Հայաստան

Թույլ Իշխանություն, Թույլ Ընդդիմություն

Ի՞նչ են անելու նրանք, որ Փաշինյանը չի կարողանում կամ չի ուզում անել: Եթե նրանք եկան իշխանության, ապա ի՞նչ են առաջարկելու և՛ հայ ժողովրդին, և՛ միջազգային հանրությանը: Եթե գան իշխանության, ապա չեն բանակցելո՞ւ թուրքերի հետ, մոռանալո՞ւ են եռակողմ պայմանավորվածությունը:

Նորայր Նորիկյան

FactorTV-ի հյուրն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նորայր Նորիկյանը, անդարդառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, խիստ բացասաբար գնահատեց և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահվածքը: Նա իր խոսքում նշեց, որ այս ընդդիմությունը իդեալական ընդդիմություն է իշխանության համար: Քանի դեռ հրապարակում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ապա Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող է ցանկացած որոշում բերել հանրային դաշտ և աջակցություն ստանալ հանրությունից: Իսկ պատճառը, ոչ թե այն է, որ մարդիկ շատ են  սիրում Նիկոլ Փաշինյանին, այլ այն, որ մերժում են ընդդիմությանը: Նորիկյանը հարց ուղղեց հայաստանյան ընդդիմությանը, ասելով, որ օրակարգ չունեցող ցույցեր են, ոչ գաղափար են առաջ քաշում, ոչ էլ որևէ ծրագիր: Ոչ մի պատասխան այն հարցին, թե ինչ է լինելու, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Ի՞նչ են անելու նրանք, որ Փաշինյանը չի կարողանում կամ չի ուզում անել: Եթե նրանք եկան իշխանության, ապա ի՞նչ են առաջարկելու և՛ հայ ժողովրդին, և՛ միջազգային հանրությանը: Եթե գան իշխանության, ապա չեն բանակցելո՞ւ թուրքերի հետ, մոռանալո՞ւ են եռակողմ պայմանավորվածությունը:

Այսինքն սրանք հարցեր են, որին ընդդիմությունը չի պատասխանում: Եվ չպատասխանելով հանդերձ ցանկանում է գալ իշխանության, չնայած տեսնում են, որ մարդիկ չեն սիրում ընդդիմությանը: Մարդիկ դեռ քանի՞ անգամ պետք է մերժեն նրանց, որ վերջիններս հասկանան, որ իրենք ՀՀ քաղաքական դաշտում անելիք չունեն:

Նորայր Նորիկյանն անդրադարձավ նաև իշխանության պահվածքին, նշելով, որ համեմատած Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանություններին, ներկայիս իշխանությունը մի մեծ տարբերություն ունի: Եթե նախկինները կարողանում էին լրիվ անմեղ մարդու գլխին գործ սարքել ու տարիներով փակել, ապա Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ակնհայտ հանցագործին պատժի: Այս իշխանությունը դրախտ է գողերի ու հանցագործների համար: Նորիկյանն ավելացրեց, որ ինքը դեռ երբեք այսքան թույլ իշխանություն և ընդդիմություն չի տեսել: Այս իշխանությունը փոխանակ սնվելուց կտրի հանցագործներին, թույլ տվեց, որ նրանք բոլորը ավելի լկտիանան, կուսակցություն բացեն, քաղաքականությամբ զբաղվեն: Ի՛նչ գործ ունեն նրանք քաղաքականության մեջ:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Նորիկյանը տարակուսեց, որ Արցախի վիճակ ասելով, ոչ ոք ոչ մի կոնկրետ բան չի ասում: Մեր իշխանությունները գնում Շառլ Միշելի մոտ մի բան են, ասում, գնում են Մոսկվա՝ մեկ այլ բան: Կոնկրետացում չկա, թե կարգավիճակի կոնկրետացում ասվածն ինչ է նշանակում Արցախի անկախությո՞ւն, Արցախի մարզային կարգավիճա՞կ, ինքնավար մարզ ՀՀ կազմո՞ւմ թե մեկ այլ բան:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *