16.3 C
Yerevan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստա­նը‘ որպես արեւմտյան քաղա­քակրթության ակունքին պատկա­նող ժողովրդա­վա­րա­կան մշա­կույթ ունե­ցող երկիր, չի հանդուրժե­լու իր ինքնության կորստի ու ինքնիշխա­նության կլանման որեւէ բռնա­պե­տա­կան նկրտում:

Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայի­սի 9, 2022 թ., Երեւան

Արձա­նագրե­լով, որ քաղա­քակրթության առա­քե­լությունն է պայմաններ եւ նախադրյալներ ստեղծել մարդու ազա­տության ու երջանկության իղձե­րի իրա­կա­նացման համար, 

հաշվի առնե­լով, որ այդ առա­քե­լությունը հնա­րա­վոր է կյանքի կոչել մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րի ու ազա­տություննե­րի երաշխա­վորման միջո­ցով, ինչը հնա­րա­վոր է ապա­հո­վել ժողովրդա­վա­րության հաստատմամբ, 

փաստե­լով, որ մերօրյա Ռուսաստա­նը՝ որպես մեր տարա­ծաշրջա­նում եւ աշխարհում կայսե­րա­պաշտության եւ ավտո­րի­տա­րիզմի հենասյուն եւ ժողովրդա­վա­րության ու իրա­վունքի գերա­կա­յության հաստատման դեմ պայքար մղող բռնա­պե­տություն‘ գործակցե­լով Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի ավտո­րի­տար ռեժիմնե­րի հետ, 2020 թ. աշնա­նը պայմա­նա­վորված պատե­րազմի միջո­ցով զավթել ու կիսել է Արցա­խը եւ զուգա­հե­ռա­բար փորձում է կլա­նել Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը,

արձա­նագրե­լով, որ ի շարունա­կումն այդ քաղա­քա­կա­նության, այսօր Ռուսաստա­նը փորձում է նույն կերպով ոչնչացնել Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությունը,

մենք, Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի ներկա­յա­ցուցիչներս.

վերա­հաստա­տում ենք մեր հավա­տարմությունը քաղա­քակրթության ու ժողովրդա­վա­րության արժեքնե­րին, 

հայտա­րա­րում ենք, որ Հայաստա­նը‘ որպես արեւմտյան քաղա­քակրթության ակունքին պատկա­նող ժողովրդա­վա­րա­կան մշա­կույթ ունե­ցող երկիր, չի հանդուրժե­լու իր ինքնության կորստի ու ինքնիշխա­նության կլանման որեւէ բռնա­պե­տա­կան նկրտում եւ իր ապա­գան բացա­ռա­պես պատկե­րացնում է ներկա­յումս համախմբվող ժողովրդա­վա­րություննե­րի ճամբա­րում‘ ձգտե­լով ինտեգրվել եվրաատլանտյան քաղա­քա­կիրթ ազգե­րի ընտա­նի­քում, 

կենսա­կան ենք համա­րում նաեւ Մոլո­տով-Ռիբենտրոպ պակտի նախօ­րի­նա­կը եղած Մոսկվա­յի եւ Կարսի «ռուս-թուրքա­կան եղբայրության» ապօ­րի­նի պայմա­նագրե­րի դատա­պարտումն ու դրանց հետեւանքնե­րի վերա­ցումը եւ միջազգա­յին իրա­վունքի հիման վրա Արցա­խի հարցի համա­պարփակ լուծումը, 

Հայաստա­նի ներսում առանցքա­յին նշա­նա­կություն ենք տալիս պետա­կան տարբեր համա­կարգե­րում սովե­տա­կան եւ վերջին տասնամյակնե­րի կոռուպցիոն ժառանգության եւ մտա­ծո­ղության հաղթա­հարմա­նը եւ ժամա­նա­կա­կից արդյունա­վետ պետա­կան եւ հանրա­յին ինստի­տուտնե­րի ձեւա­վորմա­նը՝ այդ ուղղությամբ համա­կարգա­յին, արմա­տա­կան փոփո­խություննե­րի իրա­կա­նացմամբ, 

ելնե­րով վերը նշվա­ծից պատրաստա­կա­մություն ենք հայտնում շարունա­կե­լու ջանքեր գործադրել Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի համա­գործակցության եւ համախմբման ուղղությամբ՝ հասա­րա­կությա­նը ժողովրդա­վա­րա­կան առա­ջա­դի­մա­կան միասնա­կան այլընտրանք ներկա­յացնե­լու եւ երկբեւեռ, սեւ-սպի­տակ քաղա­քա­կան արա­տա­վոր համա­կարգը ճեղքե­լու նպա­տա­կով:

Ազգա­յին ժողովրդա­վա­րա­կան բեւեռ

Ազգա­յին ինքնո­րո­շում միա­վո­րում

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն

Պահպա­նո­ղա­կան կուսակցություն

«Ազատ քաղա­քա­ցի» քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րի աջակցման կենտրոն

Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա, Վանա­ձոր

Միջազգա­յին եւ անվտանգա­յին հարցե­րով հայկա­կան ինստի­տուտ

«Մոդուս Վիվենդի» կենտրոն

«Պրոարմե­նիա» հասա­րա­կա­կան կազմա­կերպություն

Նինա Կարա­պետյանց, իրա­վա­պաշտպան

Հարութ Քալաջյան, հասա­րա­կա­կան գործիչ

Հրաչյա Արզումանյան, Ռազմա­կան եւ ազգա­յին անվտանգության խնդիրնե­րով փորձա­գետ, քաղա­քա­կան գիտություննե­րի դոկտոր 

Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրե­րի հեղի­նակ

Սարո Սարո­յան, քաղա­քա­գետ

Հայտա­րա­րությունը բաց է միա­նա­լու համար։ 

Democratic forces of Armenia

STATEMENT:

May 9, 2022, Yerevan

Recognizing that the mission of civilization is to create the conditions for the realization of human aspirations for freedom and happiness,

Considering that this mission can be realized through the guarantee of fundamental human rights and freedoms, which can be ensured by the establishment of democracy,

By assessing currently developing situation in the region and the world, when Russia has become the pillar of imperialism, dictatorship acting against democracy and the rule of law; when Russia in close collaboration with authoritarian regimes of Azerbaijan and Turkey have occupied and divided Artsakh through a prearranged war in the fall of 2020 and further continues to absorb the sovereignty of the Republic of Armenia,

Noting that, in continuation of this policy, Russia is now trying to destroy the sovereignty of Ukraine,

We, the representatives of the democratic forces of Armenia,

reaffirm our commitment to the values of civilization and democracy,

declare that Armenia, as a country with a democratic culture rooted in Western civilization, will not tolerate any dictatorial aspiration aiming the loss of its identity and the acquisition of sovereignty and envision its future exclusively in the camp of currently unifying democracies, striving to integrate into the family of civilized Euro-Atlantic nations,

consider the condemnation and the elimination of the aftermath of the illegal “Russian-Turkish brotherhood” agreements of Moscow (1921) and Kars (1921), which served as a template for Molotov-Ribbentrop Pact (1939), and the comprehensive settlement of the Artsakh issue on the basis of international law, to be vital,

inside of Armenia, we consider critical the importance of eradicating and overcoming the soviet mindset and corrupt legacy of later decades in various state systems, and the formation of modern effective, transparent, and accountable state and public institutions, through the implementation of systemic and radical changes,

we express our readiness to continue the efforts towards the consolidation and cooperation of the democratic forces of Armenia to present a common democratic progressive alternative to the society and break the vicious and bi-polar black-white political system.

Conservative Party

European Party of Armenia

National Democratic Alliance

Sovereign Armenia Party

Union for National Self‑Determination

Armenian Institute for International and Security Affairs 

“Free Citizen” Civic Initiatives Support Center NGO

Helsinki Citizens’ Assembly, Vanadzor 

“Modus Vivendi” Center NGO

ProArmenia NGO

Harout Kalaydjian, Public figure

Hovhannes Hovhannisyan, Author of RA green programs

Hrachya Arzumanian, Expert on military and national security issues, Doctor of Political Sciences

Nina Karapetyants, human rights defender 

Saro Saroyan, Political scientist

The Statement is open for joining

Կից ներկա­յացնում ենք հայտա­րա­րության տեսանյութը՝ FactorTV

Առնչվող Հոդվածներ