18 C
Yerevan

Թույլ Իշխա­նություն, Թույլ Ընդդի­մություն

Ի՞նչ են անե­լու նրանք, որ Փաշինյա­նը չի կարո­ղա­նում կամ չի ուզում անել: Եթե նրանք եկան իշխա­նության, ապա ի՞նչ են առա­ջարկե­լու և՛ հայ ժողովրդին, և՛ միջազգա­յին հանրությա­նը: Եթե գան իշխա­նության, ապա չեն բանակցելո՞ւ թուրքե­րի հետ, մոռանալո՞ւ են եռա­կողմ պայմա­նա­վորվա­ծությունը:

Նորայր Նորիկյան

FactorTV‑ի հյուրն է «Արդար Հայաստան» կուսակցության նախա­գահ Նորայր Նորիկյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել ՀՀ ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին և Արցա­խի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին:

Նորայր Նորիկյա­նը, անդարդառնա­լով ՀՀ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին, խիստ բացա­սա­բար գնա­հա­տեց և՛ իշխա­նության, և՛ ընդդի­մության պահվածքը: Նա իր խոսքում նշեց, որ այս ընդդի­մությունը իդեա­լա­կան ընդդի­մություն է իշխա­նության համար: Քանի դեռ հրա­պա­րա­կում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա­նը, ապա Նիկոլ Փաշինյա­նը շատ հանգիստ կարող է ցանկա­ցած որո­շում բերել հանրա­յին դաշտ և աջակցություն ստա­նալ հանրությունից: Իսկ պատճա­ռը, ոչ թե այն է, որ մարդիկ շատ են  սիրում Նիկոլ Փաշինյա­նին, այլ այն, որ մերժում են ընդդի­մությա­նը: Նորիկյա­նը հարց ուղղեց հայաստանյան ընդդի­մությա­նը, ասե­լով, որ օրա­կարգ չունե­ցող ցույցեր են, ոչ գաղա­փար են առաջ քաշում, ոչ էլ որևէ ծրա­գիր: Ոչ մի պատասխան այն հարցին, թե ինչ է լինե­լու, երբ Նիկոլ Փաշինյա­նը հեռա­նա: Ի՞նչ են անե­լու նրանք, որ Փաշինյա­նը չի կարո­ղա­նում կամ չի ուզում անել: Եթե նրանք եկան իշխա­նության, ապա ի՞նչ են առա­ջարկե­լու և՛ հայ ժողովրդին, և՛ միջազգա­յին հանրությա­նը: Եթե գան իշխա­նության, ապա չեն բանակցելո՞ւ թուրքե­րի հետ, մոռանալո՞ւ են եռա­կողմ պայմա­նա­վորվա­ծությունը:

Այսինքն սրանք հարցեր են, որին ընդդի­մությունը չի պատասխա­նում: Եվ չպա­տասխա­նե­լով հանդերձ ցանկա­նում է գալ իշխա­նության, չնա­յած տեսնում են, որ մարդիկ չեն սիրում ընդդի­մությա­նը: Մարդիկ դեռ քանի՞ անգամ պետք է մերժեն նրանց, որ վերջիններս հասկա­նան, որ իրենք ՀՀ քաղա­քա­կան դաշտում անե­լիք չունեն:

Նորայր Նորիկյանն անդրա­դարձավ նաև իշխա­նության պահվածքին, նշե­լով, որ համե­մա­տած Ռ. Քոչարյա­նի և Ս. Սարգսյա­նի իշխա­նություննե­րին, ներկա­յիս իշխա­նությունը մի մեծ տարբե­րություն ունի: Եթե նախկիննե­րը կարո­ղա­նում էին լրիվ անմեղ մարդու գլխին գործ սարքել ու տարի­նե­րով փակել, ապա Փաշինյա­նի իշխա­նությունը չի կարո­ղա­նում ակնհայտ հանցա­գործին պատժի: Այս իշխա­նությունը դրախտ է գողե­րի ու հանցա­գործնե­րի համար: Նորիկյանն ավե­լացրեց, որ ինքը դեռ երբեք այսքան թույլ իշխա­նություն և ընդդի­մություն չի տեսել: Այս իշխա­նությունը փոխա­նակ սնվե­լուց կտրի հանցա­գործնե­րին, թույլ տվեց, որ նրանք բոլո­րը ավե­լի լկտիա­նան, կուսակցություն բացեն, քաղա­քա­կա­նությամբ զբաղվեն: Ի՛նչ գործ ունեն նրանք քաղա­քա­կա­նության մեջ:

Ինչ վերա­բե­րում է Արցա­խի հարցին, Նորիկյա­նը տարա­կուսեց, որ Արցա­խի վիճակ ասե­լով, ոչ ոք ոչ մի կոնկրետ բան չի ասում: Մեր իշխա­նություննե­րը գնում Շառլ Միշե­լի մոտ մի բան են, ասում, գնում են Մոսկվա՝ մեկ այլ բան: Կոնկրե­տա­ցում չկա, թե կարգա­վի­ճա­կի կոնկրե­տա­ցում ասվածն ինչ է նշա­նա­կում Արցա­խի անկախությո՞ւն, Արցա­խի մարզա­յին կարգավիճա՞կ, ինքնա­վար մարզ ՀՀ կազմո՞ւմ թե մեկ այլ բան:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ