղե­րի հետ՝ թուրքե­րի դեմ ապստամբություն սկսե­լու նպա­տա­կով եւ դաշնա­կիցնե­րի հետ նրանց համա­գործակցությունը հասցնել նույն մակարդա­կին, ինչպի­սին է Մեքքա­յի շեյխի գլխա­վո­րությամբ արաբնե­րի համա­գործակցությունը դաշնա­կից երկրնե­րի հետ: Բանակցություննե­րը կարող են սկսվել Վանում: Սակայն, հարկա­վոր կլի­նի նրանց անկա­խություն խոստա­նալ: Հայ առաջնորդնե­րը լիո­վին աջակցում են այս ծրագրին, որը, ըստ իրենց, բարդ չէ իրա­գործել: Քրդա­կան օգնությունը զգա­լի առա­վե­լություն կլի­նի այդ ճակա­տում եւ կարդա­րացնի փոքրիկ զոհո­ղությունը: Այդ բանակցություննե­րի եւ քրդե­րի շրջա­նում քարոզչության գինը չնչին կլի­նի:

Ամե­րի­կա­յի օգնության դադա­րե­ցումը բացա­սա­բար էր անդրա­դառնում նաեւ Կովկասյան բանա­կի մատա­կա­րարման վրա։ Բացի այդ, բոլշեւիկնե­րը Պետրոգրա­դում բռնագրա­վել էին պետա­կան դրա­մա­տունը եւ դադա­րեցրել ֆինանսա­կան միջոցնե­րի հատկա­ցումը Անդրկովկա­սին։

1917թ. նոյեմբե­րի 15-ին Կովկասյան բանա­կի հրա­մա­նա­տար գենե­րալ Միխա­յիլ Պրժեւալսկին հարկադրված էր կոչով դիմել զինվորնե­րին ու սպա­նե­րին՝ ըմբռնումով մոտե­նա­լու ֆինանսա­կան եւ մատա­կա­րարման դժվա­րություննե­րին։

Միխա­յիլ Պրժեւալսկի

Գենե­րալ Պրժեւալսկին 1914 թվա­կա­նի դեկտեմբե­րին տեղի ունե­ցած Սարի­ղա­մի­շի օպե­րա­ցիա­յի գլխա­վոր դերա­կա­տարնե­րից մեկն էր: Այդ օպե­րա­ցիա­յի համար նա պարգեւատրվեց Սուրբ Գեորգիի 4‑րդ աստի­ճա­նի շքանշա­նով: Պրժեւալսկու դերը մեծ է նաեւ Էրզրումի եւ Երզնկա­յի օպե­րա­ցիա­նե­րում:

1917 թվա­կա­նի ապրի­լի 3‑ին Պրժեւալսկին նշա­նակվել էր Կովկասյան բանա­կի հրա­մա­նա­տար, իսկ մայի­սի 31-ին՝ Կովկասյան ճակա­տի զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար՝ փոխա­րի­նե­լով գենե­րալ Յուդե­նի­չին:

1917 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին գենե­րալ Պրժեւալսկին վայր դրեց գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի լիա­զո­րություննե­րը եւ հեռա­ցավ գործող բանա­կից: Իր վերջին հրա­մա­նագրե­րից մեկով նա առանձին Հայկա­կան բանա­կա­յին կորպուսի հրա­մա­նա­տար նշա­նա­կեց Թովմաս Նազարբեկյա­նին:

Պրժեւալսկին միա­ցավ Սպի­տակ բանա­կին եւ 1918 թվա­կա­նի վերջին Դենի­կի­նի կողմից նշա­նակվեց Կովկա­սում կամա­վո­րա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար: Մահա­ցել է 1934 թվա­կա­նի դեկտեմբե­րի 13-ին Բելգրա­դում:

«Պրժեւալսկին հազվա­դեպ հանդի­պող հրա­մա­նա­տա­րի տեսակ էր, որի մեջ միահյուսված էին մարդկա­յին բարի եւ ազնիվ սիրտը, զինվո­րի քաջությունը եւ հրա­մա­նա­տա­րի մեծ տաղանդը: Իր հանդեպ զորքի մեծ սիրուն պատասխա­նում էր նույնպի­սի սիրով, հոգա­տա­րությամբ եւ ջանա­սի­րությամբ»,- իր հուշե­րում գրում է հոգեւո­րա­կան Գեորգի Շավելսկին:

«Իշխա­նության ճգնա­ժա­մը եւ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը, որ բռնկվեց բոլշեւիկնե­րի Պետրոգրա­դում, Մոսկվա­յում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստա­նից: Լենի­նի առա­ջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամե­րիկյան կառա­վա­րության հայտա­րա­րությունը, որ բոլո­րո­վին դադա­րեցնում է Ռուսաստա­նին հայթայթել՝ ինչ որ անհրա­ժեշտ է պատե­րազմը շարունա­կե­լու համար, դրա թվում եւ դրամ: Կան ժողովրդա­կան կյանքի այնպի­սի կողմեր, որոնք կարող են դեռ գործել՝ չնա­յե­լով իրենց ընդհատման, բայց կան այնպի­սի­նե­րը, որոնց վրա անմի­ջա­պես պետք է ազդե հարա­բե­րություննե­րի ընդհա­տումը կենտրո­նի հետ եւ առաջ բերե աշխա­տե­լու կատարյալ անհնա­րի­նություն»,- ասված էր Պրժեւալսկու կոչում։

Բանակցություննե­րի մեկնարկը

1917թ. նոյեմբե­րի 19-ին «Մշակ» թերթը առա­ջին նախնա­կան տեղե­կություններն է հաղորդում թուրքե­րի հետ զինա­դա­դա­րի բանակցություննե­րի մասին։

Մշակ, 19 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 248

 «Թիֆլի­սում ոչ պաշտո­նա­կան տեղե­կություններ են ստացվել, որ գերմա­նա­կան շտա­բի գլխա­վոր հրա­մա­նա­տար Հինդենբուրգը ճանա­չել է Լենի­նի կառա­վա­րությունը եւ ընդունել նրա առա­ջարկը՝ զինա­դա­դար կնքե­լու երեք ամսով: Այսօր՝ նոյեմբե­րի 19-ին, նշա­նակված է հրա­վի­րակնե­րի տեսակցությունը՝ բանակցություններ սկսե­լու: Բանակցություններ վարե­լու են այսօր եւ թուրքա­կան ֆրոնտի վրա՝ թուրք բանա­կի հետ, Էրզրումի եւ շրջա­կա շրջաննե­րի մեջտեղ որոշված տեղում: Թե որքան ճիշտ են այդ տեղե­կություննե­րը, չգի­տենք»:

Մի քանի օր անց տեղե­կությունը հաստատվում է՝ թուրքա­կան 3‑րդ բանա­կի հրա­մա­նա­տար Ֆերիկ Վեհիբ փաշան դիմել էր Կովկասյան բանա­կի հրա­մա­նա­տա­րին՝ զինա­դա­դար կնքե­լու առա­ջարկով։

Մշակ, 23 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 250

«Թիֆլի­սում լուր տարածվեց, որ թուրքա­կան գենե­րալնե­րից մեկը դիմել է Կովկասյան ճակա­տի գլխա­վոր հրա­մա­նա­տար գենե­րալ Պրժեւալսկիին եւ հայտնե­լով թե թուրքա­կան զորքը իմա­ցել է, որ Ռուսաստա­նի այժմյան կառա­վա­րությունը հաշտություն է կամե­նում կնքել, առա­ջարկել է բանակցություններ սկսել թուրքա­կան զորահրա­մա­նա­տա­րության հետ զինա­դա­դա­րի մասին:

Գենե­րալ Պրժեւալսկին թուրք գենե­րա­լի այս դիմումը ենթարկել է երկրա­յին կենտրոննե­րի (զինվ., բանվ. եւ գյուղա­ցիա­կան խորհուրդնե­րի) քննության, ինչպես եւ Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի քննության: Եվ թե՛ կենտրոննե­րը, թե՛ Կոմի­սա­րիա­տը միա­ձայն որո­շել են ընդունել թուրք գենե­րա­լի առա­ջարկությունը եւ ուղարկել պատգա­մա­խոսներ զինա­դա­դա­րի մասին բանակցություններ սկսե­լու:

Հաղորդում են նույնպես, որ իբր դաշնա­կից պետություննե­րը համա­ձայնել են, որ Ռուսաստա­նը կնքե Գերմա­նիա­յի եւ Թուրքիա­յի հետ սեպա­րատ հաշտություն, բայց պայմա­նով, որ վերջիննե­րը պարտա­վորվեն իրենց զորքե­րը ճակա­տից չտա­նել այլ ճակատ:

 Այսպես ուրեմն՝ շուտով կլի­նի զինա­դա­դար թուրք զորքի հետ, եւ երեք ամիս (այս ժամա­նա­կա­մի­ջոցն է պայման դրվում) պատե­րազմը կդա­դա­րի»:

Կարգադրություն Էրզրումի զորքե­րի հրա­մա­նա­տա­րին

Խնդրում եմ պարլա­մենտյո­րի միջո­ցով հայտնել թուրքա­կան 3‑րդ բանա­կի հրա­մա­նա­տար Ֆերիկ Վեհիբ Մահմեդ փաշա­յին իմ հետեւյալ պատասխա­նը նրա նամա­կին.

«Ձեր նամա­կը, պարոն գենե­րալ, զինա­դա­դա­րի առա­ջարկով՝ ստա­ցա եւ շտա­պում եմ Ձեզ հայտնել, որ ես պատրաստ եմ ընդա­ռաջ գնալ Ձեր մարդա­սի­րա­կան առա­ջարկին: Այդ նպա­տա­կով ես առա­ջարկում եմ մեր երկու բանակնե­րին, որ կռվում են միմյանց հետ Կովկասյան ճակա­տում, դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը եւ չկա­տա­րել ոչ մի ռազմա­գի­տա­կան խմբա­վո­րում՝ մնա­լով այժմ բռնած դիրքե­րում եւ սպա­սել զինա­դա­դա­րը կնքե­լուն:

Այս պայմա­նին համա­ձայնե­լու դեպքում ես առա­ջարկում եմ, ձեզա­նից բարե­համբավ պատասխան ստա­նա­լով, կազմել թուրք եւ ռուս բանա­կի ներկա­յա­ցուցիչնե­րից հատուկ հանձնա­ժո­ղով, որին կհանձնվի մանրա­մասն մշա­կել կողմե­րի համար ընդունե­լի զինա­դա­դա­րի պայմաններ: Մեր այս գրության մասին, ես իմ պարտքն եմ համա­րում հայտնել ի գիտություն Միջա­գետքի անգլիա­կան զորքե­րի հրա­մա­նա­տա­րին:

Խնդրում եմ Ձեզ, գենե­րալ, ընդունել իմ խորին հարգանքի հավաստի­քը:

Կովկասյան զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար, գենե­րալ Պրժեւալսկի

Կովկասյան շտա­բի զորքե­րի շտա­բի պետ՝ գենե­րալ-մայոր Լեբե­դինսկի

Միջա­գետքի անգլիա­կան զորքե­րի հրա­մա­նա­տա­րին ուղղված նամա­կում Պրժեւալսկին մասնա­վո­րա­պես գրում է, որ Ֆերիկ Վեհիբ փաշա­յին պայման է դրել՝ չկա­տա­րել զորքե­րի որեւէ տեղա­փո­խություն, որը կարող է վնա­սել անգլիա­կան զորքե­րին: «Ես անխախտ որո­շել եմ զինա­դա­դա­րի պայմաննե­րը մշա­կե­լու ժամա­նակ պաշտպա­նել ձեր քաջա­րի բանա­կի շահե­րը եւ միջոցներ ձեռք առնել, որ ձեր դեմ եղած թուրքա­կան զորքե­րը չուժե­ղացվեն ի հաշիվ Կովկասյան ճակա­տում  կռվողնե­րի»,- գրել էր նա:

Վեհիբ փաշան

Մեհմեդ Վեհիբ փաշան Կովկասյան ճակա­տի Օսմանյան զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տարն էր: «Հայկա­կան բռնություննե­րից մուսուլմաննե­րի շահե­րի պաշտպա­նության» պատճա­ռա­բա­նությամբ 1917թվականի հունվա­րի 30-ին հարձա­կում է սկսում Կովկասյան ճակա­տում:

1918 թվա­կա­նին Վեհիբ փաշա­յի զորքե­րը գրա­վում են Երզնկան, Տրա­պի­զո­նը, Ալեքսանդրա­պո­լը։ Սարդա­րա­պա­տի մոտ սակայն հայկա­կան զորքե­րը նրան պարտության են մատնում: Ղարա­քի­լի­սա­յի ճակա­տա­մարտից հետո Վեհիբ փաշան խոստո­վա­նում է.

«Ղարա­քի­լի­սա­յի մոտ հայե­րը ցույց տվե­ցին, որ նրանք կարող են աշխարհի լավա­գույն զինվորնե­րը լինել»:

Խալիլ եւ Նուրի փաշա­նե­րի հետ իրա­կա­նացրել է հայկա­կան կոտո­րածներ Արև­ելյան Հայաստա­նում, այդ թվում՝ Արցա­խում։

Որպես քեմա­լա­կան շարժման հակա­ռա­կորդ՝ 1923 թվա­կա­նին հեռացվել է բանա­կից, զրկվել քաղա­քա­ցիությունից՝ դառնա­լով վտա­րանդի:

Մշակ, 23 նոյեմբե­րի, 1917թ., թիվ 250  

«Վրա է հասնում Ռուսաստա­նի եւ ժողո­վուրդնե­րի պատմության  մեծա­գույն վայրկյա­նը: Մեր անդորրությունից, կազմա­կերպվա­ծությունից եւ միա­բա­նությունից է կախված հեղա­փո­խության, հայրե­նի­քի եւ ապա­գա սերունդնե­րի բախտը: Զինա­դա­դա­րի միջո­ցին կգումարվի Համա­ռուսա­կան սահմա­նա­դիր ժողո­վը, որը կմշա­կի հաշտության պայմաննե­րը — արդար, դեմոկրա­տա­կան հաշտության — եւ կառա­ջարկի բոլոր կռվողնե­րին: Պատե­րազմը ծնեց հեղա­փո­խություն, մեծ հեղա­փո­խությունը կոչնչացնի պատե­րազմը»:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ