18 C
Yerevan

Համաշխարհա­յին Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս վեցե­րորդ

Գալի­պո­լիի ճակա­տա­մարտը շատ թանկ նստեց թուրքե­րի վրա: Թուրքա­կան 9‑րդ, 10-րդ եւ 11-րդ կորպուսնե­րը չհա­մալրվե­ցին, բացի այդ, զգա­լի ուժեր տեղա­փոխվե­ցին Միջա­գետք, քանի որ բրի­տա­նա­կան զորքե­րը լրջո­րեն նեղում էին այնտեղ: Օսմանյան կայսրությունը կորցնում էր միջա­գետքի տիրույթնե­րը: Այս ամենն ուղղա­կի մեծ նվեր էր ռուսա­կան բանա­կի համար, որը սակայն չէր շտա­պում փութա­ջա­նո­րեն օգտվել այս ամե­նից:

Արծրուն Հովհաննիսյան

Մարտեր Էրզրումի համար, Երզնկա­յի եւ Եղնուտի ճակա­տա­մարտե­րը

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը: 

Գրե­թե բոլոր ճակատնե­րում կրած պարտություննե­րից հետո Օսմանյան կայսրության ղեկա­վա­րությունը մի կողմից մեղա­վորներ էր փնտրում, մյուս կողմից շատ լավ հասկա­նում էր, որ հայե­րը, օգտվե­լով պատե­րազմի առի­թից եւ բոլոր մարտե­րում ցուցա­բե­րե­լով քաջություն, ի վերջո կնվա­ճեն անկա­խություն իրենց հայրե­նի­քում: Թուրքա­կան ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը բազմիցս նշել է, որ հայե­րը մեծ թափով ռազմա­կան գործ են յուրացնում եւ մի օր կնվա­ճեն իրենց անկա­խությունը: Դրան էին հակվում նաեւ դաշնա­կիցնե­րը, որոնք տեսնում էին հայ զորա­վարնե­րի քայլե­րը, հայ կամա­վորնե­րի սխրանքներն ու մղումնե­րը: Այդ ամնեը թուրքե­րի համար անընդունե­լի էր: Ապրի­լի 24-ին Օսմանյան կայսրության ներքին գործե­րի նախա­րար Թալեաթ Մեհմե­դի հրա­մա­նով կազմա­կերպվեց հայ մտա­վո­րա­կա­նության ֆիզի­կա­կան բնաջնջումը, քանի որ նրանց կարծի­քով հայ ժողո­վուրդը դուրս էր եկել սեփա­կան կառա­վա­րության դեմ եւ օգնում էր ռուսնե­րին: Վանի եւ այլ տարածքնե­րի հայե­րը, ովքեր գտնվում էին ռուսնե­րի կողմից նվաճված տարածքնե­րում, խուսա­փե­ցին այս ձերբա­կա­լություննե­րից եւ սպա­նություննե­րից: 

Մայի­սի 6‑ին ռուսա­կան զորքե­րը մոտե­ցան Էրզրումին: Օսմանյան 29-րդ եւ 30-րդ դիվի­զիա­նե­րը փորձե­ցին կասեցնել ռուսնե­րի առաջխա­ղա­ցումը: Օսմանյան 10-րդ կորպուսը հակա­հարձակման անցավ ռուսա­կան զորքե­րի դեմ: Սակայն հարա­վա­յին մասում թուրքա­կան զորքերն այդքան էլ հաջող չգործե­ցին: Մայի­սի 11-ին ռուսնե­րը գրա­վե­ցին Մանազկերտը, իսկ  մայի­սի 17-ին մտան Վան: Օսմանյան զորքերն անընդհատ նահանջում էին: Մատա­կա­րարման գծե­րը կտրվել էին, քանի որ հայկա­կան ջոկատնե­րը թիկունքից փակել էին ճանա­պարհնե­րը: Վանա լճի հարա­վա­յին մասը շատ խոցե­լի էր թուրքե­րի համար: Թուրքերն ակնհայտո­րեն զիջում էին ռուս-հայկա­կան զորքե­րին. բացի այդ, դժվար էր տարածքը պաշտպա­նել, քանի որ լեռնա­յին էր: Սակայն, ցավոք, ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթա­նում. ռուսա­կան զորքե­րը երբեմն նահանջում էին, եւ հայկա­կան բնակչությունն ու ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը հաճախ ընկնում էին շրջա­փակման մեջ‘ կրե­լով մեծ կորուստներ: 

1915թ. Վանի պաշա­րումից հետո, երբ ռուսա­կան զորքե­րը լքե­ցին այն, 250.000 հայ փախստա­կան ճանա­պարհ ընկավ դեպի Արեւելյան Հայաստան: 

Մայի­սի 27-ին՝ ռուսնե­րի գրոհնե­րի ժամա­նակ, Թալեաթ փաշան հրա­մա­յեց տեղա­հա­նել բոլոր հայե­րին‘ համա­ձայն տեղա­հա­նության մասին օրենքի, եւ աքսո­րել Սիրիա ու Մոսուլ: 

Հունի­սի 13-ին ռուսա­կան զորքե­րը վերա­դարձան սկզբնա­կան դիրք եւ պլա­նա­վո­րե­ցին նոր հարձա­կում‘ այս անգամ Վանա լճի հյուսի­սա­րեւմտյան մասով: Վանա լիճը Վանա լիճը 

Ռուսնե­րը գենե­րալ Օգա­նովսկու գլխա­վո­րությամբ անցան հարձակման Մանազկերտից արեւմուտք ընկած տարածքնե­րով: Ռուսա­կան հրա­մա­նա­տա­րությունը թերագնա­հա­տեց թուրքա­կան բանա­կի հնա­րա­վո­րությունը եւ հակագրո­հից հանկարծա­կիի եկավ: Ռուսա­կան զորքե­րը սկսե­ցին շարժվել Մանազկերտից դեպի Մուշ: Սակայն նրանք տեղե­կացված չէին, որ թուրքա­կան 9‑րդ կորպուսը եւ 17-րդ ու 28-րդ դիվի­զիա­նե­րը նույնպես շարժվում են դեպի Մուշ: Չնա­յած պայմաններն անտա­նե­լի դժվար էին, սակայն թուրքե­րը կարո­ղա­ցան արդյունա­վետ վերա­կազմա­վորվել: 1‑ին եւ 5‑րդ հետա­խուզա­կան ջոկատնե­րը դիրքա­վորվե­ցին ռուսա­կան զորքե­րի հարա­վա­յին մասում, իսկ աջ թեւում՝ գենե­րալ Աբդուլքե­րիմ փաշա­յի զորքե­րը: Այս զորա­խումբը անկախ էր երրորդ բանա­կից, եւ Աբդուլքե­րիմ փաշան ենթարկվում էր ուղղա­կի Էնվե­րին: Թուրքե­րը պատրաստ էին դիմա­կա­յե­լու ռուսա­կան հարձա­կումնե­րին: 

Կովկասյան ռազմա­ճա­կա­տը խաղաղ էր 1915թ. հոկտեմբե­րից մինչեւ տարվա վերջը: 

Գենե­րալ Ն. Յուդե­նի­չը այս ժամա­նակն օգտա­գործեց զորքե­րը վերա­կազմա­վո­րե­լու համար: 1916թ. սկզբնե­րին ռուսա­կան զորքե­րը թատե­րա­բե­մում հասան 200.000‑ի 380 միա­վոր հրե­տա­նիով: Մյուս կողմից իրա­վի­ճա­կը շատ բարդ էր: Օսմանյան հրա­մա­նա­տա­րությունը չկա­րո­ղա­ցավ վերա­կանգնել կորուստնե­րը: Գալի­պո­լիի ճակա­տա­մարտը շատ թանկ նստեց թուրքե­րի վրա: Թուրքա­կան 9‑րդ, 10-րդ եւ 11-րդ կորպուսնե­րը չհա­մալրվե­ցին, բացի այդ, զգա­լի ուժեր տեղա­փոխվե­ցին Միջա­գետք, քանի որ բրի­տա­նա­կան զորքե­րը լրջո­րեն նեղում էին այնտեղ: Օսմանյան կայսրությունը կորցնում էր միջա­գետքի տիրույթնե­րը: Այս ամենն ուղղա­կի մեծ նվեր էր ռուսա­կան բանա­կի համար, որը սակայն չէր շտա­պում փութա­ջա­նո­րեն օգտվել այս ամե­նից: Էնվեր փաշան, չհասնե­լով իր նպա­տակնե­րին, այլ ճակատնե­րի ծանր վիճա­կը հաշվի առնե­լով, կարծում էր, որ կովկասյան ճակա­տը երկրորդա­կան է: 1916թ. հունվա­րի դրությամբ օսմանյան 126.000-անոց բանա­կից մարտունակ էին միայն 50.000‑ը: Նրանք ունեին մոտ 74.000 հրա­ցան, 77 գնդա­ցիր եւ 180 հրե­տա­նա­յին միջոց: Օսմանցի­նե­րը ենթադրում էին, որ ռուսնե­րը չեն գրո­հի, սակայն ենթադրություններն իզուր էին: 

1916թ.  հունվա­րին Ն. Յուդե­նի­չը գաղտնի լքեց իր ձմե­ռա­յին հանգրվա­նը եւ շարժվեց դեպի Էրզրում: Հայոց լեռնե­րում սովո­րա­բար ձմռա­նը ռազմա­կան գործո­ղություններ չեն իրա­կա­նացնում: Անտա­նե­լի ցուրտը եւ դժվա­րանցա­նե­լի ճանա­պարհնե­րը պատճառ եղան Էնվեր փաշա­յի 3‑րդ բանա­կի ոչնչացմա­նը նախորդ տարի: Ն. Յուդե­նի­չը կարծում էր, թե հանկարծա­կիի կբե­րի թուրքե­րին: Ռուսնե­րը անակնկա­լի բերե­ցին թուրքե­րին եւ կարո­ղա­ցան խուճապ առա­ջացնել նրանց ձմե­ռա­յին հանգրվաննե­րում Կոպրուկո­յի ճակա­տա­մարտում (1916թ. հունվա­րի 10–18): Թուրքե­րը կրկին պարտություն կրե­ցին: 

Փետրվա­րի 16-ին Մահմուդ Քամի­լը հրա­մա­յեց 3‑րդ բանա­կին լքել Էրզրումը, քանի որ ռուսա­կան զորքը գերա­զանցում էր իրենց զորքե­րին: Սակայն ռուսա­կան զորքի գերա­կա­յությունը բավա­կա­նին մեծ չէր, որպեսզի մեկընդմիշտ վերացներ օսմանյան դիմադրությունը: Այդ պատճա­ռով Յուդե­նի­չի‘ կենտրո­նով հարձա­կումը ձախողվեց, քանի որ թեւե­րով հարձա­կումնե­րը էական չէին: Մինչդեռ Մահմուդ Քամի­լը հիմնա­կան զորքե­րը կենտրո­նացրել էր Դեւե-Բոյուն բարձունքի մոտա­կայքում, ռուսա­կան զորքե­րը ճեղքե­ցին Էրզրումի աջ ու ձախ թեւե­րի պաշտպա­նություննե­րը: Արդյունքում‘ քաղա­քի երկու թեւի պաշտպա­նա­կան օղակնե­րը ոչնչացվե­ցին: 

Ապրի­լին կովկասյան ռուսա­կան բանա­կը առաջ անցավ երկու ուղղությամբ: Մի մասը Էրզրումից շարժվեց դեպի հյուսիս եւ գրա­վեց Տրա­պի­զո­նի հին մասը, մյուս մասը՝ Մուշ-Բիթլիս ուղղությամբ: Այս ստո­րա­բա­ժա­նումնե­րը հետ շպրտե­ցին թուրքա­կան 2‑րդ բանա­կին դեպի Անա­տո­լիա­յի խորքե­րը եւ հաղթե­ցին Մուշի ու Բիթլի­սի մարտե­րում (1916թ. մարտի 2 — օգոստո­սի 24): Բիթլի­սը օսմանյան բանա­կի վերջին պաշտպա­նա­կան կետն էր դեպի Անա­տո­լիա եւ Միջա­գետք: 

Հուլի­սի ընթացքում գենե­րալ Ն. Յուդե­նի­չը դիմա­կա­յեց թուրքա­կան հակագրո­հին դեպի Երզնկա: Հուլի­սի 2‑ին թուրքե­րը գրա­վե­ցին Երզնկան, մինչդեռ թուրքա­կան գրո­հը Տրա­պի­զո­նի ուղղությամբ կասեցվեց: Ռուսա­կան բանա­կը կարծես թե վերջնա­կան նախա­ձեռնությունն իր ձեռքն էր վերցրել: 

Երզնկա­յի ճակա­տա­մարտը

Օսմանյան հրա­մա­նա­տա­րությունը, փորձե­լով փրկել իրա­վի­ճա­կը ռազմա­ճա­կա­տում, ծրագրեց իրա­կա­նացնել հակա­հարձա­կում‘ ցանկա­նա­լով գրա­վել Կարի­նը։ Այդ նպա­տա­կով ուժե­րը վերա­դա­սա­վո­րած Օսմանյան սուլթա­նության բանա­կը (80.000) խնդիր ստա­ցավ ջախջա­խել ամուր պաշտպա­նա­կան դիրքեր գրա­ված Ռուսա­կան կայսրության բանա­կին (մոտա­վո­րա­պես 50.000), դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րին (մոտա­վո­րա­պես 2.000), ինչպես նաեւ Հայկ Բժշկյա­նի գլխա­վո­րած հայկա­կան IV կամա­վո­րա­կան ջոկա­տին (1.000 մարտիկ, 2 թնդա­նոթ)։

Հունի­սի 9‑ին Տրա­պի­զո­նի շրջա­նումթուրքերն անցան հարձակման եւ համառ մարտե­րի արդյունքում ստի­պե­ցին հայե­րին ու ռուսնե­րին նահանջել Կալա­լա-Խորյան-Սողաքսու-Խանլար-Շենիկբնա­գի­ծը։ 

Հունի­սի 21-ին Ռուսա­կան կայսրության բանա­կը եւ նրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րը անցան հակա­հարձակման եւ հուլի­սի 3‑ին գրա­վե­ցին Բաբերդը։

Հուլի­սի 3–7‑ը հետ մղվեց Դերջա­նի ուղղությամբ օսմանյան բանա­կի ձեռնարկած հարձա­կումը։ Հուլի­սի 6‑ին հակա­հարձակման անցած հայ-ռուսա­կան ուժե­րը գրա­վե­ցին Գյումուշխա­նե-Քյո­սե-Բոլոր բնա­գի­ծը, իսկ մեկ օր անց Մեխո­րի մոտ (Փոքր Հայքի հարավ) ճեղքե­ցին թշնա­մու ճակա­տա­յին գիծը եւ անցան վերջի­նիս թիկունք։ 

Հուլի­սի 12-ին զորքե­րը մոտե­ցան Երզնկա­յի մատույցնե­րին եւ գլխո­վին ջախջա­խե­լով թշնա­մուն‘ գրա­վե­ցին քաղա­քը։ 

Եղնուտի ճակա­տա­մարտը

Օսմանյան բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը, մի վերջին ճիգ գործադրե­լով՝ շտկե­լու ռազմա­ճա­կա­տում առա­ջա­ցած աղե­տա­լի դրությունը, ծրագրեց իրա­կա­նացնել հակա­հարձա­կում եւ գրա­վել Վանա լճի հյուսի­սա­յին ափա­մերձ տարածքը։ Այդ նպա­տա­կով ուժե­րը կենտրո­նացրած օսմանյան բանա­կը (մոտա­վո­րա­պես 80.000, այդ թվում‘ քրդեր) խնդիր ստա­ցավ պարտության մատնել ամուր պաշտպա­նա­կան դիրքեր գրա­ված Ռուսա­կան կայսրության բանա­կին (մոտա­վո­րա­պես 60.000, 150 թնդա­նոթ), դրա կազմում գտնվող հայ ռազմիկնե­րին (մոտա­վո­րա­պես 2.000, այդ թվում‘ Սասունցի Մանուկը, Մորուք Կարոն եւ Չոլոն), ինչպես նաեւ Անդրա­նի­կի գլխա­վո­րած Հայկա­կան I կամա­վո­րա­կան ջոկա­տին (1.500 եւ 2 թնդա­նոթ)։ 

Հուլի­սի 23-ին հարձակման անցած թշնա­մին համառ մարտե­րով գրա­վեց Եղնուտն ու Քյոփրի­քո­յը (Տուրուբե­րան, Արշա­մունիք գավա­ռի արեւմուտք)։ Ռուս-հայկա­կան զորքե­րը սկսե­ցին նահանջել, ինչի արդյունքում կրկին հայա­թափվե­ցին Սասունը եւ Մշո դաշտա­վայրը։ Սա մեծ ողբերգություն էր Ցեղասպա­նությունից հետո բնա­կա­վայրեր վերա­դարձած հայե­րի համար: 

Օգոստո­սի 11-ին օսմանյան բանա­կը, փորձե­լով զարգացնել հաջո­ղությունը, հարձակման անցավ Բեդրան-Եղնուտ-Սիգի-Բինգյոլ-Ֆանմա­միկ բնագծում (Տուրուբե­րան, Արշա­մունիք գավա­ռի արեւմուտք), սակայն համառ հանդի­պա­կաց մարտի արդյունքում հետ շպրտվեց ելման դիրքեր։

Օգոստո­սի 15–18‑ը թշնա­մին կրկին հարձա­կում ձեռնարկեց Բեդրան-Եղնուտ-Սիգի-Բինգյոլ-Ֆանմա­միկ բնագծում, բայց այս անգամ եւս ծանր կորուստնե­րով հետ մղվեց ելման դիրքեր։ 

Օգոստո­սի 19-ին, հաղթա­հա­րե­լով թշնա­մու համառ դիմադրությունը, հայ-ռուսա­կան ուժե­րը մոտե­ցան Մուշին։ Նույն օրն էլ նրանք, թեւա­յին հարվածնե­րով ծանր պարտության մատնե­լով օսմանյան բանա­կին, մտան քաղաք։ 

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ