18 C
Yerevan

Համաշխարհա­յին ռազմի պատմություն՝ 20-րդ դար

Մինչդեռ հայե­րը ներկա­յա­ցուցիչներ էին ուղարկում Անդրկովկասյան սեյմ, Արեւելյան Հայաստա­նի իշխա­նություննե­րը Երեւա­նում փորձում էին ստեղծել հայկա­կան բանա­կի կորպուս:

Արծրուն Հովհաննիսյան

Հայկա­կան կորպուսը եւ ամե­րիկյան բանա­կի առա­ջին ինքնուրույն հարձա­կումը

Մեդիա­մաքսը ներկա­յացնում է ռազմա­կան փորձա­գետ Արծրուն Հովհաննիսյա­նի «Համաշխարհա­յին ռազմի պատմություն‘ 20-րդ դար» աշխա­տությունը:

1916թ. օգոստո­սին Մուստաֆա Քեմա­լը վերանվա­ճեց Մուշը եւ Բիթլի­սը: Դրա­նից մեկ տարի առաջ, մինչ քաղաքնե­րի‘ ռուսնե­րի ձեռքն ընկնե­լը, օսմանցի­նե­րի պատե­րազմի նախա­րա­րը խնդրել էր Մուստաֆա Քեմա­լին կազմա­կերպել տարա­ծաշրջա­նի պաշտպա­նությունը: Տարա­ծաշրջա­նը վերահսկում էր 2‑րդ բանա­կը: Երբ Մուստաֆա Քեմա­լը նշա­նակվեց այդ պաշտո­նին, թշնա­մու զորքերն անընդհատ հարձակվում էին: Կռիվնե­րը Վանա լճի արեւելյան մասում շարունակվե­ցին ամբողջ ամառ, սակայն անարդյունք: Ահմեդ Իզեթ փաշան որո­շեց հարձակվել ռուսնե­րի գրո­հից մեկ շաբաթ հետո: Երեք կորպուսի զորքե­րը միա­վորվե­ցին եւ ուղարկվե­ցին ծովա­փով: Երկրորդ բանա­կը մոտե­ցավ օգոստո­սի 2‑ին:Գեներալ ՅուդենիչըԳենե­րալ Յուդե­նի­չը

Մինչդեռ Յուդե­նի­չը զբաղված էր հյուսի­սում՝ դիմա­կա­յե­լով օսմանյան 3‑րդ եւ 2‑րդ բանակնե­րին: Հարա­վա­յին մասում ռուսա­կան զորքե­րը գլխա­վո­րում էր գենե­րալ Թովմաս Նազարբեկյա­նը, իսկ հայ կամա­վո­րա­կան ջոկատնե­րին ղեկա­վա­րում էր Անդրա­նիկ Օզանյա­նը: Սակայն նախնա­կան հաջո­ղությունը հաղթա­նա­կի չբե­րեց: Օսմանյան 2‑րդ բանա­կը ուներ մատա­կա­րարման ու մարտունա­կության խնդիրներ: Ռուս-հայկա­կան զորքե­րը օսմանցի­նե­րին կանգնեցրին Գեւա­շի մոտա­կայքում‘ թույլ չտա­լով ներխուժել Վան:

Սեպտեմբե­րի վերջին օսմանցի­նե­րի գրոհներն ավարտվե­ցին: 2‑րդ բանա­կը կորցրեց 30.000 սպանված կամ անհետ կորած: Ռուսնե­րը ամրապնդե­ցին իրենց դիրքե­րը: Նրանք բավա­կան ուժեղ էին, որպեսզի պատասխա­նեին հակա­հարձակմամբ թուրքե­րի գրոհնե­րից ընդա­մե­նը երկու շաբաթ հետո:

1916թ. տարվա մյուս կեսը թուրքե­րի կողմից օգտա­գործվեց վերա­կազմա­վորման համար: Ռուսնե­րը նույնպես լայնա­մասշտաբ գործո­ղություններ չիրա­կա­նացրին: 1916–1917թթ. ձմեռն ահա­վոր խստա­շունչ էր, ինչի պատճա­ռով ռազմա­կան գործո­ղություններ տեղի չունե­ցան:

1917թ. գարնան ընթացքում ռազմա­կան դրությունը չփոխվեց: Ռուսնե­րը պլա­նա­վո­րում էին վերսկսել հարձա­կումնե­րը, մինչդեռ Ռուսաստա­նը գտնվում էր սոցիա­լա­կան ու քաղա­քա­կան անկա­յունության մեջ, ինչն էլ իր ազդե­ցությունն էր ունե­նում նաեւ բանա­կի վրա: Ռուսա­կան հեղա­փո­խության հետ կապված իրա­րանցումը կանգնեցրեց ռուսա­կան բանա­կի ռազմա­կան գործո­ղություննե­րը, ռազմա­ճա­կա­տի համալրումը գրե­թե դադա­րեցված էր: Ռուսա­կան զորքե­րը սկսե­ցին հեռա­նալ տարա­ծաշրջա­նից: Ո՛չ ռուս զինվորնե­րը եւ ոչ էլ ռուս ժողո­վուրդը չէին ցանկա­նում շարունա­կել պատե­րազմը: Ռուսա­կան զորքը դանդա­ղո­րեն կազմա­լուծվեց: 1917թ. գարնա­նից սկսած տարածվե­ցին տիֆը եւ այլ սուր վարա­կիչ հիվանդություններ, ինչը ռուսա­կան զորքե­րում թերմա­տա­կա­րարման, սանի­տա­րա­կան ծառա­յություննե­րի թուլացման եւ հիգիե­նա­յի նորմե­րի չպահպանման հետեւանք էր:

Մինչեւ 1917թ. Ռուսա­կան հեղա­փո­խությունը, Օսմանյան կայսրությունը համա­րում էր իրեն պարտված կովկասյան ճակա­տում: Սարի­ղա­մի­շի ճակա­տա­մարտից եւ հատկա­պես 1916թ. ամառ-աշուն մարտե­րից հետո թուրքա­կան զորքե­րը կորցրել էին իրենց մարտունա­կությունը եւ համարյա անընդհատ նահանջում էին: 1917թ. այս դրությունից օսմանյան զորքե­րը չէին կարող չօգտվել: Էնվե­րը տարա­ծաշրջա­նից տեղա­փո­խեց 5 դիվի­զիա, քանի որ բրի­տա­նա­ցի­ներն անդա­դար ճնշում էին թուրքե­րին Պաղեստի­նում եւ Միջա­գետքում: Սա նորից մեծ հնա­րա­վո­րություն էր, որից սակայն կովկասյան ճակա­տի հրա­մա­նա­տա­րությունը չկա­րո­ղա­ցավ օգտվել:Անդրանիկը (մեջտեղում)Անդրա­նի­կը (մեջտե­ղում)

1917թ. ամռան ընթացքում Արեւմտյան Հայաստա­նում դիրքե­րը պահպա­նե­լու համար Կոմի­տեի կողմից ձեւա­վորվեց 20.000-անոց զորա­խումբ Անդրա­նի­կի գլխա­վո­րությամբ: Քաղա­քա­կան կոմի­սար Հակոբ Զավրիեւը Անդրա­նի­կին տվեց գենե­րա­լի կոչում: Անդրա­նի­կի զորախմբի 1‑ին ջոկա­տը դիրքա­վորվեց Երզնկա­յում ու Էրզրումում, 2‑րդ ջոկա­տը‘ Խնուսում ու Ալաշկերտում, երրորդը‘ Վանում ու Զեյթունի լեռնե­րում:

1917թ. սեպտեմբե­րի 14-ին տարա­ծաշրջա­նի ռուսա­կան բանա­կը գրե­թե ամբողջությամբ լուծարվեց, հրա­մա­նա­տարնե­րը կորցրին իրենց իշխա­նությունը, եւ կողո­պուտներն ավե­լա­ցան բնակչության հատվա­ծում: Աշնան վերջին կովկասյան ճակա­տի հրա­մա­նա­տար Պրժեւալսկին հրա­մա­յեց հայե­րից ու վրա­ցի­նե­րից ստեղծել զինված խմբա­վո­րումներ: Ռուսա­կան զորքե­րի լուծա­րումը հանգեցրեց Ռուսաստա­նի կառա­վա­րության տապալմա­նը եւ օգնեց բոլշեւիկնե­րին ավե­լի հեշտ իշխա­նության գալ: 1917թ. անկախ Անդրկովկա­սը Թբի­լի­սիում ստեղծեց Անդրկովկա­սի կոմի­սա­րիա­տը:

Անդրկովկասյան սեյմը գլխա­վո­րեց մենշեւիկ Նիկո­լայ Չխեի­ձեն: Սակայն Անդրկովկասյան սեյմը չկանգնեցրեց բանա­կի վերա­ծումը փոքր զինված խմբա­վո­րումնե­րի:

Մինչդեռ հայե­րը ներկա­յա­ցուցիչներ էին ուղարկում Անդրկովկասյան սեյմ, Արեւելյան Հայաստա­նի իշխա­նություննե­րը Երեւա­նում փորձում էին ստեղծել հայկա­կան բանա­կի կորպուս: Հայե­րը նախա­տե­սում էին պահպա­նել իրենց տարածքնե­րը‘ աջակցություն ստա­նա­լով Անտանտից ու Ռուսաստա­նից, եւ հիմնադրել իրենց ազգա­յին բանա­կը: Մեծ հաշվով հայ սպա­նե­րի ու կամա­վո­րա­կաննե­րի քանա­կը թույլ էր տալիս արագ ձեւա­վո­րել մեկ-երկու հայկա­կան զորա­միա­վո­րում: Գենե­րալ Թովմաս Նազարբեկյա­նը ընտրվեց նորաստեղծ հայկա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար:Թովմաս ՆազարբեկյանըԹովմաս Նազարբեկյա­նը

Այն դեռ միասնա­կան անուն եւ կազմ չուներ: Երեւա­նում կազմա­վորվեց առա­ջին դիվի­զիան գենե­րալ Քրիստա­փոր Արա­րատյա­նի գլխա­վո­րությամբ, որի մեջ մտնում էին 1‑ին՝ Էրզրումի ու Երզնկա­յի գնդե­րը, 2‑րդ՝ Խնուսի գունդը, 3‑րդ՝ Երեւա­նի գունդը եւ 4‑րդ՝ Երզնկա­յի ու Երեւա­նի գնդե­րը: Երեւա­նում նաեւ կազմա­վորվեց գնդա­պետ Մովսես Սիլիկյա­նի 2‑րդ դիվի­զիան, որի մեջ մտնում էին Վանի 5‑րդ գունդը, Երեւա­նի 6‑րդ գունդը, Ալեքսանդրա­պո­լի 7‑րդ ու 8‑րդ գնդե­րը: Ամեն դիվի­զիա­յի կազմում կար չորսա­կան գունդ: Նաեւ առանձին գործում էին երեք կանո­նա­վոր եւ մեկ պահեստա­յին գնդեր: Զորքի ընդհա­նուր թիվը կազմում էր 32.000 մարդ: Բացի այս կանո­նա­վոր զորա­ջո­կատնե­րից, կային նաեւ զինված կամա­վո­րա­կան զորա­ջո­կատներ: Մոտա­վո­րա­պես 40–50 հազար զորք կազմվել էր զինված քաղա­քա­ցիա­կան բնակչությունից:

1917թ. դեկտեմբե­րի 5‑ին Ռուսաստա­նի եւ Օսմանյան կայսրության միջեւ Երզնկա­յում կնքվեց զինա­դա­դա­րի պայմա­նա­գիր: Դեկտեմբե­րից մինչեւ փետրվա­րի 7‑ը հայկա­կան զորա­ջո­կատներն անմի­ջա­պես ուղարկվե­ցին ռազմա­ճա­կատ: Ռուսա­կան զորքե­րի մի մասը նահանջե­լիս թողեց հագուստն ու զենքը, որով զինվե­ցին հայ զինվորնե­րը:

1917թ. դեկտեմբե­րի 13-ին կովկասյան բանա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի 136 հրա­մա­նով արտոնվում էր հայկա­կան կորպուսի ստեղծումը: Դա, ըստ էության, փաստա­ցի կայա­ցած զորք էր, որը սակայն ուներ մատա­կա­րարման եւ համալրման խնդիրներ:

1918թ. մարտի վերջին հայկա­կան կորպուսի մարտա­կան անձնա­կազմի թվա­քա­նա­կը կազմում էր շուրջ 20.000 մարտիկ, որից մոտա­վո­րա­պես 800‑ը‘ սպա: 1918թ. ամռա­նը հայկա­կան կորպուսը վերա­կազմա­վորվեց մեկ հետեւա­կա­յին դիվի­զիա­յի, որի հրա­մա­նա­տար նշա­նակվեց գենե­րալ Մովսես Սիլիկյա­նը (1862–1937թթ.)։ Դիվի­զիա­յի  թվա­կազմը մոտա­վո­րա­պես 16.000 էր ։ 1919թ. հունվա­րի դրությամբ այդ քանա­կը գրե­թե անփո­փոխ էր: Նույն թվա­կա­նի վերջին արդեն հայկա­կան բանա­կի թվա­քա­նա­կը կազմում էր ավե­լի քան 30.000:

1918թ. դեկտեմբե­րի 11-ին սկսվեց հայ-վրա­ցա­կան պատե­րազմը, որի ժամա­նակ հայկա­կան բանա­կը որպես ռազմա­վար էր վերցրել 400 վագոն, 25 շոգե­քարշ, 39 գնդա­ցիր եւ 3 զրա­հագնացք: Այս պատե­րազմին դեռ մանրա­մասն կանդրա­դառնանք:

Արդեն 1920թ. հունվա­րին հանրա­պե­տության բանա­կի թվա­քա­նա­կը հասնում էր 25.000‑ի, իսկ աշնա­նը‘ թուրք-հայկա­կան պատե­րազմի շրջա­նում‘ շուրջ 40.000‑ի։

Մարտա­կան գործո­ղություններն Արեւմտյան ճակա­տում 1918-ին

1918թ. մարտ-հուլիսյան հարձակման ընթացքը

Երկու կողմերն էլ հյուծված էին, սակայն դաշնա­կիցնե­րի բանա­կում ամե­րիկյան կողմի հայտնվե­լը հույս էր ներշնչում: Այնուա­մե­նայնիվ, որքան ցույց տվե­ցին առա­ջին մարտե­րը, ամե­րիկյան բանա­կը դեռ փորձի խնդիր ուներ: Գերմա­նա­կան հերթա­կան հարձակման համար նախա­տեսվեց երեք գերմա­նա­կան բանակ, որոնք 70 կմ ճակա­տում ունեին 62 դիվի­զիա, միջին խտությունը‘ 1 դիվի­զիա 1.5 կմ‑ի վրա: Նման խտություն հետո կտեսնենք Երկրորդ աշխարհա­մարտի ժամա­նակ, սակայն այս դիվի­զիա­ներն իրենց ներուժով զիջում էին Ստա­լինգրա­դի դիվի­զիա­նե­րին: Օդուժը հարվածներ էր հասցնե­լու Փարի­զի ուղղությամբ:

Երկու ժամ տեւած հրե­տա­նա­յին պատրաստությունից հետո հարձա­կումն ընթա­ցավ ընդհա­նուր առմամբ անհա­ջող. հետեւա­կը կտրվեց կրա­կա­պատնե­շից: Միայն 18-րդ բանակն առա­ջին օրը խորա­ցավ 6–7 կմ, երկրորդ օրը‘ եւս 7 կմ եւ մարտ էր վարում օպե­րա­տիվ խորություն դուրս գալու համար:

Ֆրանսիա­ցի­նե­րը գիտեին ոչ միայն գերմա­նա­ցի­նե­րի հարձակման օրն ու ժամը, այլեւ պլա­նը եւ գերմա­նա­ցի­նե­րի հարձա­կումից մեկ ժամ առաջ նախազգուշա­կան կրակ բացե­ցին: Պարզվեց, որ տեղա­մա­սե­րից մեկում ֆրանսիա­ցի­նե­րը հրե­տա­նա­յին պատրաստության ժամա­նակ ուժե­րը հետ են տարել, եւ այն, փաստո­րեն, իզուր է եղել: Հուլի­սի 18‑ի հակա­հարվա­ծից բացի, նախա­տեսվում էին նաեւ շեղող փոքր հարձա­կումներ: Հարձակման ընթացքում ֆրանսիա­ցի­ներն օգտա­գործում էին Ռենո­յի թեթեւ տանկե­րը:

Հուլի­սի 18-ին ֆրանսիա­կան բանակնե­րը խորա­ցան մինչեւ 9 կմ (19-ին‘ եւս 2 կմ): Հուլի­սի 20-ին հասցվե­ցին շեղող հարվածներ, որով հարձա­կումն ընդգրկեց Մառնի ամբողջ ելուստը: Թեւա­յին հարվա­ծի տակ ընկած գերմա­նա­ցի­նե­րի զորքե­րը նահանջե­ցին: Օգոստո­սի 4‑ին «Երկրորդ Մառնը» ավարտվեց: Այն հզոր հարված հասցրեց գերմա­նա­կան զորքե­րի բարո­յա­հո­գե­բա­նա­կան վիճա­կին: Գերմա­նա­ցի­ներն անցան պաշտպա­նության: Հյուծման պատե­րազմը եւ ամե­րիկյան բանա­կի թարմությունն իր գործն էր անում: Անի­վը վերջնա­կա­նա­պես թեքվում էր դեպի Անտանտը:

Ամյե­նի ռազմա­կան գործո­ղությունը

Մարտին ձեւա­վորված Ամյե­նի ելուստը եւ Ամյեն-Փարիզ երկա­թուղու վրա սպառնա­լի­քը վերացնե­լու համար դաշնա­կիցնե­րի երեք բանակ հարձա­կում սկսեց: Հարձակմանն աջակցում էր 415 տանկ (անգլիա­կան նոր «Whippet» տանկե­րը): Այստեղ գերմա­նա­կան յոթ դիվի­զիա­յի գումարտակնե­րի մի մասը կորցրել էր անձնա­կազմի կեսը: Գերմա­նիան լիո­վին հյուծված էր:

Այս ռազմա­կան գործո­ղությա­նը մասնակցեց նաեւ առա­ջին ամե­րիկյան‘ 33-րդ դիվի­զիան: Հարձակման հանկարծա­կիությունն ապա­հո­վե­լու համար հրե­տա­նա­յին պատրաստությունը տեւեց մեկ ժամից քիչ: Հարձակման առա­ջին օրը‘ օգոստո­սի 8‑ին, դաշնա­կիցնե­րը խորա­ցան 11կմ: Գերմա­նա­կան օդուժը եւս կորուստներ էր կրում: Սակայն հաջորդ օրն արդեն հարձակման թափն անկում ապրեց, գերմա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը հրե­տա­նին սկսեց կիրա­ռել որպես հակա­տանկա­յին միջոցներ: Դաշնա­կիցնե­րը կորցրին տանկե­րի զգա­լի մասը: Ամե­նից ավե­լի առա­ջա­ցել էին ավստրա­լա­կան դիվի­զիա­նե­րը‘ 13 կմ: Արդեն օգոստո­սի 13-ին հարձա­կումը կասեցվեց:

Ոչ մեծ ռազմա­կան գործո­ղություն էր, սակայն վկա­յեց գերմա­նա­կան բանա­կի մարտունա­կության անկման եւ դաշնա­կիցնե­րի թարմության մասին: Դրա­նից հետո սկսվե­ցին առանձին հարձա­կումներ: Այս գործո­ղություննե­րը երբեմն անվա­նում են «հարյուրօրյա հարձա­կումնե­րի սկիզբ», որով էլ ավարտվեց ԱՀՊ‑ը:

Ամե­րիկյան բանա­կի առա­ջին ինքնուրույն հարձա­կումը

Ճիշտ է, ամե­րիկյան բանակն արդեն տեւա­կան ժամա­նակ է՝ օգնում էր դաշնա­կիցնե­րին, սակայն դեռ ամե­րիկյան զորքե­րի քանա­կը մեկ ռազմա­կան գործո­ղության ժամա­նակ չէր գերա­զանցում հարյուր հազա­րը, ինչպես նաեւ դեռ երբեք ոչ մի ռազմա­կան գործո­ղության ժամա­նակ ամե­րիկյան զորքե­րը գլխա­վոր դերում չէին եղել:Գեներալ Փերշինգն այցելում է «Սիտրոեն» գործարանըԳենե­րալ Փերշինգն այցե­լում է «Սիտրոեն» գործա­րա­նը

Գենե­րալ Փերշինգը դեմ էր, որպեսզի ամե­րիկյան դիվի­զիա­ներն առանձին-առանձին օգտա­գործվեն տարբեր ճակատնե­րում: Ամյե­նի գործո­ղությունից հետո դաշնա­կիցնե­րը պլա­նա­վո­րում էին մեծ հարձա­կում, որի նախա­պատրաստման համար հարկա­վոր էր վերացնել, այսպես կոչված, Սեն-Միելյան ելուստը: Այս ռազմա­կան գործո­ղությունը վստահված էր ամե­րիկյան 1‑ին բանա­կին՝ երեք կորպուսնե­րով, որոնց կազմում կար 14 դիվի­զիա: Նրանց‘ որպես օգնություն, տրված էր ընդա­մե­նը երեք ֆրանսիա­կան դիվի­զիա: Ամե­րիկյան բանա­կի հրա­մա­նա­տարն էր լեգենդար գենե­րալ Զոն Փերշինգը, որն իր ենթա­կա­յության տակ ուներ նաեւ մոտ 1400 ինքնա­թիռ եւ մոտ 400 միա­վոր տանկ: Ամե­րիկյան հարձա­կումը սկսվեց սեպտեմբե­րի 12-ին՝ ֆրանսիա­կան հրե­տա­նու նախա­պատրաստությունից հետո: Ամե­րիկյան հարձակմամբ գերմա­նա­կան զորքերն առանց լուրջ դիմադրության նահանջե­ցին հաջորդ բնա­գիծ, որտեղ հասնե­լով‘ ամե­րիկյան զորքե­րը դադա­րեցրին հարձա­կումը: Ամե­րիկյան բանա­կը չուներ այն մարտունա­կությունը, ինչ փորձա­ռու դաշնա­կիցնե­րը, սակայն ամեն դեպքում տեղի ունե­ցավ մարտ, որի ընթացքում գերմա­նա­կան զորքե­րը կրե­ցին նշա­նա­կա­լի կորուստներ‘ մոտ 25.000 մարտիկ, եւ նահանջե­ցին, ըստ էության, թողնե­լով ելուստը:

Առա­ջին մասը կարդա­ցեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Երրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Հինգե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Վեցե­րորդ մասը կարդա­ցեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ